Ե՞րբ է նշվում երեխայի խնամքի արձակուրդի ավարտը

Մելինե․ Բարև Ձեզ: Եթե աշխատողը գնում է մինչև 3 տարեկան երեխայի արձակուրդ, ավարտը նշվում է երեխայի ծնունդից 3 տարի հետո, թե՞ արձակուրդի օրվա սկզբից 3 տարի հետո /օր. ծնվել է 13.06.2019, ավարտ 13.06.2022/:

Ի՞նչ տուգանք է առաջանում վերջնահաշվարկ չվճարելու համար

Արամ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Գործատուն աշխատողին աշխատանից ազատելիս չի վճարել վերջնահաշվարկ: Ի՞նչ տուգանք կարող է առաջանալ նման դեպքում:

Հանրային սննդի գործունեություն իրականացնող կազմակերպությունն արդյոք պարտավո՞ր է տրամադրել ՀԴՄ կտրոն

Արամ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: 58 350 000 դրամի շեմը գերազանցած հանրային սննդի գործունեություն իրականացնող կազմակերպությունը արդյոք պարտավո՞ր է ՀԴՄ կտրոն տրամադրել կոնկրետ մենյուի ցանկով, այսինքն՝ պարտադիր պե՞տք է գրվի օրինակ՝ մեկ հյութ, մեկ սուրճ և այլն, թե՞ կարող է ընդամենը գրել հանրային սնունդ:

Մայրության նպաստ

Սուսաննա. Բարև Ձեզ: Մի հարց ունեմ ու կցանկանայի իմանալ: Ես ֆիզ. արձակուրդում եմ նոյեմբերի 25-ից: Ստացել եմ ինձ հասանելիք ֆիզ. գումարը: Հիմա փոքրիկիս ունեցել եմ կեսարյան հատումով, այսինքն՝ 140 օրվա փոխարեն 155 օր է դառնում օրերի քանակը: Նշանակում է. ես նորից 15 օրվա գումար ունե՞մ ստանալու:

Աշխատանքային պայմանագրում գրվում է մաքուր, թե՞ կեղտոտ աշխատավարձը

Սյուզաննա. Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է: Աշխատանքային պայմանագրում ֆիքսվող հիմնական աշխատավարձի չափը ներառու՞մ է արդյոք օրենքով նախատեսված հարկերը, պարտադիր վճարները: Այլ կերպ ասած` աշխատանքային պայմանագրում ֆիքսվում է մաքուր, թե՞ կեղտոտ աշխատավարձը:

Որքա՞ն հարկ պետք է վճարի ֆրիլանսերը

Ես աշխատւմ եմ որպես ֆրիլանսեր, չունեմ կոնկրետ աշխատանք: Գումարը աշխատում եմ տարբեր հարթակներում: Եթե դժվար չէ՝ կարո՞ղ եք պատասխանել: Օրինակ, եթե տարեկան ես աշխատեմ 7 մլն դրամ, այդ դեպքում ինչքա՞ն հարկ պետք է վճարեմ: Նախապես շնորհակալություն: Ու հարկայինում գրանցվելու՞ եմ որպես ...

Արդյո՞ք համատիրությունն ազատված է e-invoicing համակարգով հաշվարկային փաստաթղթեր ձևավորելու պարտականությունից

Բաբկեն. Հարգելի գործընկերներ, Իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող վարձակալության տրված տարածքը գտնվում է բնակելի շենքի նկուղում: Համատիրությունը վճարումներ կատարելու համար ներկայացնում է հաշվարկ, որը e-invoicing համակարգով ձևավորվված չէ: Խնդրում եմ պարզաբանել՝ արդյո՞ք համատիրությունը ազատված է e-invoicing համակարգով հաշվարկային փաստաթղթեր ձևավորելու պարտականությունից և, եթե ազատված է, ապա ի՞նչ նորմատիվային ակտով: Կանխավ շնորհակալ եմ:

Ինչպե՞ս ստանալ միջին ամսական աշխատավարձ

Արմինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք կողմնորոշվել: Աշխատողն աշխատել է 2019թ-ից՝ 77 903 դր աշխձ.-ով, հոկտ. ամսից հղիության և ծննդ. արձակուրդում է եղել, այնուհետև դեկրետ՝ մայիսից անցել աշխատանքի՝ նոր կես դրույքով (46 309), սեպտեմբերին օգտվել արձակուրդից, հոկտ.-ից աշխատել։ Հարցս հետևյալն է. Արձակուրդային (20օր) հաշվարկելու համար միջին ամսականը ինչպե՞ս ստանալ՝ 46 309-ով հաշվել, թե՞ նվազագույն աշխձ-ով և պակասող ամիսները նախորդ 19թ-ից վերցնե՞լ: Արդյո՞ք նվազագույն աշխ.ից ցածր միջին ամսական ստանալու դեպքում կարող եմ վերցնել սահմանված նվազագույն աշխ.ձը։ Շնորհակալություն, կներեք մի քիչ խճճված ստացվեց:

Վերջնահաշվարկ

Քրիստինե. Բարև Ձեզ: Կխնդրեի օգնել ստորև ներկայացված հարցում.
ՍՊԸ-ն 19/09/19-ին աշխատանքի է ընդունել տնօրենի, ով աշխատել է մինչ 12/12/20-ը: 20թ.-ի հոկտեմբեր ամսին 24 օրով արձակուրդ է գնացելվճարովի, հետո նոյեմբերին հարգելի պատճառներով, բայց չվճարվող արձակուրդ է ձևակերպվել մինչ 27/11/20-ը: Այժմ նրան աշխատանքից ազատելով ի՞նչ է պետք անել՝ գրել միայն 3 օրվա աշխատավարձ, թե՞ վերջնահաշվարկ կատարել: Եթե վերջնահաշվարկ է անհրաժեշտ` խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս պետք է հաշվարկվի: Որ խնդրեմ՝ կասե՞ք, աշխատանքային գրքույքները սոցապ ներկայացնելու համար ի՞նչ-որ փաստաթուղթ անհրաժեշտ է:

Մայրության նպաստի հաշվարկի վերաբերյալ

Աննա. Հարգելի հաշվապահներ, եթե մայրության նպաստ է հաշվարկվել՝ 285 526 դրամ՝ 285 526 x 22% = 62 815 (եկամտային հարկ): Վճարման ենթակա և բյուջեից հետ վերադարձվող գումարը հավասար է՝ 285 526 - 62 815 = 222 711, թե՞ 222 711 - 5 500 (դրոշմանիշային վճար) = 217 211: Եվ, եթե նպաստը նշանակվելու է մարտ ամսին՝ այն պետք է ներառել ապրիլին հանձնվող մարտ ամսվա եկամտային հաշվարկի ժամանա՞կ՝ 285 526 դրամն ամբողջությա՞մբ: Իսկ այդ 140 օրերի ընթացքում եկամտայինի զրոյական հաշվարկ է պե՞տք ներկայացնել տվյալ աշխատողի հաշվով։ Նախապես շնորհակալ եմ:

Վերջնահաշվարկ

Սոնա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. Ես 10 տարի նույն ընկերությունում գրանցված աշխատող եմ եղել, վերջին 1 տարում գտնվել եմ երեխայի խնամքի արձակուրդում։ Եթե խնամքի արձակուրդից աշխատանքի վերադառնալուց 1 ամիս անց իմ ցանկությամբ դուրս եմ գալիս աշխատանքից, ինչպե՞ս է կատարվելու իմ վերջնահաշվարկը։ Նշեմ, որ ամեն տարի օգտվել եմ ինձ հասանելիք արձակուրդից, աշխատավարձի չափը տարբեր է եղել՝ վերջին մեկ տարում միջինում 350 000 դրամ եմ ստացել։ Շնորհակալություն

Անհրաժեշտ է հաշվապահ անհատական հաշվապահական դասընթացների համար

Սյուզի. Բարև Ձեզ: Ես փնտրում եմ դասավանդման փորձ ունեցող բանիմաց գլխ. հաշվապահ անհատական հաշվապահական դասընթացների համար։ Պետք է սովորեցնի ՀՀՄՍ, ՖՀՄՍ, նեմուծում, արտահանում, հաշվետվությունների կազմում և ուղարկում:

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Մարինե. Բարև Ձեզ: Կազմակերպությունն աշխատում է շրջանառության հարկով: Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման արժեքը 120 մլն. ՀՀ դրամ է, սակայն օտարել ենք 100 մլն ՀՀ դրամով: 1) Շրջանառության հարկը հարկավոր է հաշվարկել 120 մլն. դրամից, թե՞ 100 մլն. դրամից: Եթե հաշվարկվում է 120 մլն. դրամից, ապա հաշվարկվու՞մ է արդյոք 115 մլն. դրամից շրջանառության հարկ, իսկ 5 մլն. դրամից` ԱԱՀ և շահութահարկ: 2) Շահաբաժինների մասով եկամտային հարկը (5%) ո՞ր գումարից է հաշվարկվում՝ (120 մլն.- ծախսեր) * 5%, թե՞ (100 մլն.-ծախսեր) * 5%: Խնդրում եմ գրել նաև հաշվապահական ձևակերպումները:

Ինչպե՞ս պետք է հաշվարկվի աշխատավարձը

Նարինե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. աշխատում եմ հնգօրյա աշխատանքային ռեժիմով աշխատող կազմակերպությունում, 2021թ. հունվար ամսվա, բացի աշխատանքային օրերից (այսինքն՝ սկսած 2021թ. հունվարի 08-ից), տնօրինության պահանջով աշխատել եմ նաև հունվարի 5-ին, 6-ին, 7-ին: Խնդրում եմ ասացեք, թե ինչպե՞ս պետք է հաշվարկվի աշխատավարձս: Ինձ աշխատավայրում ասում են, որ այդ 3 օրերի համար աշխատավարձը հաշվարկելու համար պետք է դրույքաչափը բաժանեն 21-ի և բազմապատկեն 3-ով, իսկ ես կարծում եմ, որ դրույքաչափը պետք է բաժանվի հունվար ամսվա աշխատաժամանակի տևողության՝ 119 ժամի և բազմապատվի 24-ով, ինչպես նաև հունվարի 6-ի համար որպես տոնական օր վարձատրվի կրկնակի: Խնդրում եմ օգնեք ճիշտ կատարել հաշվարկը, եթե հնարավոր է՝ ուղարկեք հղում: Կանխավ շնորհակալություն: