ԱՁ-ն համարվել է ԱԱՀ վճարող

Լանա․

Բարև Ձեզ, Wildberries - ով զբաղվող հաշվապահներ, ձեր օգնության կարիքն ունեմ։ Բացվել է ԱՁ 2023թ-ին Վալդբերիզում վաճառք իրականացնելու համար, սակայն հաշվապահորեն ոչինչ չի արվել, ավտոմատ կերպով ԱՁ-ն հայտնվել է ԱԱՀ դաշտում։ Ես պե՞տք է նախկինում կատարված վաճառքների համար հարկային հաշիվ դուրս գրեմ Վալդբերիզ ՍՊԸ-ին։

Հաշվապահական խնդիր

Հարութ․

Մանրածախ խանութը մատակարարից ձեռք է բերել 100 հատ էլեկտրական մսաղաց վաճառքի համար, յուրաքանչյուր միավորի համար ըստ հաշիվ-ապրանքագրի պետք է վճարվի 15 000 դրամ, գումարած ԱԱՀ: Ձեռք բերված ապրանքները մինչև խանութի պահեստ տեղափոխման և բեռնաթափման համար առաքիչի կողմից վճարվել է 20 000 դրամ: Մսաղացի վաճառքի գինը սահմանվել է 21 840 դրամ, այդ թվում առևտրական հավելագինը՝ 3 000 դրամ, ԱԱՀ 3 640 դրամ Հաշվետու ժամանակաշրջանում վաճառվել է 80 հատ մսաղաց։ Վճարը մուտքագրվել է խանութի դրամարկղ:

Պահանջվում է որոշել վաճառված ապրանքների ինքնարժեքը և ձևակերպել ապրանքների ձեռք բերման ու վաճառքի գործառնությունները մանրածախ առևտրում:

Այլ հաշվապահական խնդիրներ

Անցում կես դրույքով աշխատանքի

Հասմիկ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել մի հարցում: Գործատուն ցանկանում է աշխատակցի հետ կնքել նոր համաձայնագիր, որով աշխատաողը պետք է անցնի կես դրույք աշխատանքի։ Ծանուցումը եղել է գործատուի կողմից 3 օր առաջ։ Եթե աշխատողը հրաժարվում է ստորագրել այդ համաձայնագիրը, գործատուն ինչպե՞ս պետք է լուծի գործող պայմանագիրը։ Ի՞նչ հետևանքներ կունենա դա։ Նախապես շնորհակալություն։

Արձակուրդ իր հաշվին

Հասմիկ․

Բարև Ձեզ։ Կարո՞ղ է արդյոք գործատուն ուղարկել/տրամադրել աշխատողին արձակուրդի աշխատողի հաշվին, արդյո՞ք դա իրավական է, կամ եթե աշխատողը համաձայնվում է գնալ իր հաշվին արձակուրդի, ամեն դեպքում օրենքով հասանելիք արձակուրդը պե՞տք է հետո վճարվի։ Ու եթե համաձայնվում է, ի՞նչ բովանդակությամբ փաստաթուղթ պետք է ստորագրի։

Նախապես շնորհակալություն։

Տենդերի մասնակցություն

Անահիտ․

Հարգելի հաշվապահներ, ես Վրաստանում իմ գործող ԱՁ-ով ցանկանում եմ Հայաստանում մասնակցել տենդերի։ Տենդերի մեջ գրված է, որ պետք է ՀՀ դրամով ներկայացնեմ իմ տեխնիկական առաջարկը։ Եթե դրամով ներկայացնեմ, հետո ինչպե՞ս են իմ վրացական ԱՁ-ին փոխանցելու գումարը ՀՀ դրամով՝ տենդերը շահելու դեպքում։

Գյուղատնտեսական արտադրանք

Աննա․

Բարի օր, հարգելի կոլեգաներ։ Պանիր արտադրող ընկերությունը ձեռք է բերում կաթ գյուղացիներից՝ պայմանագրով, ակտով և տեղականքով։ Հարց՝ այս պարագայում կաթը համարվու՞մ է գյուղատնտեսական արտադրանք և ազատվու՞մ է եկամտային հարկից։

Դրոշմանիշային վճարի գծով պարտք

Տաթև․

Բարև Ձեզ, Ա/Ձ-ն միկրոյով է աշխատում, ուներ 3 ամսվա չվճարված հարկեր, որի համար ծանուցվել է վարչական գնալու համար, ծանուցվելուց 10 օր հետո բոլոր պարտքերը մարվել են, բայց դրոշմանիշյին վճարը արդեն 10 օր է պարտք է ցույց տալիս։ Ի՞նչը կարող է պատճառ լինել, և ի՞նչ պետք է անեմ:

Եկամտային հարկի հաշվարկը ուշ է ներկայացվել

Գայանե․

Բարև Ձեզ, որ խնդրեմ կասե՞ք՝ ի՞նչ պատասխանատվություն կա նախորդ տարիների 163 ձևը (բնակարանի վարձակալությունից եկամտային հարկի հաշվարկը) ուշ ներկայացնելու և վճարումները ուշացնելու համար: Նախապես շնորհակալ եմ:

Սոց. փաթեթից օգտվելու համար

Հայկ․

Բարև Ձեզ: Կասե՞ք խնդրեմ, մասնավոր ՍՊԸ-ում գրանցված աշխատողը, որը կուտակայինի պարտադիր մասնակից է, որևէ հիմքով կարո՞ղ է օգտվել սոց․ փաթեթից, օրինակ բուժհիմնարկերում կամ հանգստի համար: Եվ դրա համար ի՞նչ պետք է անել։

Պարտքի մարում եռակողմ պայմանագրով

Դիաննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Նախորդ տարվա վերջ X ՍՊԸ-ն Y ոչ առևտրային կազմակերպությանը ապրանք է մատակարարել, իսկ ոչ առևտրային կազմակերպությունը վճարել է պարտքի մի մասը, այժմ ունի կրեդիտորական պարտք X ՍՊԸ-ին։ Եթե եռակողմ պայմանագիր է կնքվում և X ՍՊԸ-ի պարտքը մարում է մեկ այլ ՍՊԸ-ն, արդյո՞ք դա դիտվում է որպես եկամուտ ոչ առևտրային կազմակերպության համար։ Արդյո՞ք առաջանում են հարկային որևէ պարտավորություններ ոչ առևտրային կազմակերպության և ՍՊԸ-ի համար։ Ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը ներկա պահին դադարեցված է անորոշ ժամկետով։ Կանխավ շնորհակալություն։

Սուրճի արտադրություն

Արթուր․

Բարև, հարգելի խումբ։ ԱՁ-ն ցանկանում է զբաղվել սառը սուրճի արտադրությամբ Երևանում․
1․ Արդյո՞ք գործունեությունը կարող է աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում
2․ Արդյո՞ք միայն ԱԱՀ-ը վճարողներն են vero համակարգում դրոշմապիտակի վերագրում և հաշվառում կատարում
3․ Եթե ԱԱՀ վճարող չէ արդեն ձև 247-ով
4․ Ֆիզ ծավալի հաշվետվություն արդյո՞ք տրվելու է
5․ Ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ կարծում եմ 2202 պետք է լինի 200մլ է
ՆԱԽԱՊԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ։

ՍՊԸ լուծարում

Ջուլիա․

Բարի ողջույն, հարգելի հաշվապահներ։ Մի այսպիսի հարց. ՍՊԸ 2023 թվականին գործունեություն է ծավալել 2 ամիս և մինչ այսօր գտվում է ժամանակավոր դադարում։ Սակայն ուզում ենք լուծարել, բայց ունենք տնօրենին տրամադրված փոխառություն 2 մլն դրամի չափով։ Արդյո՞ք դա որևէ խնդիր կառաջացնի հետագայում։ Ընկերությունը չունի Դտ և Կտ պարտքեր, շահութահարկի հաշվետվությունն հանձնված է և հարկը վճարված։

ՀՀ Հարկային օրենսգրքի 363 հոդված – Վերահսկվող գործարքներ

Սամվել․

Բարև Ձեզ։

Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 363 հոդվածի Վերահսկվող գործարքները 1. Սույն գլխի կիրառության իմաստով` ապրանքների մատակարարման, ոչ նյութական ակտիվների օտարման, ոչ նյութական ակտիվների օգտագործման իրավունքի տրամադրման (ստացման), փոխառությունների տրամադրման (ստացման), դրամական պահանջի իրավունքի զիջման (փոխանցման), ֆինանսական ակտիվի օտարման (ձեռքբերման), աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքը (այսուհետ` Գործարք) համարվում է վերահսկվող, եթե այն կատարվում է փոխկապակցված համարվող ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ անձանց միջև:

Հարց․ Եթե Ա փոխկապակցված ընկերությունը ձեռք է բերել Բ փոխկապակցված ընկերությունից 300 մլն դրամ ապրանք, պե՞տք է Ա ընկերությունը ներկայացնի ծանուցում վերահսկվող գործարքների մասին։ Վերը նշված հոդվածում միայն նշված է ապրանքների մատակարարման մասին, ձեռքբերման մասին նշված չէ։

Վառելիքի ծախսագրում

Գայանե․

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. Կարո՞ ղ է արդյոք սեփական մեքենայով բեռնափոխադրում իրականացնող ԱՁ-ն այլ երկրում ձեռքբերված վառելիքը ծախսագրել, եթե այո, ապա ի՞նչ հիմնավորմամբ։ Նախապես շնորհակալ եմ։

ԱՁ չի համարվել շրջանառության հարկ վճարող

Արմեն․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Ա/Ձ 2023 թվականի սեպտեմբերին է գրանցվել և հարկվում է շրջանառության հարկով, 2023 թվականին շրջանառության հարկի եռամսյակային հաշվետվություն ներկայացրել եմ, սակայն հիմա ցանկանում եմ 2024 թվականի 1 եռամսյակի հաշվետվությունը ներկայացնել, բայց խնդիր է առաջանում, կարմիր տառերով գրվում է հետևյալը՝ «Դուք չեք կարող հանձնել հաշվարկը, քանի որ տվյալ եռամսյակի ընթացքում չեք համարվել շրջանառության հարկ վճարող», հարգելի մասնագետներ խնդրում եմ ինձ օգնեք, Շնորհակալություն։