Կարելի է արդյո՞ք ֆիզ. անձի կողմից բանկով վճարված գումարն ընդունել որպես պարտքի մարում
Ռուզաննա.
Բարև Ձեզ: Ունեմ հարցեր: 1. ՍՊԸ-ն դուրս է գրել ապրանքի մատակարարման հ/հաշիվ, որի գումարը վճարվել է ֆիզ. անձի կողմից բանկով, որտեղ նշվել է հ/հաշվի սերիան, համարը, ամսաթիվը։ Ես կարո՞ղ եմ դա ընդունել որպես պարտքի մարում։ Եթե՝ ոչ, ի՞նչ պետքա անել։
Հարց 2. ՍՊԸ-ն ապրանքի առաքման հաշվարկային փաստաթղթով ապրանք է ուղարկել խանութ 2020թ. մարտ ամսին: Խանութը ուզում է ապրանքը հետ վերադարձնել։ Ո՞նց վարվենք։ Հետ վերադարձի հաշիվ գրե՞նք: Առաջարկեք տարբերակներ խնդրում եմ։
Արդյո՞ք կարելի է աշխատանքից ազատել դեկրետ գնացող աշխատակցին
Zhanna Minasyan.
Բարև Ձեզ: Ես դեկրետի փոխարինող եմ, սակայն շուտով ես նույնպես դեկրետի կանցնեմ: Ինձ աշխատանքից կազատե՞ն:
Ի՞նչ է անհրաժեշտ տան պայմաններում պատրաստվող սննդի առաքումը կազմակերպելու համար
Լիլիթ.
Հարգելի հաշվապահներ, ի՞նչ է անհրաժեշտ տան պայմաններում պատրաստվող սննդի առաքում կազմակերպելու համար, արդյո՞ք դա օրինական գործունեություն է, ո՞ր հարկային համակարգով է հնարավոր գրանցվել /միկրոձեռնարկատիրության տակ կլինի, թե՞ ոչ/, և սննդի անվտանգության հետ կապված ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել: Կանխավ շնորհակալություն:
Աշխատանքային պայմանագրերի համարակալման վերաբերյալ
Ողջույն, հարգելի գործընկերներ:
Կարելի՞ է արդյոք աշխատանքային պայմանագրերը համարակելել յուրաքանչյուր տարի 01 համարից, օրինակ՝ 01/2020 կամ 01/2021: Աշխատանքային պայմանագրերի համարակալումը ի՞նչ իրավական ակտով է կարգավորվում:
Կանխավ շնորհակալություն:
Որտեղից ձեռք բերել ԱՏԳ կոդերի ցանկը
Հարգելի հաշվպահներ, կարո՞ղ եք ինձ ծառայությունների ԱՏԳ կոդերի ցանկ տալ։ Ինձ անհրաժեշտ է հանրային սննդի ոլորտում ՀԴՄ կտրոնի վրա արտացոլվող ՍՊԱՍԱՐԿՈՒՄ 10% ծառայութան ԱՏԳ:
Կանխավ շնորհակալ եմ:
ՀԿ-ն դրամաշնորհի շրջանակներում պետք է ապրանք ներմուծի Չինաստանից
Հարգելի խմբակիցներ,
ՀԿ-ն դրամաշնորհի շրջանակներում պետք է ապրանք ներմուծի Չինաստանից, քանի որ շահույթ չհետապնդող կազմակերպություն է համարվում, խնդրում եմ ուղղորդեք՝ որևէ խնդիր չի՞ առաջանա այս առումով։ Կա՞ն ինչ-որ փաստաթղթեր, որոնք հետագայում պետք է ՀԿ—ն ներկայացնի հարկային մարմիններին, թե՞ ամեն ինչ այնպես է, ինչպես սովորական կազմակերպությունների դեպքում։ Շնորհակալություն:
Արտադրանքի ինքնարժեքի հաշվարկի մեջ պե՞տք է ներառել տնօրենի աշխատավարձը
Անդրանիկ.
Բարև Ձեզ: Կազմակերպությունն ունի մեկ աշխատակից` տնօրեն: Իրականացնում է մաքրող նյութերի արտադրության գործունեություն: Հարցս հետևյալն է՝ արտադրանքի ինքնարժեքի հաշվարկի մեջ պե՞տք է ներառել տնօրենի աշխատավարձը, թե՞ առանձին ծախսի հաշվով ձևակերպել:
Արդյոք պե՞տք է մաքսազերծում կատարվի գերազանցող մասի համար
Ողջույն, հարգելի խմբակիցներ։
2020թ. հունվարի 1-ից գիտեմ, որ ուժի մեջ է մտել երրորդ երկրներից ներմուծման հետևյալ ձևաչափը՝ նախկինում ամսվա կտրվածքով 1 ներմուծում կատարելու 200 000 դրամի սահմանափակումը վերացվել է, և փոխարենն այժմ ֆիզ. անձը կարող է ամսվա կտրվածքով ներմուծումներ կատարել, սակայն, եթե նույն օրվա դրությամբ նույն անձի անունով մեկից ավել ապրանք է մուտք արվում մաքսային տերմինալ, ապա երկրորդի համար անձը պարտավոր է մաքսազերծում իրականացնել։ Դա այդպե՞ս է, թե՞ պարզապես մի քանի ապրանք կարող է մտնել նույն անձի անունով, նույն օրը մաքսային տերմինալ, բայց 100 000 դրամը կամ 21 կգ-ը գերազանցելու դեպքում պետք է մաքսազերծում արվի գերազանցող մասի համար։
Ֆիզ․ անձը ԵԱՏՄ-ից ապրանք է ներմուծում
Ողջույն։ Հարցս վերաբերում է հետևյալին, երբ անձը ԵԱՏՄ տարածքի երկրներից ֆիզ․ անձով ապրանք է ներկրում, ո՞ր սանդղակով պետք է առաջնորդվի։ 2020թ․ փետրվարի 13-ին ընդունված N171-Ն որոշմամբ տեղեկացա, որ կից ներկայացվող սահմանված չափաքանակները չեն տարածվում այն ապրանքների վրա, որոնց քաշը չի գերազանցում 31 կգ, իսկ արժեքը՝ 150 000 դրամը։ Ինձ մոտ տարակարծություն է առաջացել այս մասով, այսինքն՝ ֆիզ. անձը նախապես պետք է ուսումնասիրի աղյուսակում առկա ապրանքները, թույլատրվող սահմանաչափերով, ու եթե իր նախընտրած ապրանքը չգտնի այդ ցանկում, ապա պետք է ենթարկվի 150 000 դրամ - 31 կգ օրենքին։ Ու նաև, արդյո՞ք 150 000 դրամն իր մեջ պետք է ներառի նաև բեռնագիրը։
Ինչպե՞ս ճիշտ հաշվարկել ճագարաբուծարանի իրացման ծախսերը
Andranik.
Ողջույն, հարգելի կոլեգաներ: Ձեր օգնության կարիքն ունեմ: Տվյալ ոլորտի մասով փորձ չունեմ, կխնդրեմ մի փոքր պարզեցված տարբերակով, մատչելի, հստակեցնել տվյալ հարցը: Կազմակերպությունը ունի ճագարաբուծարան: Աշխատում է ԱԱՀ շահութահարկով: Ցանկանում եմ պարզաբանել՝ ինչպե՞ս ճիշտ հաշվարկել իրացման ծախսերը: Ի՞նչ հեշտ մեթոդ կարող եք առաջարկել: Ես պարտադիր պետք է արտադրանքի ինքնարժեք հաշվարկե՞մ: Եվ մի հարցել. աշխատողին վճարած աշխատարձը, դրանից պահված եկամտային հարկը, սոց. վճարը և դրոշմանիշայինը ամբողջությամբ կարո՞ղ եմ ներառել ծախսերի մեջ և նվազեցնել:
Բյուլետենի հաշվարկ
Tigran.
Բարև Ձեզ: Ես 24 ժամով հերթափոխ մասնագետ եմ: Յուրաքանչյուր հերթափահության համար ստանում եմ 11 500 դրամ աշխատավարձ, և հիվանդության պատճառով 7 օր գնացել եմ բյուլետեն: Ո՞նց է հաշվարկավում բյուլետենը: Այդ 7 օրվա ընթացքում ունեմ չգնացած 1 հերթապահություն:
Չեղյալ հայտարարել, թե՞ ճշգրտող հաշիվներ դուրս գրել
Հասմիկ.
Հարգելի կոլեգաներ, բարի օր:
Շատ շնորհակալ կլիմեմ, եթե արձագանքեք:
Երկու իրավաբանական անձեր ունեն կնքած տարածքի վարձակալության պայմանագիր, որը ունի նոտարական վավերացում և պետական գրանցում: Ամեն ամիս դուրս է գրվում հարկային հաշիվ: Փոխադարձ համաձայնությամբ պայմանագրի արժեքը պակասեցվում է: Նոտարական պայմանագիրը կնքվում է 23.11.2020թ., բայց հարաբերությունները փոխված են 01.01.2020թ. դրությամբ:
Հիմա հարցս.
Բոլոր 10 ամիսների համար պե՞տք է հաշիները փոխվի:
Պե՞տք է հաշիվները չեղյալ հայտարարել և գրել նոր հաշիվներ, թե՞ պետք է գրվի ճշգրտող հաշիվներ: Հարկային օրենսգրքի 56 հոդվածի 10 մասի 5 կետով ես հակված եմ չեղյալ հայտարարել և գրել նոր հաշիվներ: Հիմքը՝ գին փոփոխությունը և ի հայտ գալուց 15 օրվա ընթացքում գրել նոր հաշիվներ: Ձեր կարծիքով, ո՞ր տարբերակն է ճիշտ՝ չեղյալ հայտարարել և գրել նոր հաշիվ, թե՞ ճշգրտել հաշիվը:
Կանխավ շնորհակալություն:
Լիզինգի հաշվառումը բանկում
Խնդրում եմ, կարո՞ղ եք ասել, թե ինչպե՞ս են հաշվառվում ֆինանսական վարձակալության գործառնությունները բանկում, ինչպես մատակարարի հետ, այնպես էլ վարձակալի հետ հարաբերություններում:
Արդյոք կարելի՞ է կանոնադրական կապիտալը մաս-մաս օգտագործել
Էլինա.
Հարգելի հաշվապահներ/իրավաբաններ, խնդրում եմ ուղղեք, եթե սխալ կա և պատասխանեք հարցիս:
ՍՊԸ-ի հիմնադիրը ցանկացել է ներդրում կատարել՝ կանոնադրական կապիտալ։ Կազմվել է որոշում՝ հունվարին՝ 2020թ-ի, կանոնադրական կապիտալ 30 մլն մուտք անելու վերաբերյալ, և տարվա ընթացքում մաս-մաս մուտք է եղել դրամարկղ: Այսպիսով, դեկտեմբերին պիտի կազմվի 2-րդ որոշումը արդեն կանոնադրության փոփոխության վերաբերյալ և կատարվեն համապատասխան քայլերը ռեգիստրում /ներկայացվում են երկու որոշումները, կանոնադրության փոփոխությունը և բոլոր դրամարկղի մուտքի օրդերները/:
Եվ հարցս՝ արդյո՞ք կարելի է այդ մաս-մաս կատարված ներդրումները օգտագործել, օրինակ՝ աշխատավարձ տալ, թե՞ պիտի մնա գումարը դրամարկղում անփոփոխ մինչև չլրանա 30 մլն և կատարվի կանոնադրության փոփոխությունը:
ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:
Արդյո՞ք սոց. փաթեթը փոխվում է աշխատաժամանակի փոփոխման դեպքում
Անի.
Բարև Ձեզ: Աշխատողի աշխատաժամանակի փոփոխման դեպքում սոց. փաթեթը փոխվու՞մ է հաջորդող երկրորդ ամսվանից։ Սեպտեմբերին կատարվել է փոփոխություն, աշխատաժամանակի փոփոխությունը կատարել հոկտեմբեր ամսին, որի դիմաց վճարվում է նոյեմբերին, թե՞ նոյեմբերին, որի դիմաց վճարվում է դեկտեմբերին:
Ծառայությունների մատուցման պայմանագիրը միակողկամի դադարեցնելու վերաբերյալ
Ողջույն, հարգելի գործընկերներ:
Ինչպե՞ս կարելի է ծառայությունների մատուցման պայմանագիրը ՄԻԱԿՈՂՄԱՆԻ /գործատուի կողմից/ դադարեցնել: Ի՞նչ փաստաթղթղեր են անհրաժեշտ հիմքում դնել:
Կանխավ շնորհակալություն:
Արդյո՞ք պարտադիր է հաշվապահ կամ գանձապահ գրանցելը
Էլլա.
Հարգելի հաշվապահներ 2 հարց ունեմ: 1. Արդյո՞ք հարկային հաշվում պարտադիր է լրացվի ապրանքների մատակարարման առաքման եղանակը: 2. Եթե կազմակերպությունը ունի 9 աշխատող՝ արդյո՞ք պարտադիր է հաշվապահ կամ գանձապահ գրանցելը:
Գրանցման հայտի վերաբերյալ
Նարինե.
Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք՝ վարձու աշխատողին նույնպես պե՞տք է գրանցել գրանցման հայտով /79 համարի հաշվետվությամբ/:
Ի՞նչ է անհրաժեշտ շինանյութի խանութ բացելու համար
Բարև Ձեզ: Կխնդրեի ինձ օգնեիք հասկանալու՝ ինչից պետք է սկսեմ և ինչ անեմ, ցանկանում եմ բացել շինանյութի խամութ, ինչպե՞ս պետք է Ա/Ձ բացեմ, ի՞նչ հարկեր պետք է վճարեմ և ինչպե՞ս: Շնորհակալություն:
3-րդ երկրից ներմուծման վերաբերյալ
Կարեն.
Բարև Ձեզ: Ցանկանում եմ Չինաստանից ներմուծել էլ. տեխնիկա` powerbank-եր: Քանակը ըստ նախատեսվածի մեծ է անձնական օգտագործման ծավալներից։ Կխնդրեի հնարավորինս պարզ տեղեկություն տրամադրել ֆիզ./իրավաբանական անձով մաքսազերծման և դրույքաչափերի մասին։
Նախապես շնորհակալ եմ: