Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ նամակ է ստացել չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ

Թամարա. 2002 թվականին ես գրանցվել եմ որպես ԱՁ: 7 ամիս աշխատելուց հետո դիմումի համաձայն դադարեցրել եմ գործունեությունը: 2 օր առաջ նամակ եմ ստացել, ըստ որի ես ունեմ չկատարած հարկային պարտավորություններ, շուրջ 400 000 դրամի չափով, որից տույժեր, սոց. վճարի ապառք, հաստատագրված վճարի ապառք և այլն: Խնդրում եմ պարզաբանեք` արդյո՞ք չէր կարող հարկայաին տեսչությունը մեկ անգամ գոնե այսքան տարվա մեջ ծանուցեր ինձ, որպեսզի այսքան պարտքեր չկուտակվեին:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր պետք է վճարի ԱՁ-ն

Shushan. Խնդրում եմ պատասխանեք` Ա/Ձ-ն, որ աշխատում է շրջանառության հարկով և չունի գրանցված աշխատող, բացի շրջանառության հարկից այլ հարկեր պե՞տք է վճարի, թե ոչ, և կխնդրեի նշել հոդվածը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ չի ներկայացել ՀՏ

Սոնա. Հարգելի կոլեգաներ, Ա/Ձ-ն գրանցվել է պետ. ռեգիստրում 25.02.2014թ, սակայն դեռ չի ներկայացել հարկային: Եթե Ա/Ձ-ն չի պատրաստվում գործունեություն իրականցնել, արդյո՞ք պետք է ներկայանա հարկային և ստանա ՀՎՀՀ, և արդյո՞ք պետք է որևէ վճարում անի և հաշվետվություն ներկայացնի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվելու է մաքրման ծառայությունների մատուցմամբ

Վահե. Բարև ձեզ: Ցանկանում եմ բացել ԱՁ, որը զբաղվելու է մաքրման ծառայությունների մատուցմամբ: Կխնդրեմ ասել, թե որ հարկատեսակով ավելի արդյունավետ կլինի գործունեություն իրականացնել, ինչպիսի՞ պարտադիր վճարումներ պետք է կատարել, և պարտադի՞ր է լինելու արդյոք ՀԴՄ-ի կիրառումը: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ աշխատում է զբոսաշրջության ոլորտում

Հայրոյան. Սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ ուղղություն տալ. տուրիստական միջնորդային կազմակերպություն է` ԱՁ, ինչպիսի՞ հարկով է հարկվում և ինչպիսի՞ հաշվետվություններ է ներկայացվում:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Վարձակալական պայմանագիր ֆիզ. անձի հետ

Լիանա. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել: Նոր եմ բացել ԱՁ, տարածք վերցնելու համար պետք է կազմեմ վարձակալության պայմանագիր ֆիզ. անձի հետ: Կարո՞ղ եմ Վարձակալական պայմանագիր կազմել ֆիզ. անձի և ԱՁ միջև, և արդյո՞ք դա ունի ինչ որ սպեցիֆիկ կազմման ձև: Եվ ես դրա վճարի հետ կապված որևիցե հաշվետվություն ներկայացնելու՞ եմ: Նշեմ, որ շրջանառության հարկով եմ հարկվելու: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ եկամտային հարկ

Սաթիկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. Ա/Ձ-ն 2013 և 2014 թթ. վճարու՞մ է արդյոք ամսական 5 000 դր՝ որպես Ա/Ձ-ի եկամտային հարկ, և եթե այո, ո՞ր հաշվետվության մեջ է այն արտացոլվում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ ցանկանում է բացել արագ սննդի կրպակ

Տիգրան. Բարև ձեզ: Ուզում եմ դառնալ անհատ ձեռներեց և բացել արագ սննդի կրպակ: Ի՞նչ է հարկավոր այդ ամենի համար: Կխնդրեմ նշել նաև կնիքի և այլ փաստաթղթերի պարտադիր առկայության վերաբերյալ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է վաճառել մեկ առանձնատուն և մեկ բնակարան

Էդգար. Հարգելի հաշվապահներ, 3-4 ամիս առաջ գնել եմ մեկ առանձնատուն և մեկ բնակարան: Հիմա ուզում եմ երկուսն էլ վաճառել: Խնդրում եմ ինձ պատասխանել` արդյո՞ք դա կդիտվի որպես միևնույն տեսակի գույք և ենթակա կլինի գանձման 20 տոկոս ավելացված արժեքի հարկով, թե՞ ոչ մի խնդիր չի լինի: Որովհետև օրենքում նշված է` նույն տեսակի գույքի օտարումը և առանձին ձևով է նշված` բնակարան և առանձնատուն: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տարեկան ի՞նչ հաշվետվություններ են ներկայացնում ԱՁ-ները

