Ի՞նչ է անհրաժեշտ ուսումնական կենտրոն բացելու համար

Հերմինե. Բարև Ձեզ: Ուզում եմ փոքր ուսումնական կենտրոն բացել: Ի՞նչ ընթացակարգ է նախատեսվում դրա համար, կարո՞ղ եմ գործել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ և գրանցել նաև այլ աշխատողներ։ Եթե իմ վճարումներն արվում են միայն անկանխիկ, ՀԴՄ սարքը անհրաժե՞շտ է։

Արդյո՞ք պետք է ազատել աշխատողներին, եթե հունվարին չեն աշխատելու

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եվս խորհրդի կարիք ունեմ: Հասարակական կազմակերպությունը 1 տարվա ծրագիրը ավարտեց՝ պետական ծրագիր էր: Մյուս ծրագիրը՝ էլի պետական, շահել է, սակայն փետրվարի 1-ից է ծրագիրը: Հիմա հարց. աշխատողները, եթե հունվար ամսին չեն աշխատելու՝ ազատեմ դեկտեմբերի 31-ով, նորից ընդունեմ փետրվարի 1-ից, թե՞ հունարին կարող եմ զրոյական հաշվետվություն տալ: Ի՞նչ ձևակերպեմ աշխատողների պահով, եթե թողնեմ: Նկատի ունեմ իրենց հաշվին արձակու՞րդ:

Պարգևավճար, թե՞ հավելավճար

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հասարակական կազմակերությունը մեկ տարվա պետական ծրագրով է աշխատել, աշխատավարձի հոդվածում մի 200 հազար դրամ է ավելացել, որ խնդրեմ կհուշեք՝ ինչպե՞ս ճիշտ տնօրինել. պարգևավճար, թե՞ հավելավճար տալ մի երեք աշխատողի: Կանխավ շատ շնորհակալ եմ, կոլեգաներ ջան:

Ե՞րբ է լուծվում աշխատանքային պայմանագիրը

Աստղիկ. Բարև Ձեզ։ Կարո՞ղ եք ինձ օգնել խորհրդատվությամբ։ Աշխատանքային պայմանագիրս կնքվել է 2020 թվականի սեպտեմբերի 30-ին՝ 3 ամիս ժամկետով։ Աշխատանքային առաջին օր՝ 2020 թվականի հոկտեմբերի 01։ Խնդրում եմ ասել՝ պայմագիրը ե՞րբ է լուծվում 2021 թվականի հուվարի 01-ից, 2-ից, թե՞ հուվարի 08-ից՝ հաշվի առնելով տոնական օրերը։ Կանխավ շնորհակալություն:

ԵՏՄ-ից առցանց ներմուծման հետ կապված

Աննա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ ջան: Խնդրում եմ օգնել մի այսպիսի հարցով: ԵՏՄ-ից ներմուծում եմ ունեցել: Գնել եմ 2 տարբեր օնլայն խանութներից և ներմուծել եմ Հայաստան Գլոբբինգ կազմակերպությունով: Ունեմ ավիանակլադնոյ /օդային բեռնագիր/ և եկել են մի պաթեթով: Հիմա կասե՞ք՝ խնդրում եմ, արդյո՞ք ճիշտ կլինի կազմեմ 2 հայտարարագիր, քանի որ 2 գործընկերներ են ստացվում, բայց նույն նակլադնոյի համարով: Կանխավ շնորհակալ եմ:

Դասակարգչի հետ կապված

Անյուտկա. Խանութը աշխատում է 50/50՝ միրգ և սննդամթերք, բայց դասակարգիչը ցույց ենք տվել միայն G47110։ Ծանուցում է եկել, որ տեսուչի ստուգմամբ մեր գործունեությունը գերակշռությամբ G47210 է։ Հարցս. արդյոք արժի՞ ճշտում տալ, և նշեմ, որ ֆակտուրաները շատ է ստանում մթերքի:

Դրամական հոսքերի մասին հաշվետվություն՝ անուղղակի եղանակ

Հարգելի հաշվապահներ, ես դեռևս սկսնակ եմ այս ոլորտում, կխնդրեի նայեք հետևյալը՝ դրամական հոսքերի մասին հաշվետվության անուղղակի եղանակի վերաբերյալ վարժության մեջ ի՞նչն եմ սխալ արել, որ 10 արտահոսքի փոխարեն ստացել եմ 11 արտահոսք: Կից ներկայացնում եմ նկարները: Կանխավ շնորհակալ եմ:  
  1. Վարժության նկարը
  2. Իմ լուծումը

Բյուլետենի հաշվարկ

Լիլիթ. Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: Եթե որևէ մեկը առնչվել է միկրոձեռնարկատիրության համակարգում ներգրավված վարձու աշխատողին մայրության նպաստ հաշվարկելու հարցի հետ՝ խնդրում եմ արձագանքել: Հարցս հետևյալն է, եթե տվյալ ամսում 15-20-ից հետո աշխատողը բերում է բյուլետենը, և ամսվա վերջ կազմակերպությունը անցնում է միկրոյի շեմը և դառնում շրջհարկ վճարող, ո՞րն է այս դեպքում հաշվարկի ճիշտ կատարումը: Ինձ հարկավոր է հստակ և օրենքով հաստատված հաշվարկ:

Երևանից դուրս գտնվող հանրային սննդի կետը կարո՞ղ է աշխատել միկրոյով

Սվետլանա. Բարև Ձեզ: Երևանից դուրս գտնվող հանրային սննդի կետը կարո՞ղ է աշխատել միկրոյով։ Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք գլխավոր գրքի վարումը պարտադիր է բոլոր կազմակերպությունների համար

Ալինա. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել` արդյո՞ք գլխավոր գրքի վարումը պարտադիր է բոլոր կազմակերպությունների համար, և դա չունենալու դեպքում հարկային ինչպիսի՞ տուգանք է նախատեսվում:

Արդյո՞ք կփոխհատուցեն զինվորականի բնակարանի վարձավճարը

Կարինե. Բարև Ձեզ։ Ես հիմա գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, երեխայիս 2 տարին լրանում է 2021 թվականի հուլիսի 22-ին: Ես ցանկանում եմ երկարացնել ևս 1 տարով, ես զինվորական եմ և բնակվում եմ վարձով, այս դեպքում ինձ կփոխանցե՞ն վարձավճարը:

Հաստիքացուցակի վերաբերյալ

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապաներ: Ձեր օգնության կարիքն ունեմ: Խնդրում եմ հնարավորինս արագ արձագանքել: Համայնքապետարանում, եթե աշխատող ես ընդունում քաղիրավական պայմանագրով՝ պարտադի՞ր է հաստիքացուցակում ցույց տաս: Նախապես շնորհակալություն:

Վերջնահաշվարկ

Հասմիկ. Բարի երեկո, հուսամ ինձ կօգնեք: Ես աշխատանքի եմ անցել գործատուի մոտ ըստ աշխատանքային պայմանագրով 2020 թվականի սեպտեմբերի 10-ից, բայց գործատուն պայմանագիրը կնքել է սեպտեմբերի 1-ից մինչև 2020.թ դեկտեմբերի 31-ով: Աշխատավարձ պայմանագրում նշված է 120 000 դրամ: Սեպտեմբերի, հոկտեմբերի, նոյեմբերի համար չի վճարել ամբողջությամբ՝ միայն 50 000 դրամ, այն էլ ոչ մի տեղ չի դրվել ստորագրություն իմ կողմից, դեկտեմբերի մինչև 9-ը գնացել եմ աշխատանքի, սակայն չվճարվելու պատճառով հրաժարվել եմ աշխատելուց, գործատուն ինձ և մի քանի հոգու ևս ուղարկել է տուն՝ սպասելու գումարի: Ես որոշել եմ ազատվել աշխատանքից և պահանջել վերջնահաշվարկ, սակայն չգիտեմ ճի՞շտ եմ արդյոք հաշվում. 120 000 * 0,15 (տուժանք) = 18 000 դրամ 120 000 * 3 (ամիս) = 360 000 դրամ 18 000 (տուժանք) * 3 (ամիս) = 54 000 դրամ 360 000 + 54 000 = 414 000 * (23% + 2%) եկամտ.սոց) + 3 000 զինվոր = 106 500 414 000 - 106 500 =