Դրոշմանիշային վճար

Աննա. Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: Կարո՞ղ եք ասել, եթե աշխատողի մեկ դրույքը 95 000 դրամ է (մինիմում դրույքից բարձր), բայց աաշխատում է կես դրույքով (47 500), այս դեպքում՝ դրոշմանիշի գումարը պետք է պահվի աշխատողից, թե՞ վճարելու է գործատուն:

Եկամտային հարկի հաշվետվություն

Գոռ. Եթե աշխատողը հիմնական աշխատող չէ ընկերությունում և գնում է հղիության ու ծննդաբերության արձակուրդ, ինչպե՞ս պետք է եկամտային հարկի հաշվետվությունում դա արտացոլել և ներկայացնել։

Փորձաշրջանի հետ կապված

Նանե. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք խորհրդով: Ես մայիսի 2-ից անցնելու եմ աշխատանքի որպես փորձնակ՝ բանկում, 3 ամիս տևողությամբ, այնուհետև դա հաղթահարելուց հետո անցնելու եմ հիմնական աշխատանքի: Ես ամսի 2-ով հրամանագրվելու եմ: Այժմ պարզել եմ, որ հղի եմ 5 շաբաթական: Խնդրում եմ կասեք իմ հետագա քայլերը, արդյո՞ք իրավունք ունի գործատուն հեռացնել աշխատանքից։

Մայրության նպաստ

Հասմիկ. Բարև Ձեզ: Եթե ես գրանցված եմ ՍՊԸ-ում, որի սեփականատերը ամուսնուս մայրը և եղբայրն են, ինձ մայրության նպաստ կվճարվի՞: Եթե այո, կասե՞ք՝ ինչպես է վճարվելու՝ գործատուն վճարելու է ինձ, այնուհետև պետությունը փոխանցելու է գործատուի՞ն։ Նշեմ, որ միկրոբիզնես է, և մաքուր աշխատավարձս կազմում է 160 000 դրամ։ Կխնդրեմ նշել նաև՝ ինչքան կկազմի նպաստի չափը:

Կանոնադրական կապիտալի ավելացում

Արթուր. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցով. ուրեմն ՍՊԸ-ի գործադիր տնօրենը ցանկանում է ավելացնել կանոնադրական կապիտալը, ներդնելով շարժական գույք՝ մարդատար ավտոբուս: Հիմա հարցս. պետռեգիստրում գրանցման համար ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացվի և կա՞ն արդյոք այլ ընթացակարգեր այն կազմակերպելու համար։ Եվ ձևակերպումը ո՞նց է տրվում հաշվապահորեն։

Թոշակի հետ կապված

Արփինե. Բարև ձեզ։ Ֆիզիկական անձը ոստիկանության աշխատակից է եղել և թոշակի է անցել արտոնյալ պայմաններով` 55 տարեկանում։ Եթե իր անունով ԱՁ գրանցվի և գործունեություն ծավալի, դա թոշակի վրա ինչ-որ կերպ կազդի՞։ Նախապես շնորհակալ եմ։

Դրամարկղային գիրք արտարժույթի համար

Անի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն ունի դոլարի և ռուբլու դրամարկղային գրքեր, քանի որ կատարում է արտարժույթով կանխիկ գործարքներ: Այդ գրքերում գումարի մուտքն ու ելքը արտարժույթո՞վ պիտի կատարվի, թե՞ համարժեք դրամով։ Ու էլի մի հարց. դրամարկղային գիրքը 3 ամսվա կտրվածքով կարելի՞ է լրացնել, քանի որ գործարքները քիչ են։

Ծանուցում փոխարինող աշխատակցին

Աննա. Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է. կազմակերպության վարորդին ուղարկում ենք հերթական արձակուրդ, նրա պարտականությունները պետք է դնենք նույն կազմակերպության այլ վարորդի վրա: Արդյո՞ք պետք է փոխարինող վարորդին ծանուցել այդ մասին և կազմել համաձայնագիր: Կանխավ շնորհակալություն:

Ձեռագործ զարդերի առցանց վաճառք

Լուսինե. Բարև Ձեզ: Ցանկանում եմ իմ կողմից, տնային պայմաններում պատրաստված, ձեռագործ զարդերը (ոչ մետաղական, ոչ թանկարժեք) վաճառել համացանցով (հավանաբար ինստագրամյան էջով): Խնդրում եմ ասել. 1. Պարտադի՞ր է հաշվառվել/գրանցվել որպես Ա/Ձ, թե՞ ոչ։ 2. Եթե այո, ապա ի՞նչ հարկեր/տուրքեր/վճարներ են առաջանալու։ Նախապես շնորհակալ եմ:

ՏՏ ոլորտի ծառայությունների մատուցում

Անի. Բարև Ձեզ, հարգելիներս։ Խնդրում եմ օգնեք՝ ցանկանում ենք ՍՊԸ բացել Հայաստանում, որը ՏՏ ոլորտի ծառայություններ է մատուցելու ոչ ռեզիդենտ կազմակերպությանը, որը Հայաստանում մշտական հաստատություն չունի: Հարց 1. ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափ կկիրառվի՞ արդյոք։ Հարց 2. ՏՏ ոլորտի արտոնությունից կարո՞ղ ենք օգտվել, եթե աշխատակիցների թիվը լինի 1։