
Կիսաֆաբրիկատների արտադրության համար ի՞նչ լիցենզիա է անհրաժեշտ
Սոնա Մանուկյան.
Բարև ձեզ:
Խնդրում եմ, կասե՞ք՝ ԱՁ-ի համար սննդի կիսաֆաբրիկատների արտադրության ի՞նչ լիցենզիա է անհրաժեշտ։ Նշեք տրամադրող մարմնին ու պետ. տուրքի չափը։
Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք Ա/Ձ-ն կարող է հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Վարդուհի.
Բարև ձեզ: Կհուշե՞ք ինձ՝ արդյո՞ք Ա/Ձ-ն, որի գործունեության տեսակը՝ F43.31.0, գրանցվել է 21.05.2020թ., կարող է հանդիսանալ միկրոձեռնարկատիրական գործունեություն իրականացնող:

Արդյո՞ք միկրոձեռնարկատիրության սուբյեկտը կարող է քաղաքացիաիրավական պայմանագիր կնքել ֆիզ․ անձի հետ
Աստղիկ.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ խորհրդով օգնել․ միկրոձեռնարկատիրականով աշխատող կազմակերպությունը կարո՞ղ է քաղաքացիաիրավական պայմանագիր կնքել ֆիզ․ անձի հետ, որպեսզի վերջինս որոշակի ծառայություններ մատուցի, և այդ դեպքում ի՞նչ հաշվարկներ է ներկայացնում կազմակերպությունը, և ի՞նչ հարկատեսակով ու դրույքաչափով է հարկվում գործարքը։

Կարո՞ղ է ֆիզիկական անձը ծառայություն մատուցել պայմանագրով
Սոնա.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ եթե ֆիզ. անձը պետ. ռեգիստրում գրանցված չէ, կարո՞ղ է ծառայություն մատուցել պայմանագրով, և եթե այո, որքա՞ն է կազմում հարկը:
Կանխավ շնորհակալ եմ:

ԱՁ-ն պատրաստվում է բացօթյա բար-սրճարան բացել
Գայանե Առաքելյան.
Բարև ձեզ: Նախատեսում եմ բացօթյա բար-սրճարանային գործունեություն սկսել քաղաքից դուրս, ԱՁ արդեն բացել եմ, չե՞ք ասի՝ որոնք են հաջորդ քայլերս հարկային ու հաշվապահական մասով և լավագույն տարբերակը ՀԴՄ սարք վերցնելու։ Ինչպես նաև ԱՁ-ի վրա կարո՞ղ եմ աշխատակիցներ գրանցել։
Շնորհակալ եմ նախապես։

Տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել
Լուսինե.
Բարև ձեզ։ Չէի՞ք ասի՝ տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի թե՛ Ա/Ձ-ն, թե՛ ՍՊԸ-ն, երբ աշխատում են շրջ. հարկով:

ԱՁ-ն զբաղվում է մանրածախ առևտրով
Արփինե.
Բարև ձեզ: ԱՁ-ն զբաղվում է մանրածախ առևտրով, վաճառում է կաթսաներ՝ փաստաթղթով ձեռք բերված, այս պահին խանութը, որում իրականացնում էր վաճառքը, փակվում է, կարելի՞ է արդյոք ՀԴՄ-ն վերահասցեավորել բնակարանի հասցեով և կատարել առաքում՝ տպելով ՀԴՄ կտրոն կանխիկով վճարել ցանկացողների համար։

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել
Կարեն.
Բարև ձեզ։ Ես ֆիզիկական անձ եմ և բնակարանս տվել եմ պայմանագրով վարձակալության, բայց չեմ իմացել, որ ինչ-որ հաշվետվության ձև պիտի ներկայացնեմ։ Խնդրում եմ ասել, թե դա ինչ ձև է, և ինչպես պիտի ներկայացնեմ։ Նախապես շնորհակալություն։

Անձը ցանկանում է բանջարեղենի խանութ բացել
Իրինա.
Բարև ձեզ: Ես ցանկանում եմ բանջարեղենի փոքր խանութ բացել, վարձակալությամբ։ Գիտեմ, որ պետք է ԱՁ ունենամ։ Խնդրում եմ, ասեք՝ էլ ի՞նչ թղթեր են պետք, և աշխատելու ընթացքում ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։ Ինձ հետ ունենալու եմ մեկ աշխատող։

Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը
Լաուրա.
Բարև ձեզ: Ես ունեմ սեփական ԱՁ և միակ գրանցված աշխատողն եմ։ Աշխատավարձիս չափը 68 000 դրամ է, և չունեմ հաշվապահ։ Կասե՞ք՝ ինչպե՞ս է հաշվարկվում դեկրետը, ի՞նչ փաստաթղթեր են պետք և ու՞ր ներկայացնել։ Նախապես շնորհակալ եմ։
Նաև նշեմ, որ ԱՁ-ն գործում է մոտ 3 տարի, զբաղվում է մաքրման ծառայությամբ և աշխատում է շրջ. հարկով։

Արդյո՞ք ֆիզիկական անձանցից մեկը պետք է հանդիսանա հարկային գործակալ
Արայիկ.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարցս հետևյալն է. արդյո՞ք կարող են լինել դեպքեր, երբ 2 ֆիզիկական անձանց միջև կատարված գործարքների մասով ֆիզիկական անձանցից որևէ մեկը պարտավոր է հանդիսանալ հարկային գործակալ:

Հնարավո՞ր է միևնույն հասցեում գրանցել երկու գործունեություն
Կարինե.
Ա/Ձ է, ավտոլվացման կետ ունի։ Հունվարի մեկից հարկայինով գրանցված է միկրոձեռնարկատիրություն: Հնարավո՞ր է նույն գործունեության հասցեով գրանցել նաև մատնաքաշի և լավաշի արտադրություն, և ինչպե՞ս ներկայացնել գործունեության տեսակը հարկայինով (հանրային սնու՞նդ, թե՞ այլ ձևով)։

Անձը ցանկանում է գրանցվել որպես ԱՁ
Գևորգ.
Բարև ձեզ։ Խնդրում եմ, օգնեք։
Ես 34 տարեկան եմ, ծրագրավորող եմ ու աշխատում եմ արտասահմանյան ֆիրմայի հետ հեռակա։ Գրանցված չեմ ոչ մի տեղ։ Ցանկանում եմ գրանցվել որպես ԱՁ (կամ ուրիշ ի՞նչ տարբերակ խորհուրդ կտաք)։
Ուզում եմ իմանալ հնարավոր հարկման տեսակների ու չափերի մասին:

ԱՁ ցանկանում է ՌԴ-ից հագուստ ներկրել
Լուսինե.
Բարև ձեզ։ Խորհուրդ է հարկավոր։ Պատրաստվում եմ բացել Ա/Ձ՝ Ռուսաստանից հագուստ ներկրելու և օնլայն վաճառք իրականացնելու նպատակով։ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվու՞մ է նշված գործունեությունը, և ի՞նչ հարկեր են առաջանում:

Ի՞նչ հաշվետվություն է ներկայացնում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող Ա/Ձ-ն
Աննա.
Բարև ձեզ: Եթե Ա/Ձ-ն չունի վարձու աշխատող և միկրոձեռնարկատիրության համակարգով է աշխատում, ապա ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի:

ԱՁ-ն դադարեցրել է գործունեությունը
Արաքսյա.
Բարև ձեզ։ Ինձ շտապ հարկավոր է փակել ԱՁ, այն բացվել է իմ անունով և նորից փոխվել ուրիշի անունով, այն իմ անունով ընդհանրապես չի գործել, բայց չի էլ փակվել։ Ասեք՝ ի՞նչ անեմ։

Կարո՞ղ է երկու գործունեություն իրականացվել միևնույն հասցեում
Էվա.
Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. կարո՞ղ է մի տարածքում արհեստավոր աշխատի (ծառայություն է մատուցում) և գրանցվել է որպես Ա/Ձ չհանդիսացող ֆիզ. անձ, և նույն տարածքում վաճառք իրականացնելու համար մեկ այլ անձի գրանցել որպես Ա/Ձ:

Ա/Ձ-ն զբաղվելու է անասնակերի վաճառքով
Հասմիկ.
Ա/Ձ-ն Երևանից դուրս՝ Մասիսում, զբաղվելու է անասնակերի վաճառքով միկրոձեռնարկատիրության համակարգով, Ռուսաստանից ներմուծելու է անասնակեր, ի՞նչ լրացուցիչ հաշվետվություն պետք է ներկայացնի բացի տարեկանից, և ո՞ր ժամանակաշրջանի համար:

ԱՁ քաղվածքը քանի՞ օրում է տրամադրվում քաղաքացուն
Վ․Մանուկյան.
ԱՁ քաղվածքը քանի՞ օրում է տրամադրվում քաղաքացուն դիմումի ընդունման օվանից հետո։

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն
Նարինե.
Հարգելի կոլեգաներ, Ա/Ձ-ն աշխատում է շրջ. հարկի դաշտում։ Ֆիզիկական անձից գնման ակտով ձեռք է բերում կոսմետիկա՝ հետագայում արտահանելու նպատակով։ Խնդրում եմ ասել՝ արդյո՞ք առաջանում է եկամտային հարկ՝ 10 %, քանի որ գնման ակտի վրա նշվելու են ֆիզիկակական անձի տվյալները։
Վերջին մեկնաբանություններ