Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի հետ կապված

Արմինե. Բարև Ձեզ։ Ես մի հարց ունեմ, որ մի քանի ամիս է փնտրտուքների մեջ եմ և հստակ պատասխան չեմ կարողանում իմանալ։ Հարցս հետևյալն է. հունվարի 21-ից ես ֆիզարձակուրդի մեջ եմ։ Միաժամանակ աշխատել եմ 2 դպրոցում։ Մի դպրոցում փոխարինող եմ եղել, մյուսը՝ հիմնական աշխատավայրս է եղել։ Ես, որ ֆիզարձակուրդ գնացի, ինձ ասացին, որ 2 դպրոցից էլ ստանալու եմ արձակուրդային գումարս (նախածննդյան և հետծննդյան)։ Այդպես էլ եղավ։ Բայց հիմա ես փաստի առաջ եմ կանգնել, խնդիրը նրանումն է, որ փոխարինող դպրոցի հիմնական աշխատողը եկել է և ես ազատվել եմ այդ դպրոցից։ Հիմա պետությունն ուզում է ինձնից գանձելու այդ դպրոցի տրված գումարը։ Ասեմ, որ փոխարինող դպրոցի ժամաքանակն ու աշխատավարձի չափը փոխանցվել է հիմնական աշխատավայր։ Եվ ուզում եմ իմանալ՝ արդյո՞ք դա ճիշտ է, որ պետք է ինձնից գանձեն փոխարինող դպրոցի գումարը։
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Պե՞տք է գրել հարկային հաշիվ

Գայանե․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք այս հարցում։ Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով։ Ունենք դիսպենսերներ, որոնք անհատույց տալիս ենք հիվանդանոցներին։ 1․ Պե՞տք է գրեմ հարկային հաշիվ։ 2․ Խնդրում եմ՝ գրեք հաշվապահան ձևակերպումերը։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ձեռքբերում ֆիզ․ անձից

Լիաննա․ Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ Ով ՊԱՐԶ լեզվով կբացատրի եկամտային հարկի մասին օրենքից այս դեպքերը։ 1) Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ֆիզ․ անձից ձեռք է բերել ավտոմեքենա (10, թե՞ 5 տոկոս պետք է վճարի)։ 2) Այդ նույն մեքենան վաճառում է ա) 365 օրվա ընթացքում բ) 365 օրը լրանալուց հետո։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ծախսի հիմնավորում

Անահիտ․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Վարձակալության և չհիմնավորված ծախսերի համար վճարված եկատմտային հարկը շահութահարկի հարկման բազայից որպես ծախս նվազեցվու՞մ են, թե՞ ոչ։ Դա համարվու՞մ է չփոխհատուցվող հարկ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Օնլայն առևտուր

Վաչե. Ողջույն բոլորիդ։ Ցանկանում եմ գրանցել ՍՊԸ օնլայն կոմերցիայով զբաղվելու համար։ Խնդրում եմ՝ հաշվապահ մասնագետներ, ովքե՞ր կօգնեն ինձ ողջ ընթացքում, ՍՊԸ գրանցման ինչպես նաև հետագա հաշվապահության վարման համար, թողեք հեռածոսահամար, ես կկապվեմ ձեզ հետ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել վերջնահաշվարկը

Հայկուշ․ Եթե փոխարինող ուսուցիչը աշխատել է ժամավարձով՝ 14.03.22թ․-ից մինչև 28.03.22թ․-ը, ինչպե՞ս հաշվարկել վերջնահաշվարկը և այդքան օրվա աշխատավարձը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Ազատման նպաստը լուծարման դեպքում ինչպե՞ս հաշվել՝ միջինը 12 ամիսների ընդհանուր գումարի մեջ արձակուրդի, բյուլետենի, խրախուսում, պարգևատրվումները հաշվու՞մ են, և 12 ամիսներ գումարը գումարում են, բաժանում 12 ու իմանում միջին կեղտոտ թիվը։ Կօգնե՞ք։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԿ հանգանակություն է ստացել

Իրինա․ Բարև ձեզ։ Եթե ՀԿ-ն հանգանակություն է ստանում ու մի երկու բանկային ծախս կատարում, տնօրեն գրանցելը պարտադի՞ր է, և արդյո՞ք կարող ենք տնօրենի հետ կամավոր աշխատանքի պայմանագիր կնքել։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Դրամարկղում կանխիկ դրամի մնացորդ

Հերմինե․ Հարգելի գործընկերների, առևտրային կազմակերպությունը իրավունք ունի՞ պահել դրամարկղում մնացորդ, թե՞ պիտի մուտքագրի հաշվարկային հաշիվ բանկում, և ի՞նչ ժամկետում։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պետք է հաշիվ գրել

Անի․ Բարև Ձեզ: ԱԱՀ վճարող ՍՊԸ-ն ծառայություններ է մատուցել Ոչ ռեզիդենտ կազմակերպությանը, որի դիմաց վճարել է ոչ ռեզիդենտը: Պարտքը մարվել է, սակայն Արտարժույթի կուրսի տատանման հետևանքով առաջացած վնասը փակելու նպատակով ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ցանկանում է գումար փոխանցել: Հարցը. Հաշիվ պե՞տք է գրել, թե՞ ոչ: Ինչպիսի՞ հարկեր կառաջանան։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հիմնական միջոցը վնասվել է

Աստղիկ․ ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ն 2021թ. մարտ ամսին ձեռք է բերել հիմնական միջոց, էքսկավատոր, որը հունիս ամսին անհայտ պատճառով վառել են: Խնդրում եմ ինձ օգնել․ քանի՞ ամսվա մաշվածք կարող եմ ծախս հաշվել: Կորստի դեպքում կարո՞ղ եմ ամբողջությամբ ծախս հաշվել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահաբաժնի արտացոլում հաշվետվության մեջ

Լիլիթ․ Բարև ձեզ: Միկրոյի դաշտում աշխատող ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենին տրվող շահաբաժինը ո՞ր հաշվետվությամբ պետք է ցույց տրվի՝ 163, թե՞ 165։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակցի փոխարինում

Տիգրան․ Այսպիսի հարց է հետաքրքրում․ եթե աշխատողը գործուղվում է նույն կազմակերպության այլ տարածքային ստորաբաժանում և փոխարինում է իրենից ավելի բարձր աշխատավարձ ստացող, բայց հավասար պաշտոն զբաղեցնող պաշտոն, ապա տվյալ դեպքում՝ գործատուն պարտավո՞ր է այդ ընթացքում փոխարինողին վճարել նույն աշխատավարձը՝ ում փոխարինում է տվյալ աշխատակիցը, թե՞ քանի որ պաշտոնները հավասար են, կարող է և չվճարել։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մանկավարժին տրվող ամենամյա արձակուրդ

Ժասմենա․ Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ մանկավարժը կարո՞ղ է ամենամյա արձակուրդ գնալ ոչ թե սովորողների ամառային արձակուրդների ժամանակ, այլ մյուս ամիսներին։ Կարո՞ղ է չվճարվող արձակուրդից անմիջապես հետո գնալ ամենամյա արձակուրդ։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Գոռ․ Բարև ձեզ։ Ես աշխատում եմ քաղիրավական պայմանագրով, մեկ այլ տեղ մշտական աշխատանք են առաջարկել։ Եթե ես խզեմ պայմանագիրը, ես կստանա՞մ իմ գումարը, թե՞ ոչ։