ՍՊԸ բացելու հետ կապված

Անի. Բարի լույս ձեզ։ Ինձ կասեք՝ ես ճի՞շտ եմ հասկանում. ՀՕ 254 և 255 հոդվածները, շրջհարկով աշխատող մի ՍՊԸ-ի հիմնադիրը կարո՞ղ է ուրիշ ՍՊԸ բացել և աշխատել նորից շրջհարկով, եթե շեմը չի անցնում՝ 115մլն դրամը։

Շահաբաժնի վճարում

Ռուբ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ընկերությունը հիմնադրվել է 2020-ին և մինչև այժմ շահաբաժին չի վճարել ընկերության հիմնադրին։ Կարո՞ղ է արդյոք հիմնադիրների որոշման հիման վրա 2020 և 2021 թվականների շահույթից հայտարարվել շահաբաժին, թե՞ ոչ։ Նշեմ նաև, որ 2020-ին ընկերությունը գործել է միկրո դաշտում, իսկ 2021-ից մինչև այժմ գործում է շրջ․ հարկի դաշտում։ Եթե հնարավոր է հայտարարել շահաբաժին, ապա երկու տարիների համար էլ պետք է հաշվարկվի 5%-ը, թե՞ ոչ։ Շնորհակալություն։

Շահաբաժնի վճարման վերաբերյալ

Լիլիթ. Սպը-ն աշխատում է շրջ․ հարկի դաշտում, նախագծերի վաճառաքից ստացված եկամուտը կարո՞ղ ենք հարկերը հանել մնացած մասը աշխատավարձ տալ, թե՞ կարող ենք որոշ մասը թողնել հետո որպես շահաբաժին վճարել։ Հարցս հենց շահաբաժնին է վերաբերվում՝ արդյո՞ք շրջհարկով աշխատելու դեպքում կարող ենք հիմնադրին շահաբաժին վճարել։ Նախապես շնորհակալ եմ։

Անշարժ գույքի վաճառքի դեպքում

Ալլա. Բարև ձեզ։ Այսպիսի հարց. ֆիզ. անձը սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքը (նպատակային նշ. բնակավայրերի) վաճառում է այլ ֆիզ. անձի։ Այս գործարքից վաճառողի մոտ ի՞նչ հարկային պարտավորություն է առաջանում։

Շրջ. հարկի շեմի գերազանցում

Գրիգոր. Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով: Վաճառում է մեկ անվանում հիմնական միջոց (անշարժ գույք), որի արժեքը 120 մլն. դրամ է, այսինքն՝ գերազանցում է 115 մլն.: Ինչպե՞ս կկատարվի հարկումը, ո՞ր մասով կդառնա ԱԱՀ վճարող:

Առևտրի կենտրոնում գործունեություն ծավալելու վերաբերյալ

Գոհար. Բարև ձեզ։ Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով և ցանկանում է առևտրի կենտրոնում զբաղվել թենիս խաղի կազմակերպմամբ։ Խնդրում եմ ասել՝ արդյո՞ք այդ գործունեությունը ենթակա է պետ. տուրքի:

Հարկային դաշտի փոփոխություն

Արևիկ. Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն աշխատում է որպես միկրոձեռնարկատեր, ձեռք է բերել Mst 544 տեխնիկա, սակայն նրանով գործունեություն չի կատարել, որի հետևանքով ցանկանում է տեխնիկան վաճառել։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. արդյո՞ք վաճառքի դեպքում հարկային դաշտը պետք է փոփոխվի, թե՞ կարող է աշխատել որպես միկրոձեռնարկատեր։

Հարկային դաշտի ընտրություն

Նելլի. Բարև ձեզ։ Ա/Ձ-ն ապրանքների տեղափոխության ծառայություն պետք է մատուցի կազմակերպությանը, ով զբաղվում է դեղերի և հարդեղատնային ապրանքների վաճառքով։ Կարո՞ղ է արդյոք աշխատել միկրո համակարգով։

Սարքավորումների ներմուծում և արտահանում

Տաթև. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կատարել ենք սարքավորումների ներմուծում Իտալիայից, որի ժամանակ ԱԱՀ չենք վճարել։ Հիմա պատրաստվում ենք արտահանել Ռուսաստան, արտահանման ժամանակ ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափ է։ Խնդրում եմ մանրամասնել ԱԱՀ-ի հետ կապված, գումար պետք է վճարենք, հետ ստանանք, թե՞ ընդհանրապես չի վճարվում։ Կանխավ շնորհակալ եմ

Շահութահարկը ո՞ր դեպքում է լինում 0%

Անուշ. Բարև Ձեզ։ Կասեք՞ խնդրեմ՝ շահութահարկը ո՞ր դեպքում է լինում 0%։ Եթե ԱԱՀ դաշտում է, չկան ոչ գրանցված աշխատողներ, ոչ էլ առևտուր, պարզապես ծառայությունների մատուցում է։ Շնորհակալություն։

Բանջարեղենի առցանց վաճառք

Գոհար. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք․ Ա/Ձ-Ն ցանկանում է զբաղվել բանջարեղենի օնլայն վաճառքով, ունի կայք՝ բացած, կարո՞ղ է գործել շրջհարկով, հդմ պե՞տք է ունենա, գրանցված աշխատող պիտի՞ լինի։ Նաև խնդրում եմ ասեք այդ օնլայն հդմ-ն ինչպե՞ս է գործածվում։

Ներմուծում Չինաստանից

Գոքոր. Բարև ձեզ։ Ես ֆիզ. անձ եմ և ուզում եմ Չինաստանի Ալիէքսպրեսով ներմուծեմ ապրանք (ալյումինե կտոր է)։ Ի՞նչ գումարի շրջաններում պետք է լինի (բեռնափոխադրումը ներառյալ, թե՞ օդով, թե՞ բեռնատարով), որ ես կարող եմ ստանալ առանց մաքսազերծում անելու։

Ի՞նչ հարկեր կառաջանան

Անուշ. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում: Սեփականության իրավունքով ունի հողատարածք: Եթե այդ տարածքում ՍՊԸ-ի պատվերով կառուցվի տուն և վաճառվի ֆիզ. անձի՝ ի՞նչ հարկեր կառաջանան։

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Անի․ Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ասեք՝ նոր բացված Ա/Ձ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, եթե զբաղվելու է միայն ցորենի և գարու ներմուծմամբ: Շնորհակալ եմ կանխավ։

Ինքնազբաղված անձ

Էլեոնորա․ Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է․ օտարերկրացի ֆիզ․ անձը աշխատում է "Գլովո" ընկերությունում որպես առաքիչ, գումարը հավելվածի մեջ կուտակվում է և ստանալու համար պետք է հարկ վճարի։ Իրեն ասել են, որ պետք է առաջնորդվի ինքնազբաղված անձանց գործունեությունը կարգավորող կանոնակարգերով։ Խնդրում եմ կհուշեք՝ ի՞նչ հարկ պետք է վճարի։

Մեքենայի առքուվաճառք

Մարիաննա․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե ֆիզիկական անձը մեկ տարվա մեջ գնում և վաճառում է մեկից ավելի ավտոմեքենաներ․ 1) հարկվո՞ւմ է, և որքաո՞վ, 2) ինչպե՞ս պետք է վճարի հարկե՞րը, 3) այդ օրենքը գործում է մեկ տարվա մեջ կատարելով առքուվաճառք, թե՞ տվյալ տարվա մեջ: