Կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը
Մարլենա.
Հարգելի հաշվապահներ,
Կխնդրեի օգնել կողմնորոշվել։ Աշխատել եմ կազմակերպությունում, ապա գնացել եմ ֆիզ. արձակուրդ։ 3 տարի մայրության արձակուրդի ժամկետը լրացել է հուլիս ամսին։ Կազմակերպությունը արդեն մի քանի ամիս է դադարեցրել է իր գործունեությունը։ Արձակուրդի ժամկետը լրանալուց հետո ես ազատման դիմում չեմ ներակայացրել, բայց որքան գիտեմ կազմակերպությունը ինձ չի ազատել ըստ 79 ձևի։ Կուզենայի ճշտել, այս դեպքում ես համարվում եմ ավտոմատ գործից ազատվա՞ծ, թե՞ շարունակում եմ մնալ տվյալ կազմակերպության աշխատող։
Օտարերկրացին որպես տնօրեն
Ռուբ.
Հարգելի հաշվապահներ, մինչև այժմ ՍՊԸ-ի գործերը վարել է հիմնադիր-տնօրենը, բայց հիմա ցանկանում է նոր տնօրեն նշանակել։ 1. Արդյո՞ք փոփոխությունը պետք է անել պետական ռեգիստրում՝ գրանցման հայտ տալուց առաջ։ 2. Վրաստանի քաղաքացիություն ունեցող անձը կարո՞ղ է նշանակվել այդ պաշտոնում: 3. Քանի որ անձը ՀՀ քաղաքացի չէ և չունի նույնականացման քարտ, կարո՞ղ է արդյոք հիմնադրի նույնականացման քարտով ստորագրել հաշվետվությունները և այլ փաստաթղթեր։
Դրոշմապիտակների հետ կապված խնդիր
Անի
Հարգելի՛ հաշվապահներ, կազմակերպությունը զբաղվում է քսայուղերի ներմուծմամբ ԵՏՄ-ից, դուրս է գրում էլ. հաշիվներ, անկանխիկ գործունեություն է ծավալում: Դրամարկղի գիրք չունի: Ապրանքն էլ պահվում է տան նկուղում, վարձակալած տարածք չունի: Հարկայինը ցանկանում է գալ և ստուգում անցկացնել պահեստում: Խնդիր կա դրոշմապիտակների հետ կապված, շատ վաճառք է գրանցվել, բայց դրոշմապիտակները չի վերագրվել VERO համակարգում: Ի՞նչ խնդիրներ կարող են ի հայտ գալ, և ի՞նչ պատասխանատվություն է սպասվում: Կանխավ շնորհակալ եմ:
Ֆիզիկական անձից ավտոմեքենա ձեռք բերելիս
Պերճ․
Բարև Ձեզ: Շրջանառության հարկով աշխատող ընկերությունը ֆիզիկական անձից ավտոմեքենա ձեռք բերելիս, հետագայում նաև վաճառելիս ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում: Ինչպե՞ս նաև՝ կանխիկով գնելու սահմանաչափ գոյություն ունի՞: Շնորհակալ եմ:
Առողջության ապահովագրության վճարներ
Էլինա․
Հարգելի հաշվապահներ, հարցս 189 ձևում առողջության ապահովագրության վճարները ցույց տալու վերաբերյալ է։
1․ Ճի՞շտ եմ հասկանում, որ եթե 1 հոգու 1 ամսվա գումարը 22 000 է, ապա պիտի ցույց տամ 1․8 վանդակում 12 000 (10 000 գերազանցող մասը)
2․ հաշվետվության 2-րդ բաժնում եկամտի կոդերի մեջ կա 011 – ֆիզիկական անձի համար ապահովագրավճար, ի՞նչ եմ ցույց տալիս այդ տողում
3․ կազմակերպությունը ներառել է առողջության ապահովագրության ցուցակներում նաև որոշ աշխատողների բարեկամներին, ի՞նչպես եմ ցույց տալիս այդ գումարը և ճ՞իշտ եմ հասկանում, որ 10 000-ը գերազանցելու պայմանը բարեկամների գումարներին չի վերաբերվում։
Կանխավ շնորհակալ եմ օգնության համար։
ՀԿ-ները իրավունք ունե՞ն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ
Արթուր.
ՀԿ-ները իրավունք ունե՞ն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, որի մասով պետք է հանձնի հաշվետվություններ և հարկվեն։ ՀԿ-ն ծառայություն պետք է մատուցի, արդյո՞ք պետք է գրել հաշիվ ապրանքագիր, իրավունք ունի՞ պայմանագիր կնքի, և եթե ունի իրավունք՝ ինչպե՞ս է հարկվում, ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնեմ:
Գլխ. հաշվապահը կարո՞ղ է կատարել գանձապահի պարտականություններ
Սուսաննա.
Բարև ձեզ: Արդյոք գլխ.հաշվապաը կարո՞ղ է կատարել տնօրենի պարտականություններ: Գլխ. հաշվապահը կարո՞ղ է գանձապահի արձակուրդում եղած ժամանակահատվածում կատարել նրա պարտականությունները:
Ձևակերպումներ ՀԾ-ով
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք` տալ ձևակերպումը ՀԾ-ով։
Կազմակերպությունը ստացել է ծառայություն ԱՄՆ-ի ռեզիդենտ կազմակերպությունից։ Համապատասխանաբար ձևավորվում է ոչ ռեզիդենտի շահութահարկ և ԱԱՀ, դուրս է գրվել հաշիվ մատակարարի անունից, որը ինվոյսինգում երևում է` հա՛մ դուրս գրվածներում, հա՛մ ստացածներում։
ՀԾ-ում ցույց են տվել ձևավորված պարտավորությունս հետևյալ կերպ.
Դտ - 7126 Կտ- 52131 3 000$ /որից՝ 2 400$ ծառայության արժեք և ոչ ռեզ. շահութահարկ 600$/:
Ցույց եմ տալիս ոչ ռեզ. շահութահարկը՝ դտ - 52131 կտ - 5241 600$՝ դրամով:
Հարց՝ ինվոյսինգում երևացող հաշիվը դուրս գրվածում և ստացածում ինչպե՞ս եմ ցույց տալիս ՀԾ-ում, ինչպե՞ս եմ ցույց տալիս ԱԱՀ-ն: Կանխավ շնորհակալ եմ:
Ե՞րբ պետք է վճարել հարկերը
Անի.
Բարև Ձեզ։ Արձակուրդայինը աշխատողին վճարում ենք երեք օր առաջ և հաշվեգրման մեթոդով արտացոլում հաշվետվության մեջ, իսկ հարկի վճարումը միանգամի՞ց, թե՞ ըստ ամիսների պետք է կատարել:
Արդյո՞ք նպաստը հաշվարկելիս պետք է արձակուրդային էլ հաշվել
Անի.
Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակիցը սեպտեմբեր ամսվա վերջ գնալու է ֆիզ.արձակուրդ: 20թ. արձակուրդում է եղել հոկտեմբեր ամսին: Նպաստը հաշվարկելիս պետք է արձակուրդայի՞ն էլ հաշվել 21թ. աշխատած ամիսների համար, թե՞ ճիշտ կլինի օգոտոսին ուղարկել արձակուրդ և նոր սեպտեմբերին հաշվարկել նպաստը: Շնորհակալ եմ:
Մայրության նպաստ
Լիլիթ.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք՝ հնարավո՞ր է արդյոք 29 շաբաթական հղիությունից ֆիզ գնալ, և ստանում եմ 93 890 աշխատավարձ, խնդրում եմ հաշվել ֆիզիս գումարը:
Ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում համատիրությունը
Նարինե.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ համատիրությունը ամսական, եռամսյակային և տարեկան ի՞նչ հաշվետվություններ է ուղարկում ՊԵԿ, թաղապետարան։
Ձևակերպումներ
Ռուբ.
Բարև ձեզ: 8-րդ դասի բոլոր հաշիվների գումարներն ենք տանում 711, թե՞ միայն 811 հաշվում կուտակվածի։ Շնորհակալություն
Ժամանակավոր աշխատողը ներկայացրել է 2-րդ անաշխատունակության թերթիկը
Դիաննա․
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում՝ ժամանակավոր աշխատողը, ով մինչև հիմնական աշխատողի վերադառնալը գնացել է երեխայի խնամքի արձակուրդ, այդ ընթացքում լուծարվել է ստորաբաժանումը և հաստիքը, իսկ հիմնական աշխատողը վերադարձել է, կատարվել են համապատասխան նշանակումները, իսկ նրան փոխարինողը ներկայացրել է 2-րդ անաշխատունակության թերթիկը (140 օր) մինչև առաջին երեխայի խնամքի արձակուրդի ավարտը։ Այս դեպքում ժամանակավոր աշխատողին ազատե՞լ աշխատանքից, թե՞ ձևակերպել երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի 3 տարին լրանալը, ապա ազատել աշխատանքից։
Բյուլետենի հաշվարկ
Էմիլի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կարո՞ղ եք օգնել բյուլետենի հաշվարկի հարցում. աշխատողը 06.07.2021-16.07.2021թթ. եղել է բյուլետենում, եթե դժվար չէ, խնդրեմ, հաշվարկի ձևը կուղարկե՞ք, ինչպե՞ս հաշվեմ: Կանխավ շնորհակալ եմ:
ՀԾ-ում ԱԱՀ-ով, թե՞ առանց ԱԱՀ գումարը պետք է մուտքագրել
Անի․
Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, հիմնական միջոց ենք գնել հարկային հաշվով: Սարքավորման արժեքը 240 000 դր․ է, ներառյալ՝ ԱԱՀ: ՀԾ համակարգ մուտք անելիս հիմնական միջոցներ բաժնում ֆինանսական և հարկային հաշվառման դաշտերում ո՞ր թիվը պետք է մուտք անել՝ ԱԱՀ-ով, թե՞ առանց ԱԱՀ: Ասեմ, որ taxservice համակարգից ներբեռնել եմ հաշիվը ՀԾ, ստացված հաշիվների մեջ ձևակերպել եմ պահեստի մուտք, տվել եմ ձևակերպումներ 1114-5215, 2261-5216: Կանխավ շնորհակալ եմ:
Աշխատանքից ազատման վերաբերյալ
Անուշ․
Բարև ձեզ։ Եթե ուսուցչուհին արձակուրդի ընթացքում իր դիմումի համաձային ազատվում է աշխատանքից, գումարի հետ պահում կատարվու՞մ է, թե՞ ոչ։
Համախառն եկամտից նվազեցում
Արտակ․
Կազմակերպությունը զբաղվում է ավտոմեքենաների համար սեղմված բնական գազի մանրածախ առևտրով՝ գազալցման կայանում՝ լիցքավորվող բնական գազի չափման համար օգտագործվող չափման միջոցներով /ԲԱ/։ Գործունեության ընթացքում մուտքային և ելքային հաշվիչների ցուցմունքների միջև առաջանում են գազի որոշակի տարբերություններ /կորուստներ/այլ կորուստներ/տեխնոլոգիական կորուստներ/, որոնց մասով ընկերությունը չի նվազեցրել շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամտից։ Նշված կորուստները չի գերազանցում ՀՀ Էկոնոմիկայի նախարարի 10․05․2011թ․-ի N 298-Ն և ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 19․05․2011թ․-ի N 772-Ն համատեղ հրամանով հաստատված ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կապարակնքման կարգի 12-րդ կետով նախատեսված դրույթին։ Վերը նշված պարագայում գազի կորուստները ենթակա ե՞ն շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցման, կորուստներին բաժին ընկնող ԱԱՀ-ի գումարները հաշվանցման, և արդյոք կարո՞ղ է ընկերությունը ներկայացնել ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի և շահութահարկի ճշգրտվող հաշվետվություններ՝ նվազեցնելով գազի կորուստնեը համախառն եկամտից։
Քանի՞ ամիս աշխատելու դեպքում է կատարվում վերջնահաշվարկ
Անուշ․
Բարև ձեզ։ Աշխատակիցը աշխատել է ընդամենը 1,5 ամիս։ Նրան վերջնահաշվարկ տրվու՞մ է։
Արձակուրդի արտացոլում հաշվետվության մեջ
Անի.
Հարգելի հաշվապահներ, արձակուրդը, եթե երկու ամսվա մեջ է՝ հաշվետվությունը պետք է հանձնե՞լ ըստ ամիսների առանձին:
Վերջին մեկնաբանություններ