
Չօգտագործված արձակուրդների տրամադրում
Անուշ․
Բարև ձեզ, կասե՞ք՝ եթե աշխատողները ունեն չօգտագործված արձակուրդներ 2016-2017թթ, գործատուն իրավունք ունի՞ այն հիմա տալու, թե ոչ, օրենքի սահմաններում, եթե նման օրենք կա։

Մայրության նպաստ
Կարինե․
Աշխատակցին տրվել է մայրության նպաստ, 01.03.2023-02.08.2023թթ գտնվելու է հղիության և ծննդաբերության արձակուրդում։ Երեխան ծնվել է մարտի 9-ին, եկամտային հարկի հաշվետվությամբ ներկայացվել է նպաստը գումարով և ժամկետով։ Հետագա քայլը ո՞րն է լինելու։ Աշխատակիցն ասում է՝ երեխայի ծննդյան 70 օրը լրացել է, ու պետք է ինչ որ հայտ ներկայացնեմ, որ ինքն էլ սոցապում դիմում գրի։ Չեմ հասկանում՝ ինչի մասին է խոսքը․ առաջին անգամ եմ առնչվում ֆիզարձակուրդի հարցերի։

Աշխատավարձի հաշվարկ
Գոհար.
Բարև Ձեզ։ Ինքս հաշվապահ չեմ և հարցս գուցե պրիմիտիվ թվա, բայց ուզում եմ իմանալ «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքի 2․1 հոդվածի բովանդակությունից բխող հաշվարկը հետևյա՞լն է՝ 75000/16 (16 ժամը՝ պայմանական է)։

Արձակուրդայինի հաշվարկ
Սեդա.
Բարև Ձեզ։ Նույն ընկերության մեկ կազմակերպությունից ազատվելու և մյուսն ընդունվելու ժամանակ աշխատակցի միջին աշխատավարձը կարո՞ղ է պահպանվել արձակուրդի հաշվարկման համար, քանի որ 6 ամսվա սահմանափակումը հանվում է տվյալ դեպքում։

Աշխատակիցը վնասվել է աշխատանքի ընթացքում
Իրինա.
Բարև Ձեզ, ընկերներ: Խնդրում եմ պատասխանեք, եթե աշխատակիցը վնասվել է աշխատանքի ժամանակ և ներկայացրել անաշխատունակության թերթիկ, ի՞նչ քայլեր են դրան հաջորդում: Նախապես շնորհակալություն։

Հասանելի արձակուրդ
Նարե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Աշխատողը աշխատանքի է ընդունվել 2023թ. մարտին, աշխատում է արվեստի դպրոցում, իրեն բաժին հասնող արձակուրդի օրերը 25-ն են։ Հարցս հետևյալն է. եթե չի ձևավորվում 12 ամիսը՝ արձակուրդային օրերը կրճատվու՞մ են։

Հուշանվերների հանձնում աշխատակիցներին
Թինա․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը հուշանվերներ է ներմուծել աշխատակիցների համար։ Կարո՞ղ եք ասել՝ տրամադրումից ի՞նչ հարկեր են առաջանում, և ի՞նչ փաստաթղթավորում է անհրաժեշտ կատարել տրամադրման ժամանակ։

Եկամտային հարկի դրույքաչափ ՏՏ ոլորտի համար
Lian.
Հարգելի հաշվապահներ, ՏՏ ոլորտի հավաստագիր ունեցող կազմակերպության աշխատակցի մայրության նպաստից եկամտային հարկը և՞ս հարկվում է 10% (ինչպես աշխատավարձի դեպքում)։

Օրապահիկի ձևակերպում
Կարեն․
Բարև Ձեզ։ Կազմակերպությունը օրապահիկ է տալիս աշխատակիցներին՝ օրական 6 000 ՀՀ դրամ։ Կխնդրեի հուշեք․
1․ Ի՞նչպես պետք է փաստաթղթավորեմ։
2․ Շահութահարկով ծախս համարվելու՞ է։
3․ Եկամտային հարկով հարկվելու՞ է։
Կխնդրեի ասեք նաև՝ օրապահիկի հետ կապված ո՞ր օրենքը կարդամ։

Ո՞վ պետք է ստորագրի հրամանը
Սոնա․
Բարև Ձեզ։ ՍՊԸ-ի գործադիր տնօրենը, որը հանդիսանում է նաև միակ հիմնադիր տնօրենը, մահացել է։ Խնդրում եմ ուղարկել նրան աշխատանքից ազատելու հրամանի ձև և հուշել, թե ով պետք է այդ դեպքում ստորագրի այդ հրամանի տակ։ Փոխտնօրեն չունենք, ունենք հաշվապահ և փաստաթղթաշրջանառությանբ զբաղվող աշխատակից։ Կանխավ շնորհակալություն։

Զորավարժություններին մասնակցողների վարձատրություն
Սյուզի․
Բարև Ձեզ: Հարգելի գործընկերներ, ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը: Ինչպե՞ս պետք է վարձատրվեն 25-օրյա վարժական հավաքներին մասնակցող աշխատակիցները: Եթե կա Կառավարության համապատասխան որոշում, խնդրում եմ հղում կատարեք: Կանխավ շնորհակալ եմ։

Եկամտային հարկի օգտագործում
Հեղինե․
Բարև ձեզ, խնդրում ասեք՝ տարիներ շարունակ աշխատած և կուտակած եկամտային հարկը ինչ որ նպատակի համար հնարավո՞ ր է օգտագործել։ Եթե այո, խնդրում եմ օգնել և ուղղություն ցույց տալ։

Արձակուրդը երկու ամսվա մեջ է
Նարե․
Հարգելի հաշվապահներ, եթե արձակուրդը երկու ամսվա մեջ է՝ հաշվետվությունը պետք է հանձնել ըստ ամիսների առանձի՞ն։

Մայրության նպաստի հաշվարկ
Գրիգոր․
Բարև Ձեզ: Աշխատակիցը ֆիզ․ արձակուրդ է գնացել 2023թ․ ապրիլի 01 -ից, սակայն պայմանագիրը կնքված է որոշակի ժամկետով՝ մինչև 2023թ․ հուլիսի 31-ը ներառյալ: Հարց՝ քանի՞ օր ենք հաշվարկում մայրության նպաստը՝ 122 օր, այսինքն մինչև հուլիսի 31-ը (պայմանագրի ավարտը), թե՞ 140 օր: Եթե 140 օր, ապա հաշվարկը ինչպե՞ս ենք կատարում, նախորդ 12 ամիսների համար հաշվարկված եկամուտների միջինով՝ 140 օրվա համար, թե 122 օրվա համար՝ նախորդ 12 ամիսների համար հաշվարկված եկամուտների միջինով, իսկ մնացած 18 օրվա համար՝ մինիմումի կեսով:
1024-Ն որոշումը հստակ չի սահմանում: Նախկինում տալիս էինք մինչև պայմանագրի ավարտը, իսկ մնացած օրերը մինիմում աշխատավարձի կեսով հաշվարկում էր սոցիալական ծառայությունը, հիմա կարծես թե փոխվել է, սակայն որևէ կետ չեմ գտնում, եթե նման փորձ ունեցել եք, խնդրում եմ կիսվեք:
Շնորհակալություն:

Ընկերությունը վճարում է ֆիզ. անձին
Լևոն․
Բարի օր: Եթե ընկերությունը գործակալության պայմանագրով վճարում է մասնավոր անձին, ընկերությունը պե՞տք է եկամտային հարկ պահի, թե՞ մասնավոր անձը վճարում է ինքնուրույն:

Արձակուրդայինի ձևակերպում
Գայանե․
Բարև Ձեզ, խնդրում եմ կասե՞ք՝ ինչպե՞ս պետք է վարվեմ: Աշխատանքի տեսչության հանձնարարագրի հիման վրա քիչ վճարված արձակուրդայինի գումար եմ վճարել, տվյալ աշխատակիցը ազատված է աշխատանքից։ Ինչպե՞ս պետք է ձևակերպում տամ, և հարկեր առաջանու՞մ են, թե՞ ոչ:

ԾՄ պայմանագիր աշխատակցի հետ
Անի․
Բարև Ձեզ։
Եթե քաղաքացին տվյալ ընկերությունում աշխատում է աշխատանքային պայմանագրով, և հարկ է առաջացել ընկերությունում շենքի վերանորոգման աշխատանքներ կատարելու, կարելի՞ է նրա հետ կնքել նաև ծառայությունների մատուցման պայմանագիր, թե՞ չի թույլատրվում նույն անձի հետ երկու տեսակի պայմանագիր կնքել, իսկ եթե ոչ, ապա ինչպե՞ս ձակերպել այդ աշխատանքը:

Դրոշմանիշային վճարի փոփոխություն
Անուշ․
Բարև ձեզ, կասե՞ք՝ դրոշմանիշային վճարի փոփոխության հետ կապված՝ ի՞նչն է փոխվել հստակ։

Արձակուրդից վերադարձ
Նարե․
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողը ապրիլ ամսին դիմումով և հրամանով գնացել է ամենամյա արձակուրդ, ստացել արձակուրդային, բայց եկել է աշխատանքի և կատարել իր պարտականությունները, արդյո՞ք նրան ապրիլ ամսվա համար աշխատավարձ վճարելը կհամարվի օրենքի խախատում։

Դրոշմանիշային վճարի փոփոխություններ
Ելենա․
Բարև Ձեզ։ Հարցս վերաբերվում է դրոշմանիշային վճարների մասին օրենքում փոփոխություններին։ Այդ փոփոխությունների համաձայն՝ եթե աշխատողի աշխատավարձը ցածր է նվազագույն աշխատավարձից, դրոշմանիշային վճարը վճարում է արդեն աշխատողը։ Իսկ ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ դասախոսի այդ ամսվա աշխատավարձը կազմում է օրինակ 5000 դրամ։ Նախապես շնորհակալ եմ պատասխանի համար։
Վերջին մեկնաբանություններ