Անհրաժեշտ է հաշվապահ անհատական դասընթացների անցկացման համար

Բարև Ձեզ: Ես փնտրում եմ ատամնաբուժարանի և ատամնատեխնիկական լաբորատորիայի գործող տարիների փորձ ունեցող հաշվապահի, ով կանցկացնի ոլորտի մասին մանրամասն անհատական ​​դասընթացներ: Ցանկացողները կարող են դիմել elia.mkrtchyan շնիկ yahoo.com կամ զանգահարել +37494804444

Արդյոք ճի՞շտ է ընտրվել գործունեության տեսակի կոդը

Բարև Ձեզ: Սեպտեմբերի 30-ին ես գրանցել եմ շրջանառության հարկով սոցիալական մեդիա մարքեթինգի ծառայություններ մատուցելու Ա/Ձ, աշխատողներ չունեմ: Խնդրում եմ Ձեզ հուշել՝ ի՞նչ կետեր պետք է լրացնեմ 232 ձև-ի մեջ, եթե չեմ սխալվում ինձ վերաբերվում է 16-րդ կետը։ Նաև կասե՞ք ճիշտ եմ ընտրել գործունեության տեսակի կոդը՝ M73120 և տեսակարար կշիռ (%) դաշտում արդյո՞ք պետք է լրացնեմ 100։ Կանխավ շնորհակալություն:

Որքա՞ն է կազմելու 2020թ․-ի համար վճարվելիք դրոշմանիշային վճարը

Գևորգ. Բարև Ձեզ։ Ես 2020թ-ին զբաղվել եմ միկրոձեռնարկատիրական գործունեությամբ և 2020թ-ի ընթացքում Ա/Ձ-ի հաշվին մուտքերը կազմել են ընդհանուր 385 000 ՀՀ դրամ: Ասացեք խնդրում եմ, որքա՞ն է կազմելու 2020թ-ի համար վճարվելիք դրոշմանիշային վճարը, և մինչև ե՞րբ պետք է այն մուծվի։ Կանխավ շնորհակալ եմ։

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնի ԱԱՀ-ով աշխատով կազմակերպությունը

ԱԱՀ-ով հարկվող կազմակերպությունը ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի 2020թ.-ի համար, եթե գրանցվել է 2020թ.-ի սեպտեմբերից, սակայն գործունեություն չի իրականացրել:

“Գործունեության տեսակ” բաժնի լրացման հետ կապված

Միկրոձեռնարկատիրոջ սուբյեկտի կողմից ներկայացվող թիվ 256 հաշվետվության մեջ ներքևի հատվածում կա գործունեության տեսակ բաժին: Խնդրում եմ օգնեք հասկանալու. ի՞նչ պետք է լրացվի այդ մասում. բաժին... հատված... խումբ... դաս... Գործունեությունը ծառայություն է:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի վարսավիրական ծառայություններ մատուցող Ա/Ձ-ն

Հովհաննես. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք. Ես վարսավիր եմ, միայն վարսավիրական ծառայություն եմ իրականացնում՝ տղամարդկանց վարսավիր: Ա/Ձ-ն իմ անունով է, առևտրով չեմ զբաղվում՝ ապրանքներ չեմ վաճառում: 2020թ.-ի աշխատել եմ որպես միկրոձեռնարկատեր, առաց հարկ վճարելու: Խնդրում եմ ասեք՝ 1) Տարվա սկզբին ի՞նչ հայտարարություն կամ հաշվետվություն պետք է ներկայացնել: 2) Ամեն ամիս ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել: 3) Տարվա վերջ ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել: Եվ առհասարակ ի՞նչ վճարումներ ունեմ կատարելու: Շատ շնորհակալ եմ նախապես բոլորիցդ: Լավ աշխատանք բոլորիդ:

Ա/Ձ-ն զբաղվում է դեղաբույսերի վաճառքով

Աննա. Ասացեք խնդրեմ, Ա/Ձ-ն իրականացնում է դեղաբույսերի վաճառք, տուփերը գնում է, դեղաբույսերը տուփերի մեջ փաթեթավորում և վաճառում դեղատներին։ Ի՞նչ հարկատեսակով խորհուրդ կտաք շարունակել աշխատել (այժմ համարվում է միկրոեռնարկատիրության սուբեկտ):

Վերջնահաշվարկ

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել վերջնահաշվարկի հարցում: Աշխատողը ազատվում է աշխատանքից 08.01.2021թ.-ին, ընդունվել է 16.06.2020թ.-ին: հունիս - 25 300դր. (ներառյալ հարկերը) հուլիս - դեկտեմբեր - 337 000 Դեկտեմբերի աշխ. դեռ չենք վճարել, պետք է վճարենք վերջնահաշվարկի հետ: Եվ կարո՞ղ եմ արդյոք հարկայինով ազատման դիմումը 13.01.2021թ.-ին կատարել:

Մայրության նպաստի վերաբերյալ

Արփինե. Բարև Ձեզ։ Մայրության նպաստի հաշվարկի ժամանակ որպես աշխատողի ամսական հաստիք հիմք ենք ընդունում հաշվարկային աշխատավարձը, որը ներկայացնում են եկամտայինի հաշվարկի ժամանակ, թե՞ հաշվարկայինից հանում ենք հարկերը և մաքուր վճարված աշխատավարձի չափն ենք հիմք ընդունում։

Ի՞նչ լիցենզիա է հարկավոր և որտե՞ղ պետք է դիմել

Անահիտ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ցանկանում եմ Ա/Ձ բացել, որը մասնակցելու է տենդերների` մթերք և բանջարեղեն է վաճառելու։ Կհուշեք խնդրում եմ նման վաճառքի համար ինչպիսի՞ լիցենզիաներ են հարկավոր, և այդ գործընթացը կազմակերպելու համար որտե՞ղ պետք է դիմեմ։ Կանխավ շնորհակալություն։

Արդյո՞ք վարչական տուգանք կկիրառվի

Անի. Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն գրանցվել է սեպտեմբերի 14-ին, հայտարարություն է տրվել շրջանառության հարկով հարկվելու վերաբերյալ, այնուհետև նույն ամսի 30-ին դադարեցվել է գործունեությունը առանց որևէ շրջանառության։ Շրջանառության հարկի 0-ական հաշվետվությունը չի ուղարկվել, արդյո՞ք վարչական տուգանք կլինի, եթե մինչ օրս չի եկել:

240 ձև հաշվետվության հետ կապված

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ-ն 2020թ-ին շրջհարկով է աշխատել, բանջարեղենի խանութ է: Հիմա 240 ձևն եմ ուզում ուղարկել, Ա/Ձ նոտարն է ակտիվ, ռեզիդենտ շահութահարկը ակտիվ չի: Ի՞նչն է պատճառը, ով կարող է ասել: Դասակարգիչը կարո՞ղ է պատճառ լինել, որովհետև պետ. գրանցամատյանի քաղվածքում դասակարգիչը G47.21.0, սակայն ես G47.21.1 եմ ուղարկել, որովհետև G47.21.0-ով չէր գրանցվում: Խնդրում եմ օգնեք՝ այս դեպքում ի՞նչ անեմ: Կանխավ շնորհակալ եմ:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնի շրջանառության հարկով աշխատող Ա/Ձ-ն

Նունե. Բարև Ձեզ: Ես գրանցել եմ շրջանառության հարկով թարգմանչական ծառայություններ մատուցելու Ա/Ձ, աշխատող չունեմ: Խնդրում եմ Ձեզ ասել՝ ի՞նչ հաշվետվություն (համարը) ես այս եռամսյակ պետք է հանձնեմ հարկային ծառայություն: