
ԱԱՀ հաշվանցում
ՍԵդա Հախվերդյան.
Բարև Ձեզ: Ընկերությունը խանութից գնել է մարդատար ավտոմեքենա, դրա ԱԱՀ-ն ինչպե՞ս է հաշվանցվում և, եթե հետո վաճառենք այդ մեքենան` ի՞նչ պետք է անենք հաշվանցված ԱԱՀ-ի հետ:

Սոց. փաթեթի հետ կապված
Անի.
Հարգելի հաշվապահներ, 2020 թվականին ֆիզարձակուրդում 140 օրվա ընթացքում սոց. փաթեթ տրամադրվում էր, իսկ 2022 թվականին պե՞տք է տալ այդ 140 օրվա համար:

Դադարեցված կազմակերպության աշխատակիցը դեկրետում է
Հեղինե․
Բարև Ձեզ։ Շրջ. հարկով աշխատող ԱՁ-ն անորոշ ժամանակով դադարեցրել է գործունեությունը, սակայն ունի արդեն 1 տարի ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատող։ Կարո՞ղ է արդյոք գործատուն ազատել աշխատակցին։
1) Եթե այո, ազատվելուց հետո աշխատակիցը կստանա՞ մայրության նպաստը (26 500դր.)
2) Եթե ոչ, ապա ի՞նչ պարտավորություններ ունի ԱՁ-ն, այսինքն՝ պե՞տք է վճարի իր ԱՁ-ի եկամտային և սոց. հարկի վճարումները։ Շնորհակալություն։

Ինքնարժեքից ցածր գին
Ռոման․
Բարև ձեզ: Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Վաճառում է միս: Արդյո՞ք իրավունք ունի ինքնարժեքից պակաս վաճառել միսը, եթե այո, ապա ո՞ր դեպքերում։

Wildberries բացելու համար
Գայանե․
Բարև Ձեզ։
Խնդրում եմ ասել՝ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ Wildberries բացելու համար:

Դրոշմանիշային վճար համատեղությամբ աշխատելու դեպքում
Սոֆյա․
Ասացեք խնդրեմ՝ սկսած 2022թ-ից ի՞նչ ձևով է կատարվում դրոշմանիշայինի համար կատարված վճարը համատեղությամբ աշխատելու դեպքում: Եթե ետ պահում չի լինում, արդյո՞ք դա նշանակում է, որ քանի տեղ աշխատում է, այդքան պետք է վճար արվի, խոսքը վերաբերվում է ընդհանուր դեպքերին:

Ա/Ձ հարկեր
Սոնա.
Բարև Ձեզ: Ստեղծագործական գործունեություն իրականացնող ԱՁ-ն ի՞նչ հարկեր է վճարում: Արդյոք ճի՞շտ է, որ այն ազատվում է շահութահարկից և սոցիալական վճարից:

Գրականություն հաշվապահության մասին
Էդիկ.
Ինքնուրույն հաշվապահություն սովորելու համար ինձ ի՞նչ գիրք խորհուրդ կտաք։

Ինքնարժեքի հաշվարկ ներմուծման ժամանակ
Համլետ.
Բարև Ձեզ: Ես տրակտոր եմ բերել Ռուսաստանից իմ անձնական օգտագործման համար, ուզում եմ իմանալ` արդյոք պե՞տք է ԱԱՀ վճարեմ, և եթե այո, ինչպե՞ս է որոշվում տեխնիկայի ինքնարժեքը:

Մայրության նպաստ
Արմինե․
Բարի օր, հարգելի ընկերներ։ Աշխատակիցն աշխատում է համատեղությամբ ՀՈԱԿ֊ում դաստիարակ և այլ տեղ՝ միկրո, Ա/Ձ։ Հղիության և ծննդաբերության արձակուրդ է գնացել, (3֊րդ երեխան է), վճարել ենք ըստ օրենքի՝ միկրոյով աշխատող Ա/Ձ֊ի եկամուտը նվազագույնի կեսի չափով և մանկապարտեզի եկամտի գումարը ներառելով։ Ճի՞շտ ենք վարվել։
Եվ հետևյալ հարցը. նույն աշխատակիցը ցանկանում է գնալ խնամքի արձակուրդ, անկախ նրանից, որ միկրոյի աշխատող է, կարո՞ղ է մանկապարտեզից արձակուրդ գնալ։ Ստացվում է, որ կստանա և միանվագ 1 000 000, և՛ 2 տ խնամքի արձակուրդի նպաստը, և՛ 6տ 50 000՞, թե՞ որոշակի նրբություններ կան օրենքում, որ միաժամանակ 6տ ու 2տ նպաստը կարող է չտրվել միաժամանակ։
Շնորհակալություն։

Հերթապահության ժամեր
Աննա․
Ընկերությունում կա ութ ժամ աշխատելուց հետո մինչև առավոտ հերթապահելու խնդիր տանից։ Ի՞նչ գրաֆիկով պետք է կազմակերպել դա և ինչպե՞ս վարձատրել։

Մանկապարտեզի լիցենզիա
Դիաննա․
Բարև Ձեզ։ Մասնավոր մանկապարտեզ բացելու լիցենզիա ստանալու համար ի՞նչ է անհրաժեշտ։

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Գոհար.
Բարև Ձեզ: ՍՊԸ-ն ձեռք է բերել է էքսկավատոր՝ լիզինգի պայմանագրով, տրանսպորտային միջոցը ներկրվել է դրսից, վճարվել մաքսատուրք, ԱԱՀ, վառելիքի ծախս, գործուղում: Խնդրում եմ օգնեք ձևակերպումների հարցում:

Ծանուցագիր
Նարին.
Taxservice-ով ստացել եմ ծանուցում, որի մեջ նշված է «եկամտային հարկի թերհայտատարարագրման մոնիտորինգի իրականացման արդյունքներով տրամադրված ծանուցում»։ Ծանուցման մեջ նշված է, որ x ՀԾՀ-ով աշխատակցի համար նոյեմբեր ամսին հաշվարկվել է նվազագույն աշխատավարձից ցածր աշխատավարձ, որը ունի եկամտային հարկի թերհայտարարագրման ռիսկ և նշված ռիսկային գործոնների պահպանման դեպքում հարկային մարմինն միջոցներ կձեռնարկի դրանց ճշգրտման ուղղությամբ։ Խնդիրս հետևյալն է` աշխատողը տարիներ շարունակ ունեցել է նույն 90 000դրամ աշխատավարձը, որը նույնն է եղել նաև նոյեմբեր ամսին և պահպանվում է մինչ օրս։ Տնօրենը գրանցված է 100 000դրամով, հաշվապահը 90 000-ով, բանվորները նույնպես գրանցվում և դուրս են գալիս 90 000 աշխատավարձով։ Արդյո՞ք տարիներ շարունակ աշխատավարձի չբարձրացնելու համար է նշված խնդիրը, թե՞ այլ բացատրություն կա նշված ծանուցման մեջ, որը չեմ կարողանում հասկանալ:

ՀԿ բացելու համար
Վարդան.
Բարև Ձեզ: Ինձ հետաքրքիր է` որտե՞ղ կարող եմ դիմել հասարակական կազմակերպություն բացելու համար:

Արխիվացման հետ կապված
Արփինե.
Խնդրում եմ օգնել` ԱՁ-ն ի՞նչ պարտավորություններ ունի պետական արխիվի հետ կապված, ի՞նչ փաստաթղթեր պետք է տրամադրի արխիվ և ի՞նչ ժամկետներում, կամ արդյոք կա՞ դրա անհրաժեշտությունը։ Նախապես շնորհակալ եմ:

Գրքույկների թվայնացում
Արփինե.
Բարև Ձեզ: Եթե գործատուն մինչև հիմա չի ներկայացրել աշխատակիցների աշխատանքային գրքույկները թվայնացման, իսկ հիմա այդ գործառույթը դադարեցված է, սոցիալականում չեն ընդունում ասեցին, եթե երկարացնեն գործընթացը ձեզ կտեղեկացնեն։ Ի՞նչ խնդիրների առաջ կարող է կանգնել աշխատակիցը թոշակավորման ժամանակ, եթե գործընթացը չերկարացնեն։

Նպաստի ձևակերպումներ
Անի․
Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, պետության կողմից կազմակերպության բանկային հաշվեհամարին փոխանցած հղիության և ծննդաբերության գումարի փոխհատուցումն ինչպե՞ս ձևակերպել: Ի՞նչ ձևակերպում տալ:

Նպաստի արտացոլում հաշվետվության մեջ
Անի․
Հարգելի հաշվապահներ, աշխատակիցս հունվարի 24-ից 31-ը ներառյալ եղել է անաշխատունակության մեջ։ Փետրվարի 1-ին աշխատավարձ և բյուլետեն վճարել եմ։ Եկամտային հարկի հաշվետվության մեջ բուլետենը հունվարի՞ն արտացոլեմ, թե՞ փետրվարին։

ՏՏ ոլորտի ԱՁ
Ինեսա․
Բարև Ձեզ։
Ա/Ձ-ի հետ կապված մի քանի հարց ունեմ։ Հունվարի 25-ին բացել եմ Ա/Ձ, IT ոլորտում եմ աշխատում, ինձ պետ․ռեգիստրում ասացին, որ 20 օրից հարկային դիմում ներկայացնեմ, որ ԱԱՀ-ի հարկ չվճարեմ։ Կասե՞ք՝ այդ դեպքում ի՞նչ հարկեր են վճարվելու, ամեն ամի՞ս, թե՞ եռամսյակը մեկ պետք է վճարվի։
Վերջին մեկնաբանություններ