Խմորեղենի արտադրություն

Մարիամ․

Բարև Ձեզ, ցանկանում եմ սկսել խմորեղենի փոքրիկ արտադրություն, իսկ իրացումը կազմակերպել խանութների միջոցով։ Սկզբնապես լրացուցիչ աշխատողներ չեն լինելու։ Վերջին հարկային փոփոխությունները հաշվի առնելով՝ կհուշե՞ք, թե ինչ կարգավիճակով է առավել շահեկան մտնել հարկային դաշտ։

Արտադրական գործունեության շրջհարկի նվազեցումներ

Նինա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես սկսնակ հաշվապահ եմ, և ինձ հետաքրքրում է՝ շրջհարկի նոր օրենքով արտադրությունով զբաղվող ԱՁ-ն ի՞նչ ծախսեր պիտի հաշվի առնի։ Օրինակ՝ հոսանքի, ջրի, աշխատավարձի ծախսերը պակասեցվու՞մ է հաշվարկի ժամանակ, թե՞ ոչ։Կանխավ շնորհակալ եմ։

ՏՏ ոլորտի 1% շրջանառության հարկ

Նարինե․

Բարև ձեզ։ Ունեմ ԱՁ 62.02.9 գործունեության դասակարգչով՝ «Խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում չներառված ուրիշ խմբավորումներում»։ Գործունեությունը ՏՏ ոլորտում է և ներառված է բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=203094։ Այն առավելություն է տալիս 10% շրջանառության հարկի փոխարեն վճարել 1%: Ես կարդացի, որ շրջանառության հարկի հաշվետվության մեջ, եթե գործունեության տեսակը մտնում է արտոնյալ ցուցակի մեջ, հարկի դրույքաչափն ինքնաշխատ ցույց կերպով ցույց է տալիս 1%, ինչն իմ պարագայում չի գործում։ Ի՞նչ պետք է անեմ, որպեսզի դրույքաչափը 1% մուծեմ 10%֊ի փոխարեն (քանի որ գործունեությանս տեսակը ներառված է այդ արտոնյալ ցանկի մեջ)։

Հաշվի դուրսգրում Wildberries – ում վաճառքի ժամանակ

Գևորգ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես Wildberries - ի միջոցով վաճառք եմ իրականացնում և ՌԴ պահեստից, և ՀՀ - ից։ Հաշիվ վավերագիր պետք է դուրս գրեմ միայն ՀՀ -ից վաճառված ապրանքների համա՞ր, թե՞ դա կարևոր չէ։

Գյուղատնտեսական արտադրանքից բացի այլ ապրանքների վաճառք

Տիգրան․

Բարև Ձեզ, հարցս գյուղատնտեսությամբ զբաղվող կազմակերպության մասին է։ ԱՁ -ն նոր է բացվել և չի տվել շրջհարկի կամ միկրոյի հայտարարություն։ Հարկայինը ճանաչել էր ԱՁ-ին ԱԱՀ վճարող։

Մանրամասն

Ո՞ր ծախսերը կարելի է նվազեցնել շրջանառության հարկից

Քրիստինե․

Բարև բոլորին: Կազմակերպությունը մատուցում է ծառայություն (նախագծում, ինտերյեր դիզայն): Շրջ. հարկի դաշտում է գործում: Ունի երեք աշխատող՝ մենեջեր, դիզայներ, կոնստրուկտոր, տնօրենը՝ նախագծող: Տարածքը վարձակալությամբ է: Խնդրում եմ օգնեք՝ ո՞ր ծախսերը կարելի է ներառել շրջանառության հարկի նվազեցումների մեջ:

Աշխատողը չի ներկայանում աշխատանքի

Յանա․

Բարև բոլորին: Հարգելի հաշվապահներ, աշխատողն աշխատանքի չի ներկայանում, անաշխատունակության թերթիկ չի բերում: Ո՞րն է ազատման կարգը այս պարագայում: Եվ քանի՞ օրվա ընթացքում պետք է վճարել վերջնահաշվարկը: Շնորհակալ եմ:

Պարտադի՞ր է ՀԴՄ կտրոնն անվանացանկով տպելը

Հասմիկ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Երկու հարց ունեմ․

1. Եթե հյուրատունը գտնվում է մարզում, աշխատում է շրջանառության հարկով և 2024թ․ շրջանառությունը չի գերազանցել 25 000 000 դրամը, պարտադի՞ր է ՀԴՄ կտրոնն անվանացանկով տպելը

2. եթե առանձին գարեջրի, հյութի, ջրի վաճառք չի ունենում, միայն հյուրատան հյուրերի սննդի պատվերի մեջ է մտնում, պարտադի՞ր է ապրանքների դրոշմավորումը

Շրջանառության հարկի նվազեցումներ

Արտյոմ․

Բարև Ձեզ։ Ընկերությունն աշխատում է շրջհարկով ծառայությունների ոլորտում, 2025թ. հարկվելու է 10 տոկոս դրույքաչափով: Հարց. ի՞նչ նվազեցումներ են հնարավոր կիրառել և, եթե այո, ապա հաշվետվության ո՞ր տողում: Շնորհակալություն։

Ավել վճարված օրապահիկի եկամտային հարկ

Արսեն․

Բարև ձեզ։ ՀՀ-ում գործուղման դեպքում կառավարության կողմից սահմանված օրապահիկից ավել վճարվող օրապահիկից եկամտային հարկ կա՞: Օրինակ, 7 000դրամ է վճարվել 1 օրվա համար Դիլիջան գործուղման համար։

Ստացված հաշիվների էլեկտրոնային ստորագրում

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խանութը շրջհարկով է գործում, ստացված հարկային հաշիվները մարտ ամսվա ստորագրվել է ապրիլի 1-ին։ 1-ին եռամսյակում կարո՞ղ եմ ներառել մարտ ամսվա ստացված հարկային հաշիվները, թե՞ որ ապրիլի 1-ին եմ ստորագրել, պետք է ներառեմ 2-րդ եռամսյակում։ Շնորհակալություն։

Ինչպե՞ս կիրառել 1% շրջանառության հարկի դրույքաչափ

Արսեն․

Հարգելի հաշվապահներ, եթե գործունեության դասակարգիչը (J62․09․0) համապատասխանում է ՀՀ կառավարության որոշմանը՝ շրջանառության հարկի 1% դրույքաչափ կիրառելու համար, ապա ի՞նչ քայլեր պետք է կատարել (դիմում, հայտարարություն և այլն), որպեսզի օգտվել այդ աջակցության ծրագրից։

Փոխառության տրամադրում այլ կազմակերպության

Սամվել․

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունը կարող է այլ կազմակերպությանը փոխառություն տրամադրել, և ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան։

Օտարերկրյա նոտարի կողմից հաստատված լիազորագիր

Գայանե․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասել․ ՀՀ տարածքում արդյո՞ք ընդունելի է և կիրականացվեն որևէ գործարքներ այնպիսի լիազորագրով, որը հաստատվել է օտարերկրյա նոտարի կողմից։