
Տալ հաշվապահական ձևակերպումներ
Հայկ.
Բարև Ձեզ: Ունենք աշխատակից, որի աշխատավարձից յուրաքանչյուր ամիս պահում եմ 30% հարկադիրի գումարը: Կասե՞ք՝ ինչպե՞ս տալ ձևակերպումները, որ ճիշտ լինի: Շնորհակալություն։

Մայրության նպաստի հաշվարկ
Աննա.
Բարև ձեզ: Խնդրում եմ կասեք՝ ինչպե՞ս հաշվեմ ֆիզը։ Եթե աշխատել է ամիս ու կես, իր աշխատավարձը կազմում է 67 200, 5 օրյա աշխատող ենք։

ՏՏ ոլորտի ծառայությունների մատուցում
Անի.
Բարև Ձեզ, հարգելիներս։ Խնդրում եմ օգնեք՝ ցանկանում ենք ՍՊԸ բացել Հայաստանում, որը ՏՏ ոլորտի ծառայություններ է մատուցելու ոչ ռեզիդենտ կազմակերպությանը, որը Հայաստանում մշտական հաստատություն չունի: Հարց 1. ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափ կկիրառվի՞ արդյոք։ Հարց 2. ՏՏ ոլորտի արտոնությունից կարո՞ղ ենք օգտվել, եթե աշխատակիցների թիվը լինի 1։

Ա/Ձ զբաղվում է մետաղի ջարդոնի առևտրով
Ռուզաննա.
Բարև Ձեզ: ԱՁ-ն աշխաում է շրջհարկով և զբաղվում է սև մետաղի ջարդոնի մեծածախ առևտրով: Ապրանքի ձեռքբերումը կատարվում է տարբեր ֆիզ. անձանցից: Այժմ ԱՁ-ն պիտի անցնի ԱԱՀ դաշտ: 1. Այս դեպքում ձեռքբերված ապրանքները որպես ծախս հիմնավորելու համար արդյո՞ք պետք է կազմի երկկողմանի գնման ակտ և վճարի 10% եկ. հարկ: 2. Արդյո՞ք երկկողմանի գնման ակտով հիմնավորված, ձեռքբերված ապրանքների արժեքը կարող է նվազեցնել որպես ծախս շահութահարկի հաշվարկում:

Հարկային օրենսդրության վերաբերյալ դասընթացներ
Աստղիկ.
Սիրելի հաշվապահներ, որտե՞ղ կարող եմ մասնակցել հարկային օրենսդրության դասընթացների։ Որտեղ նայում եմ, հաշվապահական դասեր են, որոնց մի մասը վերաբերում են հարկայինին, բայց ինձ պետք է կոնկրետ հարկային օրենսդրությունը առավել խորը, քանի որ հաշվապահական դասընթացը արդեն անցել եմ։

Գործուղման հրամանի ձև
Անի.
Հարգելի՛ հաշվապահներ, 1. ինձ կարո՞ղ եք ՀՀ տարածքում գործուղման հրամանի ձև և վերադարձի հաշվետվության ձև ուղարկել կամ հղում տալ: 2. Եթե ՍՊԸ-ի տնօրենը նույն ինքը հիմնադիրն է, այլ աշխատակից չունի, ինչպե՞ս տեղեկանք գրել եկամուտների մասով բանկ ներկայացնելու համար: Ինչ-որ հատուկ ձև կա՞: Շնորհակալ եմ։

#գործկա Երեմյան Փրոջեքթս ընկերությունում


#գործկա Երեմյան Փրոջեքթս ընկերությունում


#գործկա Երեմյան Փրոջեքթս ընկերությունում


Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը
Մանե.
Բարև Ձեզ։ Օգնեք հաշվել վերջնահաշվարկ։ Աշխատողն ընդունվել է աշխատանքի 21․12․2021թ-ին 0,625 դրույքով՝ դաստիարակ, աշխատավարձը կազմում է 60 172 դրամ։ Ազատվել է աշխատանքից 25․04․2022թ-ին, տարվա համար հասանելիք արձակուրդային օրերը 25 է, 5-օրյա աշխատանքային շաբաթ։

Փոխառություն հիմնադրի կողմից
Մելինե.
Բարև ձեզ։ Չէի՞ք ասի՝ հիմադիրն ինչքա՞ն փոխառության պարտք կարող է տալ իր ՍՊԸ-ին, կա՞ն արդյոք սահմանափակումներ: Երաշխիքի համար է պետք և ՍՊԸ-ի հաշվին չեմ կարող գցել, արգելանք կա ՊԵԿ-ից: Կարո՞ղ է հիմնդիրը ֆիզ. անձով առանձին հաշիվ բացել և դրանով փոխանցել երաշխիքը և ինչպե՞ս նշել դրամարկղային գրքում։

Աշխատաժամանակի հետ կապված
Եթե ԱՁ-ում բժիշկը աշխատում է 6-օրյա գրաֆիկի դեպքում օրը 2 ժամ, հավաքարարը՝ 1 ժամ, դա շաբաթական քանի՞ ժամյա գրաֆիկ է համարվում։ Կլինիկան աշխատում է օրը 10 ժամ, որպեսզի հաշվարկեմ նվազագույն աշխատավարձ։ Շնորհակալություն։

Ազատման հետ կապված
Նարինե.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ուղղորդել, աշխատակցին էական պայմանի փոփոխմամբ այլ վայր ենք տեղափոխել աշխատանքի: Աշխատակիցը դատարան է դիմել հրամանն անվավեր ճանաչելու պահանջով, հայցի ապահովման միջոցն էլ վերաքննիչում է միայն 29-ին կունենանք որոշում: Այս պահին երկու օր արդեն իսկ աշխատակիցը աշխատանքի չի ներկայանում և արձանագրվել է այդ փաստը ստուգայցով: Արդյո՞ք կարող ենք ազատել աշխատանքից: Շնորհակալություն։

Գրանցման հայտի փոփոխություն
Արմինե.
Հարգելիներս, խնդրում եմ ուղղորդել. աշխատակիցը երեխայի խնանքի արձակուրդից վերադարձել է աշխատանքի, հանգամանքների բերումով նորից արձակուրդը շարունակելու է (նույն երեխայի)։ Այժմ ցանկանում է կրկին վերադառնալ աշխատանքի՝ այլ հաստիքով (իրեն հին հաստիքով փոխարինող կա այժմ)։ Ինչպե՞ս պետք է լրացվի հարկայինի ծրագրում՝ հին պաշտոնի ավարտ տրվի և նոր պաշտոնի ավելացու՞մ, իսկ փոխարինողը գրանցվի որպես հիմնական։
(Նշեմ, որ ծրագրում խնամքի արձակուրդը արդեն նշվել է մինչև 3տ լրանալու ամսաթիվը՝ դեկտեմբեր ամսին, վերադառնալու դեպքում նախապես լրացված ամսաթիվը չի՞ խոչընդոտի նոր պաշտոնի համար։)

Մթերային խանութ բացելու համար
Ան.
Հարգելի՛ հաշվապահներ, մի քանի հարց ունեմ, եթե կարողանաք մանրամասն տեղեկություններ տալ, շատ շնորհակալ կլինեմ։ Ես և ընկերուհիս մթերային խանութ ենք բացում, Ա/Ձ-ով ցանկանում ենք ամեն բան օրինական լինի, բայց այս հարցում անփորձ ենք և ոնց հաշվում ենք հարկերը շատ շատ են լինում։ Խնդրում եմ ասացեք`1) հնարավո՞ր է Ա/Ձ բացող անձը լիազորել մեկ այլ անձի, որ կատարի բանկային գործարքներ, եթե տվյալ խանութի աշխատակից չի։ 2) Արդյո՞ք ի սկզբանե հարկավոր է գրանցել բոլոր աշխատողներին։ 3) Եթե կարելի է ասել երկու ընտանիքի «բիզնես» է լինելու, ընտանիքի մյուս անդամները կարո՞ղ են չգրանցվել։ 4) Եթե հարկավոր է, ապա աշխատողը ամսական ստանալու է 40000 ՀՀ դրամ, ապա որքա՞ն կլինեն հարկերը և աշխատանքային պայմանագրի մեջ ինչպե՞ս պետք է ֆիքսել այս կետը, միևնույն ժամանակ չի գերազանցելու աշխատանքային 40 ժամը։ 5)Շրջանառության հարկի դեպքում, կա՞ն այնպիսի ծախսեր որոնք հարկերից նվազում են Ա/Ձ-ի դեպքում։ 6) Եթե հաշիվը արդեն դուրս է գրված կամ նույնիսկ փոխանցումը արդեն կատարված է, օրինակ՝ խանութը փակելու դեպքում կարո՞ղ ենք ապրանքի վերադարձ անել։ 7) Խանութի աշխատակիցների հետ կարո՞ղ ենք կնքել քաղիրավական պայմանագրեր, քանի որ այս պահին դեռ չենք պատկերացնում, որքան կգոյատևի խանութը։ 8) Արդյո՞ք ճիշտ կլինի վաճառողին գրանցել նվազագույն աշխատավարձով (68 00դր.) և աշխատանքային շաբաթը սահմանել 6 օրյա, շաբաթական 48 ժամ։ Կանխավ շնորհակալություն։

Ծառայություն գնման ակտով
Ռուբ.
Բարև ձեզ։ Ընկերությունը ֆիզիկական անձանցից ծառայությունների գնման ակտով ծառայություն է ձեռք բերել, որում նշվել են օրենքով սահմանվող բոլոր պարտադիր պայմանները դա ծախս ճանաչելու համար։ Հարկերը պահվել են 10 տոկոս և վճարվել պետությանը։ Նշեմ, որ ընկերությունն աշխատում է ԱԱՀ դաշտում։ Օրենքի խախտում կա այս դեպքում, թե՞ ոչ։

Դեկրետից դեկրետ
Անի.
Աշխատակիցը գտնվում է ֆիզ. արձակուրդի մեջ: Ֆիզ. արձակուրդը վճարելու ժամանակ, միջին աշխատավարձի հաշվարկման համար հիմք ենք վերցրել նրա երկրորդ աշխատավայրի աշխատավարձը, որտեղ ձևակերպված է մինչ օրս: Այժմ աշխատողը գնում է ֆիզ. արձակուրդից ֆիզ. արձակուրդ: Ինչպե՞ս է վճարվում նրա երկրորդ ֆիզ. արձակուրդը և ու՞մ կողմից է վճարվում։

Ի՞նչ կազմակերպաիրավական ձև ընտրել
Մաշա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս վերաբերում է ՌԴ քաղաքացու կողմից ձեռնարկատիրական գործունեությանը, մասնաորապես՝ կացության քարտ, բանկայն հաշիվ բացելուն, ինչպես նաև ավտոմեքենաների ձեռքբերման և արտահանմանը ԵՏՄ անդամ երկրներ։ Կխնդրեմ, եթե հնարավոր է, ասեք՝ ի՞նչ կազմակերպաիրավական ձև ընտրի և ո՞ր հարկատեսակն է հարմար։

Նվազեցում շահութահարկից
Արա.
Բարև ձեզ։ Եթե կազմակերպությունը ֆիզիկական անձից կատարել է գնումներ, որոնք օգտագործել է իր հիմնական գործունեության համար, որպես նյութեր, և կազմել է երկկողմանի գնման ակտեր, բյուջե վճարել հարկերը, ապա կարո՞ղ ենք դրանք նվազեցնել շահութահարկից, թե՞ ոչ։

Հաշվապահը կատարում է նաև գանձապահի պարտականություններ
Արա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ 1. Կազմակերպության աշխատակիցների քանակը չի գերազանցում երեքը և հաշվապահի վրա նաև դրված են գանձապահի պարտականությունները։ Հաշվապահը պատճենահանող թղթի օգնությամբ գանձապահին հատկացվող ստորագրության մասում ստորագել է, նշել ելքի և մուտքի օրդերների քանակը, սակայն որպես հաշվապահ դրամարկղի գրքում ստորագրել է առանց պատճենահանող թղթի։ Դա դրամարկղի գրքի լրացման սխալ համարվու՞մ է, թե՞ ոչ։ 2. Կարո՞ղ է արդյոք հաշվապահը մուտքի և ելքի օրդերների վրա գրված "գլխավոր հաշվապահ" հատվածում ստորագրել, այս դեպքում, երբ ընկերությունը փոքր է և որպես այդպիսին գլխավոր հաշվապահ չկա։ Շնորհակալություն։
Վերջին մեկնաբանություններ