Արտահանում ՌԴ

Նելլի. Բարև ձեզ: Կազմ-ը աշխատում է ԱԱՀ-ով, ապրանք է արտահանել ՌԴ, գրվել է թղթային հաշիվ 30.11.21-ով` արտարժույթով, սահմանը հատել է 03.12.2021-ին: Ինվոյսինգով, ո՞ր օրով պետք է գրվի հաշվարկայն փաստաթուղթ և, ո՞ր օրվա կուրսով: Շնորհակալություն

Չհաստատված էլեկտրոնային հաշիվներ

Էլեն. Բարև բոլորին: Ա/Ձ-ն աշխատում է ԱԱՀ-ով, հոկտեմբեր ամսվա ստացված հաշիվները ստորագրված չեն եղել, բայց ներառվել են հաշվետվության մեջ: Խնդրում եմ, կասե՞ք` ի՞նչ հարկային պատասխանատվության է ենթարկվելու: Նախապես շնորհակալ եմ պատասխանելու համար:

Հարկային հաշիվ դուրս գրելու համար

Արուսիկ․ Բարև Ձեզ։ Եթե ՍՊԸ-ն ուզում է հարկային հաշիվ դուրս գրել, բայց միկրոձեռնարկատիրական ոլորտում է աշխատում, պե՞տք է հանձնի 264 ձևը, դառնա ԱԱՀ վճարող, այնուհետև հաշիվ դուրս գրի։

Գյուղմթերքի ձեռքբերման փաստաթղթեր

Անահիտ․ Ես ԱՁ եմ, բանջարեղեն եմ գնում գյուղացուց և տալիս եմ հանրային սնունդի օբյեկտներին: Ունեմ բոլոր համապատասխան փաստաթղթերը և' գյուղապետարանի, և' պայմանագիր տվյալ գյուղացիների հետ: Ես ձեռք բերման փաստաթղթերը պե՞տք է ամեն օր գրեմ, ինչպե՞ս անեմ, որ ամիսը մեկ գրեմ։

Հաշիվ վավերագիր գրելու համար

Հրանտ. Բարև ձեզ, հարգելիներս։ Ես ունեմ նոր ԱՁ` հացաբուլկեղենի արտադրում և վաճառք խանութներին։ Ցանկանում եմ անձամբ լրացնել հաշիվ ֆակտուրա, խնդրում եմ հուշել ի՞նչ կերպ, կամ ի՞նչ ծրագրով կարող եմ լրացնել հաշիվ ֆակտուրա։

Դրամարկղի գրքի լրացման վերաբերյալ

Արփի․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Նախկին հաշվապահը դրամարկղի գիրքը լրացնելիս հաշվի չի առել, որ փոխվել է տարին, և շարունակել է օրդերների հերթական համարները։ Կասե՞ք՝ ինչ կարող եմ անել այս դեպքում, և ի՞նչ տուգանքներ կարող են առաջանալ։ Շնորհակալություն։

Հաշիվ վավերագիր

Անի. Հարգելի հաշվապահներ ջան, եթե ԱԱՀ աշխատող ենք, բեռնափոխադրությամբ ենք զբաղվում: Ասվում է, որ հարկային հաշիվ կարող ենք չգրել: Արդյո՞ք դա վերաբերվում է նաև հաշիվ վավերագիր (ծառայությունների մատուցման, աշխատանքներ կատարման), հաշիվներ դուրս գրմանը նույնպես:

Ապրանքի տեղափոխություն

Անահիտ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ընկերությունը զբաղվում է մեծածախ և մանրածախ վաճառքով, պահեստից խանութ ապրանքները տեղափոխելիս ի՞նչ գնով է ճիշտ կատարել տեղափոխությունը, ինքնարժեքո՞վ, թե՞ վաճառքի գնով:

Ստորագրված հաշիվների չեղյալ հայտարարում

Անի․ Հարգելի հաշվապահներ, եթե դուրս գրված հաշիվներն ստորագրել են ստացողները, ես կարո՞ղ եմ չեղյալ հայտարարել, և դա կարող է հետո խնդիրներ առաջացնել: Խոսքս վերաբերվում է մայիսից-հոկտեմբեր ամիսներին: