macbook pro on brown wooden table
ԱյլՀարց ու պատասխանՄիկրոձեռնարկատիրություն

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Նարեկ. Բարև Ձեզ: Միկրոձեռնարկատիրության (կամ (միկրոբիզնեսի) վերաբերյալ ինչ-որ տեղեկատվություն կամ օրենսդրության հղում կուղարկե՞ք:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գույքի առքուվաճառք

Սամ. Բարև Ձեզ։ Երկու ՍՊԸ-ների միջև իրականցվելու է գույքի առուվաճառքի գործընթաց։ ՍՊԸ-ները աշխատում են ԱԱՀ-ով։ Խնդրում եմ հայտնել` ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում, և վճարված ԱԱՀ-ի գումարը հաշվանցվելու է, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Լիազորագրի օրինակ

Նելլի. Հարգելի աշխատակիցներ, կցանկանայի ձեռք բերել բանկային լիազորագրի նմուշ, որով իմ վստահված մարդուն կլիազորեմ կատարել իմ փոխարեն բանկային գործողություններ: Շատ ցանկալի կլինի գերմաներեն տարբերակն էլ: Շատ շնորհակալ կլինեմ օգնության համար:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի դեղատունը

Անի. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Դեղատունը բացի հարկային հաշվետվություններից, ներկայացնու՞մ է արդյոք հաշվետվությունններ Առողջապահության կամ Բնապահպանության նախարարություններին:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամուտ համատիրության համար

Նարինե. Համատիրությունը, որը համարվում է շահույթ չհետապնդող կազմակերպություն, ամեն ամիս գրում է հաշվարկային փաստաթուղթ` ոչ բնակելի տարածքներին։ Խնդրում եմ պատասխանել` արդյոք այն համարվում է համատիրության համար եկամուտ, թե՞ ոչ, և շահութահարկի հաշվետվությունում որտե՞ղ պետք է այն ներկայացվի։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկի հաշվարկ

Ռիմա. Բարև Ձեզ։ Եթե աշխատակցի համար բացվել է անաշխատունակության թերթիկ և նա գտնվում է անաշխատունակության ընթացքի մեջ և միևնույն ժամանակ ցանկանում է աշխատել տնից, նշելով, որ իր անաշխատունակության թերթիկը մասամբ հաշվի առնենք, այսինքն` մի մասը հաշվի առնենք, իսկ մյուս մասը, քանի որ տնից աշխատելու է, հաշվի չառնենք: Արդյոք կա՞ որևէ օրենքի հղում, որը կկարգավորի այս հարցը։ Միգուցե սահմանվում է, որ անաշխատունակության ընթացքում աշխատակիցը իրավունք չունի զբաղվել իր աշխատանքային պարտականություններով։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի կանխավճարներ չեն կատարվել

Մարիա․ Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն 2021թ-ին աշխատել է ընդհանուր հարկման դաշտում (շահութահարկ և ԱԱՀ)։ Համաձայն ՀՕ հոդված 135՝ պետք է կատարեր շահութահարկի կանխավճարներ, սակայն չի կատարել։ Հիմա, երբ արդեն պարզ է շահութահարկի գումարը, ստացվել է այնպես, որ կանխավճարների գումարը ավելի մեծ է, քան փաստացի շահութահարկի գումարը։ Հարցը հետևյալն է՝ ԱՁ-ն պետք է մարի պարտավորությունը շահութահարկի կանխավճարների գումարի չափով, հետո ավել մասը ետ ստանա, թե՞ կարող է վճարում կատարել փաստացի շահութահարկի չափով։ Շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ՓԲԸ-ն կհամարվի միկրոբիզնես

Հասմիկ․ Բարև Ձեզ։ ՓԲԸ-ն Երևան քաղաքում տարածքը որևէ ՍՊԸ-ի վարձակալությամբ տրամադրելու դեպքում կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկության դաշտում։ Որևէ սահմանափակում օրենքում կարծես թե չկար, նախապես շնորհակալություն պատասխանի համար։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Միկրոբիզնես համարվելու համար

Գրետա․ Բարև ձեզ։ Ես մատնահարդար եմ։ Ցանկանում եմ աշխատել միկրոյով։ Հետագայում անցկացնելու եմ մատնահարդարման կուրսեր։ Որտեղի՞ց պետք է սկսել առաջին քայլը, և աշակերտներին պե՞տք է գրանցել, որպեսզի կարղանամ տալ սերտիֆիկատ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստը ավել է հաշվարկվել

Արմինե․ Բարև ձեզ: Հարգելիներս, մայրության և ծննդաբերության նպաստը հաշվարկելիս գումարվել է նաև այլ գործատուի կողմից վճարված եկամուտը, որը քաղաքացիաիրավական սկզբունքով է վաստակել: Սակայն հետո ճշտվել է, որ քաղիրավական աշխատավարձը չի հանդիսանում նպաստի հաշվարկման բազա, բայց նպաստը արդեն փոխանցվել է նպաստառուին: Ինչպե՞ս վարվել։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ծառայության մատուցման վայր

Անի. Բարև ձեզ։ ՀՀ-ում գտնվող ռեզիդենդ կազմակերությունը մատուցում է ոչ ռեզիդենտ կազմակերպությանը, որը գտնվում է ՌԴ-ում, ստենդերի պատրաստման աշխատանքներ։ Արդյո՞ք ՀՀ-ն է համարվում ծառայությունների մատուցման վայր, եթե ապրանքները առաքվելու են ՀՀ-ում գտնվող տարածք և այնտեղ տեղադրվեն:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի վերաբերյալ

Սոնա. Բարև ձեզ: Ես գրանցված եմ և ապրում եմ գյուղում, սակայն հղիությունս վարելու նպատակով ուզում եմ տեղափոխվել Երևան՝ բարեկամիս տուն։ Պե՞տք է հիվանդանոց թուղթ ներկայացնեմ, որ Երևան բարեկամիս տանն եմ ապրում, բայց այնտեղ գրանցված չեմ, որ հիվանդանոցային ծառայությունները անվճար լինեն։ Այդ դեպքում ես կստանամ մինչև 2 տարեկան երեխայի նպաստ, թե՞ ոչ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում անաշխատունակության թերթիկը

Աննա. Բարև ձեզ: Խնդրում եմ կասե՞ք` եթե աշխատողը այս տարվա հունվարի 11-ին է ընդունվել աշխատանքի, աշխատել է 13 օր և ներկայացրել հիվանդության անաշխատունակության թերթիկ: Ինչպե՞ս պետք է հաշվարկը կատարվի: Նշեմ նաև, որ մեզ մոտ աշխատում է համատեղությամբ, և անաշխատունակության առաջանալու օրվա դրությամբ այլ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ է:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ծախսի ճանաչում

Մարի. Բարև Ձեզ: Խնդրեմ կպատասխնե՞ք` եթե դեկտեմբերի եկամտային, սոց. հարկերը փոխանցել ենք հունվարին 2022թ., շահութահարկի հաշվետվության մեջ կարո՞ղ եմ հունվարին փոխանցած հարկերը ծախս ճանաչեմ, որի մեծ մասը քաղիրավականից առաջացած հարկեր են:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եկամուտների մասին քաղվածք

Ռոզա. Բարև ձեզ: Եթե աշխատակիցը գնում է ֆիզ. արձակուրդ և 2021թ. հունվարից միչև մայիս ընկած ժամանակահատվածում եղել է համայնքային ծառայող, իսկ հունիսի 2-ից աշխատել է ԱՁ-ում: Որ խնդրեմ չե՞ք ասի` տարածքային սոցապ պետք է դիմե՞լ այլ գործատուի վճարման եկամտի մասին տեղեկանք ստանալու համար ,թե՞ հարկային։ Նշեմ, որ նախկին աշխատավայրից եկամտի մասին տեղեկանք վերցրել եմ։ Խնդրում եմ ինձ օգնել: Նախապես շնորհակալություն: