Շահաբաժնի հաշվարկ
Արեն․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Իրականացնում է մի քանի գործունեություն: Կազմակերպությունը տարվա ընթացքում ունեցել է այնպիսի եկամուտներ և ծախսեր, որոնք շահութահարկի հաշվարկի մեջ համապատասխանորեն չեն դիտարկու եկամուտ և ծախս: Հարցս հետևյալն է՝ շահաբաժինը հաշվարկելիս և վճարելիս վերը նշված եկամուտներն և ծախսերն պե՞տք է հաշվի առնել, թե՞ ոչ։
Համատիրության գործունեություն
Արթուր․
Հարգելի գործընկերներ, այսպիսի մի հարց ունեմ․ մենք ունենք համատիրություն: Ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստանում ենք փայավճարներ, որոնք հիմնված են անդամության վրա ըստ Համատիրությունների մասին օրենքի, և դա ֆիքսված է մեր կանոնադրությունում: Խնդրում եմ պարզաբանել՝ այս վճարները արդյո՞ք համարվում են անդամավճարներ, եթե այո, ապա 108 հոդվածի 11 մասով նվազեցվող եկամուտներ կլինեն, իսկ հոդված 410-ով քանի որ ձեռնարկատիրական չէ, հաշվարկային փաստաթղթի կարիք չկա: Արդյո՞ք այս մասով պետք է դուրս գրվեն հաշվարկային փաստաթղթեր, և կառաջանա՞ արդյոք վճարման ենթակա շահութահարկ: Եթե հնարավոր է՝ խնդրում եմ նշել օրենքի հղումներ:
Մնացորդային ապրանքների դրոշմանիշներ
Արմինե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. ԱՁ-ն ժամանակավոր դադարեցնում է գործունեությունը: Զբաղվում է միգային օղիների վաճառքով: Ասացեք խնդրեմ՝ ինչպե՞ս վարվել չօգտագործված և փակցված մնացորդային ապրանքների դրոշմանիշերի հետ` ստացվել է 2023թ-ի մայիս ամսին: Խնդրում եմ մանրամասնել հետագա անելիքը:
Եկամուտների հայտարարագիր
Կարեն․
Բարև Ձեզ։ Ֆիզ․անձը 2022 թվականին ընկերությանը տրամադրել է 35 000 000 ՀՀ դրամի փոխառություն։ 2023 թվականին ընկերությունը վերադարձրել է նույն ֆիզ․ անձին 25 000 000 ՀՀ դրամի փոխառություն։ Արդյո՞ք այս տարի ֆիզ անձը պետք է ներկայացնի եկամուտների հայտարագրում։
Հողամասի առք և վաճառք
Կարո․
Բարև ձեզ։
Ես ունեմ հողատարածք Հայաստանում, որը ցանկանում եմ վաճառել և փոխարենը գնել բնակարան։ Հողը գնել եմ 1 մլրդ և վաճառում եմ 10 մլրդ, իսկ բնակարան արժե 50 մլրդ։
Ի՞նչ հակեր պետք է վճարեմ։
Ավելացնենք, որ ես աշխատում և ապրում եմ Հայաստանից դուրս, բայց Հայաստանի քաղաքացի եմ։
Շահութահարկի հաշվարկ
Շողեր․
Բարև Ձեզ, 2020թ․ շահութահարկի հաշվարկը գրանցելիս այս հաղորդագրությունն է բերում՝
Հաշվարկը հնարավոր է ներկայացնել միայն հարկի գումարի ավելացման կամ դեբետի (հաշվանցվող գումարի) պակասեցման դեպքում:
Նույնականացման քարտը բլոկավորվել է
Ջուլիա․
Բարև Ձեզ: PIN կոդը բլոկավորվել է, բայց ստորագրությունը mID բջջային օպերատորների միջոցով է արվում, հնարավո՞ր է առանց նույնականացման քարտի PUK կոդի վերականգնել PIN կոդը։
Ինքնարժեքի հաշվարկ
Անահիտ․
Կազմակերպությունը հաշվետու ժամանակահատվածում արտադրում է Ա, Բ, Գ արտադրանքներ, Ա-ի վրա կատարվող ուղղակի նյութական ծախսերը կազմել են 600.000, աշխատանքային ծախսումները 350.000, Բ-ի նյութական ծախսումները 500.000, աշխատանքայւն ծախսումները 300.000, Գ-ինը համապատասխանաբար `400.000 և 250.000 : Հաշվետու ժամանակաշրջանում անուղղակի ծախսերը կազմել են 1.200.000։ Որոշել ըստ արտադրատեսակների, արտադրված արտադրանքի լրիվ ինքնարժեքը։
Ձեռքբերում միկրոձեռնարկատիրության սուբյեկտից
Իլոնա․
Կազմակերպությունը (Հիմնադրամը) միկրոյից գնում կատարելիս ինչ-որ հարկե՞ր են առաջանում։ Եվ գնումը ինչպե՞ս պետք է լինի, միկրոն կարո՞ղ է հաշիվ դուրս գրել։
Վարձատուն գտնվում է արտերկրում
Աննա․
Բարև Ձեզ։ Եթե ֆիզ․ անձը տարածքը տալիս է վարձակալությամբ ԱՁ-ին, բայց գտնվում է արտերկրում, ինչպե՞ս պետք է հայտարարագիր ներկայացնի։ Եվ եթե լիազորագրով է՝ օրինակ կտրամադրե՞ք։
