Հարկվող շահույթը որոշելիս

Արեգա․

Հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց․ Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից թույլատրվում է կատարել սույն օրենքով նախատեսված նվազեցումները (ծախսեր, կորուստներ և այլ նվազեցումներ)։ Նվազեցումների միևնույն գումարը համախառն եկամտից հանվում է միայն մեկ անգամ 2. Ծախսերի թվին են դասվում մասնավորապես՝ ա) նյութական ծախսերը. բ) աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները. գ) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները. դ) ամորտիզացիոն մասհանումները . ե) ապահովագրական վճարները. զ) չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները և այլն։

Հարցս հետևյալն է՝ վերջին զ-կետում շահութահարկը մտնու՞մ է, թե՞ ոչ։

Մայրության նպաստ փոխարինող աշխատակցի համար

Ռազ․

Բարև ձեզ, հաշվապահներ ջան։ Եթե աշխատակիցը աշխատում է ֆիզ․ գնացած աշխատակցի փոխարեն, և օրենքով սահմանված կարգով տեղը աշխատող աշխատակիցը պետք է մայրության նպաստ ստանա 140 օրվա համար, որի ժամկետն է ապրիլի վերջ, և ֆիզում գտնվող աշխատակիցը վերադառնում է մայիս ամսին, կա՞ օրենքի այնպիսի կարգավորում, որ այս դեպքում ֆիզի փոխարեն աշխատող աշխատակիցը մայրության նպաստ չի կարող ստանա այն պատճառաբանությամբ, որ 1 ամսից ֆիզում գտնվողը հետ է գալու աշխատանքի, կխնդրեմ ովքեր տեղյակ են այս պրոցեսից, արձագանքեն։

Ավտոտեխսպասարկման կետը որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Վահագն․

Միկրոյի դաշտում աշխատող ավտոտեխսպասարկման ծառայություններ մատուցող ԱՁ-ն կարո՞ղ է պետական հիմնարկի հետ կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր և դուրս գրել հաշիվ վավերագիր։

Օրենքի նախագիծ կա՞, որ միկրոձեռնարկատիրության ոլորտում աշխատող ավտոտեխսպասարկման կետերը շուտով չեն կարող աշխատել միկրոյի դաշտում, և եթե կա նախագիծ, հաստատման դեպքում ե՞րբ ուժի մեջ կմտնի։

ԱՁ ավտոմատ կերպով համարվել է ԱԱՀ վճարող

Լիլիթ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ մի հարց ունեմ․ ԱՁ-ն մարտի 13-ին ռեգիստրում գրանցվել է և պետք է ԱԱՀ-ով աշխատեր, բայց 20 օրվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն չի հանձնվել, ավտոմատ կերպով դարձել է ԱԱՀ վճարող։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ ինչ-որ տարբերություն կա՞ ԱԱՀ վճարող համարվելու մեջ: Այդպես աշխատելու դեպքում ես շա՞տ եմ կորուստներ ունենում գումարային առումով։

Ֆուրշետ ծառայություններ

Արշակ․

Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք հասկանալ՝ ֆուրշետ ծառայությունը (հարսանեկան միջոցառումների ժամանակ ֆուրշետի սեղանի մթերքի և ծաղկային ձևավորումները) միկրոձեռնարկատիրություն կարո՞ղ է համարվել:

Նախապես շնորհակալ եմ արձագանքի համար։

Հաշվապահական խնդիր

Անուշ․

Խնդիր. Պահանջվում է ձևակերպել նյութերի ապառիկ վաճառքը և դեբիտորական պարտքի մարումը, տույժի հաշվեգրումը և գանձումը: Որոշել և ձևակերպել նյութերի վաճառքից շահույթը կամ վնասը։ Բացել հաշիվները և դրանցում արտացոլել շահույթի կամ վնասի բացահայտման հետ կապված գործառնությունները։

Տվյալներ․ Կազմակերպությունը վաճառել է պահեստում մնացած չօգտագործվող նյութերը 180 000 դրամով, ներառյալ ԱԱՀ: Վաճառված նյութերի ինքնարժեքը կազմել է 105 000 դրամ։ Հաշվետու անձի կողմից վճարվել են՝ նյութերի տեղափոխման ծախսումները՝ 18.000 դրամ ներառյալ ԱԱՀ: Գնորդը պարտավորվել է գումարը վճարել 20 օրվա ընթացքում, սակայն փաստացի վճարումը կատարվել է նյութերի առաքումից 60 օր հետո: Ըստ պայմանագրի, ուշացրած յուրաքանչյուր օրվա համար գնորդը պետք է վճարի տույժ՝ վաճառքի գումարի 0,5%-ի չափով։

Դիտել այլ հաշվապահական խնդիրներ

ԱՏԳ կոդ առաքման ծառայության համար

Էդգար․

Բարև Ձեզ։ Կոնստրուկտորների օնլայն վաճառքով ենք զբաղվում կայքի միջոցով, առաքումով։ Եթե հաճախորդը 10 000 դրամ արժողությամբ ապրանք է պատվիրում, արժեքին գումարվում է 900 դրամ առաքման համար, և նա վճարելու է առաքիչին 10 900 դրամ կանխիկ։ Մենք հաճախորդին պետք է տրամադրենք 10 900 դրամի կտրոն ՝ 10 000 դր ապրանքի կտրոն 9503 ԱՏԳ կոդով + կտրոն առաքման 900 դր վճարի համար։ Հիմա հարց․ ո՞ր ԱՏԳ կոդն է ճիշտ օգտագործել առաքման այդ 900 դրամի կտրոնը գեներացնելու համար։

Վարձակալության ձևակերպումներ

Աննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, կհուշե՞ք խնդրում եմ՝ ՀԾ հաշվապահ ծրագրում ինչպե՞ս տալ հետևյալ գործարքի ձևակերպումը․ վարձակալություն է տրված ֆիզ․ անձին կազմակերպության կողմից, կազմակերպությունը հանդիսանում է հարկային գործակալ 10%-ի չափով, ուշացման համար տուգանք է սահմանվել x գումար։

Լիզինգի սուբսիդավորվող տոկոսագումարներ

Արեգա․

Հարգելի հաշվապահներ, այսպիս հարց.

  1. Շահութահարկի հաշվարկում լիզինգի սուբսիդավորվող տոկոսագումարները որպես եկամուտ ճանաչվու՞մ են, թե՞ ոչ
  2. Եթե այո, ապա ինչպիսի՞ եկամուտ (հաշվապահական ձևակերպում)

    Կանխավ շնորհակալություն։

Ֆրիլանսերի գործունեություն

Գոռ․

Բարև ձեզ, եթե տանից աշխատում եմ որպես ֆրիլանսեր 3D մոդելավորող՝ ծառայություն մատուցելով արտասահմանյան կազմակերպությանը, կարո՞ղ եմ արդյոք գրացվել որպես ԱՁ և աշխատել միկրոյի դաշտում կամ շրջհարկով, ո՞ր տարբերակը խորհուրդ կտաք։ Որքա՞ն հարկ պետք է վճարեմ։

Նախորդ տարիների հաշվետվությունների ճշգրտում

Մելինե․

Ողջույն բոլորին։

Բարի երեկո, խնդրում եմ ուղղորդել: Եթե նախորդ տարիների հաշվետվություն ենք ճշգրտում, առաջացած տույժ, տուգանքերը հաշվետու տարվա ֆինանսական արդյունքի՞ն են վերագրվում, թե՞ պետք է հետադարձ ճշգրտել նախորդ տարիների ֆինանսական արդյունքները: Շնորհակալություն նախապես:

Տերմինալով հաշվի համալրում

Հարգելի հաշվապահներ, տերմինալով հաշվի համալրումը արդյո՞ք անկանխիկ է համարվում: ԱՁ, ով աշխատում է շրջհարկով, կարո՞ղ է օրվա վերջում դրամարկղում հավաքված գումարը, որն առաջացել է մանրածախ առևտրից, տերմինալի միջոոցով փոխանցի ԱՁ-ի բանկային հաշվին և հաշվից էլ փոխանցի մատակարարների հաշվին:

Ապրանքի անվանացանկը չի տպվել ՀԴՄ կտրոնի վրա

Աննա․

Բարև ձեզ։ Շրջհարկով աշխատող և ՀԴՄ ունեցող ԱՁ-ն 2023թ-ին գերազանցել է 24 մլն շրջանառությունը։ 2024թ-ին չի ներկիայացրել ապրանքների անվանացանք ՀԴՄ կտրոնի վրա։ Ի՞նչ վարչական տույժ է նախատեսվում տվյալ դեպքում։

Էլեկտրոնային ստորագրության ստացում

Անահիտ․

Ինչպե՞ս ստանալ էլեկտրոնային ստորագրություն վարձով տված բնակարանի եկամտային հարկի հաշվետվություն ներկայացնելու համար, եթե սեփականատերը Հայաստանում չի, ՀՎՀՀ ունի, e-request.am էջում ներկայացրել է հայտարարություն բնակարանի վարձով տալու մասին։

Փոխառության մարում գույքով

Սոնա․

Բարև Ձեզ։ Ընկերությունը հիմնադրին տրամադրել է փոխառություն, հնարավորություն կա՞ փոխառության գումարին համարժեք շարժական գույք տրամադրի, և փոխառությունը մարվի դրանով։ Պայմանագրին կից համաձայնագրի հիման վրա։ Շնորհակալություն։

Հաշվապահը որպես լիազոր անձ

Հայկ․

Բարև ձեզ։ ԱՁ եմ գրանցել, գնացի հարկային՝ ինձ տվեցին մուտքանուն և գաղտնաբառ, և խորհուրդ տվեցին դիմել հաշվապահի։ Հարցս հետևյալն է. եթե ես չունեմ ID, կարո՞ղ է հաշվապահը հանդես գալ որպես իմ լիազոր։

Արևային պանելների մաշվածություն

Արեգա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. 20.12.2022թ․ լիզինգով ձեռք եմ բերել արևային պանելներ՝ 26 920 000 դրամ արժողությամբ։

Հարց 1. 2023թ համար ինչպե՞ս հաշվարկեմ ամորտիզացիան

Հարց 2. օգտակար ծառայության ժամկետը քանի՞ տարի է

Հարց 3. Հաշվապահական ձևակերպումները

Կանխավ շնորհակալություն։

Հաշվապահական խնդիր

Աննա․

Խնդրում եմ օգնեք լուծել այս խնդիրըԽնդիր: Պահանջվում է ձևակերպել արտադրանքի վաճառքի գործառնությունները և որոշել իրացումից ստացված շահույթը կամ վնասը: Բացել հաշիվները և դրանցում արտացոլել շահույթի կամ վնասի բացահայտման հետ կապված գործառնությունները: Տվյալներ: Գնորդներին վաճառվել է պատրաստի արտադրանք: Հասույթը, կանխիկ գումարով 300,000 դրամ, գումարած 20% ԱԱՀ, մուտքագրվել է դրամարկղ: Ապառիկ վաճառվել է 800,000 դրամի արտադրանք, գումարած 20% ԱԱՀ: Վաճառված արտադրանքի փաստացի արտադրական ինքնարժեքը կազմել է 950,000 դրամ: Վաճառքի հետ կապված՝ կատարվել են հետևյալ ծախսերը.

ա) Հաշվարկվել է աշխատավարձ պահեստում փաթեթավորող բանվորներին` 50,000 դրամ, բ) Տրանսպորտային կազմակերպությանը հաշվարկային հաշվից փոխանցվել է 24,000 դրամ, ներառյալ ԱԱՀ, գ) Գովազդի համար ստացվել է գովազդային թերթի հաշիվը` 36,000 դրամ, ներառյալ ԱԱՀ:

Այլ հաշվապահական խնդիրներ