Կանխավճարի դուրսգրում
Բարև բոլորին: x կազմակերպությունը y-կազմակերպությանը պարբերաբեր պետք է գումարներ փոխանցի, ի կատարումն ապագա պարտավորությունների յուրաքանչյուր եռամսյակ ավել է վճարում, որի արդյունքում y կազմակերպության մոտ առաջանում է ավել գումար։ Այժմ x կազմակերպությունը լուծարվել է։ Ի՞նչ պետք է անի y կազմակերպությունը ավել վճարված գումարների հետ, ինչպե՞ս պետք է դուրս գրի այդ գումարը։
Ֆիզ. անձը պե՞տք է ներկայացնի հայտարարագիր
Հայկ․
Բարև Ձեզ: Խնդրեմ օգնեք: Ֆիզ․ անձը իրեն պատկանող կոմերցիոն տարածքը 2023թ.-ին տվել է վարձակալության իրավաբանական անձի, վերջինս որպես հարկային գործակալ պահել և վճարել է եկամտային հարկը: Առկա է նաև պայմանագիր: Հիմա ֆիզ անձը պե՞տք է ներկայացնի տարեկան հայտարարագիր, և եթե այո, ապա ո՞ր հիմքով:
Հաշվապահական խնդիր
Հարութ․
Խնդիր. Կազմակերպության արտադրամասի շենքի տանիքի կապիտալ նորոգման նպատակով կատարվել են հետևյալ ծախումները. 1․ Շինանյութեր` 250 000 2․ Հաշվարկված աշխատավարձ 300 000 3․ Հաշվարկված սոցապ հատկացումներ` 45 000 4․ Այլ ծախսեր` փոխանցված հաշվարկային հաշվից` 30 000 դրամ; Ընդամենը 625 000
Նորոգվող շենքի սկզբնական արժեքը 50 000 000 դրամ է, օգտակար ծառայության ժամկետը` 20 տարի։ Վերանորոգումը կատարվել է շահագործման 10-րդ տարվա վերջին։ Նախատեսվել է նորոգումից հետո շենքի ծառայության ժամկետը ավելացել է 50 տարով։ Հաշվապահորեն ձևակերպել
• Կապիտալ նորոգման ծախսումների գումարը,
• Նորոգման աշխատանքների ավարտից հետո կատարված ծախսումները կապիտալացումը,
• Հաշվել նորոգումից հետո շենքի տարեկան մաշվածությունը
ՀԴՄ-ի անկանխիկը ակտիվացնելու համար
Մարիամ․
Բարև ձեզ։ Կասե՞ք խնդրում եմ՝ POS terminal ունենալու համար պարտադի՞ր է 274 ձևը լրացնելը, թե՞ միայն բանկում դիմում գրել ՀԴՄ-ի անկանխիկը ակտիվացնելու համար։ Եվ ո՞ր բանկից խորհուրդ կտաք օգտվել POS-ի համար։ Նոր սերնդի ՀԴՄ է։
Ինքնարժեքը որպես ծախս
Ռոբերտ․
Բարև ձեզ։ Կազմակերպությունը զբաղվում է մեքենաների ներմուծմամբ և արտահանմամբ։ Եթե մեքենան գնվել է 2023թ և վաճառվել է 2024թ, այդ դեպքում մեքենայի ինքնարժեքը որպես ծախս ո՞ր թվականի շահաութահարկի հաշվարկի մեջ է ձևակերպվելու։
Վարձակալությունից ստացված եկամուտների մասին հաշվետվություն
Սուսաննա․
Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել՝ ֆիզիկական անձը 2023թ. բնակարանի վարձակալությունից ստացված եկամուտների մասին հաշվետվության ո՞ր ձևը պետք է լրացնի: Շնորհակալություն:
Մատակարարման ամսաթիվը նշվել է հաջորդ օրը
Հասմիկ․
Ապրանքների մատակարարման հարկային հաշիվը սխալմամբ գրվել է հաջորդ օրվա մատակարարման ամսաթվով, ընդ որում հաշվում կա նաև ծառայություն պարունակող տող։ Ինչ որ խնդիր կարո՞ղ է առաջանալ, անհրաժեշտություն կա՞ հաշիվը չեղյալ անելու, և էդ դեպքում ի՞նչ մատակարարման ամսաթվով պետք է դուրս գրել նորը:
ԱՁ-ն համարվել է ԱԱՀ վճարող
Արթուր․
Բարև ձեզ, հարգելի խումբ։ ԱՁ-ն աշխատում էր շրջանառության հարկի դաշտում, և 10.04.2024 թվականին տալիս է հայտարարություն ԱԱՀ վճարող դառնալու համար 01.04.2024 թվականից։ ԱՁ-ն առանց ԱԱՀ հաշիվ է գրել ֆիզ․ անձանց ամսի 2-ին և 9-ին, ունի նաև ստացված հաշիվներ այդ ընթացքում ԱԱՀ-ով։
1) Այս երեք հաշիվները արդյո՞ք պետք է ճշտգրտել, թե՞ այլ տարբերակ կառաջարկեք
2) Ստացված հարկային հաշիվների մասով, ոնց հասկանում եմ, խնդիր չկա, քանի որ 1-ից հետո են գրվել
Պետ. համարանիշ ԱՁ անունով
Էրիկ․
Բարև Ձեզ։ Ունեմ ԱՁ, ունեմ նաև անձնական ավտոմեքենա, որը հաշվառված է իմ անունով։ Կարո՞ղ եմ արդյոք պետհամարանիշ գնել ԱՁ-ի անունով, ու դնել իմ մեքենայի վրա։
Հաշվապահական հաշվառման օնլայն դասընթաց
Անուշ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ինձ մատչելի բացատրող հաշվապահ է պետք օնլայն դասավանդման համար։ Խնդրում եմ տվյալներ գրեք։ Շնորհակալ եմ։
Եկամուտների հայտարարագիր միկրոձեռնարկատիրության դեպքում
Նելլի․
ՍՊԸ-ն ունի երկու հիմնադիր իրենց բաժնեմասերով, 2023թ-ին աշխատել է միկրոձեռնարկատիրության ոլորտում, շահաբաժինների վճարում չի կատարվել։ Արդյո՞ք պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր:
Վարկ արտարժույթով
Վահագն․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն ցանկանում է վարկ վերցնել արտարժույթով, բայց արտարժույթով ոչ մի գործարք չունի, կարո՞ղ է այդ գումարը կանխիկացնել և փոխանակել արտարժույթի փոխանակման կետում, կամ փոխանցել իր անձնական ֆիզ. անձի հաշվին որպես անտոկոս փոխառություն։ ԱՁ-ն դրամարկղի գիրք չունի, քանի որ աշխատում է միկրոձեռնարկատիրության դաշտում։
Ձեռքբերումներ առանց փաստաթղթերի
Եվա․
Բարև ձեզ։ Եթե ԱՁ տանը իր ձեռք բերած մրգերից չիր է սարքում ու վաճառում, շրջանառության հարկով աշխատելու դեպքում 3.5% հարկ է տալիս, իսկ փաստաթղթերով ձեռքբերում չունի, դա հավելյալ հարկային պարտավորություն առաջացնու՞մ է։
ՀՈԱԿ-ի աշխատակիցը որպես ՍՊԸ տնօրեն
Գոհարիկ․
Բարև Ձեզ: ՀՈԱԿ-ում աշխատող տնօրենը իրավունք ունի՞ ունենալ ՍՊԸ և աշխատել որպես տնօրեն: Եթե իրավունք ունի, ո՞ր օրենքի ուժով։
ԱՁ անցել է ընդհանուր դաշտ
Արտավազդ․
Բարև ձեզ։ ԱՁ-ն, որը զբաղվում է արտադրությամբ և աշխատում է շրջանառության հարկով, սակայն ապրիլի 1-ից անցել է ԱԱՀ դաշտ, խնդրում եմ կասե՞ք՝ ի՞նչ նրբություններ կան այս դեպքում, որ պետք է անպայման հաշվի առնել հաշվետվությունների ճիշտ ուղարկելու և այլնի հետ կապված։
Մսի առք և վաճառք
Մարիամ․
Բարև ձեզ, կխնդրեմ օգնեք․ ԱՁ-ն նոր է բացված և վաճառելու է միս։ Աշխատելու է շրջ․ հարկով։ Ուզում եմ իմանալ՝ ՀԴՄ -ով ձեռք բերված ապրանքը և ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունից ստացած ապրանքը կարո՞ղ եմ հարկը նվազեցնել։ Եվ մի հարց էլ՝ սպանդանոցը մեզ ծառայության հաշիվ պետք է գրի, էդ դեպքում ապրանքի ձեռք բերումը ո՞նց է փաստաթղթավորվում։
Վիզայի աջակցություն և հյուրանոցի ամրագրում
Եվա․
Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ վիզայի աջակցություն և հյուրանոցի ռեզերվ իրականացնող ԱՁ կարո՞ղ է լինել շրջանառության հարկի դաշտում աշխատող։
Հարկային հաշիվների ստորագրման ժամկետներ
Գեղամ․
Խնդրում եմ ասել՝ հարկային հաշիվների ստորագրման համար ժամկետներ կա՞ն։
Միջին աշխատավարձի հաշվարկ
Մելինե․
Բարև ձեզ։ Դիցուք ժամավճարով աշխատող անձի աշխատավարձը 1 ժամվա համար 2 000 դրամ է, այսինքն պահպանված է ժամավճարի նվազագույնը (ամսական կազմում է 50 000 դրամ)։ Հիմա այս աշխատողին արձակուրդային հաշվելիս միջին աշխատավարձի հաշվման կարգը կասե՞ք պարզ: Էլի պիտի 104 000 հիմք վերցնել, թե՞ 50000։ Տարբեր կարծիքներ են բոլոր տեղերում: Շնորհակալ կլինեմ, եթե պարզաբանվի:
Տուրիստական գործունեություն
Եվա․
Բարև Ձեզ, խնդրում եմ կասե՞ք՝ տուրիստական գործունեություն ունեցող ԱՁ ի՞նչ առանձնահատկություններ ունի։ Հաշի՞վ է գրում ֆիզ անձանց միջնորդության ու վե՞րջ։