Բաժնետոմսերի ստացման ձևակերպումներ
Աշոտ․
Բարև ձեզ։ Ուրիշ կազմակերպության բաժնետոմսերի մի մասը անհատույց տրվել է մեր կազմակերպությանը, դրա հաշվապահական ձևակերպումները ինչպե՞ս տալ, ո՞վ կօգնի։
Հաշիվ վավերագրի դուրս գրում նախորդ տարով
Անի․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն աշխատում է միկրոձեռնարկատիրության համակարգում և իրականացնում է բեռնափոխադրումներ: Արդյո՞ք կարող է Ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշիվ վավերագիր դուրս գրել նախորդ տարով: Կանխավ շնորհակալություն:
Ֆիզ. անձի հայտարարագրի համար մուտքանուն/գաղտնաբառ
Եվա․
Կասե՞ք՝ այս հասցեով - https://self-portal.taxservice.am/sign-in/ մուտք գործելու մուտքանուն գաղտնաբառ ինչպե՞ս կարող ենք վերցնել, դիմում-լիազորագրո՞վ ՊԵԿ-ից։
Լիզինգի ձևակերպումներ
Սիրանուշ․
Բարև Ձեզ։ Կարո՞ղ եք օգնել մի հարցով․ լիզինգով ՀՄ ենք ստացել 50 000 եվրո գումարով։ Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տրվեն ստացման, տոկոսների վճարման և մայր գումարի վճարման ժամանակ։ Շնորհակալություն։
Ֆիզ. անձի եկամուտների հայտարարագիր
Լուսինե․
Բարև Ձեզ։ Ֆիզ․ անձանց հայտարարագրերի հետ կապված է հարցս։ Այսինքն, որևէ կազմակերպության իրական շահառու հանդիսացող ֆիզ․ անձը պետք է մոտենա ՊԵԿ սպասարկման գրասենյակ և ստանա ՀՎՀՀ։ Հետո այս հասցեով - https://self-portal.taxservice.am/sign-in/ մուտք գործի և հանձնի հայտարարագիրը։ Իսկ ինչպե՞ս է հանձնելու, եթե նույնականացման քարտ չունի։
Շնորհակալություն։
Շահաբաժնի վճարում
Գայանե․
Բարև Ձեզ, այսպիսի մի հարց՝ եթե շահույթը կազմել է 12 457 782, շահութահարկի գումարը 2 242 401, այսինքն զուտ շատ շահույթը կկազմի 10 215 381, կարո՞ղ ենք տրամադրել շահաբաժին հենց այս թվի չափով։ Եվ եթե այո՝ ընկերությունը տնօրենին տրամադրել է փոխառություն 10 960 000, կարո՞ղ եմ դա փոխմարեմ , և այս ամսվա մեջ շահաբաժնի 5 % հարկը վճարե՞մ։ Շնորհակալություն։
Աշխատանք կես դրույքով
Հասմիկ․
Բարև Ձեզ, կարո՞ղ եք ինձ օգնել հասկանալ՝ եթե աշխատում եմ մեկ լրիվ դրույք առողջության կենտրոնում, կարո՞ղ եմ կես դրույքով էլ աշխատել դպրոցում։ Կանխավ շնորհակալ եմ։
Ծանուցում հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ
Աննա․
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ ստացել է ծանուցում, որ ծանուցվեն կազմակերպության անդամները, իրական շահառու հանդիսանալու հիմքով ներկայացնեն հայտարարագիր, կասե՞ք խնդրեմ՝ դա պետք է ներկայացնեն պարտադիր, անկախ եկամտի ստացման չափից։ Կանխավ շնորհակալ եմ։
Աշխատակիցը ե՞րբ պետք է վերադառնա աշխատանքի
Նարե․
Բարև ձեզ, խնդրում եմ օգնել այս իրավիճակում ճիշտ գործել։ Այսպես, դպրոցի աշխատակիցը հոկտեմբերի 5-ից (2023թ.) բացակայել է աշխատանքից հիվանդության պատճառով։ Ներկայացվել են անաշխատունակության թերթիկներ՝ բուժման կուրսին համապատասխան։ Սական այս ընթացքում եղել են նաև կարճ (մի քանի օր) ընդմիջումներ անաշխատունակության թերթիկների միջև, բայց քանի որ աշխատակիցը ի վիճակի չի եղել ներկայանալու աշխատանքի, դրանք էլ ձևակերպվել են որպես չվճարվող արձակուրդնեդ։ Այս պարագայում աշխատակիցը ե՞րբ պետք է վերադառնա աշխատանքի՝ պե՞տք է դիտարկվի աշխատանքից անընդմեջ առավելագույնը 180 օր բացակայելու կետը, թե՞ կան այլ ավելի խելամիտ մոտեցումներ։ Ի դեպ, բացակայության 180-րդ օրը լրանում է ապրիլի 1-ին, սակայն բուժման կուրսը տևելու է դեռ մինչ ապրիլի 5-ը։ Կանխավ շնորհակալություն։
Վերջնահաշվարկի վճարում
Նելլի․
Եթե աշխատակիցը սեպտեմբերից մինչև դեկտեմբերի 25 աշխատել է, այնուհետև ազատվել, և չի վճարվել վերջնահաշվարկ: Նորից մտել է և աշխատել 2 ամիս, կարո՞ղ եմ այս անգամ վերջնահաշվարկ հաշվարկելիս նախորդն էլ վճարել: