Առցանց հարկային դաշտի ընտրություն

Տիգրան. Բարև ձեզ։ Բացել եմ ԱՁ, ասացին հարկայինում, որ օնլայն պիտի գրանցվեմ, էնտեղ էլ նշեմ ԱՁ-ի ձևը, ոնց հասկացա իմը միկրոն է։ Հիմա հարց. որտեղ պետք է գրանցվեմ օնլայն տարբերակով, մեկ էլ, բանկային հաշիվ պետք է ստեղծե՞մ, հետո նոր գրանցվեմ, թե՞ գրանցվելուց հետո։ Շնորհակալություն

Սանիտարահամաճարակային անվտանգության ապահովում

Սոնա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք` ԱՕ-ի 108-րդ հոդվածում նախատեսվող լրացումներն արդեն հաստատվա՞ծ են, թե՞ ոչ: Խոսքը վերաբերում է 108-րդ հոդվածում 1․1-ին կետի ավելացմանը, ըստ որի սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման համար աշխատակիցը պարտավոր է գործատուին ներկայացնել անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը։

Հարկային դաշտի ընտրություն

Ջեմմա. Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ԱՁ եմ պատրաստվում բացել և աշխատել Wildberries-ի հետ։ ԱՁ-ն ունենալու է տարածք, որտեղ Wildberries-ը ուղարկելու է հաճախորդի պատվերները։ ԱՁ-ն կապ չի ունենալու հաճախորդի Wildberries-ին վճարվող գումարի հետ, միայն ամեն վաճառքից ստանալու է որոշակի տոկոսային գումար, որը ավտոմատ կերպով փոխանցվելու է ԱՁ-ի հաշվեհամարին։ Այսպիսով իմ եկամուտը ձևավորվելու է այդ տոկոսային գումարից։ Խնդրում եմ ինձ հուշել և ուղղորդել՝ ի՞նչ հարկման դաշտում եմ աշխատելու, ինչպե՞ս պետք է հաշիվ դուրս գրեմ Wildberries-ին (իրենից ստացած եկամուտը ցույց տաալու համար), որը հանդիսանում է ոչ հայաստանյան կազմակերպություն։

Գործունեություն չծավալելու դեպքում

Արտակ․ Բարև ձեզ։ Հարց ունեմ․ եթե գրանցում եմ ԱՁ կամ ՍՊԸ, որը ոչ մի շարժ չի անում, ոչ գործունեություն ա ծավալվում, ոչ մուտք, ոչ ելք, ես հարկայինի դիմաց պարտավորություններ ունենու՞մ եմ էդ դեպքում։

Անաշխատունակության թերթիկ

Գրիգոր․ Բարև Ձեզ: Եթե աշխաողը ներկայացրել անաշխատունակության թերթիկ՝ տրված հիվանդանոցի կողմից մինչև դեկտեմբերի 01-ը, իսկ դեկտեմբերի 02-ից անաշխատունակության թերթիկ տրվել է պոլիկլինիկայի կողմից՝ բուժումը տանը շարունակելու համար, ապա դեկտեմբերի 02-ից նորից 5 օր գործատուի՞ կողմից եմ վճարելու։

Ազատում երեխայի խնամքի արձակուրդի ընթացքում

Էլեն․ Բարև ձեզ, ես գտնվում եմ երկրորդ երեխայի խնամքի արձակուրդում։ Իրավունք ունի՞ գործատուն ազատել աշխատանքից (առանց զգուշացնելու)՝ պատճառաբանելով, որ առաջին ֆիզի ժամկետը լրացել է։

Միկրոձեռնարկատիրություն 2022թ.-ին

Արփինե․ Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել մի հարցում։ եթե ԱՁ-ն 2021թ. ապրիլին միկրոհամակարգից անցել է ԱԱՀ դաշտ, քանի որ այլ ՍՊԸ-ում ունեցել է 25 % բաժնեմաս, այնուհետև դադարի հայտարարություն է տվել, կարո՞ղ է արդյոք 2022թ.-ից վերսկսել և միկրոյի հայտարարություն տալ, եթե հիմա հրաժարվի այդ 25 %-ից։

Միջին օրական աշխատավարձ

Ռազ․ Բարև ձեզ։ Աշխատակիցը ընդունվել է նոյեմբերի 1-ին և ազատվել է նոյեմբերի 15-ին, ունի չփոխհատուցված 1 օր արձակուրդ։ Պայմանագրով գրանցված է 150 000 դրամ և աշխատում է 6-օրյա գրաֆիկով։ Ինչպե՞ս հաշվեմ միջին օրականը։

Ավելացվել են փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
  • Ազատման հրամաններ (բոլոր դեպքերի համար)
  • Տեղեկանք եկամուտների մասին
  • Գործուղման վկայական
  • Անվտանգության կանոնների պահպանման պարտավորագիր
  • Անձնական թերթիկ
  • Պաշտոնի անձնագիր
  • Արձակուրդների գրաֆիկ

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Իրինա. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել` քաղիրավական աշխատանքային հարաբերությունների ժամանակահատվածը ստաժ համարվու՞մ է, թե՞ ոչ, և ի՞նչ իրավական հիմքերով է ամրագրվում: Շնորհակալություն:

Երեխայի խնամքի արձակուրդ

Հայկ. Բարև Ձեզ: Կասե՞ք` երեխայի խնամքի արձակուրդը գրանցման հայտում լրացնելիս, որպես արձակուրդի սկիզբ նշում ենք հղիության արձակուրդի ավարտման հաջորդ օրը, իսկ ավարտը՝ երեխայի 3 տարեկանը լրանալու օրը: Ճի՞շտ եմ: Նախապես շնորհակալություն:

Արձակուրդայինի հաշվարկ

Սոֆյա. Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ` եթե աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 6 օրյա, այնուհետև կատարվել է փոփոխությու` կապված աշխատավարձի բարձրացման և օրերի հետ, դարձել է 5 օրյա, ինչպե՞ս պետք է հաշվարկել արձակուրդայինը: Աշխատանքի սկիզբը 01.07.20թ. - 6օրյա, 01.09.2021թ-ից փոփոխությունը 5 օրյա: