Էլեկտրոնային դրամարկղային գրքում սխալմամբ ամիս է փակվել

Հայկ․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Երեկ էլեկտրոնային դրամարկղային գիրքը պետք է փակեի դեկտեմբեր ամիսը, բայց սխալմամբ փակել եմ 2024թ հունվարը: Ու հիմա դրամարկղի ելքը չեմ կարող լրացնել, ու կարծես հունվար ամսին այլևս ոչ մի գործարք չեմ կարող լրացնել: Արդյո՞ք կարելի է դրամարկղի ելքը առհաշիվի միջոցով տեղափոխել փետրվար ամսին: Օրինակ՝ դտ 252- կտ 228 (հունվար), դտ 228 - կտ 251 (փետրվար): Նախապես շնորհակալություն։

Գումարի փոխանցում ֆիզիկական անձին

Սոնա․

Բարև Ձեզ։ Եթե Հայաստանում գտնվող ընկերությունը (որը այլ երկրի մասնաճյուղ է) գումար փոխանցի ֆիզիկական անձի անձնական հաշվեհամարին 400 000-ի չափով, արդյո՞ք ֆիզիկական անձը խնդիրներ կունենա հարկային դաշտում։

Էլեկտրոնային դրամարկղային գրքի սկզբնական մնացորդ

Անահիտ․

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք։ Եթե ՍՊԸ-ն, որը աշխատում է շրջանառության հարկով, նախորդ տարում չի ունեցել դրամարկղի գիրք (որն իմ իմանալով պարտադիր է բոլոր ՍՊԸ-ների համար), նաև ունեցել է կանխիկ գործարքներ (ֆիրմայի հաշվից գումար է փոխանցվել ֆիրմայի քարտային հաշվեհամարին, քարտից արվել է կանխիկացում, սակայն քաղվածքի մեջ արտացոլվում է փոխանցում հաշվին), որը հետևաբար չի գրանցվել գրքում, հիմա էլեկտրոնային գիրք լրացնելուց ինչպե՞ս ճիշտ լրացնել սկզբնական մնացորդը։ Նշեմ նաև, որ 2024 թվականին ևս ունեցել է հաշվեհամարից քարտին փոխանցում, սակայն էլեկտրոնային գիրք դեռ գրանցված չի եղել։ Ի՞նչ տուգանք է հասնում ֆիրմային։ Ինչպե՞ս կարելի է խելամիտ լուծում տալ տվյալ խնդրին։

Եկամտային հարկի զրոյական հաշվարկ

Արեգա․

Բարև Ձեզ, Խնդրում եմ ինձ ուղղություն ցույց տվեք։

Ունեմ այսպիսի հարց․ ընկերությունը զբաղվում է արտադրանքի վերամշակմամբ և միայն պատրաստի արտադրանքի արտահանմամբ: Դեկտեմբեր ամսին ընկերությունը արտահանում չի ունեցել, հետևաբար արտադրամասի աշխատողները չեն աշխատել:

Հարց 1. կարո՞ղ եմ եկամտային հարկի հաշվետվության մեջ արտադրամասի աշխատողներից յուրաքանչյուրի Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ [1.6] տողում գրել -0, իսկ Փաստացի աշխատած ժամեր [1.15] տողում՝ գրել-0:

Եթե ոչ, ապա ինչպե՞ս վարվեմ: Խնդրում եմ ինձ շտապ օգնեք: Կանխավ շնորհակալություն։

ԱՁ տարեկան դրոշմանիշային վճար

Քրիստինա․

Բարև Ձեզ, ես անհատ ձեռնարկատեր եմ, ունեմ վճարելու 24 000 դրոշմանիշային վճար, սկսել եմ գործունեությունը 2023թ. ապրիլի 1-ից։ Ե՞րբ պետք է վճարել դրոշմանիշային վճարը, ո՞ր հաշվեհամարին։ Օրենքի հղում կուղարկե՞ք:

Նախապես շնորհակալություն:

Օրավարձով բնակարանի տրամադրում

Աննա․

Բարև Ձեզ: Ես իմ բնակարանը օրավարձով ուզում եմ տրամադրել արտասահմանյան զբոսաշրջիկներին: Ես ձևակերպվում եմ որպես ֆիզիկական անձ և կարո՞ղ եմ հայտարարություն տալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար:

Ժելեների վաճառք

Բարև ձեզ, մի հարց ունեմ․ ցանկանում եմ գրանցվել որպես Ա/Ձ ու ժելեների վաճառքով զբաղվել, որոնք պետք է խանութ առաքել։ Հարցերս հետևյալն են՝ ինչպե՞ս ապրանքի կոդ ձեռք բերեմ, ինչպե՞ս ապրանքի բաղադրությունը գրեմ, ու հաշիվ ինչպե՞ս ներկայացնեմ գնորդին։

Օտարեկրացին ծառայություն է մատուցել կազմակերպությանը

Սերգեյ․

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում:

Հայկական ՍՊԸ-ն տեսահոլովակ է պատրաստում և պատվիրում է նկարչական ծառայություններ քաղաքացիաիրավական պայմանագրով այդ տեսահոլովակի համար օտարերկրյա (ոչ ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ երկրի) քաղաքացի հանդիսացող ֆիզю անձին, որը չունի ՀՀ կացություն:

1. Կարո՞ղ է հայկական ՍՊԸ-ն վճարել գումար օտարերկրյա քաղաքացուն: Եթե այո, ապա ո՞նց է հարկվում:

2. Եթե չի կարող, ապա ի՞նչ հնարավոր ձևեր կա էդ մարդուն կցել նախագծի աշխատանքներին: Նա պետք է ծառայություն մատուցի և ստանա վճար, սա աշխատավարձ չէ:

Կանխավ շնորհակալություն:

Նորաբաց ՍՊԸ

Միքայել․

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Խնդրում եմ օգնել հետեվյալ հարցերում․

• ՍՊԸ գրանցելու օրը կնքելու եմ պայմանագիր տնօրենի հետ։ Հարց – պարտավո՞ր է արդյոք ՍՊԸ-ն պաշտոնապես տեղեկացնել որևէ պետական մարմնին տնօրենին աշխատանքի վերցնելու փաստի մասին։ Եթե այո, խնդրում եմ հուշել՝ ի՞նչ պետք է անել

• Որտե՞ղ պետք է ընտրել հարկման տարբերակը – ԱԱՀ վճարող և այլն

• Ի՞նչ հաշվետվություն է պետք հանձնել։ Մոտակա երեք ամիսը գործունէություն չի ծավալվելու, լինելու է միայն տնօրենի աշխատավարձ և հարկեր

ՀԴՄ կտրոնի՝ նախօրոք տպում

Անի․

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ։ Մեր կազմակերպությունը զբաղվում է ապրանքների առևտրով: Ունենք նաև առաքման համար նախատեսված ավտոմեքենաներ, որոնք ամեն օր առաքում են իրականացնում ՀՀ տարածքում: Մեքենաներին կցված են ՀԴՄ սարքեր: Հարցս հետևյալն է. կարո՞ղ է արդյոք առաքիչը նախօրօք տպել ՀԴՄ կտրոն՝ մինչև տվյալ ապրանքը ֆիզ. անձ հանդիսացող սպառողին հասցնելը:

ԱՁ ցանկանում է հիփոթեքային վարկ վերցնել

Սամսոն․

Բարև Ձեզ, Ա/Ձ-ն հանդիսանում է շրջանառության հարկ վճարող (5% շրջանառությունից +120 000 շահութահարկ և սոց․ տարեկան) և մատուցում է ՏՏ ոլորտի ծառայություններ արտերկրի կազմակերպությանը։ Այլ աշխատողներ չկան, մենակ է աշխատում։ Ա/Ձ-ն պատրաստվում է բանկից հիպոթեքային վարկ վերցնել։

Հարց 1. Ի՞նչ հարկատեսակի պետք է նա անցնի, որպեսզի կարողանա դիմել ՊԵԿ եկամտային հարկի հետ վերադարձի համար

Հարց 2. Եթե կա այդպիսի հնարավորություն, ի՞նչ դրույքաչափով հարկեր պետք է նա սկսի վճարել նոր հարկման համակարգում

Հարց 3. Երբ հիպոթեքի ժամկետը լրանա, կարո՞ղ է նա նորից հետ վերադարձ կատարել շրջանառության հարկի համակարգին

Ներքին հարդարման ծառայություններ

Վարդան․

Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ։ Բնակարանների ներքին հարդարման ոլորտում վերանորոգման ծառայություններ եմ ուզում մատուցել (սալիկապատւմ, ջրագծերի անցկացում, պատերի և առաստաղի նրոգում և այլն)։ ԱՁ պետք է բացեմ։ Տվյալ գործունեության ոլորտը արդյո՞ք համարվում է միկրոձեռնարկատիրություն։ Ի՞նչ հարկ պետք է վճարեմ, ու արդյո՞ք լիցենզիա անհրաժեշտ է, թե՞ ոչ։

Տարածքի վարձակալություն

Սուսաննա․

Բարև ձեզ: Եթե ՍՊԸ-ի տարածքը հիմնադրի հետ մերձավոր-ազգակցական կապ ունեցող մարդու անունով է և գտնվում է մարզում, ապա պե՞տք է կնքվի վարձակալության պայմանագիր, և այս դեպքում ՍՊԸ-ն դառնալու է հարկային գործակալ ու 10% եկամտային հարկ վճարի՞, թե՞ կարող է ազգակցականը միայն հաշվառվել հարկային մարմնում, ցույց տալ, որ տարածքը անհատույց է տրամադրել, և ՍՊԸ-ն կազատվի 10% եկամտային հարկ վճարելուց։

Անհատույց վարձակալության պայմանագիր

Լուսինե․

Բարև Ձեզ։ Այն ֆիզ անձիք, որոնք վարձակալության անհատույց պայմանագիր են կնքել իրավաբանական անձանց հետ, արդյո՞ք պետք է հայտարարություն ներկայացնեն անշարժ գույքի հետ կապված եկամուտների ստացման իրավունքի և դրա դադարեցման վերաբերյալ:

Կանխավ շնորհակալություն։