Կանխիկի ստացում մինչև 300 000 դրամ

Արա․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ընկերությունը ֆիզիկական անձանց տվյալներով դուրս է գրում հաշվարկային փաստաթուղթ, և գումարը չի գերազանցում 300 000 դրամը, արդյո՞ք չի կարող դա կանխիկ ստանալ, այլ պետք է փոխանցվի միայն հաշվարկային հաշվին։

Հյութերի և ջրեղենի վաճառք

Անի․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ցանկանում ենք բացել Ա/Ձ և վաճառել հյութեր և ջրեղեն: Ա/Ձ ունենալու է 1 աշխատող: Ապրանքը ստանալու ենք ՀՖ-ով մոտավոր 4-5 միլոնի, որից մոտավոր 1.5-2 միլոինը իրացվելու է ՀՖ-ով: Ի՞նչ հարկատեսակով է կլինի ճիշտ աշխատել, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել, և անհրաժե՞շտ է արդյոք ՀԴՄ տեղադրվի։ Շնորհակալություն։

#գործկա Թի Ըքաունթ ընկերությունում

Ընկերություն` «Թի Ըքաունթ» ՍՊԸ Հասցե` ՀՀ, քաղաք Երևան, Իսրայելյան 37 1/1 Հեռախոս՝ 011 408608 Էլ․ փոստ՝ Look շնիկ taccount.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ «Թի Ըքաունթ» ընկերությունը փնտրում է փորձառու և սկսնակ հաշվապահների: Աշխատանքային պարտականություններից են՝ – Հաշվապահական հաշվառման վարում – Հաշվետվությունների կազմում, համաձայն ՀՀ հարկային օրենսդրության – Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում – Բանկային գործառնությունների ձևակերպում – Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում – Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և վճարում – Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում – Գլխավոր հաշվապահի հանձնարարությամբ այլ աշխատանքների իրականացում – Եկամուտների, ծախսերի հաշվառում – Ծրագրային բազաներում ընթացիկ այլ գործարքների վերաբերյալ համապատասխան գործառնությունների մուտքագրում – Առհաշիվ գործարքներին առնչվող առաջնային փաստաթղթերի գրանցում – Աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների կատարում Պահանջներ՝ Պահանջվող կրթությունը և հմտությունները՝ – Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում – ՀՀ հարկային օրենսդրության իմացություն – ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն – Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն – Արագ կողմնորոշվելու, հաճախորդների հետ ճիշտ հաղորդակցվելու ունակություն – MS Office փաթեթի, մասնավորապես՝ Excel ծրագրի լավ իմացություն – Թիմում աշխատելու ունակություն Այլ նշումներ՝ Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները Look շնիկ taccount.am Էլ․ հասցեին։

Ամենամյա արձակուրդ

Ռուզաննա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ եթե աշխատակիցը առաջին տարում 11 ամիս աշխատել է և ցանկանում է ամբողջ արձակուրդը, այսինքն՝ ընդունվել է 2021 թվականի օգոստոսի 1-ին և հուլիսի 1-ից ցանկանում է գնալ ամբողջ արձակուրդը, արդյո՞ք կարող ենք տրամադրել։ Կանխավ շնորհակալ եմ։

Ներմուծում ՀՀ սահման

Արևհատ. Հարգելի հաշվապահներ, ոչ ԵՏՄ երկրից ապրանք է ներմուծում ՀՀ սահման և անմիջապես վաճառում է ՌԴ կազմակերպության։ Հարց՝ փաստաթուղթ պե՞տք է դուրս գրեմ՝ հաշիվ վավերագիր, տեղափոխման հաշիվ, թե՞ հարկային հաշիվ։ Շնորհակալություն։

Վարձակալություն ֆիզ. անձից

Արմեն. Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ֊ն վարձակալել է տարածք ֆիզ. անձից, կա վարձակալական պայմանագիր, գիտեմ 10% եկամատային հարկ պետք է հաշվարկել և վճարել, իսկ գումարը վարձակալին կանխիկ վճարելիս` ինչ որ այլ փաստաթուղթ (ակտ) կա՞ ստորագրելու։

Հաշվապահական խորհրդատվություն

Երվանդ. ՍՊԸ հիմնադիրը իրավունք ունի՞ արդյոք այդ ընկերությանը մատուցել հաշվապահական հաշվառման գծով խորհրդատվություն, թե՞ ոչ, և այդ խորհրդատվությունը լիցենզավորված գործունեություն է, թե՞ ոչ: ՍՊԸ-ի կողմից անհատույց իրացվող ապրանքների արժեքը արդյո՞ք ամբողջությամբ համարվում է եկամուտ։

#գործկա High Load Technologies LLC ընկերությունում

Компания: High Load Technologies LLC Телефон: +37477797912 Эл. почта: lea.glozman@hltechnologies.am Вакансия: Бухгалтер Описание: High Load Technologies LLC создаем и развиваем IT-продукты на международном рынке. Наша платформа - это уникальная передовая технология сбора и обработки информации о портретах и предпочтениях посетителей интернет ресурсов. Мы являемся одним из лидеров индустрии, десятки тысяч клиентов ежедневно пользуются нашими решениями по всему миру. Сейчас нам в команду требуется бухгалтер, который хочет развиваться в международной компании. Должностные обязанности: • Взаимодействие с коллегами из других стран и с аутсорс компанией на территории РА • Расчет и отслеживание заработной платы • Проведение банковских платежей • Работа с документацией Требуемая квалификация: • опыт работы не менее 3-5 лет в позиции бухгалтера - до уровня зам главного бухгалтера • умение работать с Excel и Word на хорошем уровне • свободное владение русским языком (знание английского приветствуется) • знание программы 1С будет считается плюсом • знание локального законодательства • аккуратность, ответственность, умение структурировать свой рабочий день. Другие подробности: •Официальное трудоустройство •График работы: пн-птн с 10:00 до 19:00 •Комфортный офис (г. Ереван, ул. Братьев Орбели, 8)

Գործունեության դադարեցման հետ կապված

Սոֆյա. Հարգելի հաշվապահներ, եթե ԱՁ-ն որոշել է ժամանակավոր դադարեցնել իր գործունեությունը, սակայն ունի մեկ աշխատող ով գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, կարո՞ղ է արդյոք դեկրետայինի գումար հաշվարկել նրան գործունեության դադար տալուց հետո ներկայացրած երկրորդ երեխայի համար:

Հիմնադիրները գումար են ծախսել

Արմեն․ Հարգարժան փորձառու հաշվապահներ, մի այսպիսի խնդիր ունեմ։ Խնդրում եմ օգնել։ ՍՊԸ-ի հիմնադրումից երկու ամիս անց, արդեն դրամարկղում եղել է 3 մլն հասույթ, որը հիմնադիրները ծախսել են անձնական։ Այսինքն, հասույթը ՀԴՄ-ով կա, փաստացի գումարը չկա։ Ինչպե՞ս վարվել, ո՞նց ծախսագրել էտ գումարը, եթե իրենք նպատակ էլ չունեն գումարը ետ վերադարձնելու դրամարկղ։

Վարձատրություն կես դրույքով

Մարգարիտա․ Բարև Ձեզ: Ընկերությունը նորաստեղծ է, աշխատում է ԱԱՀ դաշտում: Կարո՞ղ է տնօրենը վարձատրվել կես դրույքով, որը պակաս կլինի մյուս աշխատակիցների աշխատավարձից: Կանխավ շնորհակալություն:

Անհուսալի դեբիտորական պարտք

Արա. Բարև Ձեզ։ Ընկերությունը 2020թվականին կատարել է 473 000 դրամի ապրանքների մատակարարում, որից ֆիզիկական անձ հանդիսացող գնորդից ստացել է միայն 236 830 դրամ իր հաշվարկային հաշվին։ Գնորդը մինչև օրս չի վճարել գործարքի մասով առաջացած չվճարված մնացորդը։ Ընկերությունը 2020-ին աշխատել է միկրո դաշտում, իսկ 2021-ից մինչև այժմ շրջհարկի դաշտում։ Ինչպե՞ս վարվել այս դեպքում՝ տա՞լ դեբիտորական պարտքի դուրս գրում, քանի որ այդ անձի հետ կապ հաստատել չի լինում, եթե այո, ապա ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ։ Եվ հակառակ դեպքում ինչպիսի տարբերակ կարող եք առաջարկել։ Նախապես շնորհակալություն։