Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Էդգար. Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ արդեն 5 տարի: Գրանցված աշխատավարձս կազմում է 70 000։ Աշխատանքից դուրս եմ գալիս, ուզում եմ իմանալ` արձակուրդային հասնու՞մ է ինձ ու ինչքա՞ն: Նշեմ, որ հերթափոխային է` 24 ժամ, 1 օր աշխատանքի, 2 օր տանը: Մոտավոր ինչքա՞ն կկազմի վերջնահաշվարկը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արտահանում ՌԴ

Տավրոս. Եթե արտահանվել է ՌԴ, գնորդը ֆիզ. անձ է և ՀՀ ում հաշվետվություն չի ներկայացվել, բայց առկա է ավիաբեռնագիր և փոստային ծառայության անդորրագիրը, ապա ի՞նչ հետևանք դա կունենա: ՀՀ-ից արտահանողը ԱԱՀ-ով է աշխատում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործունեության դասակարգիչ

Աննա. Բարև Ձեզ: Եթե միկրոյով աշխատող ԱՁ-ն զբաղվում է սեփական գյուղ. մթերքից /սալոր/ չրերի պատրաստմամբ, դասակարգիչը` C10.39.1 /Մրգերի և բանջարեղենի մշակում և դրանցից սննդամթերքի արտադրություն/, թե՞ A 01.63.0 /Գյուղատնտեսական մշակաբույսերի բերքի մշակում/: Շնորհակալ եմ...
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Սերտիֆիկատ տրամադրելու հետ կապված

Արուսյակ. Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. կարո՞ղ եմ արդյոք ինձ մոտ ուսուցանվող աշակերտին տալ սերտիֆիկատ, եթե հանդիսանում եմ միկրոձեռնարկատեր: Եթե այո, ապա ինչպե՞ս կարող եմ ստանալ թույլտվություն: Նշեմ, որ գործունեությունս նկարչական դասընթացներ են:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Արմինե. Բարև ձեզ: Աշխատողի հաստիքը մարտի 31-ին կկրճատվի` համաձայն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի: Ըստ օրենքի՝ նրան տրվելու է 1 ամսվա միջին աշխատավարձ։ Հարցս հետևյալն է. հաշվարկը 12 ամսվա կտրվածքո՞վ պետք է արվի, 12 ամսվա միջինը գտնելով ու կեղտոտ գումարը վճարելով: Հաշվարկի մեջ արձակուրդային ամիսը մտնու՞մ է, այն չի հարկվում, անդպես չէ՞ (արձակման նպաստ առաջին անգամ պետք է վճարենք նրբություններին և տարբերություններին ծանոթ չեմ): Նշեմ նաև, որ ծանուցել ենք այսօր: Ինչպես նաև վերջնահաշվարկ կատարելուց արձակման նպաստը ներառվու՞մ է:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Վարձավճարի արտացոլում հաշվետության մեջ

Մաշա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ուզում եմ հասկանալ` արդյոք P85.59.9 (կրոնական ուսուցում) կիրակնօրյա դպրոցը կարո՞ղ է գործել որպես միկրոձեռնարկատեր, ուսուցումը լինելու է բարեգործական սկզբունքով, այսինք` սաները չեն վճարելու, Առաքելական եկեղեցու ուսուցիչներն են դասավանդելու, որի դիմաց ԱՁ-ն սիմվոլիկ գումար է վճարելու, ևև ԱՁ-ն վարձակալելու է տարածք: Հարցերս հետևյալն են` սույն դասակարգչով հնարավո՞ր է աշխատել որպես միկրոձեռնարկատեր և վարձակալած տարածքի դեպքում եկամտային հարկի հաշվետվության մեջ վարձավճարից առաջացած հարկը արտացոլվում է, թե՞ ոչ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Նպաստի արտացոլում եկամտայինի հաշվարկում

Մելինե. Բարև ձեզ: Եթե աշխատողի մայրության նպաստի թերթիկը (կեսարյան 15օր) բերել են 19.01.2022-ին, դա ցույց է տրվելու հունվար ամսվա եկամտային հաշվարկու՞մ: Եվ այդ 15 օրվա թերթիկը ևս պետք է տանե՞լ հարկային, եթե եկամտային հարկը չի բավականացնում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Զարդերի օնլայն խանութ

