ՌԴ ռեզիդենտ աշխատակցի հարկեր

Արևիկ․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ուղղորդեք 2 հարցում։

1. Ոչ ռեզիդենտ ԱՁ-ն ստանում է եկամուտ ռեզիդենտ կազմակերպությունից։ Ո՞ր հաշվետվության մեջ պետք է ներառենք ԱՁ-ի ստացած եկամուտը՝ ոչ ռեզիդենտի շահութահարկի մեջ, թե՞ եկամտային հարկի հաշվետվության մեջ։

2. ՌԴ ռեզիդենտ հեռավար աշխատող աշխատակիցը խնդրում է կրկնակի համաձայնագրի հիման վրա չպահել ՀՀ-ում հարկերը։ Քանզի նա պետք է վճարի հարկերը ՌԴ-ում։ Հավելեմ, որ սկզնական շրջանում եկել է ՀՀ և ստացել ՀԾՀ, նրա համար տրվել է գրանցման հայտ և մինչ այժմ պահվել են բոլոր հարկերը (եկամտային հարկ, սոց․ վճար և դրոշմանիշային վճար)։ Արդյո՞ք հարկերը չպահելու դեպքում ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը խնդրի առջև չի կանգնի։

Կանխավ շնորհակալ եմ։

Ո՞րն է ներմուծված ապրանքների հաշվետու եռամսյակը

Ռուզաննա․

Բարև ձեզ։ Ապրանք եմ ներմուծում ԱՄՆ-ից (բժշկական հագուստ)։ Invoice-ի date 27/03/25 թ, վճարումը արվել է 23/03/25թ, ապրանքը հայտարարագրվել է 05/04/25թ։ Ո՞րն է ձեռք բերված ապրանքների հաշվետու եռամսյակը։ 1-ին, թե՞ 2-րդ։ Շրջհարկ վճարող եմ:

Եկամտային հարկի հետ վերադարձ քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում

Նարինե․

Բարև Ձեզ։ Ծառայությունների մատուցման քաղիրավական պայմանագրի դեպքում եկամտային հարկի հետ վերադարձի օրենքը գործու՞մ է։ Շնորհակալություն։

Հաշվապահական խնդիր

Էդ․

Տալ տնտեսական գործառնությունների հաշվապահական ձևակերպումները և կազմել կազմակերպության ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ:

Հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ կազմակերպության կանոնադրական կապիտալը կազմում էր 16 մլն դրամ, հիմնական միջոցները՝ 10 մլն դրամ, հումք և նյութերը՝ 4 մլն, դրամարկղում կանխիկ դրամը` 1 մլն դրամ, իսկ բանկային միջոցները՝ 3 մլն դրամ, գնումների գծով կազմում էիների պարտավորությունները կազմում էին 2 մլն դրամ: Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կազմակերպությունը կատարել է հետևյալ տնտեսական գործառնությունները․ հաշվարկել է 210 000 դրամ աշխատավարձ՝ վարչական աշխատողին, որից գործող օրենսդրությամբ կատարվել են պահումներ, և փոխանցումով մարել է պահում աշխատավարձի գծով պարտավորության կեսը, առանց վճարման ձեռք է բերել 240 000 դրամի ապրանքներ (ներ.՝ ԱԱՀ), որոնք վաճառել է 360 000 դրամով (առանց ԱԱՀ):

Դիտել այլ հաշվապահական խնդիրներ

Դադարեցված ԱՁ հաշվետվություններ

Սոֆյա․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ԱԱՀ-ի դաշտում գտնվող ԱՁ-ն 2024թ-ին գործունեության ժամանակավոր դադար է տվել։ Պե՞տք է արդյոք 2025թ-ի մինչև ապրիլի 20-ը ներկայացնի 240 և 244 ձևերը, և եթե շահույթ չի ունեցել, պարզապես իրեն ծառայություններ են մատուցել, որի համար կատարվել են վճարումներ, ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի։ Կանխավ շնորհակալություն։

ՍՊԸ անցել է ընդհանուր հարկման դաշտ

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում։ ՍՊԸ-ն, որի գործունեությունը արվեստի բնագավառն է, ունի միայն տնօրեն գրանցված, միջոցառումներ է կազմակերպում, մրցույթ փառատոններ, երեխաներն էլ անդամավճար են մուծում կազմակերպության հաշվին։ Նախորդ տարիների աշխատել է շրջհարկով, այս տարի շրջհարկի դիմումը չի ներկայացվել, մոռացել են։ Հիմա արդեն ԱԱՀ-ի դաշտ են ընկել։

Հարց 1․ Հիմա պե՞տք է նորից ԱԱՀ-ի հայտարարություն տալ

Հարց 2․ Կազմակերպությունը մեքենա է գնել, և 451 000 դրամ հարկ է վճարել։ Հիմա որ ԱԱՀ-ի դաշտ է ընկել, հնարավո՞ր է 20 % -ից նվազեցնել, և եթե հնարավոր է, ինչպե՞ս պետք է անել։

Խնդրում եմ օգնել, նախապես շնորհակալ եմ։

ԱՁ կողմից հարկերի վճարում

Իրինա․

Բարև Ձեզ։ Ես մեկ ամիս առաջ եմ գրանցել ԱՁ, և այս ամիս պիտի վճարեմ շրջանառության հարկը։ Խնդրում եմ կասեք՝ փոխանցումը միասնական հաշվեհամարին պարտադի՞ր է կատարել իմ այն հաշվից, որն ԱՁ-ինն է, թե՞ կարող եմ փոխանցել ցանկացած այլ հաշվից, կամ քարտից՝ նշելով ԱՁ անվանումը և հարկ վճարողի համարը։

ՏՏ ոլորտի ուսումնական կենտրոն

Հովհաննես․

Բարև ձեզ, կասեք խնդրեմ՝ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՏՏ ոլորտի ուսումնական կենտրոն բացելու և դասավանդելու համար, բարձրագույն կրթություն, լիցենզիա և այլն։ Շնորհակալ եմ։

Ապրանքների առցանց վաճառք

Էլմիրա․

Բարև ձեզ, խնդրում եմ հաշվապահներ ջան, ասեք՝ արդյո՞ք հարկային պարտավորություններ կառաջանան, եթե ես օնլայն տարբերակով վաճառեմ նոր կամ օգտագործված իմ ապրանքները, որոնք ձեռք եմ բերել օնլայն մարկետփլեյսերից մեծաքանակ։

Հումքի ձեռքբերում գյուղացուց

Գրիշ․

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք պետք է ինքնահաշիվ դուրս գրել այս դեպքում: ԱՁ-ն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում և զբաղվում է խոտաբույսերից թեյերի արտադրությամբ, հումքը գնում եմ գյուղացիներից։ Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։ Կանխավ շորհակալ եմ։

Շրջանառության հարկի դիմումը լրացվել է, սակայն չի ուղարկվել

Անի․

Բարև ձեզ, խնդրում եմ կասե՞ք․ ԱՁ բացելուց հետո 201 հաշվետվությունը լրացրել եմ, բայց չեմ ստորագրել ու հանձնել ՊԵԿ, մի ամիս անցել է, դա խնդի՞ր է, պե՞տք է ստորագրեի և ուղարկեի՞։

Բիլիարդ սրահի գործունեություն

Լուսինե․

Ունեմ ԱՁ, որը աշխատում է շրջանառության հարկով։ Ցանկանում եմ բացել բիլիարդ սրահ, որտեղ կվաճառվի նաև խմիչք։ Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնեմ ես որպես ԱՁ, շրջհարկի եռամսյակային հաշվետվության մեջ բիլիարդի ժամավճարը ո՞ր տողում պետք է ներկայացնեմ, ի՞նչ լրացուցիչ վճարներ պետք է կատարեմ։ Պե՞տք է արդյոք ԱՁ-ի համար ՀԾ հաշվապահ ծրագիր բացեմ և լրացնեմ։ Ի՞նչ լրացուցիչ գործողություններ ունեմ անելու հարկային համակարգում, սխալներից և խնդիրներից խուսափելու համար։

Ժամկետանց ապրանքի վերադարձ

Վահե․

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում և զբաղվում է սննդամթերքի արտադրությամբ, ժամկետանց իրացված ապրանքի վերադարձի ժամանակ նվազեցնում է այդ ապրանքի արտադրության հետ կապված ԱԱՀ։ Հարց․ Շահութահարկի հաշվարկում այդ չնվազեցված ԱԱՀ կարելի՞ է ծախս ճանաչել, խնդրում եմ հղում տալ օրենքի հոդվածին:

Խոզաբուծության գործունեություն

Արմեն․

Բարև Ձեզ, ունեմ Ա/Ձ, որը աշխատում է շրջանառության հարկով և զբաղվում է խոզաբուծությամբ, այսինքն արտադրական գործունեությամբ, որպես ձեռքբերում ունենում եմ միայն խոզի կեր, հոսանքի, գազի, ջրի հաշիվներ, և վճարում եմ աշխատավարձ, հարցս հետևյալն է՝ կարո՞ղ եմ այս բոլորը դիտել ծախս: