Ենթավարձակալություն

Հայարփի․ Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք․ շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն, որը իր գործունեությունը ծավալում է ֆիզ. անձից վարձակալած տարածում, ունի պայմանագիր և ամեն ամիս վճարում է 10 % եկամտային հարկ, և պայմանագրով ամրագրված է, որ կարող տալ ենթավարձակալության: Հիմա ամսով ցանկանում ենք տալ, սակայն շաբաթական 2 օր, մեկ այլ ՍՊԸ-ի, միկրոյի դաշտում գործող: Հարցս հետևյալն է․ կարո՞ղ ենք կնքել ծառայության մատուցման պայմանագիր առանց նոտար և կադաստրի գրանցման՝ օրավարձով հանձնելով որպես ստանդարտ գործարք, թե՞ պարտադիր կնքենք ենթավարձակալության պայմանագիր։ Շնորհակալություն

Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր

Ռուզաննա․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի մեջ տոնական օրերը հերթափոխային աշխատողի համար նշում եմ 24ժամ, և իհարկե այդ օրը տեղեկագրում տարբերվում է ոչ տոնականից, սակայն հաշվապահը առաջարկեց այն նշել 48 ժամով, այսինքն՝ կրկնակի՝ արդյո՞ք դա ճիշտ է։ Կանխավ շնորհակալ եմ։

Սխալ դուրսգրված հարկային հաշիվ

Քրիստինե․ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ պետք է անել, երբ շրջ.հարկով աշխատող ԱՁ-ն սխալմամբ ԱԱՀ-ով հարկային հաշիվ է ուղարկել: Կարելի՞ է չեղարկել և հետո հաշվարկային հաշվով ուղարկելուց գրել չեղարկված հաշվի փոխարեն։

Աշխատակիցների որակավորում

Անի․ Հարգելի հաշվապահներ, գուցե ինձ կարողանաք հստակ ասել, թե որտե՞ղ կարելի է որակավորման ուղարկել եռակցման մասնագետին, ինչպես նաև գեներատորների տեխ. սպասարկում իրականացնող անձանց: Կանխավ շնորհակալություն:

Ձևակերպել ՀՄ լուծարման հետ կապված գործառնությունները

Աննա․ Կազմակերպությունը լուծարել է հոսքային գիծը, որը այլևս պիտանի չէ հետագա օգտագործման համար։ Հոսքային գծի սկզբնական արժեքը 2 800 000դրամ է, իսկ կուտակված մաշվածությունը 2 500 000դրամ։ Հոսքային գծի ապատեղակայումը կատարվել է այլ կազմակերպության կողմից, որից կատարած աշխատանքի համար ստացվել է հաշիվ 150 000 դրամ գումարով, ներառյալ՝ ԱԱՀ։ Լուծարքից ստացվել են պահեստամասեր 160 000դրամ արժեքով։ Պահանջվում է ձևակերպել հիմնական միջոցների լուծարման հետ կապված գործառնությունները և որոշել լուծարքից շահույթը կամ վնասը։

Հաշվարկել մաշվածությունը գծային եղանակով

Աննա․ Կազմակերպությունը 2013թ․ օգոստոսի սկզբին ձեռք է բերել տեղակայում պահանջող սարքավորում, վճարելով հաշվարկային հաշվից 550 000դրամ, գումարած ԱԱՀ։ Տրանսպորտային կազմակերպության կողմից կատարվել է այդ սարքավորման տեղափոխման աշխատանքը, որի համար կազմակերպությունը պարտավորվել է վճարել 60 000դրամ, ներառյալ՝ ԱԱՀ։ Սարքավորման տեղակայումը կատարվել է տնտեսավարման եղանակով և տևել է երկու ամիս։ Տեղակայման համար ծախսվել են նյութեր՝ 30 000դրամ, հաշվարկվել է աշխատավարձ 40 000 դրամի չափով։ Սարքավորման օգտակար ծառայությունը սահմանվել է հինգ տարի, իսկ մնացորդային արժեքը՝ 37 000դրամ։ Պահանջվում է ձևակերպել սարքավորման ձեռքբերման, տեղակայման և շահագործման հանձնման գործառնությունները, հաշվարկել դրա մաշվածությունը շահագործման առաջին տարվա համար գծային եղանակով, որոշել հաշվեկշռային արժեքը այդ տարվա վերջի դրությամբ։

Որոշել լուծարքից շահույթը/վնասը

Աննա. Բարև ձեզ։ Խնդրում եմ տալ հետևյալ հաշվապահական ձևակերպումները․ 1. Լուծարվել է պահեստի շենքը, որի սկզբնական արժեքը 2 500 000դրամ է, իսկ կուտակված մաշվածությունը 1 800 000դրամ։ Շենքը քանդելու համար հաշվարկվել է աշխատավարձ բանվորներին՝ 90 000դրամ, օգտագործվել են նյութեր՝ 8 000դրամ։ Շենքի լուծարքից ստացված պիտանի շինանյութերը գնահատվել են 70 000դրամ և հանձնվել են պահեստ։ Պահանջվում է ձևակերպել շենքի լուծարքի հետ կապված գործառնությունները և որոշել լուծարքից շահույթ կամ վնաս։

Մայրության նպաստի հաշվարկ

Մարիա. Դեկրետից դեկրետ գնալու դեպքում, ինչպե՞ս հաշվել մայրության նպաստը։ Ամսական մաքուր աշխատավարձը կազմում է 210 000 դրամ, առաջին դեկրետից հետո աշխատել է 4 ամիս։ Այսինքն` վերջին 1 տարում ախատել է 4 ամիս, իսկ դրանից առաջ եղել է դեկրետում։

Շրջհարկի հաշվետվություն

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, շրջհարկի հաշվետվության 232 ձևի մեջ հանրային սննդի հետ կապված 6 բաժնում 6.4 կետում լրացվում է միայն e-invoicing-ով ստացված հաշիվների մասով, թե՞ կարելի է նաև ֆիզ. անձից վարձակալությունն էլ ներառել:

ՍՊԸ ձեռք է բերել ՀՄ

Լիանա. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել․ ՍՊԸ կազմակերպությունը հարկվում է ԱԱՀ-ով, 2022թ. հունվարի 5-ին ձեռք է բերել ջերմափչող սարք 50.000դր. արժողությամբ, իսկ հունվարի 27-ին ձեռք է բերել ևս մեկը նույն արժող.: Կարո՞ղ եմ 2-ը միասին ձևակերպել հիմնական միջոց, թե՞ ճանաչեմ ծախս:

Աշխատանքից բացակայություններ

Ռուզաննա․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ եթե աշխատակիցը, որը աշխատում է հնգօրյա դրույքաչափով և պարբերաբար բացակայում է աշխատանքից, արդյո՞ք կարող ենք բացակաները ֆիքսել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի մեջ։ Այսինքն՝ ամսվա կտրվածքով շաբաթական 1 օր (օրինակ՝ ամեն հինգշաբթի) բացակայել է։ Կանխավ շնորհակալ եմ։