Իրական շահառուների հայտարարագիրը կրկին պե՞տք է հանձնել

Կարինե․

Բարի օր, խնդրում եմ, կասե՞ք՝ եթե ՍՊԸ-ն գրանցվել է նոյեմբերին, ԻՇ հայտարարագիրը հանձնել եմ, 2025թ-ի համար նորից պիտի՞ հանձնեմ տարվա սկզբից։

Միկրոձեռնարկատիրության սահմանափակումներ 2025թ․

Արմեն․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ տրամադրել ամբողջական ցանկը, կամ օրենքի հղումը, թե որ գործունեությունները չեն կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ 2025թ․ հունվարի 1-ից։ Նախապես շնորհակալություն։

Մսի վաճառքի բաժին խանութում

Անահիտ․

Նոր բացվող սուպերմարկետ է, աշխատելու է ԱԱՀ-ով։ Մսի վաճառքի համար տարածք է տրամադրվելու շրջհարկով աշխատող ԱՁ-ի, որի վաճառած ապրանքը պետք է անցնի մեր ՀԴՄ-ով։ Կասե՞ք՝ ինչպե՞ս է նման դեպքերում արվում, որպեսզի տվյալ ԱՁ-ի հասույթը չխառնվի սուպերմարկետի հասույթի հետ։

Արդյո՞ք ԱՁ կհամարվի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Թաթուլ․

Հարգելի գործընկերներ,

  1. Ա/Ձ-ն կատարում է երեխաների հետ լոգոպետական և շտկողական աշխատանքներ: 2025թ. հունվարի 1-ից կարո՞ղ է միկրոյով աշխատել:
  2. Իսկ եթե Ա/Ձ զբաղվում է օտար լեզուների ուսուցմամբ (լեզվի կենտրոն), կարո՞ղ է 2025-ին միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատել:

Էլեկտրոնային դրամարկղային գիրք

Աննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Էլեկտրոնային դրամարկղային գրքի հետ կապված․ հունվարից ՍՊԸ-ն ունեցել է ՀԴՄ-ով գործարքներ, ունի գրանցված էլեկտրոնային դրամարկղային գիրք, սակայն չեն կատարվել որևէ գրանցումներ, այդյո՞ք դա խախտում չէ, և ինչպե՞ս կարող եմ ուղղել և ինչպե՞ս կատարեմ հետագա գրանցումները։ Եվ ես նաև նայել եմ դրամակղային գրքի ամիսը և սեղմել որոնել կոճակը, եթե ոչինչ չկա, դա նշանակու՞մ է, որ ոչ մի գրանցում նախկինում չի եղել։ Շնորհակալություն։

ԱՁ բանկային հաշիվ

Լիլիթ․

Բարև Ձեզ։ Պարտադի՞ր է, որ ԱՁ-ն ունենա հաշվարկային հաշիվ, եթե բոլոր փոխանցումները արտասահմանից են, իսկ հաշիվները համակարգով կանոնավոր դուրս են գրվում և հարկերը վճարվում։ Խնդիր կառաջացնի՞ այն փաստը, որ փոխանցումները անձնական հաշվին լինեն։ Նախապես շնորհակալ եմ։

Գործունեություն Wildberries հարթակում

Աննա Ջուլհակյան․

Ես Ա/Ձ-ով ուզում եմ Չինաստանից ապրանք տեղափոխել Wildberries-ի Ռուսաստանի պահեստ էնտեղից վաճառելու համար, խնդրում եմ ինձ ասել.

  1. Ապրանքը գնելու եմ բայերի միջոցով, իրենց ես փոխանցում եմ անում ֆիզիկական անձի հաշվից իրենց տրամադրած ֆիզիկական անձի հայկական հաշվեհամարին ու տրամադրում են մի փաստաթուղթ, որի վրա գրված է Order և ներառված է ինֆորմացիա իրենց կազմակերպության մասին, նշվում է իմ անուն ազգանունը, հեռախոսահամրը և ինֆորմացիա ապրանքների մասին, այս փաստաթութղթը բավակա՞ն է մեզ մոտ` Հայաստանում հարկայինին ներկայացնելու համար
  2. Այս փաստաթուղթը ես որտե՞ղ եմ կցելու, ներկայացնելու եմ ամսական հաշվետվությա՞ն մեջ, թե՞ այլ տեղ
  3. Wildberries-ից ինձ փոխանցված գումարները ինչպե՞ս են ձևակերպվելու հարկայինում, ու ինչպե՞ս եմ Ա/Ձ-ի հաշվից կանխիկացնելու կամ օգտագործելու այդ գումարները։

Ֆիզ. անձը սարքավորում է վաճառում ՍՊԸ-ին

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ, Ֆիզ․ անձը սարքավորում է վաճառում ՍՊԸ-ին։ Ի՞նչ թղթաբանություն է պետք անել, ի՞նչ հարկեր են առաջանում, ինչպե՞ս պետք է կատարի ֆիզ․ անձը հարկի վճարումը, եթե չի կարող հաշիվ գրել որպես ֆիզ անձ, իսկ ՍՊԸ-ն ցանկանում է փոխանցում անել (գումարը մեծ է 300,000դր-ից)։

Բանկի միջնորդավճարների արտացոլում հաշվետվություններում

Աննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, բացել եմ ՍՊԸ, որն աշխատում է հարկման ընդհանուր համակարգում և թերևս փաստացի գործունեություն չի իրականացնում։ Ստացել եմ փոխառություններ և այդ ընթացքում բանկի կողմից, քանի որ բացել եմ հաշիվ և այլն, գանձել են որոշակի ծառայության վճարներ։ Հարցս հետևյալն է․ արդյո՞ք ԱԱՀ-ի հաշվետվությունների մեջ իմ կողմից պետք է նաև այդ գումարները ներառվեին, ՍՊԸ-ն բացվել է սեպտեմբերին։ Եվ նաև հետագայում շահութահարկի հաշվետվության մեջ արդյո՞ք պետք է ներառեմ այդ վճարումները։ Կանխավ շնորհակալություն։

ՀՄ մաշվածության հաշվարկ ընդհանուր հարկման դաշտ անցնելու ժամանակ

Գևորգ․

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք ճիշտ եմ կատարել հաշվարկը: Կազմակերպությունը 11.08.2022-ին շրջանառության հարկի համակարգից անցել է ընդհանուր հարկման համակարգ: 19.04.2022-ին ձեռք է բերել հիմնական միջոց 30 մլն դրամ արժողությամբ, 8 տարի (96 ամիս) օգտակար ծառայության ժամկետով: Համաձայն հարկային օրենսգրքի 264-րդ հոդվածի ընդհանուր հարկման կարգում մաշվածությունը կսկսվի հաշվարկվել 01.09.2022-ից, հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքը կլինի 28 626 712 դրամ, օգտակար ծառայության մնացորդային ժամկետը՝ 92 ամիս:

Արձակուրդայինի հաշվարկ

Անի․

Վարչական անձնակազմի աշխատակցուհին, որի նախորդ տարվա համախառն եկամուտը կազմել է 2.800.000, մեկնում է արձակուրդ։ Ամիսներից մեկում եղել է հիվանդության մեջ 20 աշխատանքային օր, որի համախառն եկամուտը կազմել է 300.000 ։ Ամիսներից մեկում եղել է հերթական արձակուրդի մեջ, որի եկամուտը կազմել է 350.000։ 60 օրացուցային օր գտնվել է չվճարվող արձակուրդի մեջ։ Ամիսներից երկուսում ունեցել է պարգևատրում 120.000 - ական դրամ։ Բացի դրանից դոնորության համար ստացել է գումար՝ 2 ամիս 40.000-ական դրամ։ Որոշել աշխատակցուհու արձակուրդային նպաստի չափը, եթե նա 5 օրյա աշխատանքային շաբաթով աշխատող է ։

Wildberries ստացման կետ

Արփինե․

Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ։ Կասե՞ք՝ Wildberries-ի ստացման կետը ի՞նչ հարկատեսակով է աշխատում, միկրոյո՞վ, թե՞ շրջհարկով, ու, եթե շրջհարկով, այսինքն ամսական բանկային հաշվին ի՞նչքան գումար է փոխանցվում, դա՞ է դիտարկվում որպես շրջանառություն: Նախապես շնորհակալ եմ։

Պայմանագիր օտարերկրյա քաղաքացու հետ

Արմեն․

Բարև Ձեզ։ Օտարերկրացի փորձագետի հետ պետք է կնքվի ծառայությունների մատուցման պայմանագիր 5 օրվա համար։ Ի՞նչ ընթացակարգ է նախատեսվում իրականացնել։ Գրանցման, վճարման կարգը ի՞նչ կարգով է սահմանվում։

Արևային վահանակի տեղադրում

Հերմինե․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Խնդրում եմ ասել՝ արևային վահանակներ տեղադրելուց հետո ԱԱՀ պե՞տք է վճարվի 2025-ից, եթե այո, ապա ինչպե՞ս է դա լինելու, եթե ուղղակի բնակելի սեփական տան տանիքին է դրված, ԱՁ չի, կազմակերպություն չի։ Նախապես շնորհակալ եմ։

Սարքավորման ներմուծում

Դիանա․

Բարև ձեզ։ Խնդրում եմ ասել․ ԱՁ, ով աշխատում է շրջհարկով, ինչ հաշվետվություններ է անհրաժեշտ հանձնել սարքավորում ներմուծելու համար։ Պարտադի՞ր է, որ հարկման ռեժիմը փոխվի ընդհանուր հարկման դաշտ, որ կարողանանք ներմուծել։ Եվ ներմուծման հայտարարագիր և հայտարարություն է՞լ պիտի հանձնենք։ Արտադրության համար է անհրաժեշտ սարքավորումը, ոչ թե վաճառքի: Կանխավ շնորհակալություն: