Տրված վերջնահաշվարկի հետ կապված

Հայկ. Բարև Ձեզ։ Այսպիսի իրավիճակ է առաջացել, կօգնե՞ք հասկանամ: Աշխատակիցը որոշել էր ազատվել աշխատանքից, դիմում էր ներկայացրել, որի հիման վրա նրան փոխանցել եմ վերջնահաշվարկ, սակայն չեմ տվել հարկայինին ազատման հայտը, քանի որ 3 օր ժամանակ կա: Հիմա փոշմանել է, ուզում է շարունակել աշխատելը: Խնդիրներ կունենա՞նք, եթե չազատեմ, իսկ վերջնահաշվարկի գումարը ձևակերպեմ որպես աշխատավարձի կանխավճար: Այսինքն՝ բանկի քաղվածքում վերջնահաշվարկ բառը ինչ-որ խնդիր կառաջացնի՞: Շնորհակալություն։

ՀԾ-ում ստացված հաշիվների ձևակերպում

Էլինա. Հարգելի հաշվապահներ, սկսնակ եմ, խնդրում եմ օգնեք։ Նախապես ասեմ, դիմել եմ ՀԾ սպասարկում։ Հարցս հետևյալն է. ինչպե՞ս են ցույց տալիս ՀԾ-ում մատակարարի անունից դուրս գրված հաշիվները։ Ի՞նչ քայլեր պիտի անեմ, որ ծրագրում դուրս գրված հաշվի ԱԱՀ համընկնի ձև 260-ի հաշվարկի հետ։ Ես ստացած հաշիվներս նեմուծել եմ ինվոյսինգից և դրանց հիման վրա ձևավորել եմ "ստացած ծառայություն" և մատակարարի անունը, որը հաշիվը ներմուծելուց իմ կազմակերպության անունն է, փոխեցի մատակարարի անունով, բայց ԱԱՀ-ի հաշվարկը չի համընկնում։ Նկարագրած գործողությունը ձևավորում է 260-ի հաշվարկի դեբետները 18-րդ վանդակի։ Ինչպե՞ս ձևավորել 10 վանդակի կրեդիտները։ Կանխավ շնորհակալ եմ օգնության համար։

Առանց փաստաթուղթ ձեռքբերում

Արամ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ընդհանուր հարկման դաշտում աշխատող ՍՊԸ-ն կատարել է շուկայից ձեռքբերում՝ առանց փաստաթղթի, որի համար վճարել է 20 տոկոս եկամտային հարկ: Արդյո՞ք տվյալ ծախսը շահութահարկի հարկման բազայի որոշման ժամանակ կարելի է ներառել նվազեցնումների մեջ։

Մաքսային հայտարարագիր

Ալբերտ. Ֆինանսատնտեսական ոլորտի, հարգելի մասնագետներ. մաքսային հայտարարագրի էլեկտրոնային տարբերակը կազմելու ՀՍՏԱԿ ՈՒՂԵՑՈՒՅՑ, ցավոք, գոյություն չունի: Առկա է, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳ, որը որոշակիորեն բացահայտում է էլեկտրոնային հայտարարագիր լրացնելու ձևը, սակայն ոչ ամբողջական և լիարժեք: Առկա են որոշակի տարբերություններ, ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԻ և Մաքսային հայտարարագրի էլեկտրոնային տարբերակի ձևի միջև, որը որոշակի անորոշություն է ստեղծում: Կարո՞ղ եք օգնել մաքսային հայտարարագրի էլեկտրոնային տարբերակ կազմել: Նույն խնդիրն առկա է ԲՏԱ Նախարարությունից կապի միջոցի ներմուծման համար անհրաժեշտ լիցենզիա ստանալու համար, հայտի էլեկտրոնային տարբերակի և այդ հայտի լրացման ուղեցույցում առկա տեղեկատվության միջև։

Ինչպե՞ս հաշվել աշխատավարձ

Աննա. Բարև ձեզ։ Կասեք՝ ինչպե՞ս հաշվեմ աշխատավարձը, երկու երրորդով ապրիլի 1-ից մինչև 25-ը, իսկ 25-ից ամբողջ աշխատավարձը մինչև 30, այսինքն՝ 5 աշխատանքային օր աշխատավարձ, մնացածը 2/3-ով 67 200 աշխատավարձ։

Գործունեության դադարեցում

Հայկ. Հարգելի կոլեգաներ, բարև ձեզ։ Հարցս հետևյալն է. ՍՊԸ-ն մեկ ամսից անորոշ ժամկետով դադարեցնում է իր գործունեությունը, բոլոր աշխատկիցներին, այդ թվում և տնօրենին պատրաստվում ենք ազատել աշխատանքից։ Ինչպե՞ս վարվենք մեր մեկ աշխատակցի դեպքում, եթե նա գտնվում է երեխայի խնամքի մասնակի վճարովի արձակուրդում, պատրաստվում է մայրանալ երկրորդ անգամ՝ ներկայացնելով 2022թ. նոյեմբերին նոր անաշխատունակության թերթիկ: Շնորհակալ կլինել կարդալ ձեր խորհուրդները կամ օրեսդրական կետեր, եթե այդպիսիք կան.... Կանխավ շնորհակալ եմ։ Հարգանքներով՝ Հայկ

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Էմիլյա. Կազմել գործառնությունների ձևակերպումները. 1. Հաշվարկվել է ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածությունը, որոնք օգտագործվում են վարչական նպատակով՝ 45 000 դրամ: 2. Մուտքագրվել է կազմակերպությունում ներստեղծված ոչ նյութական ակտիվը 450 000 դրամ: 3. Կատարել վարժության պահանջները, Կազմակերպությունը 2013թ. օգոստոսի սկզբին ձեռք է բերել տեղակայում պահանջող սարքավորում, վճարելով հաշվարկային հաշվից 550 000 դրամ, գումարած ԱԱՀ-ն: Տրանսպորտային կազմակերպության կողմից կատարվել է այդ սարքավորման տեղափոխման աշխատանքը, որի համար կազմակերպությունը պարտավորվել է վճարել 60 000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ: Սարքավորման տեղակայումը կատարվել է տնտեսվարական եղանակով և տևել է 2 ամիս: Տեղակայման համար ծախսվել են նյութեր` 30 000 դրամի, հաշվարկվել է աշխատավարձ` 40 000 դրամի չափով: Սարքավորման օգտակար ծառայությունը սահմանվել է 5 տարի, իսկ մնացորդային արժեքը` 37 000 դրամ: Պահանջվում է ձևակերպել սարքավորման ձեռքբերման, տեղակայման և շահագործման հանձնման գործառնությունները, հաշվարկել դրա մաշվածությունը շահագործման առաջին տարվա համար՝ գծային եղանակով, և որոշել հաշվեկշռային արժեքը այդ տարվա վերջի դրությամբ:

Մայրության նպաստ փոխարինող աշխատողին

Նելի. Բարև Ձեզ։ Արդյո՞ք փոխարինող աշխատողին հասնում է ֆիզարձակուրդ, և արդյո՞ք գործատուն իրավունք ունի ազատել տվյալ աշխատողին մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ավարտը։ Եվ ո՞ր օրենսգրքում կարող եմ տեղեկանալ այս մասին։

Խոտանված արտադրանքի դուրսգրում

Անահիտ․ Հարց 1. Խոտանված արտադրանքի դուրս գրման համար ի՞նչ ձևակերպում պետք է տալ: Մի մասը խոտանվել է արտադրական պրոցեսի ընթացքում, մի մասը վերադարձվել է մատակարարումից հետո: Եվ այդ խոտանված արտադրանքը (քարե բլոկներ) օգտագործվել է արտադրական տարածքի վերանորոգման համար: Հարց 2 - Կհամարվի՞ արդյոք նվազեցվող ծախս շահութահարկի հաշվարկի ժամանակ: