Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Բաժնետերերը կատարել են ներդրումներ

Լիաննա․ Բարև բոլորին։ Հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց ունեմ։ Հիմանդրել ենք ՍՊԸ, որի կանոնադրությամբ երկու բաժնետերերը 10 000 ական դրամ են ներդրել դրամարկղ, որպես կանոնադրական կապիտալ։ Բացի այդ բաժնետերերը ընկերության գործունեությունը սկսելու համար ներդրել են հիմնական սարքեր, սարքավորումներ, նյութեր, որոնք կանոնադրությամբ չեն երևում։ Հիմա դրանց ձևակերպումը ի՞նչ փաստաթղթերով պիտի կատարվի, ինչպե՞ս նշվի, թե որ բաժնետերը ինչքան է ներդրել։ Եվ ի՞նչ է նշանակում կանոնադրական կապիտալը մինչև չվճարվի, շահաբաժիններ չենք կարող վճարել։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկերի հաշվեհամարներ

Արուս․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն (ՏՏ), եթե չունի աշխատող, եկամտային հարկը և սոցիալական վճարը կարո՞ղ է վճարել տարվա վերջում 12 ամսվա համար միաժամանակ (60 000 + 60 000), ոչ թե ամեն ամիս (5 000 + 5000)։ Իսկ վճարման հաշվեհամարները որո՞նք են շրջանառության հարկի, եկամտային հարկի և սոցիալական վճարի։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվ ոչ ռեզիդենտին

Ռուզաննա․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ռեզիդենտ կազմակերպությունը կարո՞ղ է ապրանքի մատակարարման հաշիվ դուրս գրել ոչ ռեզիդենտ կազմակերպությանը e-invoicing-ով։ Թեժ գծից ասեցին՝ կարող ես, բայց ես ուզում եմ լսել ձեր կարծիքը և հիմնավորումը։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի մայրության նպաստը

Մերի. Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, ես Ա/Ձ-ի աշխատող եմ: Ըստ աշխատանքային պայմանագրի իմ աշխատավարձ կազմում է 90 000 ՀՀ դրամ: Նշեմ, որ աշխատում եմ որպես մատնահարդար։ Մարտ ամսին պիտի ֆիզարձակուրդի անցնեմ, կհաշվեք` ինչքա՞ն գումար կստանամ: Նշեմ, որ անցած տարվա մայիսին որպես աշակերտ եմ գրանցված եղել, հուլիսից արդեն աշխատող։ Շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ հարկեր

Միլենա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Գեղեցկության սրահը աշխատելու է միկոյով, Ա/Ձ-ն նոր է բացվել։ Ինչպե՞ս գրանցվեմ taxservice-ում, ո՞ր դիմումի ձևն ընտրեմ։ Եվ ԱՁ-ն կարո՞ղ է սոց. վճար չվճարել: ԱՁ-ի տնօրենը ի՞նչ հարկեր է վճարում, եթե ինքն էլ է աշխատում: Նախապես շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Արմինե. Բարև ձեզ։ Կասե՞ք` եթե աշխատողը նույն գործատուի մոտ ընդունվում է 1,5 դրույքով (8+4 ժամ, շաբաթական ստացվում է 60 ժամ): Ըստ օրենքի մինչև 48ժամ է թույլատրվում, ինչպե՞ս է ճիշտ վարվել։ Եվ մյուս հարցը՝ եթե աշխատողն արդեն 2 ամիս է դիմում է ներկայացրել խնամքի արձակուրդի շարունակման (երեխան դեռ 3տ չկա), արդյո՞ք իրավունք ունի գործատուն որոշակի պատճառաբանություններով մերժել աշխատողին, ով ստիպված շարունակում է մնալ (գիտեմ, որ ըստ օրենքի նման արձակուրդի իրավունք ունեցողին արտահերթ են հատկացնում հասանելիք արձակուրդը և անգամ մեկ օր անհարգելի բացակայելու դեպքում պարտավոր են ազատել): Այս դեպքում ևս ինչպե՞ս վարվել։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Անձնագրային տվյալների փոփոխություն

Արմինե. Բարև Ձեզ: 2 ամիս առաջ աշխատող ենք ընդունել, հիմա փոխվել է անձնագրային տվյալները, ի՞նչ պետք է անել: Խնդրում եմ` մանրամասն գրել:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Նարինե. Շենքի մի քանի բնակիչներ վերանորոգել են շենքի իրենց հարկերը և համատիրությանը խնդրում են, որ վերանորոգման վրա ծախսված գումարի չափով անդամավճարներից ազատվեն։ Խնդրում եմ պատասխանել` թե ո՞նց ձևակերպումը ճիշտ տալ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ

Մաշա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությանը արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ սարք, եթե կանխիկով չի աշխատելու, և եթե հնարավոր է՝ ո՞ր դասակարգիչն է կիրառվում սույն գործունեության համար։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջանառության հարկի դրույքաչափեր

Նարեկ. Իրավաբանական և հաշվապահական ծառայություններ մատուցելու դեպքում շրջանառության հարկով հարկվելիս ի՞նչ դրույքաչափով է հարկվելու կազմակերպությունը, և մեկ հարց ևս՝ պատվիրատուի հետ ծառայությունների մատուցման պայմանագիր կապելիս հնարավո՞ր է երկու ծառայությունների համար կնքել մեկ պայմանագիր, թե՞ պետք է իրավաբանականի համար առանձին, հաշվապահականի համար առանձին, կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հաշվապահը աշխատում է համատեղությամբ

Հայկ․ Բարև Ձեզ, խնդրում եմ կասե՞ք՝ եթե հաշվապահը համատեղությամբ աշխատում է ինչ-որ ընկերությունում օրական 2 ժամ հնգօրյա գրաֆիկով, այսինքն շաբաթական 10 ժամ, այս դեպքում կարելի՞ է աշխատանքային պայմանագրում ամսական աշխատավարձը սահմանել մաքուր 30 000 դրամ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն աշխատում էր շրջանառության հարկով

Արթուր․ Բարև Ձեզ։ ԱՁ ն աշխատում էր շրջանառության հարկով, սակայն չի ներկայացրել հայտարարություն և անցել է ԱԱՀ դաշտ, հնարավո՞ր է նորից անցում կատարել շրջհարկի դաշտ, թե՞ ավելի լավա կասեցվի։ Եվ եթե ԱԱՀ ի դաշտում է աշխատում և գյուղացուց երկողմանի գնման ակտով գնում է կանաչեղեն, դրա համար հարկվում է 10%՞ Եվ երրորդ հարցս․ եթե շրջհարկի դաշտում է աշխատել և վերջին եռամսյակն էլ չի ներկայացրել շրջհարկի հաշվետվություն, հիմա էլ անցել է ավտոմատ ԱԱՀ ի դաշտ, ինչպե՞ս պետք է հաշվետվությունները ուղարկել, որ ճիշտ ստացվի։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկ

Բարև Ձեզ, հարգելի հաշվապհներ, ասացեք խնդրեմ՝ ինչպե՞ս է հաշվարկվում անաշխատանակության թերթիկը հերթափոխային աշխատանքի դեպքում, եթե հիվանդության օրերին տաբելի մեջ այդ աշխատողը չկա։