Բարև Ձեզ։ Կարո՞ղ եք ասել` օնլայն զարդերի խանութի հարկային պարտավորությունները, արդյո՞ք պետք է ՀԴՄ ունենալ։ Նշեմ նաև, որ կատարվելու է վերավաճառք/տեղական արտադրողների աշխատանքները։/ Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ դիմում է վարկ ստանալու համար

Անդրանիկ. Բարև բոլորին։ M69.20.0 դասակարգչով ԱՁ-ն դիմում է վարկի` մոտ 3 մլն դրամի։ Ունեմ երկու հարց. ինչ-որ դեկլարացիաներում պե՞տք է գրվի նպատակը, և արդյո՞ք հարկվելու է բանկից վերցված գումարը։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Աուդիտորների ասոցիացիայի որակավորում

Հարգելի ընկերներ, ո՞վ է ստացել որակավորում ՀՀ ԱԱ կողմից, կամ ո՞վ է տեղեկացված կարգի մասին: Եթե դժվար չէ մի փոքր մանրամասնեք, կամ համար տրամադրեք մի քանի հարց ունեմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ տարեկան հաշվետվություններ

Ռազ․ Բարև ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն, որը գրանցվել է հոկտեմբեր ամսին, ոչ մի գործունեություն չի ծավալել, 2021 թ․ վերջին կիսամյակի 0-ական շրջ․ հարկի հաշվետվությունը ներկայացրել եմ և 2022թ հունվարի 27-ին անորոշ ժամանակով դադար եմ տվել (ձև 207)։ Կասե՞ք՝ ԱՁ-ի սոց․ վճարի և շահութահարի հաշվետվությունը մինչև ե՞րբ պիտի ներկայացնեմ 4 ամսվանը և մինչև ե՞րբ կարող եմ վճարել։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործունեության վերսկսում

Դիանա. Բարև ձեզ, հարգելիներս, խնդրում եմ ասել. եթե ԱՁ-ն դադարեցրել է գործունեությունը 2013թ-ին և հիմա ուզում է սկսի գործել, ի՞նչ է պետք դրա համար: Էլեկտրոնային այմանագիր պե՞տք է հանի: Այն ժամանակ թղթսյին է եղել, և գործունեությունը փոխելու ենք էլեկտրոնային, թե թղթային հարկայինում (ուզում է փոխել գործունեոթյան տեսակը), գործունեության սկսում թղթայի՞ն է տալու, թե՞ էլեկտրոնային: Շնորհակալ եմ կանխավ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հաստիքների կրճատում

Գոհար. Առաջադրանք. Երկրում ստեղծված պատերազմական և համաճարակային իրավիճակից ելնելով՝ ձեր կազմակերպությունը պետք է կատարի ծախսերի կրճատում: Որոշում է կայացվել կրճատել որոշ հաստիքներ: Ներկայացրեք՝ 1. ձեր կազմակերպության անվանումը և գործունեության բնույթը, 2. աշխատակիցների թիվը, 3. քանի՞ աշխատակցի եք պլանավորում ազատել աշխատանքից, 4. ի՞նչ սկզբունքով եք կատարել կրճատվող աշխատակիցների ընտրությունը, 5. ո՞ր հոդվածով եք ձևակերպելու ազատումը, 6. կազմեք աշխատանքից ազատման ծանուցում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Միջազգային էլեկտրոնային մանրածախ առևտուր

Սուսաննա. Բարև Ձեզ: Միջազգային էլեկտրոնային մանրածախ առևտուր` թվային շուկայավարում, իրականացնելու համար ընտրել եմ որպես հարկատեսակը ԱԱՀ: Վաճառքը կատարվելու է տարբեր երկրներում: ԱՄՆ-ում նույնպես ես հարկատու եմ, քանի որ պահանջվեց բացել EIN և վճարելու եմ վաճառված ապրանքից հարկ: Ի՞նչ փաստաթղթերի հիման վրա ես պետք է ՀՀ-ում հաշվետվութունը լրացնեմ վաճառքի ժամանակ և ի՞նչ տեսակ հաշվետվություններ պետք է ես ներկայացնեմ: Կանխավ շներհակալություն: