Մանկական հագուստի արտադրություն

Լիլի․ Բարև Ձեզ։ Ցանկանում եմ մանկական հագուստի բիզնես սկսել։ Գնել եմ կտորները, գտել աշխատող, մտածել անվանումն ու լոգոտիպը, սակայն ցանկանում եմ իմանալ քայլերիս հերթականությունը՝ ինչը որտեղ, ինչպես գրանցել ընթացակարգերը, վճարները և այլն, օրինականության շրջանակում գործունեություն ծավալելու և արտադրանքը շրջանառության մեջ դնելու համար։

Անտոկոս փոխառություն

Հայարփի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե հիմնադիրը անտոկոս փոխառություններ է տալիս իր կազմակերպությանը (շրջհարկով աշխատող) և վերջում չի կարողանում մարել, արդյո՞ք հարկային պարտավորություններ է առաջանում և ինչպիսի՞։

Մայրության նպաստ քաղիրավական պայմանագրի դեպքում

Հերմինե․ Բարև Ձեզ։ Աշխատում եմ 2 բուժհիմնարկում: Որոնցից մեկը հիմնական, մյուսը` քաղիրավական պայմանագրով: Կասեք՝ ֆիզարձակուրդ գնալիս քաղիրավական աշխատատեղից 1 տարվա աշխատավարձի քաղվածքը ներկայացնեմ հիմնական աշխատավայր, թե՞ միայն հիմանական աշխատավայրի աշխատավարձի հիմնան վրա եմ ֆիզարձակուրդի գումար ստանալու։

Զուտ շահույթ

Արմեն․ Հարգելի բարեկամներ, ուզում եմ մի հարց տալ․ երբ իմ ՍՊԸ-ի հաշվապահն ասում է, որ նախորդ տարվա զուտ շահույթը 01.01.2022 դրությամբ ենթադրենք 750 000 դրամ է, դա նշանակում է, որ այդ օրվա դրությամբ ՍՊԸ-ի հաշվին պետք է լինի 750 000 դրա՞մ։ Ճի՞շտ եմ հասկանում, որ մաքուր շահույթը պետք է հավասար լինի առկա դրամական միջոցների հանրագումարին, թե՞ ոչ։

Օնլայն վաճառք իրականացնելու համար

Աննա․ Բարև ձեզ։ Զբաղվում եմ նոթատետրերի արտադրությամբ։ Ցանկանում եմ ինստագրամյան և ֆեյսբուքյան հարթակներում օնլայն վաճառք իրականացնել։ Կասե՞ք խնդրեմ՝ ՀԴՄ սարք պարտադի՞ր է ձեռք բերել և ի՞նչ հարկեր պետք է վճարել (վճարումը կատարվելու է միայն անկանխիկ եղանակով)։

Ֆիզ․ անձը ծառայություններ է մատուցում

Մերի․ Բարև Ձեզ։ Եթե ֆիզիկական անձը ծառայություններ է մատուցում ՀՀ բուժհաստատություններին և միջազգային կազմակերպությանը, և եկամուտը ամսական հնարավոր է կազմի 1մլն դրամից ավել, ապա հարկեր պարտավո՞ր է վճարել։ Եթե այո, որքա՞ն։ Եվ ի՞նչ խորհուրդ կտաք՝ արժե՞ բացել Ա/Ձ։ Գրեք խնդրեմ նաև ԱՁ-ի վճարումների չափը։

Պահակի աշխատավարձի հաշվարկ

Անահիտ․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ, շա՜տ եմ խնդրում ինձ հստակ կպատասխանե՞ք՝ 24 ժամյա հատուկ կատեգորիայի ցանկում ներառված պահակի աշխատավարձը որքա՞ն կկազմի մայիս ամսվա համար, եթե աշխատանքային պայմանագրով կնքվել է 88 312 դրույքաչափ (սոց․ վճար կատարող չէ) և ծառայում է ամեն 3-րդ օրը։

Դրոշմանիշային վճար

Սոֆա․ Բարև Ձեզ։ Մի հարց՝ եթե աշխատողը գրանցված է ոչ լրիվ դրույքով, աշխատավարձը եկամտային հարկի հաշվարկում 60 000 է, մաքուր աշխատավարձը հուլիսի 1-ից, որ փոխանցեմ, 1 500 դրոշմանիշային վճարը պիտի հանե՞մ: Շնորհակալ եմ։

Տեղեկանքի օրինակ

Արմինե․ Բարև Ձեզ։ Ինձ ուղարկվել է Ռուսաստանի Դաշնության կենսաթոշակային հիմնադրամի Մոսկվայի մարզային վարչությունից գրություն, համաձայն որի պետք է տամ ռուսերենով տեղեկանք տվյալ անձի աշխատած ժամանակահատվածի և աշխատավարձի վերաբերյան։ Կարող եք օգնել՝ ինչպե՞ս գտնեմ այդպիսի տեղեկանքի օրինակ։

Վայլդբերրիզի կետ բացելու համար

Կարինե․ Բարև ձեզ։ Ցանկանում եմ Ա/Ձ գրանցվել վայլդբերրիզում Հայաստանում հագուստի վերավաճառքով զբաղվելու համար։ Նախատեսվում է 100 000-200 000 դրամ եկամուտ՝ ամսական։ Այդ դեպքում՝ ինչպիսի՞ հարկեր է պետք վճարել։ Նախապես շնորհակալ եմ։

Ատամնաբուժարանի գործունեության հետ կապված

Էմի․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք ատամնաբուժարանների գործունեությունը ինչպե՞ս պետք է կազմակերպվի հուլիսի 1-ի օրենքի փոփոխության հետ կապված, վճարումների փոխանցումների հետ կապված, ամեն բժիշկ պետք է ունենա իր հաշիվը ու փոխանցվի այդ հաշվին, թե՞ ԱՁ-ի ընդհանուր հաշվին պետք է փոխանցվի։ Կմանրամասնեք խնդրում եմ:

Նպաստի վճարում որոշակի ժամկետով պայմանագրի դեպքում

Արփի․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ նշել՝ եթե կնքված է որոշակի ժամկետով պայմանագիր և աշխատակիցը դեռևս գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում, ապա հղիության արձակուրդի վճարումը իրականացվում է պայմանագրի ավարտի ամսաթվով, թե՞ վճարվում է ամբողջական հաշվարկ 140 օրվա համար։ Կխնդրեմ նաև նշել օրեսնդրական հիմքերը։ Շնորհակալ եմ։
ConverseBank

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի գլխավոր գրասենյակի տվյալների պահոցի (3par storage) տեխնիկական աջակցման և երաշխիքի ձեռքբերման մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի գլխավոր գրասենյակի տվյալների պահոցի (3par storage) տեխնիկական աջակցման և երաշխիքի ձեռքբերման մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով: Կից փաստաթղթեր․