Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ու՞մ հետ պետք է կնքել նյութական պատասխանատվության մասին պայմանագիր

Անյա. Բարև Ձեզ: ԱՕ 240-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիր չի կարող կնքվել մինչև տասնութ տարեկան աշխատողների հետ: Այդ դեպքում նրա կատարած վնասը ո՞վ պետք է հատուցի, ծնո՞ղը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Մելինե. Բարև ձեզ: Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ մայրության նպաստի ժամանակ, եթե որոշ մասը եկամտային հարկից է դուրս գալիս, իսկ մյուս մասը փոխհատուցվում է:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի վարման կարգ

Բարև Ձեզ: ԿԽնդրեմ օգնել ինձ. դրամարկղային գրքում յուրաքանչյուր ամիս սկսու՞մ է ամսի 1-ով և ավարտվում ամսվա վերջին օրով, թե՞ վերջին անդորրագրի ամսաթվով, թե՞ ամսվա վերջին աշխատանքային օրով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տեղեկանքի ձև

Հասմիկ․ Խնդրում եմ օգնեք, շատ շտապ է։ Հարկայինում ասացին, որ փոխվել է հղիության նպաստի դեպքում "Գործատուին փոխհատուցման ենթակա գումարների մասին" տեղեկանքի ձև-ը, շատ եմ խնդրում ասել՝ նոր ձևը որտեղի՞ց բեռնեմ։ Նախօրոք շնորհակալ եմ։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ճշգրտող հաշվի արտացոլում հաշվետվության մեջ

Սեդա․ Բարև Ձեզ, հարցս հետևյալն է՝ 2021թ օգոստոսի 28-ին գրել եմ հարկային հաշիվ, հետո սեպտեմբերի 9-ին այդ հաշիվը ճշգրտել եմ, քանի որ որոշ ապրանքատեսակ հետ է վերադարձվել, հիմա այդ ճշգրտված հաշիվը պետք է ներառեմ օգոստոսի՞, թե՞ սեպտեմբերի ԱԱՀ-ի հաշվետվության մեջ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքի տեղավորման գործակալության պայմանագրի օրինակ

Արթուր․ Բարև Ձեզ։ Կազմակերպությունը զբաղվում է աշխատանքի տեղավորմամբ, և հաճախորդի հետ կնքում է պայմանագիր, որ վերջինիս աշխատանքի տեղավորելուց հետո այն պարտավորվում է իր առաջին աշխատավարձի 20 տոկոսը վճարել կադրային կենտրոնին, սակայն շատ դեպքերում հաճախորդները հրաժարվում են վճարելուց, և կազմակերպությունը հայտվում է կոնֆլիկտային իրավիճակում, ուստի կզմակերպությունը որոշել է կնքել պայմանագիր գործատուի հետ, որ վերջինս գանձի աշխատողից այդ գումարը և փոխանցի կադրային կենտրոնին, սակայն պայմանագրի օրինակ չենք կարողանում գտնել։ Եթե հնարավոր է՝ կխնդրեմ տրամադրել օրինակ կամ հղում, որտեղից կարող ենք վերցնել:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ներքին գնահատման տեղեկանքի ձև

Անժելա. Բարև ձեզ: Խնդրում եմ՝ կարո՞ղ եք ինձ տրամադրել ներքին գնահատման տեղեկանքի ձև, նախնական (արհեստագործական) ուսումնարանի համար։ Anjela.davtyan.1993 շնիկ mail.ru
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ծանուցման ձև

Աննա. Բարև Ձեզ: Խնդրում եմ՝ ուղարկեք ծանուցման ձև /աշխատանքի էական պայմանների փոփոխման պատճառով պետք է ծանուցեմ աշխատողին պաշտոնի և աշխատավարձի փոփոխության մասին/: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ուղեկցող փաստաթուղթ

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալնէ․ ԱՁ-ն համագործակցում է սուպերմարկետի հետ։ Արդյո՞ք խախտում չի լինի, եթե հաշվարկային հաշիվ դուրս գրենք, սակայն ապրանքը տանք առանց հաշվի թղթային տարբերակի։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Միջնորդավճարի հաշիվ

Լիլիթ. Բարև Ձեզ։ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտը կարո՞ղ է գրել միջնորդավճարի հաշիվ (եթե ծառայություն մատուցող կազմակերպություն է): Կխնդրեմ օրենքի հղումով նշել:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային պայմանագիր որոշակի ժամկետով

Աննա. Բարև Ձեզ: Եթե աշխատողի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր որոշակի ժամկետով 03.06.2021-31.08.2021թ. /ներառյալ չեմ նշել/: Կարո՞ղ եմ հրամանի մեջ նշեմ վերջին աշխատանքային օր օգոստոսի 31-ը և նույն օրով ազատեմ, քանի որ չեմ ուզում, որ նա երևա սեպտեմբեր ամսվա ցուցակներում և բացի այդ սոց. վճար վճարեմ սեպտեմբեր ամսին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Մեկանգամյա ծառայություն մատուցելու համար

Էլեն. Կխնդրեմ պարզաբանել, թե ՍՊԸ-ին մեկանգամյա ծառայություն մատուցող անձի հետ ի՞նչ պայմանագիր պիտի կնքել, և ի՞նչ հարկեր վճարել, եթե նա չի ուզում ձևակերպվի որպես աշխատող, մասնավորապես որպես քաթինգի տնօրեն։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Վարձակալության պայմանագիր

Քրիստինե. Բարև ձեզ: 2015թ.-ին կնքվել է վարձակալության պայմանագիր` նոտարով: 2020թ.-ին եղել է փոփոխություն արժեքի և վարձատուի հետ կապված, պայմանագրում գրված է, որ փոփոխությունները օրինական են, եթե կնքվում են կողմերի համաձայնությամբ, հաստատված նոտարական կարգով: Հարցս հետևյալն է. առանց նոտարին դիմելու չի՞ կարելի նոր պայմանագիր սարքել երկու կողմերի համաձայնությամբ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հելիում գազով փուչիկներ վաճառելու համար

Մարինե. Բարի ուշ երեկո բոլորին: Ո՞վ կօգնի ինձ հասկանալ. հելիում գազով փուչիկներ փչելու և վաճառելու համար լիցենզիա հարկավո՞ր է, թե՞ ոչ: Մեկ հարց էլ. միկրո դաշտում աշխատող ԱՁ-ն, որը վաճառում է ծննդյան խնջույքի համար անհրաժեշտ պարագաներ, բացի սննդից՝ ափսե, բաժակ, փայտից պատրաստված դեկորատիվ նվերներ, փուչիկներ և այլն, նմանատիպ ապրանք, այս դեպքում ապրանքը վաճառելու համար ձեռք բերի պարտադիր հաշիվ ապրանքագրո՞վ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Քաղաքացիաիրավական պայմանագիր օտար լեզվով

Արզուման. Բարև ձեզ։ Խնդրում եմ ինձ օգնել գտնել Քաղաքացիաիրավական պայմանագրի ռուսերեն տարբերակ։ Շնորհակալություն։