ԱՁ վաճառում է գյուղմթերք
Անահիտ․
Բարև ձեզ, խնդրում եմ ասեք՝ եթե ԱՁ աշխատում է շրջանառության հարկի դաշտում, վաճառում է գյուղմթերք, և եթե չունի ձեռքբերում շուկայից, բացի 5 տոկոսից վճարու՞մ է նաև 20 տոկոս եկամտային հարկ։
Հիմնադրամի հաշվետվություններ
Նարինե․
Բարև Ձեզ։ Ես հիմնադրել եմ բարեգործական հիմնադրամ, խնդրում եմ ինձ ուղղություն տալ, թե ինչ հաշվետվություններ պետք է հանձնել ամսական և տակեկան։ Նախապես շնորհակալ եմ։
Տնօրենն անձնական միջոցներից կանխիկ գումար է մուտքագրել հաշվին
Մարինե․
Խնդրում եմ օգնեք։ Տնօրենն անձնական միջոցներից կանխիկ գումար է մուտք արել լինզինգի հաշվին։ Ինչպե՞ս ձևակերպեմ՝ մուտք դրամարկղ, փոխառության վերադարձ, ապա դրամարկղից լիզինգի վճարու՞մ։
Հիմնադրամի տնօրենի համար գրանցման հայտ չի ներկայացվել
Իլոնա․
Բարև Ձեզ, հարգելի կոլլեգաներ, հարցս վերաբերվում է հիմնադրամներին: Հիմնադրամը գրանցվել է 2023թ նոյեմբերին, գործնեություն չի ծավալել, աշխատող չի ունեցել։ Միայն տնօրենը պետ. ռեգիստրում նշված էր 22.11.2024թ: Փաստացի գործնեությունը սկսել է հունվարից 2024թ., ոչ մի հաշվետվություն դեռ չկա հանձնված: Կասե՞ք՝ որտեղի՞ց սկսել , և արդյո՞ք տնօրենի համար աշխատողի հայտ չներկայացնելը խնդիր է լինելու: Նշեմ նաև, որ այդ ամիսների համար աշխատավարձ չի ստացել տնօրենը ու չի ստանալու:
Անձնական փոխանցումներ
Վազգեն․
Ողջույն, հարգելի հաշվապահներ և օրենքի գիտակներ։ ՊԵԿ -ից չկարողացան կամ չցանկացան պատասխանել իմ հարցին՝ ուղղորդելով ՀՀ հարկային օրենսգրքի 147 հոդվածին։
Ես եկամուտներ եմ ստանում ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով։ Հարկերը վճարում եմ։ Տան ծախսերը հոգում է կինս, դրա համար ամսական (3 000 ԱՄՆ դոլար կամ 1 մլն ՀՀ դրամը չգերազանցող) գումարներ եմ փոխանցում իմ անձնական հաշվից կնոջս անձնական հաշվեհամարին։ Ես նաև օգնում եմ թոշակառու ծնողներիս՝ էլի ամսական գումար փոխանցելով իրենց հաշվեհամարին։
Հիմա հարց․ արդյո՞ք այդ փոխանցումները (ՀՀ դրամով ու ԱՄՆ դոլարով) կարող ե՞ն համարվել եկամուտ ու հետագայում խնդրո առարկա դառնալ։ Փոխանցումները կատարում եմ ՀՀ բանկերի միջև միայն ֆիզիկական հաշվեհամարից դեպի ֆիզիկական հաշվեհամար։ Շնորհակալություն։
Արտադրություն, թե՞ հանրային սնունդ
Կարեն․
Թարմ քամած հյութերի պատրաստումը և առաքումը Երևանում համարվելու է հանրային սնունդ, թե՞ արտադրություն։ Պահանջվելու՞ է փորձաքննություն։
Շահութահարկի կանխավճար
Անի․
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Հարցս հետևյալն է.
Մեր Ընկերությունը ԱԱՀ վճարող կազմակերպություն է: 2022թ. վնասով ենք աշխատել, հետևաբար 2023թ. ընթացքում շահութահարկի եռամսյակային կանխավճարներ չենք կատարել:2023թ. շահույթով ենք աշխատել, բայց դեռևս շահութահարկի հաշվետվություն չենք ներկայացրել: 2024թ. 1-ին եռամսյակի շահութահարկի կանխավճարը ե՞րբ պետք է վճարել։
Վաճառք Instagram հարթակում
Մարիամ․
Բարև Ձեզ։ Եթե առևտուրը իրականացվում է միայն Instagram-ի միջոցով, ապա ինչպե՞ս կարող եմ այն դարձնել օրինական, ի՞նչ տարբերակով են հարկերը վճարվում և այլն: Կարո՞ղ եք մի փոքր մանրամասնել:
Աշխատանքային պայմանների փոփոխություն
Մայիս․
Բարև Ձեզ:
1․ Ընկերությունն ունի աշխատակից, ով այս պահին ծնողական արձակուրդում է (2 տարի), ով նախատեսում է վերականգնվել սեպտեմբերի 1-ին: Նրա վերջին պայմանագրով ամբողջ դրույքի համար իր աշխատավարձը եղել է 250 000 ՀՀ դրամ: Վերջին տարվա ընթացքում Ընկերության աշխատավարձերի սանդղակը փոփոխվել է, և իր դիպլոմի և փորձի պայմաններում աշխատավարձը նոր հաշվարկով պետք է նվազի: Արդյո՞ք կարող է աշխատակցին առաջարկվել ավելի վատ աշխատանքային պայմաններ, ծնողական արձակուրդից վերադառնալու պարագայում, եթե աշխատանքային օրենսգրքով պահանջվում է պահպանել հաստիքը և նույն պայմանները:
2․ Ո՞ր դեպքերում Գործատուն կարող Աշխատողին ազատել աշխատանքից Աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի հիմքով։
Համակարգչային դասընթացների կազմակերպում
Շուշան․
Բարև Ձեզ։ Համակարգչային դասընթաց իրականացնող ԱՁ կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալ։ Ուսանողի հետ կնքած պայմանագրից բացի հաշիվ և՞ս պետք է գրվի։ Եվ կարո՞ղ է ՀԴՄ չունենալ։
Ներմուծում Իրանից
Նիկո․
Բարև Ձեզ, որ խնդրեմ կասե՞ք՝ եթե Իրանից ներմուծենք տոմատի մածուկ, ի՞նչ հարկեր ունենք վճարելու (տոկոսներով), և ԱԱՀ -ով աշխատելու դեպքում ինչպե՞ս է կատարվում դրա հետվերադարձը։
Գինու արտադրություն
Քրիստինա․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք՝ գինու արտադրանքի վաճառքը ԱԱՀ-ից ազատվա՞ծ է, թե՞ ոչ, եթե հենց ֆիրման է արտադրում ու վաճառում։
Գործունեություն ՏՏ ոլորտում
Անի․
Ողջույն։ Ես ուզում եմ որպես ԱՁ գրանցվել՝ օտարերկրյա կազմակերպությունում ՏՏ ոլորտում ծառայություն տրամադրելու համար։ Ինչպիսի՞ն են հաջորդական քայլերը, և ի՞նչ հարկային ձևակերպում խորհուրդ կտաք կատարել հարկային արտոնություններից օգտվելու համար։
Նվազեցումներ շրջանառության հարկից
Վահագն․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով և զբաղվում է ավտոպահեստամասերի վաճառքով։ Շրջանառության հարկի հաշվարկման ժամանակ իրացման շրջանառության 5 տոկոսից նվազեցվում է ձեռքբերումների 4 տոկոսը, որոնց մեջ մտնում է հարկային հաշվով ձեռք բերումները, հաշիվ վավերագրով ձեռք բերումները։ Հիմա հարց՝ ՀԴՄ կտրոններով ձեռք բերումները նույնպե՞ս նվազեցվում են։
Գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն
Կարեն․
Բաև Ձեզ։ ԱՁ-ն զբաղվում է գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ, որը արտահանում է։ Կասե՞ք՝ հարկերից ազատվա՞ծ է, թե՞ ոչ։ Օրենքի ո՞ր հոդվածը պետք է կարդամ։
Ավտոմեքենայի ապահովագրության գումար
Եվա․
Բարև Ձեզ, խնդրում եմ ասել՝ ավտոմեքենայի ապահովագրության գումարը կապիտալացման ենթակա՞ է։
ԱՁ փոխանցում անձնական հաշվին
Վազգեն․
Բարև Ձեզ։ ԱՁ զբաղվում է ՏՏ ծառայությունների մատուցմամբ, աշխատող չունի։ Ծառայությունների համար վճարվում է ԱՄՆ դոլարով։ Փոխանցումը ստանալուց և հարկերը վճարելուց հետո կարո՞ղ եմ ԱՁ հաշվին մնացած «մաքուր» գումարը փոխանցել իմ անձնական հաշվին հետագա ծախսելու համար։ Եվ հարց համար երկու՝ կարո՞ղ եմ փոխանցել կնոջս անձնական հաշվին։ Շնորհակալություն։
Շահութահարկի հաշվարկ
Նաիրա․
Ողջույն, ինձ անհրաժեշտ է շահութահարկի լրացման կարգի հրահանգը, այսինքն՝ որ տողում ինչ ենք գրում: Փաստաբանները ինչպե՞ս պետք է լրացնեն շահութահարկի հաշվարկը, լրացման ձևը կօգնե՞ք։ Շնորհակալություն:
Խաղողի տնկիների մաշվածություն
Քրիստինա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ ֆիրման զբաղվում է գինեգործությամբ և ձեռք է բերել գնման ակտով 4 000 հատ խաղողի տնկիներ։ Կարո՞ղ եմ արդյոք ՀՄ-ի ձեռքբերում տալ որպես բազմամյա տնկիներ, մաշվածքը 8 տարի, այսինքն տնկիները 4 000 հատը տալ մի ՀՄ-ի ձեռքբերում ու մաշվածքը հաշվել ընդհանուր արժեքից վճարված այդ 4 000 -ի համար։
Նվազագույն վարձավճար
Սեդա․
Բարև Ձեզ։ Եթե ֆիզ․ անձը ՍՊԸ-ին անշարժ գույք է տվել վարձակալության, նվազագույնը ինչքա՞ն պետք է կազմի վարձավճարը: