ԱՁ-ն ՀՀ-ում չի բնակվում
Հարութ․
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ ԱՁ- ն, որն աշխատում է ՏՏ ոլորտում, գրանցված է ՀՀ-ում և ծառայություն է մատուցում օտարյեկրյա կազմակերպության, ԱՁ-ն ՀՀ քաղաքացի չէ և ՀՀ-ում չի բնակվում, աշխատում է շրջանառության հարկով։ Հարց՝ նշված իրավիճակում կարո՞ղ է խնդիրներ ունենալ հարկման դաշտի ընտրության կամ այլ հարցերում։
Ֆրիլանսեր ծրագրավորող
Մարինա․
Բարև ձեզ, եթե տանից աշխատում եմ որպես ֆրիլանսեր ծրագրավորող՝ ծառայություն մատուցելով արտասահմանյան կազմակերպությանը, կարո՞ղ եմ արդյոք գրացվել որպես ԱՁ և աշխատել միկրոյի դաշտում։
Հյուրատնային գործունեություն
Մարգարիտա․
Ողջույն, կարո՞ղ եք տալ տեղեկատվություն հետևյալ հարցերի շուրջ:
1. Հյուրատնային գործունեություն ծավալող կամ քոթեջներ տրամադրող ԱՁ-ն կարո՞ղ է արդյոք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
2. Առաջին կետին զուգահեռ, եթե հանգստի կազմակերպան մեջ ներառվի նաև նախաճաշ (տեղում պատրաստելու եղանակով կամ սննդի կետերից գնելով և հյուրասիրություն կազմակերպելով), արդյո՞ք տվյալ դեպքում էլ կարող է ԱՁ-ն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալ (Հարկային օրենսգրքի հոդված 267, 5-րդ կետի 2-րդ ենթակետ), թե՞ դա համարվում է հանրային սնունդ, որի համար թույլտվություն է պետք ստանալ
Բնապահպանական հարկ ավտոտեխսպասարկման կետի համար
Վահագն․
Բարև Ձեզ։ Ավտոտեխսպասարկման կետը ավտոմեքենայի յուղի վաճառքի և փոխելու դեպքում, ո՞ր դեպքում պետք է վճարի բնապահպանական վճար։ Ինձ ասում են, եթե թափոններ չեն առաջանալու, ապա բնապահպանական հարկի խնդիր չի առաջանա, ի՞նչ է նշանակում թափոններ չեն առաջանա, դա հին յուղի կուտակու՞մն է, թե մեկ այլ բան։ Եվ ավտոտեխսպասարկման կետը իրավունք ունի՞ ընդհանրապես ավտոմեքենայի փոխված հին յուղը վաճառել։ Ավտոտեխսպասարկման կետը աշխատում է միկրոյի դաշտում և գտնվում է Երևան քաղաքից դուրս։
Հարկեր շուկայից ձեռքբերումների դեպքում
Գայանե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խաղալիքի խանութ է մարզում, շրջհարկով է աշխատում, ապրանքները ձեռք է բերում առանց փաստաթղթերի, շուկայից է գնում։ Բացի շրջանառության հարկ 5 %-ից էլի հարկ կա՞, որ պետք է վճարի։ Դա խնդի՞ր է, որ առանց փաստաթղթի է ապրանք գնում։ Շնորհակալ եմ շատ։
Շրջանառության հարկի հայտարարություն չի ներկայացվել
Lia.
Բարև Ձեզ։ ԱՁ-ն 2023 թվականին շրջանառության հարկի հայտարարություն չի տվել, հայտնվել է ԱԱՀ-ի դաշտում։ Ներկայացրել է 216 ձևը, որը հարկայինի պնդմամբ որևէ ազդեցություն չունի, սակայն կամերալներ է գալիս, որ ԱԱՀ հաշվանցելու իրավունք չունեինք։ Նման պրակտիկա ունեցե՞լ եք։ Արդյո՞ք բողոքարկման հանձնաժողով դիմելուց կարելի է արդյունքի հասնել։
Ֆիզ. անձանց հայտարարագրում
Եվա․
Ֆիզիկական անձանց հայտարարագրման քայլերը կնշե՞ք, և եթե ուշացված հանձնվի, քանի որ երկրում չի տվյալ անձը, դա խնդի՞ր է։
Քանի՞ օր է կազմելու արձակուրդը
Արմինե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել: Ընկերությունն ունի երկու պահակ, ովքեր աշխատում են օր ու մեջ, 12- ժամյա ռեժիմով` ժամը 80:00-8:00-ն: Քանի՞ օր է կազմելու ամենամյա վճարովի արձակուրդը իրենց համար: Կանխավ շնորհակալություն։
Կառուցապատող ֆիզիկական անձի հարկեր
Ժանետա․
Ողջույն բոլորին։ Հարցս հետևյալն է․ կառուցապատող ֆիզիկական անձը ի՞նչ հարկեր պետք է վճարի։
Եթե անձը գրանցում չունի
Զառա․
Բարև ձեզ: Կարո՞ղ եմ իմանալ` արդյո՞ք հնարավոր է որպես ԱՁ գրանցվել, եթե անձնագրով ոչ մի տեղ գրանցում չունեմ։
Փոխառության ներում
Հերմինե․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն անտոկոս փոխառություն է տվել ֆիզ․ անձի, որը հիմնադիր չէ։ Կարո՞ղ է ՍՊԸ-ն ներել այդ փոխառությունը, և արդյո՞ք հարկ կառաջանա։
Ծառայությունների արտահանում
Ժաննա․
Հայաստանում գրանցված ՍՊԸ-ն պատրաստվում է հեռահար ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել Գերմանիայի Դաշնության Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձի հետ (ֆիզիկական անձը Գերմանիայի Դաշնության Հանրապետությունում ունի Մշտական կացության իրավունքի փաստաթուղ) ։ Ի՞նչ հարկեր (ԱԱՀ և/կամ շահութահարկ, եկամտային հարկ) պետք է վճարի հայկական ՍՊԸ-ն Հայաստանի տարածքում և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ոչ ռեզիդենտի կողմից։
Ոսկու արտադրություն և վաճառք
Հեղինե․
ԱՁ-ն ցանկանում է զբաղվել ոսկու արտադրությամբ և վաճառքով: Կարո՞ղ է աշխատել շրջանառության հարկով: Կանխավ շնորհակալություն:
Անչափահասը որպես ԱՁ
Աննա․
Բարև Ձեզ։ 17 տարեկան անչափահաս քաղաքացին ուզում է գրանցվել որպես Ա/Ձ, ՏՏ ոլորտի ծառայություն` օնլայն խաղերի ծրագրավորում իրականացնելու և խաղի մեջ գովազդների միջոցով եկամուտ ստանալու համար։ Հայր չունի, ունի մոր համաձայնությունը։ Ինչպե՞ս պետք է տեղի ունենա որպես Ա/Ձ գրանցվելու պրոցեսը` նույն կե՞րպ, բայց ծնողի համաձայնությամբ, թե՞ ինչ-որ կոնկրետ տարբերություն կա։ Եվ այլ հարց` եթե քաղաքացին հաջորդ տարի մեկնի ԱՄՆ սովորելու F-1 վիզայով և ֆիզիկապես չգտնվի Հայաստանում 4 տարով (բացառությամբ ամառների), ինչ որ խնդիրներ կառաջանա՞ն Ա/Ձ կարգավիճակի հետ։ Լսել եմ, որ այդ դեպքում ավելի ճիշտ է գրանցվել որպես ՍՊԸ, բայց վստահ չեմ։ Շնորհակալություն։
Արտարժույթի փոխանցում ԱՁ անձնական հաշվին
Գագիկ․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն ծառայության համար ստացել է գումար՝ ԱՄՆ դոլարով, պարտավորությունները կատարելուց հետո ցանկանում եմ օգտագործել մնացած գումարը։ Այլ հաշվեհամարի չեմ կարող փոխանցել (ներառյալ իմ անձնական հաշվին)։ Այսինքն կարող եմ միայն կանխիկացնել, որից առաջանում են լրացուցիչ ծախսեր։
- դոլար կանխիկացնելու դեպքում բանկը պահում է 1%
- իսկ դրամի վերածելուց բանկի տոկոսադրույքը բավականին ցածր է
Գումարը պլանավորում եմ օգտագործել դոլարով՝ արտասահմանից գնումներ կատարելու համար։
- ԱՁ հաշվից դոլարով կանխիկացնելու դեպքում պետք է մուտք անեմ այլ դոլարային հաշվի՝ կորցնելով 1%
- Դրամով կանխիկացնելու դեպքում առաջանում է կրկնակի փոխանակում, երբ մուտք անեմ այլ հաշվի
Կասե՞ք, խնդրում եմ, թե ինչու չեմ կարող ուղղակի փոխանցել իմ անձնական դոլարային հաշվին։
Կարո՞ղ է ԱՁ-ն համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Աննա․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն ցանկանում է բացել Yandex սպասարկման կետ՝ գրանցել վարորդներին։ Այսինքն՝ լինել Yandex-ի ֆրանչայզինգ։ Կարո՞ղ է այդ դեպքում աշխատել միկրոձեռնարկատիրության տակ։
Կանոնադրական կապիտալի համալրում արտարժույթով
Ռազմիկ․
ՀՀ-ում գրանցած կազմակերպության հիմանդիրը հանդիսանում է Գերմանական կազմակերպություն, և այնպես է ստացվել, որ կանոնադրական կապիտալի մուտքը կատարվել է արտարժույթով (ԱՄՆ դոլլարով), բանկային փոխանցման միջոցով, կազմակերպության արտարժույթային հաշվին։ Սա ինչքանո՞վ է խնդիր, և եթե խնդիր է, ինչպե՞ս պետք է փոխանցվեր, որպեսզի ճիշտ լիներ՝ հաշվի առնելով, որ դրսից ՀՀ դրամ չեն կարող փոխանցել։
Ներմուծում Չինաստանից
Վահե․
Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ ներմուծել Չինաստանից մանր էլէկտրատեխնիկա և զբաղվել դրանց վերավաճառքով ՀՀ-ում։ Կասե՞ք՝ ո՞ր տարբերակն է ինձ ավելի շահավետ՝ ԱՁ, թե՞ ՍՊԸ, և ի՞նչ հարկեր, տուրքեր պետք է վճարել, հատկապես ՍՊԸ-ով կամ ԱՁ-ով մաքսազերծման ժամանակ։ Ի՞նչ է անհրաժեշտ ՍՊԸ բացելու համար։ Նախապես շնորհակալ եմ։
Աշխատողի աշխատավարձը փոփոխվել է
Հայկ․
Բարև ձեզ: Աշխատողի աշխատավարձը փոփոխվել է փետրվարի 11-ից՝ կապված աշխ. պայմանների փոփոխության հետ: Այս դեպքում ճի՞շտ է փետրվար ամսվա աշխատավարձի հետևյալ հաշվարկը. մինչև փետրվարի 11-ը աշխատած օրերի համար՝ հին աշխատավարձը բաժանել փետրվարի աշխ. օրերի վրա և բազմապատկել աշխատած օրերի քանակ: Իսկ փետրվարի 11-ից հետո նույն կերպ հաշվել նոր աշխատավարձով: Եվ գումարել իրար։
Շահութահարկի գերավճար
Հասմիկ․
Բարև ձեզ, խնդրում եմ օգնել հասկանալ այս հարցը․ եթե կազմակերպությունը ունի գերավճար շահութահարկի կանխավճարներից, որը առաջացել է 2023թ․ վճարված 2022թ․ շահույթից, իսկ 2023թ․ շահույթը քիչ է, կրկի՞ն պետք է փոխանցեմ կանխավճար, թե՞ դա կմաշացնեն։