Շահութահարկի հաշվարկի ի՞նչ նորմատիվներ կան

Վազգեն. Բարև ձեզ: Ո՞վ կարող է օգնել: Խոզի մսի արտադրությամբ զբաղվող ֆերմա է: Շահութահարկի հաշվարկի համար ի՞նչ նորմատիվ կա: Ինչպե՞ս հաշվարկեմ արտադրանքի ինքնարժեքը:

Կազմակերպությունը ստացել է հարկային հաշիվ և գործընկերոջ պարտքը չի մարել

Վազգեն. Բարև ձեզ: Եթե կազմակերպությունը ստացել է հարկային հաշիվ և գործընկերոջ պարտքը չի մարել՝ կարո՞ղ է ԱԱՀ-ն հաշվանցել, թե՞ ոչ:

Արդյո՞ք վերակազմակերպման դեպքում պետք է դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ

Մանե. Բարև Ձեզ: Վերակազմակերպման դեպքում ակտիվի սեփականության իրավունքի փոխանցման դեպքում արդյո՞ք պետք է դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ:

Ֆինանսական վարձակալության պայմանագրի հետ կապված

Ani. Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք ֆինանսական վարձակալության պայմանագիր կարող է կնքել մի կազմակերպությունը մեկի հետ, իր օգտագործած հիմնական միջոցը դուրս գրելով իր հաշվեկշռից, թե՞ միայն բանկերն են իրավասու։ Մեկ հարց ևս, երբ միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատող ՍՊԸ-ն կնքում է գործառնական վարձակալության պայմանագիր, այդ պայմանագրից եկամտային հարկը արդյո՞ք ինչ-որ հաշվետվության մեջ ցույց է տրվելու, թե ուղղակի վճարվելու է միասնական հաշվին:

Հաշվապահական հաշվառման վարման քաղաքականությունը

LIANA. Բարև Ձեզ:Կարո՞ղ եք ինձ ուղարկել ՍՊԸ-ի համար նախատեսված հաշվապահական հաշվառման վարման քաղաքականությունը liahayrapetyan02 շնիկ gmail.com մեյլին: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք միջին աշխատավարձը հաշվելիս պետք է վերցնել հարկադիր պարապուրդի միջինը

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե աշխատակիցը ընդունվել է աշխատանքի և 4 ամիս է աշխատել, հետո գնացել է երեխայի խնամքի արձակուրդ: Երեխայի 2.5 տարին լրանալով նորից եկել է աշխատանքի, սակայն փաստացի դեռ չի աշխատել, քանի որ աշխատողները 2020թ. հունվար ամսից մինչ այժմ հարկադիր պարապուրդում են՝ մանկապարտեզ է: Իսկ տվյալ աշխատակիցը ապրիլ ամսից ետ է եկել աշխատանքի և մինչ այժմ հարկադիր պարապուրդ է վճարվել: Հիմա կրկին ֆիզ. արձակուրդի թերթիկ է ներկայացրել: Ինչպե՞ս հաշվեմ միջին աշխատավարձը, եթե չենք աշխատել: Վերցնեմ հարկադիր պարապուրդի միջի՞նը: Այսինքն՝ 8 ամսվա, որովհետև նախորդ ամիսներ չունի:

Արդյո՞ք ֆինանսական հաշվետվություններից կազմվում է նաև դրամական հոսքերի մասին հաշվետվություն

Ani. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: 2 հարց ունեմ: 1. Արդյո՞ք բոլոր կազմակերպությունների դեպքում ֆինանսական հաշվետվություններից կազմվում է նաև դրամական հոսքերի մասին հաշվետվությունը: 2. Ի՞նչ առանձնահատկություններ ունի ՀԿ-ի հաշվապահությունը, գիտեմ, որ ՀԿ-ները գործում են ընդհանուր հարկման դաշտում, արդյո՞ք չեն ներկայացնում ԱԱՀ-ի հաշվարկ և արդյո՞ք ստացված դրամաշնորհները չեն հարկվում շահութահարկով: Գիտեմ նաև, որ հաշվետվություն են ներկայացնում գործունեության մասին յուրաքանչյուր տարի մինչև մայիսի 30-ը։ Կազմվում է արդյո՞ք հաշվեկշիռ, ֆին. արդյունքների մասին հաշվետվություն, դրամական հոսքի: Կան արդյո՞ք այլ հաշվետվություններ:

Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, եթե աշխատողը վարակվել է կորոնավիրուսով

Ani. Բարև Ձեզ: Եթե աշխատողը կորոնավիրուսով է վարակվել՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, հրաման պե՞տք է տրվի, թե՞ ոչ, ինչպե՞ս է կատարվելու աշխատավարձի վճարումը:

Քանի՞ օր է արձակուրդ ստանում ուսուցիչը

Լուսինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել. եթե օգոստոսից մինչև մայիսի 25-ը աշխատելուց հետո ուսուցիչը գնում է 140 օր ծննդաբերության արձակուրդի, որից հետո ցանկություն է հայտնում ստանալ նաև ամենամյա արձակուրդ: Այդ դեպքում 35 օրից քանի՞ օր արձակուրդ է ստանում ուսուցիչը` աշխատելով գրեթե 9 ամիս:

Ո՞վ է վճարում երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատակցի սոցիալական վճարը

Meline. Բարև Ձեզ: Եթե աշխատակիցը գնում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, ամսական 3000 դրամները /սոցիալական վճար/ գործատուն է վճարում, թե՞ աշխատողը: Եթե հնարավոր է օրենքի հղում տվեք: Շնորհակալություն:

Մատնահարդարման ծառայություններ մատուցող Ա/Ձ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Բարև Ձեզ։ Մատնահարդարման սալոնը կարո՞ղ է հարկվել միկրոձեռնարկատիրական հարկման ռեժիմով, եթե անձը գրանցվում է որպես ԱՁ: Այսինքն՝ տարեկան պետք է վճարվի 12 000 դրամ, ինչպես նաև յուրաքանչյուր աշխատողի համար 5 000 դրամ եկամտային հարկ և 5 000 սոց․ վճար ամսական։ Եվ ևս մեկ հարց, եթե բացի մատնահարդաման ծառայություններից, իրականացվելու են նաև վճարովի ուսուցման և վերապատրաստման աշխատանքներ, ինչպես նաև տրվելու են սերտիֆիկատներ, տվյալ պարագայում որևէ այլ հարկ պե՞տք է վճարվի արդյոք։

Եկամտային հարկի վերաբերյալ

Նարինե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել ինձ՝ ԱՁ որպես հարկատու հանդիսանում է միկրոձեռնարկատեր: Սեպտեմբեր ամսին ընդունել եմ աշխատող ոչ լրիվ աշխատանքային գրաֆիկով: Հոկտեմբեր ամսին ներկայացրել եմ եկամտային հարկի հաշվետվություն, նշել եմ աշխատավարձ 44 000 դրամի չափով, եկամտային հարկը կազմել է 10 120 դրամ: Գանձումը միասնական հաշվից հենց այդքան էլ կատարվել է: Ինչքանով ես տեղյակ եմ, միկրոձեռնարկատերը վճարում է յուրաքանչյուր գրանցված աշխատողի համար 5000 դրամ եկամտային հարկ: Կարող եք ասել՝ ի՞նչ կարող եմ անել այս պարագայում: Նախապես շնորհակալ եմ:

Ի՞նչ խնդիրներ են առաջանում հետին ամսաթվով ապրանքի մատակարարման հաշիվ դուրս գրելիս

Վազգեն. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե կազմակերպությունը ապրանքի մատակարարման հաշիվ է գրում հետին ամսաթվով, այսինքն՝ հոկտեմբերի 19-ին դուրս է գրում սեպտմեբերի 30-ի մատակարարման ամսաթվով՝ ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ:

Արդյո՞ք նախագծի իրականացման համար ստացված գումարը հարկվում է

Էլեն. Շրջանառության հարկով հարկվող ԱՁ-ն նախագծի իրականացման համար /նախագծի ֆինանսավորում/ գումար է ստացել: Արդյո՞ք այդ գումարը շրջանառություն է համարվում և հարկվու՞մ է:

Արդյո՞ք խնդիր կառաջանա ֆիզիկական ծավալի հաշվետվություն չհանձնելու դեպքում

Վազգեն. Բարև Ձեզ: Ֆիզիկական ծավալների 2017 թվականի որոշման մեջ խոզի մսի դասակարգիչ ներառված չէ, միայն թռչնի միս արտադրողներին է պարտադրում հանձնել հաշվետվությունը: Արդյո՞ք խնդիր կառաջանա չհանձնելու դեպքում:

Արդյո՞ք պետք է գրել ստորագրված հաշիվների շրջանառությունը, թե՞ ամբողջ շրջանառությունը

Ռուզաննա. Բարև ձեզ, հարցս այսպիսին է. ստացված հ/հ մի մասն եմ ստորագրել, որ քիչ հաշվանցեմ։ Հիմա 18Ա կետում գրում եմ ստորագրված հաշիվների շրջանառությունը, թե՞ ամբողջ շրջ-նը, բայց ԱԱՀ-ն ստորագրվածինը։ Եվ հարց 2. հաջորդ ամիս տեղափոխված ԱԱՀ-ն հաշվանցելու համար պե՞տք է ստորագրվի 21-30 ժամանակաշրջանում: