Հաշիվ և կանխիկ վճարման անդորրագիր ՌԴ տարածքում

Արման․

Հարգելի գործընկերներ, ի՞նչ եք կարծում, եթե բեռնափոխադրող ընկերության վարորդը ՌԴ տարածքում ծախս է կատարում մեքենայի հետ կապված (օրինակ, յուղի փոխարինում կամ նորոգում), ստանում է ՌԴ հաշիվ ընկերության անունով և կանխիկ վճարման անդորրագիր, այդ ծախսն ընդունելի՞ է որպես նվազեցում շահութահարկի հաշվարկման ժամանակ։ Շնորհակալություն։

Ինչպիսի՞ հաշիվ դուրս գրել

Մելինե․

Եթե ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում կատարողը դուրս է գրում ապրանքների մատակարարման հաշիվ վավերագիր, արդյո՞ք դա սխալ է և խնդիր կարող է առաջանալ։ Մասնավորապես տպագրական-առաքման ծառայությունների մատուցման շրջանակներում դուրս է գրվել այդ գրքերի և ձևաթղթերի (ապրանքների) մատակարարման հաշիվ վավերագիր։ Եվ այս դեպքում կարո՞ղ ենք հանձնման ընդունման ակտը կազմել համաձայն ծառայությունների, ոչ թե ապրանքների։

Ներմուծում ՌԴ-ից և վաճառք ՀՀ-ում

Գագիկ․

Ողջույն ձեզ։ ԱՁ-ով կատարում եմ ներմուծում ՌԴ-ի օնլայն հարթակներից, և ցանկանում եմ օրինական վաճառք իրականցնել։ Ի՞նչ թղթեր են հարկավոր՝ միայն ֆակտուրա լոգիստիկի կողմից բավարա՞ր է, եթե այո, ես որևէ թուղթ պե՞տք է տրամադրեմ, թե դա բեռնափոխադրումներ կատարող ընկերության պարտավորությունների մեջ է տրամադրել, ու այդ ֆակտուրան բավարար է օրինական դաշտում աշխատելու համար։

Հումքի ձեռքբերում գյուղացուց

Գրիշ․

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք պետք է ինքնահաշիվ դուրս գրել այս դեպքում: ԱՁ-ն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում և զբաղվում է խոտաբույսերից թեյերի արտադրությամբ, հումքը գնում եմ գյուղացիներից։ Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։ Կանխավ շորհակալ եմ։

Հաշվի դուրսգրում Wildberries – ում վաճառքի ժամանակ

Գևորգ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես Wildberries - ի միջոցով վաճառք եմ իրականացնում և ՌԴ պահեստից, և ՀՀ - ից։ Հաշիվ վավերագիր պետք է դուրս գրեմ միայն ՀՀ -ից վաճառված ապրանքների համա՞ր, թե՞ դա կարևոր չէ։

Ստացված հաշիվների էլեկտրոնային ստորագրում

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խանութը շրջհարկով է գործում, ստացված հարկային հաշիվները մարտ ամսվա ստորագրվել է ապրիլի 1-ին։ 1-ին եռամսյակում կարո՞ղ եմ ներառել մարտ ամսվա ստացված հարկային հաշիվները, թե՞ որ ապրիլի 1-ին եմ ստորագրել, պետք է ներառեմ 2-րդ եռամսյակում։ Շնորհակալություն։

Ինչպիսի՞ հաշիվ դուրս գրել

Վիկա․

Բարև ձեզ։ ԱԱՀ–ով աշխատող կազմակերպությունը կատարել է աշխատանք ՌԴ համար, որն էլ համարվում է աշխատանքների կատարման վայր։ Ըստ ԵԱՏՄ պայմանագրի, աշխատանքի կատարման համար 20/120 տոկոս ԱԱՀ–ն վճարում է ՌԴ–ն՝ պահելով մեզանից հարկի գումարը։ Ինչպիսի՞ հաշիվ պետք է դուրս գրենք՝ 0%։ Իսկ ԱԱՀ–՞ն։ Շնորհակալ եմ։

Արդյո՞ք պարտադիր է հաշիվ դուրս գրելը

Արշալույս․

Բարև ձեզ։ Նոր եմ ԱՁ բացել, ընտրել շրջանառության հարկով հարկման հարկատեսակը։ Ոչ ռեզիդենտ, ՀՀ-ից դուրս գործող կազմակերպությանը մատուցվում է ծառայություն։ Կասե՞ք՝ ինվոյս դուրս գրելը պարտադիր է` ՊԵԿ-ի հետ հետագայում խնդիրներ չունենալու տեսանկյունից, թե՞ ինվոյս ՊԵԿ չի ներկայացվում (ոչ ռեզիդենտ կազմակերպությունը չի պահանջում ինվոյս)։ Եթե պարտադիր է ինվոյս գրելը, կասե՞ք՝ ո՞ր ծրագրով է դա գրվում։ Շնորհակալություն։

Ի՞նչ հաշիվ պետք է դուրս գրի կապալառուն

Ալլա․

Բարև ձեզ։ Եթե պետական ոչ առևտրային հաստատությունը շինարարական աշխատանքների գնում է իրականացնում, որը պետության կողմից տրամադրված սուբվենցիայի հիման վրա է ֆինանսավորվում։ Նման դեպքում կապալառու կազմակերպությունը ԱԱՀ ազատվածի հաշիվ է դուրս գրում, թե՞ կապալառու կազմակերպության համար ֆինանսավորման աղբյուրը կապ չունի, ինքը սովորական հարկային հաշիվ է դուրս գրում։

Ի՞նչ տեսակի հաշիվ դուրս գրել

Նարեկ․

Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է. կազմակերպությունը զբաղվում է սպասարկման ծառայություն մատուցելով, լինում են դեպքեր, երբ բացի սպասարկելը անհրաժեշտ է լինում տեղադրել ինչ-որ դետալներ, շարժիչ և այլն, նման դեպքում նյութերը գնում է այլ կազմակերպությունից և տեղադրում է իր կողմից սպասարկվող կազմակերպությունում, կազմվում է կատարողական ակտ՝ նշելով նյութերի գինը և աշխատանքը։ Հարցս հետևյալն է՝ ի՞նչ հաշիվ պետք է դուրս գրել. 1. ծառայություների մատուցման հաշիվ՝ նշելով կատարողական ակտի ընդհանուր գումարը, թե՞ առանձին հաշիվներ՝ մեկը ապրանքների մատակարարման, մյուսը՝ աշխատանքի/ծառայությունների մատուցման հաշիվ։

Հարկային հաշվի դուրսգրում մատակարարի անունից

Գոհար․

Բարև Ձեզ։ Եթե ոչ ռեզիդենտ կազմակերպությանը կատարվել է վճարում Դոմենի համար, ապա դրա համար մատակարարի անունից հարկային հաշիվ գրվու՞մ է, թե՞ ոչ։

Դրամարկղային գիրքն ուշ է լրացվել

Հայկ․

Բարև Ձեզ։ Ընկերության դրամարկղում 04.03.2025 թվականին 350 000 դրամի գումար է մուտքագրվել, բայց էլեկտրոնային դրամարկղում այն լրացվել է 17.03.2025 թվականին։ Օրենքով պետք է էլեկտրոնային դրամարկղում լրացվեր 5 աշխատանքային օրվա ընթացում։ Կասեք՝ ի՞նչ պատասխանատվություն է սահմանված այս խախտման համար։

Կտորեղենի ներմուծում Չինաստանից

Հասմիկ․

Բարև ձեզ, կազմակերպությունը կազմակերպում է ներմուծում Չինաստանից՝ կտորեղեն։ Կարո՞ղ եք օգնել հասկանալ, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներմուծումը սկզբից մինչև վերջ իրականացնելու համար։

Գործարքի տեսակը հաշիվ վավերագրում

Տաթև․

Բարև ձեզ, հարգելիներս։ Հարցս հետևյալն է. եթե ծառայությունների մատուցման հաշիվ վավերագիրը ՍՊԸ-ն գրում է ֆիզիկական անձին (ՍՊԸ-ն գործում է շրջանառության հարկի դաշտում), գործարքի տեսակը դաշտում ի՞նչ ենք նշում։ Շնորհակալ կլինեմ արձագանքի համար։

Սոցիալական ծախսի փոխհատուցման համար դուրս գրվող հաշվի ընթացակարգ

Մերի․

Բարև ձեզ։ Երբ հայտարարագիր ներկայացնող անձը դիմում է կազմակերպություն հաշիվ վավերագիր դուրս գրելու համար, որևէ ընթացակարգ կա՞ սահմանված կազմակերպության համար՝ պարտադիր պահանջվող փաստաթղթեր, դիմումի ձև, հաշիվ վավերագիր դուրս գրելու հրամանի ձև և այլն։

Դիմումի օրինակ՝ սոցիալական ծախսի հաշիվ ստանալու համար

Հասմիկ․

Բարև ձեզ, հարգելիներս։ Կրթական կազմակերպությունը սոցիալական ծախսի հաշիվ գրելու համար ծնողից պետք է ստանա դիմում-պահանջ, արդյո՞ք առկա է դիմումի օրինակ: