Շրջանառության հարկի հաշվարկ

Ռոման. Բարև ձեզ: Կազմակերպությունը զբաղվում է առևտրի առք ու վաճառքի գործունեությամբ՝ շրջանառության հարկի դաշտում: 2022 թվականի 1 եռամսյակում ստացել է ապրանքի հաշիվ 50 000 դրամ, 2022 թ. 2 եռամսյակում տվյալ հաշվից 20 000 դրամի ապրանքը ետ է վերադարձվել: Տվյալ դեպքում 20 000 դրամը պե՞տք է նվազեցնել 2-րդ եռամսյակի ձեռքբերման գումարից, թե՞ պետք է 1-ին եռամսյակի հաշվետվությունը ճշգրտել։

Մեքենայի առքուվաճառք

Մարիամ. Բարև ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ եթե երկու ֆիզ. անձերի միջև կատարվել է մեքենայի առքուվաճառք՝ 2021թ, սակայն անվանափոխություն և պետական գրանցում չի կատարվել մինչ օրս /19.07.22թ/, այժմ գրանցելիս արդյո՞ք անկանխիկ վճարման նոր փոփոխությունները պիտի գործեն, քանի որ վճարվել է 2021թ-ին, և ի՞նչ հարկ է առաջանում նման գործարքի ժամանակ։

Շուկայից ձեռքբերում

Գայանե. Հարգելի հաշվապահներ, կխնդրեմ օգնել այս հարցում. ընկերությունն աշխատում է շրջանառության հարկով, դրամարկղի այս օրենքը վերաբերվու՞մ է շուկայից արված առևտրին, և արդյո՞ք գնման ակտում նշվելու դեպքում սպասվում է տուգանք։ Շնորհակալություն

Համատեղ գործունեության պայմանագիր

Ռուբ. Բարև Ձեզ։ Եթե Ա կազմակերպությունը գործում է շրջ․ հարկի դաշտում, իսկ Բ-ն՝ ընդհանուր համակարգում, և ուզում են կնքել համատեղ գործունեության պայմանագիր տենդերի մասնակցելու համար, տվյալ դեպքում կարո՞ղ է առաջանալ վտանգ, որ շրջ․ հարկի համակարգում գործող ֆիրման հայտնվի ընդհանուր հարկման համակարգում։

Ներմուծման հայտարարագիր

Անի. Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս են լրացնում ներմուծման հարկային հայտարարագիրը, դա լրացվում է հարկային ծրագրով, թե՞ բրոքերներն են լրացնում ձեռքով։ Եթե հարկային ծրագրով, խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հաշվետվության ձև է։

Աշխատանքի չներկայանալու դեպքում

Անի. Անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի աշխատանքի չներկայանալու դեպքում՝ գործատուն իրավունք ունի՞ աշխատանքից ազատել աշխատակցին։ Այս դեպքում ծանուցում ենթադրվու՞մ է։ Կանխավ շնորհակալություն։

Նվազագույն աշխատավարձ

Նարե. Բարև, հարգելի հաշվապահներ։ ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենին, ում գրանցել ենք շաբաթական 8 ժամ աշխատաժամանակով, նվազագույն որքա՞ն կարող եմ աշխատավարձ գրել եկամտայինի հաշվետվության մեջ: 94 000/5 կարո՞ղ եմ նշել, թե՞ կա կոնկրետ նվազագույն չափ տնօրենի աշխատավարձի մասով: Աշխ. օրենսգրքում չկա նման բան:

Փոխառության տրամադրում

Սամվել․ Հարգելի գործընկերներ, արդյո՞ք․ 1․ Փոխառության տրամադրումը ընկերության կողմից իր մասնակցին պետք է կատարվի անկանխիկ եղանակով 2022թ․ հուլիսի 1-ից հետո 2․ Փոխառության վերադարձը մասնակցի կողմից ընկերությանը պետք է կատարվի անկանխիկ եղանակով 2022թ․ հուլիսի 1-ից հետո

Աշխատավարձի նվազեցում շրջ. հարկից

Ռոման․ Բարև ձեզ: Առևտրական առք ու վաճառքով զբաղվող ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկի դաշտում: Արդյո՞ք վարձու աշխատողի աշխատավարձը կարող է ներառել ծախեսրի մեջ և հարկի գումարից նվազեցնել։

Ա/Ձ հարկեր

Մարի. Հարգելիներս, հարցս հետևյալն է. շրջհարկով աշխատաող ԱՁ-ն, որը չունի գրանցված աշխատող, պետք է պարտադի՞ր վճարի ամսական/կամ տարեկան կտրվածքով 5 000դրամ եկ.հարկ և 5 000դրամ սոց վճար։ Եվ երկրորդ հարցս. այդ վճարները ո՞ր ձևի հաշվետվության մեջ պետք է ցույց տա ու ի՞նչ ժամկետներում: Շնորհակալ եմ նախապես:

Անկանխիկ գործառնությունների մասին օրենք

Վեներա. Խնդրում եմ՝ 2022թ. հունվարի 18-ին անկանխիկ գործառնությունների մասին ըդունված ՀՀ օրենքի հոդված 4-ի ավելի մանրամասն մեկնաբանություն, երբ համագործակցում են կազմակերպությունը և ֆիզիկական անձը, երբ ֆիզիկական անձը վճարը ստացողի դերում է: