Մետաղադրամով խաղային ավտոմատ

Լեռնիկ. Բարև Ձեզ։ ԱՁ եմ բացել, նշել եմ միկրո։ Ուզում եմ Game zone բացել։ Ունեմ 2 հատ կոպեկի սարք, կոպեկ որ գցեն ժամանակով ֆիքսվի, խաղան։ Հիմա սարքերի համար ինչքա՞ն հարկ պիտի տամ ու ու՞մ պետք է դիմեմ։

Դրոշմանիշային վճար

Սոֆյա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպության աշխատակցին /ով սկսել է աշխատել 17.05.22թ-ից/ մայիս ամսվա համար հաշվարկվել է 52 381դրամ կեղտոտ աշխատավարձ: Ասացեք խնդրեմ՝ դրոշմանիշային վճարը աշխատավարձից է պահվելու, թե՞ ոչ:

Հաշիվ վարձակալության համար

Մաշա․ Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Երբ մանրածախ առևտրային գործունեություն իրականացնող սուպերմարկետը, որը գործում է հարկման ընդհանուր համակարգում, վարձակալությամբ է հանձնում տաղավարներ, ԱՁ համարվող կազմակերպությունների ( բանջարեղենի , առևտուր , դեղատուն ), ճի՞շտ եմ հասկանում, որ տվյալ դեպքում սուպերմարկետի կողմից պետք է դուրս գրվի հարկային հաշիվ և հարկվի 20% ԱԱՀ։

Մայրության նպաստի վճարման վերաբերյալ

Կիմա․ Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ Ճի՞շտ է, որ համատեղությամբ աշխատողին մայրության նպաստը պետք է վճարի հիմնական աշխատավայրի գործատուն։ Ասեմ, որ հիմնական աշխատավայրում աշխատավարձը 88 000դրամ է, իսկ համատեղությամբ ստանում է 250 000դրամ։ Կարո՞ղ է նպաստը վճարել մյուս գործատուն, որտեղ աշխատավարձի չափը մեծ է։ Եվ ես մեկ հարց․ եթե աշխատակիցը եղել է երեխայի խնամքի արձակուրդում և պետք է վերադառնա աշխատանքի, ունի ամենամյա չօգտագործված արձակուրդային օրեր։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս լրացնեմ 12 ամիսները, ինչպե՞ս հաշվել արձակուրդայինը։ Շնորհակալություն

Կանխիկի սահմանափակումներ

Հայկ․ Բարև Ձեզ։ Հարցս կանխիկի սահմանափակումներին է վերաբերում։ Կազմակերպությունը "Լվա ինքդ" ավտոլցացման կետից հասույթ է ստանում և 5 օրվա կտրվածքով մուտք է անում դրամարկղ։ Հուլիսի 1-ից հետո ինչպե՞ս պետք է վարվել։ Արդյո՞ք պարտադիր է բանկի հաշվին մուտք անել դրամարկղի գումարը, ախր այդպես հարմար չի լինի այդքան հաճախ բանկ գնալ, ծախսեր կատարել և այլն։ Ի՞նչ խորհուրդ կտաք։

Նպաստ փոխարինող աշխատակցին

Սոնա․ Հարգելիներս, ունենք մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ուսուցիչ, ում փոխարինող ուսուցիչը նույնպես ծննդաբերել է, նրան նույնպես ձևակերպե՞մ երեխայի խնամքի արձակուրդ, թե՞ ազատեմ աշխատանքից:

Անհուսալի պարտք

Արմինե․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք լուծել խնդիրը։ 2007թ․ հուլիսին ընկերության կասկածելի պարտքերի գծով պահուստը կազմում էր 65 000: 2008թ․ հուլիսի 30-ին ընկերության ղեկավարությունը կասկածելի պարտքերի պահուստի տարեվերջի մնացորդը սահմանել է 36 000: Որքա՞ն կլինի անհուսալի պարտքերի գումարները և պահուստին հատկացվող ծախսերը։

Էլեկտրոնային դրամարկղային գիրք

Նարեկ․ Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ եթե կազմակերպությունը գործունեության ընթացքում կատարել է կանխիկով գործառնություններ, դրամարկղի գիրքը թղթային է, հիմա լրացել է։ Ներկայումս կանխիկով գործառնություն չի իրականցնում, բայց հնարավոր է որ հետագայում իրականացնի՝ ի՞նչ խորհուրդ կտաք, էլեկտրոնային դրամարկղային գիրք գրանցել, թե՞ ոչ, և եթե դժվար չի նաև ի՞նչ որ ուղեցույց ուղարկեք, թե ինչպես վարել էլեկտրոնային դրամարկղային գիրքը։ Կանխավ շնորհակալ եմ։

Հրաման լրավճարի դեպքում

Արմինե․ Բարև Ձեզ։ "Լրավճարի դեպքում հրաման չենք գրում, պարգևավճարի դեպքում է հրաման պետք պարտադիր" այս պնդումը իրակա՞ն է, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ինչպե՞ս տալ լրավճար, եթե խնդրեմ barseghyanarmine555 շնիկ gmail.com կուղարկեք օրինակ։ Շաաաատ շնորհակալ կլինեմ։