Արդյո՞ք մայրը կզրկվի նպաստից

Նարե․

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ օգնել ճիշտ կողմնորոշվելու այսպիսի իրավիճակում․

Երեխան 2023թ-ի ծնունդ է։ Մայրը վարձու աշխատող է՝ գտնվում է խնամքի արձակուրդում, ստանում է նպաստ 31 600 դրամ։ Մայրը ցանկանում է իր դիմումի համաձայն ազատվել աշխատանքից, այսինքն դուրս գալ վարձու աշխատողի կարգավիճակից։ Այնուհետև պետռեգիստրում գրանցվի որպես անհատ ձեռներեց և հաշվառման կանգնի ՊԵԿ-ում։ Աշխատելու է, գործունեություն է ծավալելու հարկման շրջհարկի դաշտում և համաձայն օրենքի վճարելու է ամսական սոցվճար։ Խնդրում եմ պատասխանել ճի՞շտ եմ մտածում՝

1․ Մայրը այս պարագայում չի՞ զրկվի նպաստից

2․ Նպաստ կստանա 37 500 դրամ՝ որպես աշխատող նպաստառու։

3․ Վերոգրյալի դրական պատասխանի դեպքում, արդյոք կա՞ լրացուցիչ թղթերի ներկայացման անհրաժեշտություն։ Եթե այո, ապա խնդրում եմ ուղղորդել՝ ի՞նչ թղթեր են անհրաժեշտ ներկայացնել online տարբերակով և որտե՞ղ։

Կանխավ շնորհակալություն պատասխանի համար։

Շուկայից ձեռքբերում

Անահիտ․

Բարև Ձեզ: Կազմկերպությունն աշխատում է շրջանառության հարկով:

  1. Միակողմանի գնման ակտով ձեռքբերումների համար ազատվա՞ծ է եկամտային հարկ տալուց:
  2. Հանրային սննդի շրջհարկից միակողմանի գնման ակտով ձեռքբերումները նվազեցվու՞մ են:
  3. Մինչև 300 000 մեկ հատը և ամսական մինչև 3 մլն պե՞տք է լինի գնման ակտերի գումարը:

Շնորհակալություն նախապես։

Աշխատակիցն ազատվել է աշխատանքից

Սոնա․

Բարև Ձեզ։ Վեցօրյա գրաֆիկով աշխատող աշխատակիցն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից 2024թ․ հունվարի 31-ին։ Նախորդ տարիներից չի ունեցել չօգտագործած արձակուրդային օրեր։ Կատարվել է աշխատակցի հետ վերջնահավարկ, վճարվել է աշխատած օրերի համար և հունվար ամսին կուտակած 2 օր արձակուրդային։ Արդյո՞ք ճիշտ են կատարված գործողությունները, և այս դեպքում արձակման նպաստ գործատուն պե՞տք է վճարի, թե՞ ոչ։

Օտարերկրացին որպես ՍՊԸ հիմնադիր

Երվանդ․

Ողջույն: Խնդրում եմ պատասխանեք. կարո՞ղ է արդյոք այլ երկրի քաղաքացին (-ները) Հայաստանում հիմնադրել ՍՊԸ, եթե այո, ապա ի՞նչ փաստաթղթեր են պահանջվում գրանցման համար: Կանխավ` շնորհակալ եմ:

Արձակուրդային գումարի վերադարձ

Քրիստինե․

Բարև Ձեզ, հարցս հետևյալն է․ աշխատողը 2020 թվականից ստացել է իր արձակուրդայինները, 2023 թվականի դեկտեմբերին դիմում է գրել արձակուրդի, որը տրամադրվել է 2024 թվականի հունվարի 3-ից, արձակուրդից հետո դիմում է գրվել աշխատանքից ազատվելու, և դուրս է եկել աշխատանքից (նախօրոք դեկտեմբերին տեղեկացրել է, որ դուրս է գալու )։ Հիմա քանի որ տրամադրել են արձակուրդային, հետ են պահանջում՝ նշելով, որ 6 ամիս 2024 թվականին չի աշխատել։ Իրավացի՞ են արդյոք գումարը հետ պահանջեն, (վերջնահաշվարկը վաղը պետք է փոխանցեն, բայց չգիտենք ինչքան, բոլոր արձակուրդներից օգտվել է)։

Շահութահարկի գծով ծախս

Հայկ․

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, 2022թ-ի հաշվետու տարվա շահութահարկի գծով ծախսը վերագրվում է 2022թ. ծախսերին, թե՞ 2023 թվականի: Հաշվարկը կատարվել է 2022թ. ապրիլին: Օրենսգրքի ո՞ր հոդվածով է այս պահը սահմանված: Նախապես շնորհակալություն։

Արդյո՞ք աշխատակիցն ունի լրացուցիչ արձակուրդի իրավունք

Սոնա․

Բարև Ձեզ, խնդրում եմ կնշե՞ք՝ ապահովագրական ընկերության բժիշկ հաստիքում աշխատող մասնագետը համարվու՞մ է լրացուցիչ արձակուրդ ունեցող անձ: Լրացուցիչ արձակուրդների վերաբերյալ Կառավարության որոշման մեջ միայն մասնագիտություն հատվածում նշված է Բժիշկ: Բայց ապահովագրականի բժիշկը պրակտիկ բժշկությամբ չի զբաղվում:

Կուտակային կենսաթոշակ ՌԴ քաղաքացու համար

Նարինե․

Բարև Ձեզ։ Եթե անձը ՌԴ քաղաքացի է, սակայն ունի Հանրային Ծառայությունների Համարանիշ ՀՀ-ում, արդյո՞ք նրանից պահված սոցիալական վճարը հետագայում մասնակցում է նրա կուտակային կենսաթոշակի հաշվարկին։ Շնորհակալություն։

Առցանց դասավանդում

Լիլիթ․

Այլ երկրների բնակիչներին անգլերեն եմ դասավանդում օնլայն պլատֆորմում: Որպես ֆիզիկական անձ միկրոձեռնարկատիրության ոլորտում գործող կարո՞ղ եմ նաև դասավանդել եվրոպական ընկերությունների աշխատակիցներին և հաշիվ-ապրանքագիր ուղարկել։

Հարկատեսակի դիմում ներկայացնելու ժամկետը լրացել է

Վարդան․

Բարի օր։ Բացել ենք ԱՁ հունվարի 16-ին։ ԱՁ-ն զբաղվելու է ՏՏ ծառայությունների մատուցմամբ։ Դիմում ներկայացնելու 20-օրյա ժամկետը լրացել է կիրակի օրը։ Այսօր կարո՞ղ եմ հարկատեսակի համար դիմում ներկայացնել։

Անշարժ գույքի վարձակալություն

Արմինե․

Բարև Ձեզ: Մենք ունենք ԱՁ և աշխատում ենք շրջանառության հարկով: Վարձակալությամբ անշարժ գույք ենք տվել ԱՁ-ին: Վարձակալության պայմանագիրը նոտարով հաստատված չէ: Խնդրում եմ ասել՝ 2023թ-ի և 2024թ-ի համար եթե դեռ չեմ ներկայացրել ոչ մի հաշվետվություն, ի՞նչ պետք է անել։ Եվ արդյո՞ք պարտադիր է նոտարով հաստատել պայմանագիրը։

ԱՁ աշխատում է ՏՏ ոլորտում

Հայկ․

Բարև ձեզ։ ԱՁ-ն որը զբաղվում ՏՏ-ով, աշխատում է շրջանառության հարկով: ԱՁ-ն ծառայություններ է մատուցում արտասահմանյան ընկերությանը և ստանում աշխատավարձ արտաժույթով: Հիմա ամեն անգամ գումար ստանալուց անհրաժե՞շտ է, որ հաշիվ դուրս գրվի, թե՞ նման իրավիճակում կարիք չկա հաշիվ գրելու, այլ միայն եռամսյակը մեկ հաշվետվություն ներկայացնել։

Փոխարինող աշխատողի աշխատավարձ

Մայիս․

Բարև Ձեզ: Այսպիսի իրավիճակ. Անձը բուժաշխատող է և յուրաքանչյուր ամիս վերցնում է 8 հերթափոխ: Անհրաժեշտություն է առաջացել բացակայող ցերեկային աշխատողին փոխարինելու և, Աշխատողը իր 8 հերթափոխի փոխարեն վերցնում է 4 հերթափոխ և 1 ամիս փոխարինում է ցերեկային աշխատողին: Սակայն երբ գալիս է աշխատավարձ ստանալու ժամանակը, Աշխատողին հայտնում են, որ նա ստանալու է աշխատավարձ միայն 4 հերթափոխի համար, իսկ փոխարինելու համար աշխատավարձ չի տրամադրվում: Հարց՝ ո՞ր նորմով է կարգավորվում արձակուրդ գնացած աշխատողի փոխարեն վերջինիս փոխարինող աշխատողի աշխատավարձ ստանալու կարգը: