Գումարի ստացում PAYONEER համակարգով
Maya.
Բարև բոլորին, ունեմ ձեր օգնության կարիքը։ Բացել եմ ԱՁ, աշխատում եմ freelance, գործատուին ուղարկում եմ invoice, ԱՄՆ-ից գումարը փոխանցում է USD-ով ԱՁ հաշվի վրա։ Հարցս հետևյալն է․
Ինչպե՞ս կարելի է bank transfer-ի փոխարեն գումարը ստանալ PAYONEER - ով (ստանալու, կանխիկացնելու ձևը գիտեմ, հետաքրքիր է ձևակերպելու նրբությունները)։ Ունեցե՞լ եք նման փորձ։ Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ։ Շատ շնորհակալ կլինեմ ինֆոի համար։
Ժամավճարի հաշվարկ
Աստղիկ․
Բարև Ձեզ։ Աշխատող եմ ցանկանում գրանցել, աշխատելու է օրական 2 ժամ, այսինքն նվազագույնը ժամի համար 750 դրամ պետք է սահմանեմ (աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում՝ մինչև 24-ժամյա աշխատանքային շաբաթ՝ 750 դրամ) հարկերի հետ միասին որքա՞ն կկազմի։
Քիմմաքրման աշխատանքներ
Եվա․
Բարև Ձեզ, կասե՞ք՝ գույքի (աթոռ, բազմոց) քիմմաքրման աշխատանքներ իրականացնող ԱՁ կարո՞ղ է աշխատել միկրոյի դաշտում։
Վարձակալած գույքի վերանորոգում
Հայկ․
Բարև Ձեզ։ Ընկերությունը ֆիզիկական անձից վարձակալության է վերցրել անշարժ գույք։ Հնարավո՞ր է պայմանագրում կետ նշվի, որով ընկերությունը իր հաշվին կարող է կատարել վերանորգման աշխատանքներ։ Այս դեպքում եթե ընկերությունը կատարի վերանորոգման աշխատանքներ, կարո՞ղ է կատարված ծախսը շահութահարկով ծախս ճանաչել։
Արդյո՞ք գումարը կհամարվի փոխառություն
Վահագն․
Բարև Ձեզ։ Մի հարց է հետաքրքիր․ Եթե ֆիզ․ անձն իր անունով բացված ԱՁ-ում իր անձնական միջոցներից գումար է մուտք անում ԱՁ-ի դրամարկղ կամ բանկային հաշիվ, օրինակ ապրանք գնելու համար, քանի որ ԱՁ-ի գումարը բավարար չէ: Այդ դեպքում այդ գումարը կհամարվի՞ փոխառություն, թե՞ ինքը նույնականացվում է իր ԱՁ-ի հետ։ Եթե կհամարվի փոխառություն, ապա եկամուտների հայտարարագրումը վերաբերվու՞մ է այն ֆիզ. անձանց, ովքեր ստացել են 20 մլն. փոխառություն, թե՞ նաև ովքեր տվել են 20 մլն. փոխառություն։ ԱՁ-ն աշխատում է շրջ. հարկով։
Արդյո՞ք անհրաժեշտ է ապրանքի մատակարարման պայմանագիր
Հայկ․
Բարև Ձեզ։ Վերջերս լսել էի, որ օրենքի փոփոխություն է կատարվել, համաձայն որի սուպերմարկետներին կամ խանութներին ապրանք մատակարարելիս պետք է ունենալ ապրանքի մատակարարման պայմանագիր։ Կհուշե՞ք՝ ո՞ր օրենքն է դա։
Ավտոպահեստամասերի խանութ
Avik.
Հաշվապահներ ջան, բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հարկատեսակով գրանցեմ ԱՁ-ն ավտեպահեստամասերի խանութի համար։
Եկամտային հարկ նախորդ տարիների համար
Մարիամ․
Հարգելի հաշվապահներ, հնարավո՞ր է տեղեկություն ունենաք նոր ընդունված օրենքին՝ եկամուտները հայտարարագրելու վերաբերյալ։ Եթե ես մոտ 5 տարի ֆրիլանս աշխատել եմ, սակայն եկամուտը չեմ հայտարարագրել, արդյո՞ք անցած տարիների համար ևս պահանջվելու է վճարել հարկը։
ՍՊԸ լուծարում
Անահիտ․
Բարև Ձեզ։ Ի՞նչ է անհրաժեշտ ՍՊԸ լուծարելու համար։ Այն դադարեցման մեջ է գտնվում 2021թ․ հոկտեմբերից։
POS տերմինալի ակտիվացում
Անի․
Բարև Ձեզ։ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտը բանկ է դիմել POS տերմինալ ակտիվացնելու համար, բանկում չեն կարողանում հայտ ուղարկել՝ պարզաբանելով, որ ԱՄԵՐԻԱ բանկով կարող է բացվել պոսը: 274 հաշվետվության ձևով նույպես Ամերիաբանկով է թողնում ակտիվացնել պոսը: Որևէ տարբերակով հնարավո՞ր է բանկը փոփոխել: Նշեմ նաև, որ երբևէ POS - ի ակտիվացման դիմում որևէ բանկով չի տրվել: Կանխավ շնորհակալություն:
Ինչպե՞ս պետք է լրացնել աշխատաժամանակի հաշվարկման տեղեկագիրը
Էմմա․
Բարև Ձեզ։
Մի էսպիսի հարց, հարգելի խմբակիցներ ջան․
Աշխատողը նույն կազմակեպությունում 1 դրույքով աշխատում է, բայց ներքին համատեղությամբ նաև 0,5 դրույքով այլ աշխատանք է կատարում և հաստիք զբաղեցնում՝ տարբեր աշխատանքային պայմանագրերով:
Ինչպե՞ս պետք է լրացնել աշխատաժամանակի հաշվարկման տեղեկագրիրը՝ միայն 8 ժամ, թե՞ նաև 4 ժամ, միասին՝ 12:
Կանխավ շնորհակալություն:
Ծախսերի փոխհատուցում
Շուշանիկ․
Բարև ձեզ։ Խնդրում եմ պարզաբանել՝ կազմակերպության տնօրենի կատարած ծախսերը՝ կապված կազմակերպության հաշվեկշռում հաշվառված մեքենայի տրանսպորտային և պետական վճարումների հետ, հնարավո՞ր է փոխհատուցել՝ գումարը փոխանցելով նրա բանկային հաշվին։
Ակցիզային հարկի դրույքաչափ
Սյուզի․
Բարև Ձեզ։ Կտեղեկացնե՞ք խնդրեմ՝ խաղողի օղու իրացման դեպքում ակցիզային հարկի ո՞ր դրույքաչափը պետք է կիրառեմ , ճի՞շտ է արդյոք այն հաշվարկել պտուղներից և (կամ) հատապտուղներից պատրաստված օղի 2208 90 330 0/2208 90 380 0/220890480 0 դասակարգչին համապատասխան։ Շնորհակալություն։
Տաքսոպարկը համագործակցում է Yandex – ի հետ
Տիրուհի․
Բարև Ձեզ։ Տաքսոպարկը համագործակցում է Յանդեքսի հետ։ Այդ դեպքում շրջանառությունը տվյալ տաքսոպարկի համար Յանդեքսից ստացված միջնորդավճարի մասն է, թե՞ վարորդներից գանձվող ամբողջ գումարը։ Օրինակ, վարորդից գանձվում է 1 000 դրամ, որից 200-ը տաքսոպարկինն է, 800-ը Յանդեքսինը։ Տվյալ դեպքում պարկի շրջանառությունը 1 000-՞ն է, թե՞ 200-ը։
Շահութահարկի հաշվարկ ՀԿ համար
Հրաչ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին․ ի՞նչ պետք է լրացնի ՀԿ-ն 240 ձևում, եթե ամբողջ տարի աշխատել է գրանտներով և ծախսերը կատարել է գրանտի համապատասխան կետերով, այլ եկամուտ չունի։
Հաշվապահական խնդիր
Մարիամ․
1) 2016 թվականի հունվարի 1-ին ընկերության կասկածելի դեբիտորական պարտքերի պահուստը կազմում էր 38.000 միավոր: 2016 թվականի դեկտեմբերի 31-ին դեբիտորական պարտքը կազմում էր 868.500 միավոր: Դրանից պետք է դուրս գրվեր 28.500 միավոր պարտք որպես անհուսալի, և կասկածելի պարտքերի պահուստը պետք է կազմեր դեբիտորական պարտքի 5%-ը: Որքա՞ն պետք է կազմի 2016 թվականի դեկտեմբերի 31-ին ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում կասկածելի պարտքերի գծով ծախսը։
2) Ներկայացնել համապատասխան հաշվապահական գրանցումներ հետևյալ գործարքների համար`
1. Երեք տարվա ընթացքում կառուցված շենքի անմիջապեu շահագործման հանձնում
2. Հիմնադիրների կողմից կազմակերպության կանոնադրական կապիտալ կատարվելիք ներդրումների դիմաց տրված տեղակայման ենթակա uարքավորումների ձեւակերպում
3. Իրացված հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքի ծախu ճանաչում
4. Շենքի ձեռքբերման նպատակով կանխավճարի արտացոլում
5. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում վարչական ծախuերի դուրuգրման արտացոլում։
Տարածքի վարձակալություն
Հայկ․
Բարև Ձեզ։ Ընկերությունը ֆիզ․ անձից վարձակալության է վերցրել տարածք 400 000 ՀՀ դրամով։ Պայմանագրում նշված է, որ այդ գումարից վարձակալը պահում է եկամտային հարկը, իսկ մնացածը վճարում է վարձատուին։
1․Կասե՞ք՝ ինչպե՞ս տալ հաշվապահական ձևակերպումները։
2․ Շահութահարկով որքա՞ն գումարը կարող եմ ծախս ճանաչել։
Վնասի արտացոլում հաշվետվության մեջ
Հայկ․
Բարև Ձեզ։ Ընկերությունը 2022 թվականի վերջով ունեցել է 5 մլն չբաշխված շահույթ, որը ցույց եմ տվել շահութահարկի հաշվետվության 8-րդ բաժնի 32-րդ տողում։ 2023 թվականին ընկերությունը վճարել է 5 մլն շահույթը, իսկ 2023 թվականին ունեցել է 2 մլն վնաս։ Կասե՞ք՝ ո՞նց լրացնեմ այս դեպքում 32-րդ տողը։ Եթե սկզբնական մնացորդը ցույց տամ 5 մլն, ավելացում չունի, իսկ պակասեցումը 7 մլն (5 մլն վճարում+2 մլն վնաս), մնացորդը մինուս 2 մլն դրամ կլինի, բայց լրացնելիս մինուսով չի թողնում ծրագիրը։
Գործունեության վերսկսում
Արամ․
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։
1․ Եթե շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ի սեփականատերը և տնօրենը նույն անձն է, արդյո՞ք օրենքը թույլ է տալիս սեփականատիրոջը անհատույց ծառայություն մատուցել ընկերությանը և որպես տնօրեն աշխատավարձ չստանալ։
2․ Ընկերությունը նախորդ տարվանից գտնվել է լուծարման գործընթացում և վերսկսում է գործունեությունը տարվա կեսից, այդ պահին եթե ուղարկի շրջհարկով աշխատելու դիմումը և իրական շահառուի մասին հայտարարությունը, խնդիր չի՞ առաջանա։