Ինչպե՞ս է իրականացվում ներմուծման ամբողջ գործընթացը

Անի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ ուղարկեք օրենքի հղումներ՝ ներմուծումների ամբողջ գործընթացը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հասկանալու համար՝ թե՛ ԵՏՄ և, թե՛ այլ երկրների ներմուծման և ԱԱՀ-ի մասով, որ օրենքից կարող եմ իմանալ, որ ապրանքներն են ազատվում ներմուծման ժամանակ:

Ի՞նչ է անհրաժեշտ կոսմետիկ միջոցների խանութ բացելու համար

Սոնա. Պատրաստվում եմ խանութ բացել մարզում, որը զբաղվելու է կոսմետիկ միջոցների վաճառքով։ Տարածքը վարձով եմ վերցնելու, իսկ կոսմետիկ միջոցները ներկրողից եմ գնելու։ Ինձ հետաքրքրում են հետևյալ հարցերը․ 1. Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատեմ /խնդրում եմ մի փոքր մանրամասնել տոկոսադրույքը և այլ պարտադիր վճարները/: 2. ԱՁ-ով է ավելի արդյունավետ աշխատելը, թե՞ ՍՊԸ-ով: 3. ՀԾ ծրագրով պե՞տք է աշխատեմ: 4. ՀԴՄ սարքը ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել: 5. Պարտադիր պե՞տք է հաշվապահ ունենամ: Հնարավոր է հարցերը պրիմիտիվ թվան, բայց նոր եմ ոլորտում այդ պատճառով շատ հարցեր ունեմ։ Նախապես շնորհակալ եմ։)))

Արդյո՞ք օրապահիկի ավել կատարած ծախսը գործատուն հատուցում է աշխատողին

Անի. Այսպիսի մի հարց. տեղյակ եմ, որ գործուղվողին օրապահիկը վճարվում է ամբողջությամբ, բայց ինչպե՞ս է որոշվում՝ ի՞նչ չափով 3 000-12 000 սահմանից /արդյո՞ք օրապահիկի ավել կատարած ծախսը գործատուն հատուցում է աշխատողին/, և խնդրում եմ բացատրեք մասնավորի և պետականի դեպքում գործուղման ծախսերի մասով ի՞նչ տարբերություն կա:

ՍՊԸ-ի հիմնադիրը կարո՞ղ է այլ ՍՊԸ-ում հանդես գալ էլի որպես հիմնադիր

Գայանե. Բարև Ձեզ: ՍՊԸ-ի հիմնադիրը կարո՞ղ է այլ ՍՊԸ-ում հանդես գալ էլի հիմնադիր, սակայն մի ՍՊԸ շրջհարկով աշխատի, մյուսը միկրոյով:

Ա/Ձ-ն զբաղվում է մանրածախ վաճառքով

Արմեն. Բարև Ձեզ: ԱՁ-ն հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և զբաղվում է սուրճի, թեյի, ֆրեշի վաճառքով /մանրածախ վաճառք/, հիմա արդեն ավելացվել է գինու վաճառք /տեղում բաժակներով վաճառում է/: Կասեք՝ դրա համար ի՞նչ փաստաթղթեր են պետք, և գործունեության տեսակ ավելացնելիս արդյո՞ք մեկ ՀԴՄ-ն բավարար է:

Բավակա՞ն է արդյոք միայն շրջանառության տեղեկագիր կազմելը

Անի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերում է առանց ծրագրի հաշվապահության վարմանը։ Բավակա՞ն է միայն շրջանառության տեղեկագիր կազմել, թե՞ գլխավոր գիրքն է պարտադիր վարել։ Եվ արդյո՞ք այս շրջանառության տեղեկագիրը կազմվում է բոլոր կազմակերպույունների /ՀԿ/ դեպքում առանց բացառության, ինչպես նաև ընկերակցությունների /ԳԿ, .. ԱԿ/: Եվ խնդրում եմ ասեք՝ գիրքը պատրաստի վիճակում վաճառվու՞մ է, կարող եմ գնել և լրացնել, թե՞ համակարգչով տպագիր է լրացվում:

Արդյո՞ք պարտադիր է անաշխատունակության թերթիկ ներկայացնելը

Մարինե. Բարև ձեզ: Ասացեք խնդրեմ՝ հիմա դպրոցներում արձակուրդ է համավարակով պայմանավորված, արդյո՞ք պարտադիր է անաշխատության թերթիկ ներկայացնելը: Շնորհակալություն:

ԵՏՄ ներմուծման հայտարարությունը ուղարկելիս սխալ է բերում

Լարիսա. Բարև Ձեզ: ԵՏՄ ներմուծման հայտարարությունը ուղարկելիս բերում է՝ հաշվետվության ուղարկման ժամանակ տեղի են ունեցել սխալներ՝ addDeclarationError հաղորդագրությունը: Խնդրում եմ օգնել: Հեռ. 091005930:

Շաբաթական քանի՞ ժամ պետք է լրացնել հաճախումների տաբելը

Լիաննա. Բարև Ձեզ: Դպրոցները, որ անցել են 6 օրյա աշխատանքային շաբաթի, քանի՞ աշխատ. օր վերցնենք հոկտեմբերի համար և շաբաթական քանի՞ ժամ ենք լրացնելու հաճախումների տաբելը:

Կարելի՞ է արդյոք ժամանակավոր դադարեցնել Ա/Ձ-ն

Զառա. Բարև Ձեզ, խնդրում եմ կօգնեք հասկանալ։ ԱՁ-ն ունի տուգանք չվճարված 600 հզ. դրամ հդմ չտպելու համար, որպեսզի այս պահին դա չվճարենք ու տուգանք չգա, կարո՞ղ ենք ժամանակավոր դադարեցնել ԱՁ-ն: Դա տարբերա՞կ է: Շնորհակալ եմ նախապես:

Կազմակերպությունը գործընկերոջից ստացած ապրանքների մասով վճարը ուշացրել է

Արամ. Բարև Ձեզ: Կազմակերպությունը գործընկերոջից ստացած ապրանքների մասով վճարը ուշացրել է, և ըստ պայմանագրի ամեն ուշացրած օրվա համար կիրառվում է տույժ: Արդյոք ճի՞շտ կլինի 7144 5211 տվյալ ձևակերպումը: Եվ ի՞նչ փաստաթուղթ պետք է կազմել: Հնարավո՞ր է հիշարար օրդերով:

Արդյո՞ք ՍՊԸ-ի մասնակիցը պետք է հայտարարագրի իր եկամուտը

Մանե. Արդյո՞ք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ՍՊԸ-ի մասնակիցը պետք է հայտարարագրի իր եկամուտը՝ վճարված շահաբաժինների մասով:

Արդյո՞ք տրվում է անաշխատունակության թերթիկ

Անահիտ. Մանկապարտեզները փակ են քովիդ 19-ի պատճառով, իսկ երեխայի մայրն աշխատում է, արդյո՞ք մորը տրվում է անաշխատունակության թերթիկ, եթե ոչ, ո՞րն է լուծումը։

Ի՞նչ է իրենից ներկայացնում էլեկտրոնային ՀԴՄ կտրոնը

Հարգելի գործընկերներ, չե՞ք ասի՝ ի՞նչ է իրենից ներկայացնում էլեկտրոնային ՀԴՄ կտրոնը և արդյո՞ք այն արդեն կիրառվում է պրակտիկորեն։ Եթե այո, ապա ինչպե՞ս և որտե՞ղ պետք է գրանցվել։

Կազմակերպությունը զբաղվում է ընտանի կենդանիների մորթով և վաճառքով

Արամ. Բարև Ձեզ: Կազմակերպությունը աշխատում է ընտանի կենդանիների մորթով և վաճառքով: Կենդաների մորթի համար նախատեսված գույքի /դանակ, կացին և այլն/ հաշիվ չենք ստացել: Կարո՞ղ է դա խնդիր առաջանալ:

ՀԾ ծրագրում ձևակերպում կատարելու վերաբերյալ

Արամ. Բարի երեկո: Հարցս հետևյալն է: ՀԾ ծրագրով, եթե հաշիվ ապրանքագիր փաստաթղթով միայն ձևակերպեմ հասույթը՝ 221 611, և հետո տարվա վերջին օրով ամբողջ տարվա համար ծախսագրում անեմ մեկ պահեստի ելքի օրդերով՝ դա ճի՞շտ կլինի: