Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկի ինքնաշխատ լրացում

Մելինե․ Բարև ձեզ: Հանձնում եմ Միասնական հաշվարկ ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի հաշվետվությունը, և հնարավո՞ր է տվյալների թարմացման ժամանակ՝ 18. ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքներ և ծառայություններ, տողր սխալ տվյալներ ցույց տա:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հաշվետվություններն ուղարկվել են հետին ամսաթվով

Լիաննա․ Հարգելի հաշվապահներ, հարց ունեմ. ՍՊԸ-ն գրանցվել է 2021թ․-ի սեպտեմբերին և ոչ մի գործունեություն չի ծավալել, չի ուղարկվել նաև տնօրենի գրանցման հայտը, ԱԱՀ-ի զրոյական հաշվարկները։ Հիմա 2022 թվականի փետրվարին այս բոլորը արվել է, տնօրենը գրանցվել է հետին ամսաթվով և ուղարկվել բաց թողնված զրոյականները, նաև եկամտային հարկի։ Հիմա նշանակվել է վարչական վարույթ` եկամտային հարկի հաշվարկը ուշացնելու համար։ Ի՞նչ չափի տույժի մասին կարող է խոսք լինել, կիսվեք ձեր փորձով։ Շնորհակալություն։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ֆինանսական վիճակի հաշվետվություն

ԳՈՌ. 31.12.2013թ. դրությամբ ընկերության ոչ ընթացիկ ակտիվների վերաբերյալ առկա է հետևյալ տեղեկատվությունը՝ hիմնական միջոցներ սկզբնական արժեք $860 000, կուտակված մաշվածություն $397 000, 2014թ. ընթացքում վաճառվել է սարքավորում, որի հաշվեկշռային արժեքը $37 000 էր, սկզբնական արժեքը $80 000, և վաճառվել էր $49 000-ով: Տարվա ընթացքում ձեռք է բերվել նոր սարքավորում՝ $180 000 սկզբնական արժեքով: Ընկերության մաշվածության հաշվառման քաղաքականությամբ հիմնական միջոցի ձեռք բերման տարում մաշվածությունը հաշվառվում է ամբողջ տարվա համար, իսկ օտարման տարում մաշվածություն չի հաշվարկվում: Մաշվածությունը հաշվարկվում է գծային մեթոդով՝ 10% դրույքաչափով: Հիմնական միջոցները ի՞նչ գումարով կարտացոլվեն 31.12.2014թ. ֆինանսական վիճակի հաշվետվությունում։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային դաշտի ընտրություն

Լիլիթ․ Խնդրում եմ օգնեք։ Ստեղծել ենք թղթե խաղ, որը պետք է տանք տպագրության ու հանձնենք խանութներին։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հարկատեսակով պետք է գործի։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որոշել ակտիվի սկզբնական արժեքը

ԳՈՌ․ Ընկերությունը ձեռք է բերում հիմնական միջոց 1 000 000 դրամ արժեքով` տեղափոխման համար ծախսելով 500 000 դրամ: Տեղակայման համար ծախսել է նյութեր 300 000 դրամի, հաշվարկել է աշխատավարձ 100 000 դրամ։ Պահանջվում է տալ համապատասխան ձևակերպումները և որոշել ակտիվի սկզբնական արժեքը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի մայրության նպաստը

Արմիդա․ Բարև ձեզ։ Ինչքա՞ն կկազմի մայրության նպաստը, եթե աշխատողը աշխատել է 10 ամիս, որից 5 ամիսը ստացել է 45 000դրամ կեղտոտ աշխատավարձ, 5-ը՝ 100 000դրամ կեղտոտ աշխատավարձ։ ՍՊԸ-ն, որտեղ աշխատել է միկրոյի հարկման դաշտում է աշխատում։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Նպաստի արտացոլում հաշվետվության մեջ

Արման․ Բարև ՁԵզ: Ո՞վ կասի, եթե բյուլետենը բերվել է 2 տարբեր ամիսների համար, եկամտայինի մեջ ո՞ր ամսվա համար ցույց տամ։ Կարո՞ղ եմ առաջին ամսով ամբողջը ցույց տալ, թե՞ ոչ։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվեգրման ո՞ր տարբերակն է ճիշտ

Արմեն․ Հարգելի հաշվապահներ, ստանդարտների տեսանկյունից վարկի/փոխառությունների %-ների հաշվեգրման ո՞ր տարբերակն է ավելի ճիշտ՝ օրական, թե՞ ամսական կամ տարեկան։ Խոսքը վերաբերում է 516 հաշվին։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՏՏ ոլորտի արտոնություններ

Ամալյա․ Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել՝ ՍՊԸ աշխատում է շրջանառության հարկով և օգտվում է ՏՏ ոլորտի եկամտային հարկի արտոնությունից: Արդյո՞ք ավելանում է աշխատողի զուտ աշխատավարձը այդ արտոնության հետևանքով, եթե չնվազեցնել անվանական աշխատավարձը, և առհասարակ ինչպե՞ս օգտագործել արտոնությունից ստացված գումարը: Կա՞ն արդյոք սահմանափակումներ: Որտե՞ղ կարող եմ կարդալ այդ մասին։ Խնդրում եմ հղում տալ։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին ամսական աշխատավարձ

Բարև ձեզ։ Եթե կինը անհատ ձեռներեց է և համատեղությամբ աշխատում է նաև այլ ընկերությունում, ապա նպաստի հիմք հանդիսացող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է այդ ընկերության միջին ամսական աշխատավարձին ավելացրած, որպես ԱՁ 43038 դրամ (նվազագույն աշխատավարձի 50%-ը)։ Ճի՞շտ եմ հասկացել, այո։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Արտահանում վերամշակման համար

Լաուրա․ Բարև ձեզ: ԱՁ-ն իր պատրաստած կավե արձանիկները ուղարկում է ՌԴ՝ արձանիկները ներկելու ու ստեղծագործական այլ աշխատանքներ կատարելու համար: Հաշվառման տեսանկյունից արտահանումը ծառայություն ստանալու համար ի՞նչ ընթացակարգերով է կատարվում։
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արտահանում ՌԴ

Նարեկ․ Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ապրանք է արտահանելու ՌԴ, խնդրում եմ ուղղորդել փաստաթղթավորման առումով ի՞նչ փաստատթղթեր պետք է պատրաստել, և պե՞տք է հանձնել վիճակագրական ձևը և հարկային հայտարարաություն, հայտարարագիրը։ Կանխավ շնորհակալ եմ։