Վերջնահաշվարկ
Արմինե.
Բարև Ձեզ։ Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ծանուցում եմ ստացել, որ հաստիքի կրճատման հետևանքով դեկտեմբերի 3-ից լուծվում է աշխատանքային պայմանագիրս։ Նշված է, որ ըստ Աշխատանքային Օրենսգրքի 129-րդ հոդվածի կվճարեն արձակման նպաստ մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, և 115-րդ հոդվածի 2-րդ մասով տուգանք՝ ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար միջին օրական աշխատավարձի չափով /2 ամիս առաջ պետք է ծանուցեին/։ Իմ ամսական աշխատավարձը հարկերով 160 000 դրամ էր, մաքուր՝ 118 200, ունեմ նաև 35 չօգտագործված արձակուրդային օր։ Խնդրում եմ կասեք՝ իմ վերջնահաշվարկը ինչքա՞ն պետք է լինի: Շնորհակալություն:
Ի՞նչ է անհրաժեշտ Ա/Ձ-ի անվանափոխություն կատարելու համար
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել, եթե Ա/Ձ-ն պետք է փոխել մեկ ուրիշի անունով, ի՞նչ է անհրաժեշտ դրա համար: Եվ, եթե այդ մեկ ուրիշը աշխատում է այլ վայրում /ոչ պետական/՝ կարո՞ղ է արդյոք դա խնդիր լինել:
Ա/Ձ-ն զբաղվում է ավտոմեքենաների առք և վաճառքով
Արամ.
Բարև ձեզ: Ա/Ձ-ն աշխատում է շրջանառության հարկով և իրականացնում է ավտոմեքենաների առք և վաճառք: Հարց 1: Արդյո՞ք դա հանդիսանում է սովորական առևտուր և կարո՞ղ ենք հարկվել 1.5 տոկոսով: Հարց 2: Երկար ժամանակ մեքենան չի վաճառվել և տվյալ պահին վաճառվում է ինքնարժեքից պակաս՝ արդյո՞ք դա կարող է խնդիր առաջացնել:
Ի՞նչ դրույքաչափով պետք է կատարվի արտաժամյա աշխատանքի վարձատրությունը
Եթե աշխատողն աշխատում է շաբաթական 6 օր՝ 10:00-18:00, և հարկադրված է կատարել նաև արտաժամյա աշխատանք: Խնդրում եմ պարզաբանել՝ ի՞նչ դրույքաչափով պետք է կատարվի վճարումը, և քանի՞ ժամ շաբաթական պետք է կազմի ընդհանուր աշխատանքի տևողությունը:
Ե՞րբ պետք է աշխատանքից ազատաման դիմում գրել
Ani.
Բարև Ձեզ: Եթե աշխատողը ցանկանում է աշխատանքից դուրս գալ, այլ աշխատանքի անցնելու նպատակով /ս.թ. դեկտեմբերի 1-ից/, քանի՞ օր շուտ պետք է դիմում գրի:
Արդյո՞ք հատիկով խոնավ անձեռոցիկները դրոշմավորման ենթակա են
Սառա.
Հարգելի գործնկերներ, հատիկով խոնավ անձեռոցիկները դրոշմավորման ենթակա՞ են, թե՞ ոչ, և ո՞ր ԱՏ ԳԱ կոդի տակ են դասվում:
Կարո՞ղ է արդյոք գուրծունեությունը դադարեցրած կազմակերպությունը ավտոմեքենա գնել
Ani.
Հարգելի հաշվապահներ, 3 հարց ունեմ: 1. Կարո՞ղ է արդյոք գործունեության դադարի մեջ գտնվող կազմակերպությունը գնել ավտոմեքենա: 2. Եթե չի կարող, ապա ո՞նց վարվել, գործունեության վերսկսում տալ առանց աշխատակից գրանցելու և գնե՞լ ավտոմեքենան: 3. Կազմակերպության վրա գրանցելու համար ի՞նչ տվյալներ և փաստաթղթեր են պետք, որտե՞ղ է անհրաժեշտ դիմել:
Երեխայի խնամքի արձակուրդից վերադարձած աշխատողի արտոնությունների վերաբերյալ
Ողջույն, հարգելի փորձագետներ:
Մինչև երեխայի 1.5 տարին լրանալը աշխատակիցը վերադարձել է իր ցանկությամբ աշխատանքի` երեխայի խնամքի արձակուրդից: Աշխատողն ունի արտոնություններ և կարող է աշխատել ոչ լրիվ աշխատաժամանակով: Ոչ լրիվ աշխատաժամանակը ի՞նչ տևողությամբ կարելի է սահմանել, անհրաժե՞շտ է արդյոք համաձայնագիր և հրաման ձևակերպել, և այդ աշխատաժամանակը ևս տաբելում նշվու՞մ է:
Կանխավ շնորհակալություն:
Արդյոք հնարավո՞ր է ֆիզ. արձակուրդ գնալ ավելի ուշ, քան սահմանված է օրենքով
Բարև ձեզ: Կցանկանայի իմանալ, արդյո՞ք հնարավոր է ինչ-որ կերպ /քիչ թե շատ օրինական/ ֆիզ. արձակուրդի գնալ ավելի ուշ, քան սահմանված է օրենքով /հղիության 154-րդ օրը/, և ստանալ օրենքով սահմանված կարգով վարձու աշխատողին հասանելի մայրության նպաստը։ Կանխավ շնորհակալություն։
Հաշիվ վավերագիր դուրս գրելու վերաբերյալ
Արմեն.
Բարև Ձեզ: Գրանցվելուց հետո առաջին անգամ պետք է Ա/Ձ-ի կողմից հաշիվ-վավերագիր դուրս գրվի: Այստեղ ո՞ր հղումով է պետք անցնել:
Մայրության նպաստ
Զարինե.
Բարև Ձեզ: Ես աշխատում եմ ապրիլի 6-ից սուպերմարկետում՝ գանձապահ, գրանցված աշխատող եմ, օրավարձս 3 400 դրամ է: Ինչքա՞ն կվճարեն ինձ ֆիզ. հղիության համար:
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ աշխատողների գրանցման համար
Անի.
Ի՞նչ փաստաթղթեր են պետք Ա/Ձ-ին աշխատողների գրանցման համար, և որտե՞ղ ներկայացնել այդ փաստաթղթերը:
Կարելի է արդյո՞ք կնքել համաձայնագիր գումարի չափը պայմանագրում սահմանվածից փոքր նշելու համար
Էլինա.
Հարգելի իրավաբաններ/հաշվապահներ, խնդրում եմ օգնել:
Փոխատու՝ ֆիզ․անձ/հիմնադիրը/, փոխառու՝ ՍՊԸ,
Քաղաքացիական օրենսգիրք - Հոդված 882 3 մասի համաձայն "Եթե փոխառության պայմանագիրը սույն հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերով վիճարկելիս պարզվում է, որ փոխառուն դրամը կամ այլ գույքն իրականում չի ստացել փոխատուից, փոխառության պայմանագիրը համարվում է չկնքված: Եթե դրամը կամ այլ գույքը փոխառուն փոխատուից ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով, պայմանագիրը կնքված է համարվում ստացված քանակի գումարի կամ գույքի չափով:"
Ճի՞շտ եմ հասկանում, որ վիճարկումը կատարվում է դատարանով։ Կարելի է արդյո՞ք կնքել ինչ-որ համաձայնագիր գումարի չափը պայմանագրում սահմանվածից փոքր նշելու համար, եթե երկու կողմն էլ համաձայն են, թե՞ պարտադիր է վիճարկել։ Եվ ՔՕ-ում արգելող հոդված չգտա փոխառության գումարի չափի վերաբերյալ և անտոկոս տրամադրելու։ Խնդրում եմ գրել հոդվածները, եթե կա սահմանափակում։
“Դայակ` պետության հաշվին” ծրագրի վերաբերյալ
Արմինե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Ես օգտվում եմ "Դայակ` պետության հաշվին" ծրագրից, դայակը ֆիզ. անձի ՀՎՀՀ է հանել: Մեզ ասել են, որ պետք է տարեկան հաշվետվություն ուղարկել, բայց չգիտենք, թե երբ և ինչ հաշվետվություն: Կուղղորդե՞ք:
Եվ միայն դայակը պե՞տք է հաշվետվություն ուղարկի։
Նախապես շնորհակալություն:
Սոց․ վճարը վճարվում է ամբողջ տարվա, թե՞ միայն աշխատած ամիսների համար
Բարև Ձեզ: Եթե միկրոձեռնարկության դաշտում աշխատող Ա/Ձ-ն գրանցվել է տարվա կեսին, սոց. վճարը ամբողջ տարվա համար է վճարու՞մ, թե՞ աշխատած ամիսների։
Ինչպե՞ս կատարել մեքենայի գույքահարկի վճարումը առցանց
Անահիտ Համբարձումյան.
Բարև Ձեզ, ինձ հետաքրքրում է՝ ինչպե՞ս կատարել մեքենայի գույքահարկի վճարումը առցանց: Շնորհակալություն:
Որքա՞ն կկազմի բնօգտագործման վճարը
Mara.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք գրել հետևյալ խնդիրը:
Դիֆերենցիալ ձեռնարկությունը 2020թ. առաջին եռամսյակում պեռլիտի հանքավայրից իրականացրել է պեռլիտի արդյունահանում 6 520 մ խորանարդ /գերազանցել է ընդերքօգտագործման պայմանագրով սահմանված ծավալները/: Հաշվել կազմակերպության կողմից 2020թ. առաջին եռամսյակի համար վճարման ենթակա բնօգտագործման վճարը:
Լիցենզիա ստանալու վերաբերյալ
Sima.
Բուժքրոջ դիպլոմով լիցենզիա կարո՞ղ եմ ստանալ դեղատուն բացելու համար:
Տալ հաշվապահական ձևակերպումներ
Syuzanna.
Բարև Ձեզ:
Խնդրում օգնեք հաշվապահորեն ձևակերպել.
1. Անավարտ արտադրության սկզբնական մնացորդը տեղափոխվել է հիմնական արտադրության հաշվին՝ 495 դրամ։
2. Հիմնական արտադրության համար կատարվել են հետևյալ ծախսերը՝
ա) նյութեր՝ 700 դրամ
բ) հաշվարկային հաշվից փոխանցվել է տեխնոլոգիական նպատակներով ծախսված էլեկտրաէներգիայի արժեքը՝ 70 դրամ (ներառյալ ԱԱՀ)
գ) hաշվարկվել է մաշվածություն արտադրական նշանակության հիմնական միջոցների համար՝ 185 դրամ:
3. Հաշվարկել աշխատավարձ
ա) տնօրենին 120 դրամ
բ) հաշվապահին 100 դրամ
գ) արտադրամասի վարպետին 90 դրամ
դ) 10 բանվորից յուրաքանչյուրին 55 դրամ
ե) արտադրանքի առաքման բաժնի աշխատակցին 60 դրամ:
4. Հաշվարկված աշխատավարձից կատարվել են համապատասխան օրենսդրական ակտերով պահանջվող պարտադիր պահումներ:
5. Հաշվարկային հաշվում ստացվել է աշխատավարձի վճարման համար անհրաժեշտ գումարը:
6. Դրամարկղից վճարվել է աշխատավարձ, բայց մեկ բանվոր հիվանդության պատճառով չի ստացել:
7. Անհատույց ստացել է 100 դրամի բանվորական արտահագուստ, որը բաժանվել է բանվորներին, 6 ամիս անց այն դուրս է գրվել շահագործումից:
8. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում գույքագրմամբ որոշել և անավարտ արտադրանքին է վերագրվել հիմնական արտադրությունում կուտակած ծախսումների 20%-ը, 10% դիտվել է խոտան և դուրս է գրվել համապատասխան ձևով:
9. Արտադրությունից ստացվել և պահեստ է մուտքագրվել 130 հատ պատրաստի արտադրանք, փաստացի արտադրական ինքնարժեքով (որոշել ինքնարժեքը):
10. Գնորդին առաքվել է 75 հատ պատրաստի արտադրանք։ Վաճառքի գինը սահմանելիս նախատեսվել է 60% շահույթ (առանց ԱԱՀ-ի):
11. Հաշվարկային հաշվում գնորդներից ստացվել է ապառիկ վաճառքից հասույթը։
12. Կազմակերպությունը հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկային հաշվում ստացել է բանկի կարճաժամկետ վարկ, 1 տարի ժամկետով 1 000 դրամ: Տարեկան 18% տոկոսադրույքով։
13. Գործառնական վարձակալության պայմանագրով 5-րդ տարում 500 դրամով տրվել է վարձակալության շենք, որի սկզբնական արժեքը 2 000 դրամ է, պ/ժ 10 տարի, կադաստրային արժեքը 3 000 դրամ:
14. Գույքագրման ժամանակ հայտնաբերվել է 100 դրամի նյութերի պակասորդը, որը վերագրվել է նյութական պատասխանատու անձին: Նյութերի շուկայական արժեքը 115 դրամ է:
15. Հաշվարկային հաշվից վճարվել է առհաշիվ անձին գործուղման նպատակով 170 դրամ։ Գործուղումից վերադառնալով անձը ներկայացրել է կանխավճարային հաշվետվություն, որի համաձայն հիմնավորված ծախսերը կազմել են 210 դրամ։
16. Ձեռք է բերվել ապառիկ համակարգիչ 310 դրամ ներառյալ ԱԱՀ-ն, որի գումարը վճարվել է հաշվարկային հաշվից։ Այն օգտագործվել է վարչական նպատակներով։
17. Հարկային հաշվով վաճառել է մնացորդային արտադրանքը 60% շահույթով։
Արդյո՞ք անհրաժեշտ է հրաման գրել անաշխատունակության թերթիկ ներկայացնելու դեպքում
Անի.
Բարև Ձեզ:
Եթե աշխատողը վարակվել է կորոնավիրուսով և հիմա գտնվում է հիվանդանոցում, նրա համար անաշխատունակության թերթիկ է բացվել, այս դեպքում նրա համար հրաման պե՞տք է գրվի, թե՞ հրամանը գրվելու է անաշխատունակության թերթիկը գործատուին ներկայացնելու դեպքում, և ինչպե՞ս է տաբելում նշվելու այդ աշխատողի բացակա օրերը: Եվ քանի՞ տոկոսով է վճարումն իրականացվելու: