Ինչպե՞ս կհաշվարկվեր շահութահարկը

Արայիկ. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարցս վերաբերում է հարկային օրենսգրքի նախկին խմբագրությանը: Եթե անհատ ձեռնարկատերը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում՝ մանրածախ առևտուր, և դրան զուգահեռ իրականացնում է ավտոտեխսպասարկման գործունեություն (նախկին խմբագրությամբ պետք է վճարեր արտոնագրային հարկ), տվյալ պարագայում շահութահարկը ինչպե՞ս կհաշվարկվեր՝ արտոնագրային հարկի մասով առանձին 5 000 դրամ, իսկ ընդհանուր հարկման դաշտում եկամուտներից հանած նվազեցու՞մ, թե՞ 5 000 դրամը այս պարագայում էլ չի վճարվի:

Ինչպե՞ս կարող է անհատ ձեռնարկատերը առցանց տեղեկատվություն ստանալ իր հարկային պարտավորությունների մասին

Տիգրան. Բարև ձեզ: Կասեի՞ք՝ petekamutner.am կամ ուրիշ ի՞նչ կայքով անհատ ձեռնարկատերը կարող է իր հարկային պարտավորությունների կամ հարկային մարմնին պարտքերի տույժ-տուգանքների մասին տեղեկատվություն ստանալ:

Արդյո՞ք պետք է ներկայացնել շրջանառության հարկի հաշվետվություն

Շուշան. Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ օգնեք. եթե ԱՁ-ն միկրոձեռնարկատիրություն է, շրջանառության հարկի վերաբերյալ հաշվետվություն այլևս պետք չէ՞ ներկայացնել:

Թխվածքաբլիթի արտադրության համար

Սամվել. Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք ինձ մի երկու հարցում. առաջինը՝ Ա/Ձ գրանցելու համար անշարժ գույքի հասցե նշվու՞մ է, թե՞ պարտադիր չէ, այսինքն՝ գործունեության վայրի հասցե: Եվ երկրորդ հարցը՝ թխվածքաբլիթի արտադրության համար ուրիշ ի՞նչ պարտադիր գործողություններ կան մինչև սկսելը։

Ինչպե՞ս է հաշվարկվում ԱՁ-ի մայրության նպաստը

Ամալյա. Բարև ձեզ: 3 տարի է ԱՁ եմ և շուտով պետք է ֆիզ. արձակուրդ գնամ, կասե՞ք՝ հիմա ինչպես են հաշվում ԱՁ-ների դեկրետային արձակուրդը։ Նախապես շնորհակալություն։

ԱՁ-ն ցանկանում է քսայուղեր, պահեստամասեր ներմուծել

Աննա. Բարև ձեզ: Շրջանառության հարկով աշխատող ԱՁ եմ, ուզում եմ ՌԴ-ից քսայուղեր, պահեստամասեր ներմուծել, կասե՞ք՝ ինչ հերթականությամբ եմ սկսելու հաշվառումը և ինչ հաշվետվություններ ունեմ հանձնելու: Կանխավ շնորհակալ եմ:

Ինչպե՞ս դադարեցնել ԱՁ-ի գործունեությունը

Արման. Բարև ձեզ: Ես 2013թ. Ա/Ձ եմ բացել և մի տարի եմ աշխատել փաստացի, սակայն դադարեցման դիմում չեմ ներկայացրել մինչև օրս։ Ինչպե՞ս կարող եմ դադարեցնել և ի՞նչ տուգանք կունենամ: Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս և ու՞ր դիմել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի համար

Վիկա. Բարև ձեզ: Ես անհատ ձեռնարկատեր եմ, սակայն 6 ամիս է, ինչ բալիկս ծնվել է, չեմ աշխատում: Բիզնեսով զբաղվում է ամուսինս, ով գրանցված աշխատող է այդ նույն վայրում: Կասե՞ք՝ ինձ պետությունից գումար հասնու՞մ է դեկրետի համար, թե՞ ոչ, նշեմ նաև որ հղիության 7 ամսից հետո էլ աշխատել եմ ու գումար բնականաբար չեմ ստացել: Ինչպե՞ս և ու՞մ պետք է դիմեմ ամսական գումարի համար:

Արդյո՞ք անհրաժեշտ է ուղարկել տարեկան հաշվետվություն

Գարիկ․ Բարև ձեզ: ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկի դաշտում: Ամեն ամիս ես ուղարկում եմ եկամտային հարկի և սոց․ վճարի հաշվետվությունը: Պե՞տք է արդյոք ուղարկել այդ հաշվետվության տարեկան հաշվարկի հաշվետվություն։ Եթե այո, ապա ո՞ր ձևն է, և վերջնաժամկետը ո՞ր օրն է։ Մերսի:

Ա/Ձ-ն սոցիալական աջակցության կենտրոնից դրամաշնորհի տեսքով գումար է ստացել

Տիգրան Կ. Բարև ձեզ: Հաշվապահներ ջան, Ա/Ձ-ն սոցիալական աջակցության կենտրոնից դրամաշնորհի տեսքով գումար է ստացել: Դա շահութահարկի տարեկան հաշվետվության մեջ ինչպե՞ս է արտացոլվում։ Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք պետք է ներկայացնել հաշվետվություն

Սուսաննա. Բարև ձեզ: Եթե ԱՁ֊ն գրանցված աշխատող չունի, աշխատում է ԱԱՀ֊ով, տարեկան հաշվետվությունից 163 ձևը՝ եկամտային հարկի և սոցիալական վճարի, հանձնու՞մ է։