Աշխատավարձի հաշվարկի վերաբերյալ

Արամ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե աշխատողը աշխատում է ոչ լրիվ աշխատանքային ռեժիմով, ապա տվյալ դեպքում փաստացի աշխատավարձը հանդիսանում է ժամավարձային, և աշխատավարձը վճարելիս պետք է առաջնորդվե՞լ նվազագույն ժամային աշխատավարձով:

Ռուսաստանից և Չինաստանից ներմուծման վերաբերյալ

Սուրեն. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք։ Ես բացել եմ Ա/Ձ՝ կահույքի արտադրությամբ զբաղվելու համար և համարվում եմ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, սակայն դեռ գործունեություն չեմ ծավալել, քանի որ անհրաժեշտ է ձեռք բերել հաստոց կաՙմ Չինաստանից, կաՙմ Ռուսաստանից։ Հարցս հետևյալն է. ի՞նչ հարկեր և տուրքեր կան Ռուսաստանի և Չինաստանի դեպքում, և ի՞նչ նրբություններ կան որոնց մասին նախապես պետք է գիտենամ: Օրինակ՝ ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ հարկային մարմիններ և այլն: Նախապես շնորհակալություն։

Աշխատանքային պայմանագրի լուծարման հետ կապված

Յան. Կարո՞ղ է արդյոք պայմանագրի լուծարումից հետո արգելք դրվել մրցակիցների մոտ աշխատանքի անցնելու վրա։ Աշխատանքային պայմանագրում նման կետ կա, բայց օրենսգրքից տպավորություն է, որ այդպիսի կետը չի կարող վավեր լինել՝ աշխատանքային պայմանագիրը ուժը կորցնում է լուծելու պահից։ Կուզեի պրոֆեսիոնալ կարծիք լսել։ Կանխավ շնորհակալ եմ:

Ո՞վ պետք է ստորագրի դրամարկղային գիրքը

Մելինե. Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։ Ես և դրամարկղային գիրքը ոչ մի կերպ լեզու չենք գտնում։ Օգնեՙք: 1/ Եթե ՍՊԸ-ի տնօրենը անձամբ է վարում իր հաշվապահությունը, չունի հաշվապահ և գանձապահ, դրամարկղային գրքի մեջ ո՞վ է ստորագրելու համապատասխան տեղերում: 2/ Դրամարկղում եղած գումարը բաժանվել է ՍՊԸ հիմնադիրների միջև, ի՞նչ ձևակերպում տալ:

Ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնել “Դայակ՝ պետության աջակցությամբ” ծրագրի համար

Մարիա. Բարև Ձեզ: Ներեցեք ես 2020 թվականի դեկտեմբերի 15-ին պայմանագիր եմ կնքել դայակի հետ և օգտվում եմ "Դայակ պետության աջակցությամբ" ծրագրից: Խնդրում եմ ինձ կասե՞ք՝ ինչ հաշվետվություն պետք է ներկայացնեմ:

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Անի. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք մի հարցով: Աշխատակիցն ունի ԴԱՀԿ-ում պարտավորություն վճարելու և աշխատավարձից պետք է 30% հաշվարկել և փոխանցել իրենց կողմից տրամադրած հաշվեհամարին: Կարո՞ղ եք օգնել: Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ: Միշտ փոխանցել եմ կազմակերպության հաշվեհամարից աշխատակցի բանկային հաշվեհամարին: Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս լուծարել ՍՊԸ

Kristine. Բարև Ձեզ։ Ունեմ երեք հարց։ 1.Պետ. ռեգիստրում գրանցված, բայց ոչ մի գործունեություն չսկսած Ա/Ձ-ն ինչպե՞ս լուծարել։ 2.Պետ. ռեգիստրում գրանցված, բայց ոչ մի գործունեություն չսկսած ՍՊԸ-ն ինչպե՞ս լուծարել։ 3.Պետ. ռեգիստրում գրանցված, որոշ ժամանակ գործունեություն ծավալած, և հիմա դադարեցում տված ՍՊԸ-ն ինչպե՞ս լուծարել։

Աշխատանքային պայմանագրի երկարացում

Հասմիկ․ Բարև Ձեզ: Եթե աշխատողի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է 2020 թվականի դեկտեմբերի 31-ին, կարելի՞ է արդյոք նոր պայմանագիր կնքելու փոխարեն կնքել համաձայնագիր և մի կետով երկարացնել այն, և արդյո՞ք դրա համար պետք է հրաման տրվի, որ պայմամագիրը երկարացվում է։

Հաշվի դուրս գրման / մատակարարման ամսաթվի վերաբերյալ

Արմեն․ Հարգելի գործընկերներ, 1) հնարավո՞ր է արդյոք ծառայությունների մատուցման հաշիվը դուրս գրել մեկ օր շուտ՝ մատակարարման ամսաթիվը նշելով հաջորդ օրը։ 2) հնարավո՞ր է արդյոք ծառայությունների մատուցման հաշիվը դուրս գրել ծառայությունները մատուցելուց մի քանի օր հետո՝ մատակարարման ամսաթիվը նշելով ծառայությունների մատուցման ամսաթիվը։ Շնորհակալություն։

Կարո՞ղ են արդյոք վարձակալական վճարները ներառվել ծախսերի մեջ

Արամ. Բարև ձեզ: Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ֆիրման աշխատում է շրջանառության հարկով: Հարց 1. Կարո՞ղ են արդյոք վարձակալական վճարները ներառվել ծախսերի մեջ: Հարց 2. Եթե այո, ապա ֆիզիկական անձից վարձակալած տարածքի վարձավճարը կարե՞լի է ներառել, թե ոչ:

Հիվանդաթերթիկի բացակայության վերաբերյալ

Ռոբերտ․ Բարև Ձեզ։ Մեկ հարց ունեմ․ ես ամսի 26-ից մինչև այս ամսվա 1-ը եղել եմ վատառողջ և գտնվել եմ բյուլետենի մեջ, բայց հիմա պոլիկլինիկայից ինձ ասում են, որ բյուլետենի թուղթ չունեն՝ քաղաքապետարանը չի տվել։ Խնդրում եմ, եթե ծանոթ եք խնդրին՝ հուշեք ի՞նչ կարող եմ անել, կազմակերպությունը հասկանալի պատճառով պարզաբանությունս չի ընդունում։ Կանխավ շնորհակալ եմ։