Վայլդբերրիզի կետ բացելու համար

Կարինե․ Բարև ձեզ։ Ցանկանում եմ Ա/Ձ գրանցվել վայլդբերրիզում Հայաստանում հագուստի վերավաճառքով զբաղվելու համար։ Նախատեսվում է 100 000-200 000 դրամ եկամուտ՝ ամսական։ Այդ դեպքում՝ ինչպիսի՞ հարկեր է պետք վճարել։ Նախապես շնորհակալ եմ։

Ատամնաբուժարանի գործունեության հետ կապված

Էմի․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք ատամնաբուժարանների գործունեությունը ինչպե՞ս պետք է կազմակերպվի հուլիսի 1-ի օրենքի փոփոխության հետ կապված, վճարումների փոխանցումների հետ կապված, ամեն բժիշկ պետք է ունենա իր հաշիվը ու փոխանցվի այդ հաշվին, թե՞ ԱՁ-ի ընդհանուր հաշվին պետք է փոխանցվի։ Կմանրամասնեք խնդրում եմ:

Նպաստի վճարում որոշակի ժամկետով պայմանագրի դեպքում

Արփի․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ նշել՝ եթե կնքված է որոշակի ժամկետով պայմանագիր և աշխատակիցը դեռևս գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում, ապա հղիության արձակուրդի վճարումը իրականացվում է պայմանագրի ավարտի ամսաթվով, թե՞ վճարվում է ամբողջական հաշվարկ 140 օրվա համար։ Կխնդրեմ նաև նշել օրեսնդրական հիմքերը։ Շնորհակալ եմ։
ConverseBank

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի գլխավոր գրասենյակի տվյալների պահոցի (3par storage) տեխնիկական աջակցման և երաշխիքի ձեռքբերման մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի գլխավոր գրասենյակի տվյալների պահոցի (3par storage) տեխնիկական աջակցման և երաշխիքի ձեռքբերման մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով: Կից փաստաթղթեր․

Ի՞նչ հարկեր են առաջանում

Վարդուհի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Էլեկտրոնային ծառայությունների հետ կապված խնդրում եմ օրենքի հղում անել: Կազմակերպությունն (բուժ հաստատություն) աշխատում է շրջհարկով, ունի ֆեյսբուքյան էջ, որով զբաղվում է տնօրենը (տեղադրում նկարներ, հարցերին պատասխանում)։ Ի՞նչ հարկ է առաջանում այս դեպքում։

Ոսկերչական իրերի օնլայն վաճառք

Սեդա Հախվերդյան. Բարև Ձեզ։ Ցանկանում եմ զբաղվել ոսկերչական իրերի օնլայն առևտրով, որը կատարվելու է ոչ միայն Հայաստանում, այլ ցանկացած երկրից կարող են պատվիրել և գումարը փոխանցելուց հետո ապրանքը կառաքվի համապատասխան վայր: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատեմ:

Տնօրենին փոխելու ընթացակարգը

Նարեկ. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. կազմակերպության տնօրենին փոխելու ընթացակարգը, արդյոք ճի՞շտ եմ հասկացել, որ պետք է նախ և առաջ փոփոխությունն արձանագրել պետ. ռեգիստրում, այնուհետև կնքել աշխատանքային պայամանագիր և գրանցման հայտ ուղարկել taxservice-ում, և եթե նոր տնօրենը պետ. ռեգիստրում գրանցվի ինչ-որ ամսաթվով, գրանցման հայտը պետք է ներկայացնե՞լ հենց այդ ամսաթվով (խոսքս վերաբերվում է նրան, որ հնարավոր է կարիք լինի գրանցման հայտ տալ օրվան նախորդող ամսաթվով, արդյոք դա չի՞ դիտարկվի սխալ)։

Դրամարկղային գրքի վարում

Աննա. Բարի երեկո։ Սիրելի հաշվապահներ, եթե հայտնաբերվել է, որ դրամարկղի գրքում 4 ամիս առաջ մեկ գործարք չի մուտքագրվել (հաշվարկային հաշվի համալրում է եղել), ըստ այդմ սխալ է գնացել հանրագումարի տողերը, ինչպե՞ս վարվել հիմա, ինչպե՞ս ուղղել։ Խնդրում եմ կիսվել անձնական փորձով։

Ամենամյա արձակուրդ

Լամարա. Բարև ձեզ, սիրելի հաշվապահեր: ՀԱՐՑ. աշխատողն ընդունվել է աշխատանքի ծննդաբերության արձակուրդում գտնվողի տեղը և աշխատել 3 լիարժեք ամիս: Դպրոցի ուսուցիչների արձակուրդի օրերի քանակը 35 է: Փետրվար, մարտ, ապրիլ: Մարտի մեջ մեկ շաբաթյա արձակուրդ է գնացել /գարնանային դպրոցներին տրամադրվող/: Ապրիլի մեկ շաբաթով արձակուրդ է գնացել որպես նորածին երեխայի հայր: Իրեն հասանելիք արձակուրդի օրերից այդ 10 օրը հանե՞մ։ 35-ի դեպքում ստացա 13 արձակուրդի օր, հանե՞մ 10, վճարեմ 3 օրվա չօգտագործված արձակուրդ։

Բյուլետենի և արձակուրդի ներառում նպաստի հաշվարկում

Բարև ձեզ։ Մեկ հարց ունեմ. մայրության 140 օրվա նպաստի հաշվարկման համար հիմք հանդիսացող 12 ամիսների ընթացքում եթե եղել են բյուլետենի ամիս և արձակուրդի ամիս, հաշվարկվելու՞ է նպաստի մեջ: Կասե՞ք կարգը։ Նախապես շնորհակալ եմ։

Աշխատաժամանակի ամրագրում

Արմինե. Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում. անվտանգության աշխատակցի հետ աշխատանքային պայմանագիր կնքելիս, աշխատանքային ժամերը ինչպե՞ս ամրագրել, եթե աշխատելու է տարբեր հերթափոխային գրաֆիկներով, օրինակ՝ 2 օր ցերեկային՝ 09:00-21:00, 2 օր գիշերային՝ 21:00-09:00, կամ օրը մեջ գիշերային՝ 21:00-09:00, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 8-ժամյա աշխատակիցների համար աշխատաժամերը ամրագրելը ավելի հստակ է երևում /օրինակ՝ հնգօրյա է նշվում և շաբաթական 40 ժամ/, իսկ հերթափոխային աշխատակցինը ինչպե՞ս պարզ հասկանալի կերևա, քանի որ շաբաթական կազմելու է 36 ժամ կամ 48 ժամ: Խնդրում եմ, կարո՞ղ եք ձևակերպումը շարադրել: Կանխավ շնորհակալություն:

Կանոնադրական կապիտալի վճարում

Նարեկ. Հարգելի հաշվապահաներ, հարցս հետևյալն է. կազմակերպությունը պետռեգիստրում գրանցելուց հետո օրենսդրությամբ ինչքա՞ն ժամանակահատված է սահմանված կանոնադրական կապիտալը վճարելու համար։ Խնդրում եմ նաև տալ հղում օրենքից։ Կանխավ շնորհակալ եմ։
ConverseBank

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` վճարային տերմինալների ձեռքբերման մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` վճարային տերմինալների ձեռքբերման մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով: Կից փաստաթղթեր․

Հաշիվ վավերագիր

Հայկ. Բարև Ձեզ: Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն հիմնական միջոց (ավտոմեքենա) է վաճառել ֆիզ. անձին և դուրս է գրվել հաշիվ վավերագիր, որում ապրանքների նշանակման վայրը նշվել է գնորդի բնակության հասցեն, սակայն մոռացել ենք լրացնել մատակարարման եղանակը (պետք է նշվեր ինքնատեղափոխում): Սա որևէ խնդիր կարո՞ղ է առաջացնել: Եթե այո, ապա ինչպե՞ս ուղղել սխալը:

Ե՞րբ պետք է կատարվի վերջնահշվարկը

Անյա. Բարև Ձեզ։ Այսպիսի հարց ունեմ. վերջնահաշվարկը պարտադիր աշխատանքային պայմանագրի լուծման օրը պետք է կատարվի, թե՞ կողմերի համաձայնությամբ հնարավոր է օր որոշել, կամ գործատուն կոնկրետ սահմանված ժամկետ ունենա փոխանցելու համար։

Արդյո՞ք պահպանվելու է աշխատատեղը

Ամալյա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել. ինձ նշանակել են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ ուրիշ դպրոցում, մինչև համապատասխան կարգով տնօրեն ընտրվի։ Չգիտենք ինչքան ժամանակ գործընթացը կտևի։ Իմ հետ պայմանագիրը կնքված է մինչև տնօրեն նշանակելը։ Հարց 1. դպրոցում գրել եմ դիմում՝ 30 օր չվճարվող արձակուրդ՝ ճի՞շտ եմ արել, թե՞ սխալ։ Եվ իմ աշխատատեղը պահպանվելու՞ է մինչև տնօրեն ընտրվելը։