Փոխկապակցվածություն

Անի․ Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել այս հարցին. եթե հայրս ունի շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ, որտեղ համահիմնադիր տնօրեն է, և կա դադարի մեջ գտնվող մեկ այլ ՍՊԸ, որտեղ համահիմնադիր է մայրս, իսկ հայրս՝ գործադիր տնօրեն, բայց առանց 20 տոկոս մասնակցության, հիմա այս դեպքը համարվու՞մ է փոխկապվածություն, և եթե հայրս ազատվի գործադիր տնօրենի պաշտոնից, և գործադիր տնօրեն դառնամ ես, էլի 2 ՍՊԸ-ները կհամարվե՞ն փոխկապակցված։

Ինչպե՞ս կատարել հաշվարկը

Լիլիթ․ Բարև Ձեզ։ Աշխատողը ընդունվել է փոխարինող 10.01.2022թ, ազատվել 11.02.2022թ., աշխատում է համատեղությամբ: Խնդրում եմ ասեք՝ վերջնահաշվարկ հասնու՞մ է և ինչպե՞ս պետք է հաշվել: Կանխավ շնորհակալություն։

Ա/Ձ շրջանառության հաշվարկ

Ան. Բարև ձեզ: Կասե՞ք՝ շրջ. հարկով աշխատող ԱՁ-ն ինչպե՞ս հաշվարկի շրջանառությունը, եթե ունի օրական 1 000 000 հասույթ և 1 500 000-ի գնում, ինչպես նաև այն դեպքը, երբ գնումը 500 000 է: Շնորհակալություն նախապես:

Կրիպտոարժույթի կարգավորումներ

Լուսինե. Բարև Ձեզ: Ինձ հետաքրքիր է` ինչպիսի՞ կարգավորումներ են գործում ՀՀ-ում կրիպտոարժույթի թողարկման (mining) վերաբերյալ: 1. Արդյո՞ք համարվում է ձեռնարկատիրական գործունեություն, թե՞ ուղղակի ֆիզ. անձը կարող է տարվա վերջում եկամուտ հայտարարագրել: 2. Ի՞նչ հարկեր է անհրաժեշտ վճարել: Շնորհակալ եմ ցանկացած տեղեկատվության համար:

Նպաստի բաշխում

Sofa. Բարև ձեզ։ Կասեի՞ք՝ գործատուի միջոցներին որքանը գրեմ, պետ. բյուջեինը որքանը՝ եկամտային հարկի 189 հաշվետվության մեջ հիվանդության նպաստի հաշվարկը, եթե անաշխատունակության թերթիկում 22.12.2021-05.01.2022թթ. նշված աշխատավարձը 60 000*12, աշխատանքայի՞ն օր են հաշվում, թե՞ օրացուցային։

Հայտնի բրենդերի վաճառք

Կարեն․ Բարև Ձեզ։ Տարբեր հայտնի բրենդերի վաճառքը լեգա՞լ է առանց բրենդերի ներկայացուցիչների համաձայնության։ Այսինքն՝ վերավաճառքը, քանզի շատերն են նման գործունեությամբ զբաղվում և անգամ գրանցված ԱՁ կամ ՍՊԸ-ներ են, և կա՞ արդյոք տարբերություն տվյալ գործունեությունը օնլայն և օֆլայն անելու միջև։ Շնորհակալություն:

Անաշխատունակության թերթիկի հետ կապված

Անյա. Բարև ձեզ: Եթե աշխատակիցը նոր է ընդունվել աշխատանքի և որոշ ժամանակ անց հիվանդացել և հիվանդաթերթիկ է ներկայացրել, այդ օրերի համար գումար ստանալու՞ է, եթե մեկ ամիսը դեռ չի լրացել աշխատելու:

Արդյո՞ք պետք է ֆրախտի համար հարկ վճարել

Սեդա Հախվերդյան. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ասեք` Բելառուսից պետք է ապրանք ներմուծվի, բեռնափոխադրումը կատարելու են իրենք: Հիմա ֆրախտի դիմաց ստացված եկամտից եկամտային հարկ վճարելու՞ ենք, թե՞ ոչ, այդ հոդվածը գործում է, թե՞ ոչ:

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Մելանյա. Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ին պատկանող անշարժ գույքը կադաստրի կոմիտեում սեփականության վկայականով գրանցված է 2006թ.-ից: Քանի որ գործունեությունը դադարեցված է եղել կամ աշխատել է ոչ լրիվ տարի, հիմնական միջոցի համար մաշվածություն չի հաշվարկվել: Նշեմ, որ գույքը միշտ տրվել է վարձակալության: Խնդրում եմ` օգնեք տալ ճիշտ ձևակերպում 31.12.2021թ.-ի դրությամբ:

Ոչ ռեզիդենտ կազմակերպություն

Նարեկ. Բարև Ձեզ: Հարկային օրենսգրքում կա Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպություն հասկացությունը։ Եթե ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ՀՀ-ում մշտական հաստատություն չունի` ինչպե՞ս կարող եմ իմանալ ՀՀ-ում հաշվառված է, թե՞ ոչ: