Հաշիվ վավերագիր

Ելենա. Բարև Ձեզ։ Հաշիվ վավերագիր եմ լրացնում արտասահմանյան կազմակերպության համար, նշել եմ «ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում ՀՎՀՀ ունենալը պարտադիր չէ» կետը։ Կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը հայերենով լրացրել եմ։ Սակայն «Ծառայության մատուցման ծավալի և վճարման գումարի հաշվարկը» աղյուսակը չեմ կարողանում լրացնել՝ համակարգը չի թողնում։ Ի՞նչն է պատճառը, ի՞նչ պետք է անել։ Կանխավ շնորհակալ եմ։

Աշխատավարձի հետ կապված

Մանե․ Բարև Ձեզ։ Աշխատողի մաքուր աշխատավարձը կազմում է 73 000 դրամ առանց սոց․ վճարի պահման, իսկ մեկ այլ աշխատողինը կազմում է 71 000 դրամ սոց․ վճարը պահված։ Կուզենայի իմանալ՝ կարո՞ղ եմ դրույքը այնքանի հասցնել, որ տվյալ աշխատողը նույնպես 73 000 դրամ ստանա։

Վերջնահաշվարկ

Լորաննա Առաքելյան․ Բարև Ձեզ։ Ընդունվել եմ աշխատանքի 2018թ․ հունվարի 23-ին, օգտվել եմ բոլոր ամենամյա արձակուրդներից, ստացել եմ նվազագույն աշխատավարձ մինչև 2019թ․։ Դրանից հետո վարձատրվել եմ 0,75 դրույքաչափով առ այսօր։ Նախավերջին արձակուրդս եղել է 2021-ի օգոստոսի 23-ին։ Անհրաժեշտությունից ելնելով 2022-ի ամենամյա արձակուրդս վերցրել եմ ապրիլի 1-ից և ստացել արձակուրդային։ Մայիսի 2-ով ուզում եմ աշխատանքից ազատման դիմում գրել։ Ինչպե՞ս է հաշվարկվելու վերջնահաշվարկը։

Ներմուծման հետ կապված

Գրիգոր․ Բարև Ձեզ։ մի քանի հարց ունեմ. 1) երկքաղաքացիություն ունեցող անձը (ՌԴ և ՀՀ), որը ՌԴ-ում ունի ԱՁ, կարո՞ղ ՀՀ-ում է բացել ԱՁ: 2) ԵՏՄ-ից ներմուծման դեպքում մաքսային վիճակագրական հաշվեվությունը ներկայացնելու համար որտեղի՞ց ստանանք ծածկանուն և գաղտնաբառ և էլեկտրոնային եղանակով հնարավո՞ր է դա: 3) Ներմուծման դեպքում բացի հայտարարագիր, հայտարարություն և մաքսային վիճ. հաշվետվություն, շրջ. հարկի կամ ԱԱՀ-ի, ուրիշ ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնենք: Խնդրում եմ վիճ. վարչության հաշվետվության մասին մանրամասն գրել (խոսքս լրացման կարգի մասին չէ, այլ թե ինչպե՞ս գրանցվել, ուղարկել): 4) Կարո՞ղ ենք արդյոք արտադրանքը վաճառել միայն հաշիվ դուրս գրելով, այդ թվում ֆիզիկական անձանց և մինչև 300 000 դրամի իրացման դեպքում վճարումը ընդունել դրամարկղով (դրամարկղի մուտքի օրդերով)։ Շնորհակալություն:

Դեկրետից դեկրետ

Դիաննա․ Բարև Ձեզ, հարգելի հաշպապահներ։ Հարցս հետևյալն է՝ անձը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում՝ 09.03.2020_27.12.2022թ., այդ ընթացքում՝ 11.04.22_02.02.2025թ. ձևակերպում ենք երկրորդ երեխայի խնամք՝ տալով հրաման՝ դիմումի համաձայն։ Հարկայինում ինչպե՞ս դա գրանցել, որպեսզի աշխատողը չտուժի։

Պահանջվում է լուծարել հաստոցը հաշվեկշռային արժեքով

Գագիկ․ Կազմակերպությունը ձեռք է բերել հաստոց 250.000 դրամի չափով (առանց ԱԱՀ): Ձեռք բերված հաստոցը տեղակայելու համար պահեստից բաց են թողվել 20.000դրամի չափով նյութեր: Հաստոցը հանձնվել է շահագործման: Շահագործումից 6 ամիս անց հաստոցը շարքից դուրս է եկել և լուծարվել է: Հաստոցի տարեկան մաշվածությունը 80.000 դրամ է: Պահանջվում է լուծարել հաստոցը հաշվեկշռային արժեքով և տալ բոլոր ձևակերպումները:

Վաճառք ցույց չի տրվել

Վարդուհի․ Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ խորհրդով և փորձով կիսվեք: Մարզում ՍՊԸ-ն աշխատում է միկրոյով, հացի արտադրամաս է, աշխատել են, ձեռքբերումները ցույց են տվել, իսկ վաճառք ոչ մի տեղ չի երևացել։ Ի՞նչ հետևանքներ կառաջանա և ինչպե՞ս կարելի է ինչ-որ կերպ շտկել։

“Դայակ պետության աջակցությամբ” ծրագրի հաշվետվություն

Մարի․ Հարգելիներս, եթե որևէ մեկդ դայակի հաշվետվություն հանձնել եք, խմդրում եմ օգնեք: Դայակը որպես աշխատող գրացնվել է 2021թ․ սեպտեմբերից, ունի ՀՎՀՀ, որպես լիազոր գրանված է հարկայինի էջում: Բայց հաշվետվության 163 ձևում չգիտեմ, որ տողում ինչ թիվ գրեմ։ Խնդրում եմ՝ ուղղություն ցույց տաք: Նախապես շնորհակալ եմ:

E-invoicing ծրագրի հետ կապված

Դիանա․ Բարև ձեզ։ Ի՞նչ-որ մեկը գիտի ինչից ա, որ e-invoicing-ում հարկային հաշիվներ բաժնից ոչինչ չի լինում լրացնել, չի բացում առհասարակ մնացած դուրս գրված հաշիվներ և այլ բաժիններ լինում ա բացել, ծրագիրը ջնջեցի և նորից ներբեռնեցի, սակայն չկարգավորվեց։

Ծառայության կանխավճար

Արուս․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Շինարարության ոլորտում աշխատող ՍՊԸ-ն, որը գործում է միկրոձեռնարկատիրության ոլորտում, ստացել է կանխավճար ծառայության դիմաց, որի նպատակ դաշտում գրվել է <<Ապրանքի դիմաց>>։ Արդյո՞ք դա կարող է խնդիրներ առաջացնել ՍՊԸ-ի համար։

Հաշվապահի որակավորման քննություն

Հարգելի հաշվապահներ, ես հաշվապահի փորձ ունեմ, ցանկանում եմ գլխավոր հաշվապահի համար դիմել, բայց նախ գիտելիքներս խորացնել։ Հիմա ի՞նչ խորհուրդ կտաք՝ պարապել որակավորման համար և հանձնել 6 քննություն, թե՞ որևէ հաշվապահական կազմակերպության դասընթացների հաճախել։ Արդյո՞ք որակավորումը աշխատանք փնտրելիս գործատույի կողմից դիտվում է որպես առավելություն։

Սոցիալական վճար

Սեդա․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես ֆիզարձակուրդի մեջ եմ, աշխատել եմ դեղատանը, որը ԱՁ միկրոձեռնարկություն է։ Հիմա երեխան 8 ամսական է դառնում, ինձ այդ դեղատան հաշվապահն ասում է, թե իմ հարկի գումարը՝ 3 000 դրամը, այսուհետ պետք է ես վճարեմ, մինչ այդ գործատուն էր վճարել, դա այդպե՞ս է։

Համատեղությամբ աշխատանքի դեպքում

Կիմա․ Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ ճի՞շտ է, որ համատեղությամբ աշխատանքի դեպքում մայրության նպաստը պետք է վճարի հիմնական աշխատավայրի գործատուն։ Այդ դեպքում ինչպե՞ս պետք է հարկային հաշվետվությունը լրացնի այն գործատուն, ով չունի մայրության նպաստի թերթիկը։ Շնորհակալություն։

Ա/Ձ աշխատում է շրջհարկով

Մարի․ Հարգելիներս, հարցս հետևյալն է. Ա/Ձ գրանցվել է 2022թ․ փետրվարի 3-ին: Շրջհարկով աշխատելու հայտարարություն տվել է: Դեռ ՀԴՄ չունի, հետևաբար վաճառք չի իրականցրել, չունի մինչև այսօր որևէ հասույթ: Խնդրում եմ ասեք՝ եռամսյակային հաշվետվություն ունի՞ հանձնելու, թե՞ ոչ։ Կխնդրեմ մի քիչ մանրամասնել։