Վարդուհի. Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ -ները, որոնք չունեն աշխատողներ, տարեկան ի՞նչ հաշվետվություններ են ներկայացնում: Կանխավ շնորհակալություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը մեկ տարվա ընթացքում օտարել է իրեն պատկանող երեք բնակարան

210 Վահագն. Հարգելի հաշվապահներ, Մեկ տարվա ընթացքում օտարել եմ ինձ պատկանող երեք բնակարան, որոնցից առաջինը վաճառել եմ, իսկ մյուս երկուսը նվիրաբերել եմ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որի հիմնադիրն ու տնօրենը հանդիսանում եմ ինքս: ՍՊԸ-ն իր հերթին վաճառել է այդ բնակարանները, ուստի և վճարել է առաջացած ԱԱՀ-ն: Մտավախություն ունեմ որպես անհատ ևս ենթարկվելու կրկնակի հարկման: Որքանո՞վ է իրատեսական դա: Նշեմ նաև, որ այդ գործընթացը կատարվել է մեկ տարվա ընթացքում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վարձատրություն կատարված աշխատանքների դիմաց

Gayane. Հարգելի կոլեգաներ, ասացեք խնդրեմ` եթե կազմակերպությունը ֆիզ. անձի հետ մեկ տարով կնքում է քաղաքացիաիրավական պայմանագիր կատարված աշխատանքների համար, պայմանագրում կարո՞ղ է նշել յուրաքանչյուր ամսվա համար վճարումը 30 000 դրամ, թե՞ պարտադիր պետք է լինի 46 300 դրամից ոչ պակաս: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ճիշտ է եկամտային հարկ պահելը

Լուսիկ Այվազյան. Հարգելի հաշվապահներ, ֆիզիկական անձանց հետ կնքվել է տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիր: Ֆիզիկական անձը ծառայության է մատուցում դրա կառավարման և տեխնիկական շահագործման համար: Աշխատանքներ կատարելուց հետո հաշվարակվել է վարձակալության գումարը համաձայն պայմանագրի, և այդ գումարից հաշվարկվել է եկամտային հարկ: Արդյո՞ք ճիշտ է եկամտային հարկ պահելը: Կանխավ շնորհակալություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Զբոսաշրջային գործունեություն

209 Emily. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կխնդրեի, որ պատասխանեին զբոսաշրջության ոլորտում աշխատող հաշվապահները: Ա/Ձ սկսել է զբաղվել արտասահմանյան երկրների զբոսաշրջային կազմակերպությունների հետ զբոսաշրջային գործունեությամբ և հյուրանոցներում, հանգստյան տներում տեղեր ամրագրելով: Հարցերս հետևյալն են` 1. Արդյո՞ք պետք է Ա/Ձ-արտասահմանյան երկրներ ուղարկվող պայմանագրերի և հաշիվ-ֆակտուրաների համար համար ձեռք բերի կնիք կամ հակառակ դեպքում պե՞տք է արդյոք գլխավոր պայմանագրերը նոտարով հաստատված լինեն: 2. Արդյո՞ք պետք է պայմանագրերը և հաշիվ-ֆակտուրաները լինեն նաև հայերեն տարբերակով, բացի տվյալ երկրի լեզվով գրվածից: 3.Արդյո՞ք Ա/Ձ չի կարող աշխատել միայն բանկային հաշիվներով և պետք է ունենա ՀԴՄ և բացի ՀԴՄ կտրոնից հաճախորդին տրամադրի հաշիվ-ֆակտուրա ռուսերեն կամ անգլերեն, կամ այն երկրի լեզվով, ուր որ գնում է հաճախորդը: Ա/Ձ դեռ շրջանառության հարկ վճարող է: Եվ վերջում շատ կխնդրեի, որ այս ոլորտում աշխատող հաշվահապներից մեկը իր հեռախոսի համար գրեր, որ հարցերի դեպքում դիմեի, իհարկե եթե կարելի է :)
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնի ԱՁ-ն

Արսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. եթե ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով, տալիս է եկամտային հարկի ամսական հաշվետվություն վարձու աշխատողների մասով և շրջանառության հարկի եռամսյակային հաշվետվություն, ապա որևիցե տարեկան հաշվետվություն պե՞տք է ներկայացնի, թե ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ գործունեություն է իրականացնում տարբեր վայրերում

Վրույր. Բարև Ձեզ: Եթե ԱՁ-ի գործունեությունն այնպիսին է, որ այն տեղի է ունենում տարբեր վայրերում, օրինակ` ոռոգման ցանցերի նախագծում և այլն: Այդ դեպքում հարկային պարտավորությունները կատարվում են գրանցման վայրու՞մ, թե՞ որտեղ: Կանխավ շնորհակալություն: