Ձևակերպման կամ թղթակցության օրինակներ
Օվսաննա․
Բարև ձեզ, որ խնդրեմ՝ ձևակերպման կամ թղթակցության օրինակներ կասե՞ք`
1. գործառնական գործունեությունից ծախսեր,
2. շարունակվող գործունեությունից ծախսեր,
3. ընդհատված գործունեությունից ծախսեր,
4. վերադասակարգման ճշգրտումներ, կորուստներ,
5. շահութահարկի գծով ծախս,
6. այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչող ծախս
Ստացված հարկային հաշիվ
Գայանե․
Բարև Ձեզ, կօգնե՞ք խնդրեմ.
Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ի դաշտում: Հունվարի 26-ին ծառայությունների մատուցման հարկային հաշիվ են դուրս գրել դեկտեմբեր ամսվա համար: Ես այդ գումարը հունվա՞ր ամսվա հաշվետվության մեջ եմ ներառելու։
Տեխզննման գործունեություն
Աննա․
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք՝ շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ ցանկանում է իրականացնել տեխզննման գործունեություն։ Ի՞նչ հարկեր և վճարներ պետք է վճարի: Կանխավ շնորհակալություն։
Կենդանիների կերերի խանութ
Մերի․
Ողջույն, հաշվապահներ ջան։ Կենդանիների կերերի խանութի հաշվապահությունը վարելու առանձնահատկություններ կա՞ն, և արդյո՞ք պարտադիր է ծրագրով աշխատելը փոքր խանութի պարագայում, երբ 24 մլն չի գերազանցել։
Բնակարանի վարձակալություն
Լիանա․
Բարև ձեզ, 2023 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ինչպե՞ս պետք է գրանցվեն վարձով բնակարանները։ Ու՞ր պետք է դիմել վարձով բնակարանը գրանցելու համար, ի՞նչ փաստաթղթեր ներկայացնել, և եկամտային հարկը ավտոմատ կհանվի՞ վարձավճարից, թե՞ պետք է տան սեփականատերը վճարի։
Մոտոցիկլի վարձույթ
Խաչատուր․
Բարև ձեզ։ Մոտոցիկլ եմ ուզում վարձույթով տամ, որքա՞ն հարկեր եմ վճարելու, ու ինչ է պետք անել ընդհանրապես որպես ԱՁ գրանցվելու համար և այլն, կմանրամասնե՞ք, եթե դժվար չէ։ Ամեն մոտոցիկլը 5 000 դրամով վարձով եմ տալու, ու ի՞նչ պետք է անեմ այդ դեպքում։ Շնորհակալություն։
Դրոշմանիշային վճար
Ժասմեն․
Ժամավճարով աշխատող դասախոսի դեկտեմբերի աշխատավարձը կազմում է 655 դրամ: Ո՞վ է վճարելու դրոշմանիշային վճարը:
Էլեկտրոնային դրամարկղային գիրք
Մարիամ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ տեղեկացնել ինձ․ էլեկտրոնային դրամարկղային գրքերի մասով, ընդունենք հունվարի համար, ե՞րբ է վերջնաժամկետը լրացնելու, և ի՞նչ ժամանակաշրջանի համար կարող ենք խմբագրել։
Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա
Մանե․
Բարև Ձեզ։ Ցանկանում եմ բացել լեզվի կենտրոն, որի ընդունելությունը լինելու է 5 տարեկանից, լինելու է շաբաթական 2-3 օր 1.5-2 ժամով անգլերենի ուսուցում։ Հարկայինում գրանցվելու ենք որպես ԱՁ, ունեմ նաև համապատասխան բարձրագույն կրթություն։ Հարց՝ Նախարարությունից ինձ լիցենզիա պե՞տք է։ Եվս մեկ անգամ շեշտեմ, որ սա զարգացման կենտրոն չի, այլ լեզվի կենտրոն 5 տարեկան և բարձր տարիքի անձանց համար։ Նախապես շնորհակալություն։
Իրական շահառուի հայտարարագրի չեղարկում
Գայանե․
Բարև Ձեզ։ Եթե իրական շահառուի հայտարարագիրը նախորդ տարվանը վերահանձնել տվեցի, բայց շահառուի անձնագրի տվյալը փոխվել է, ինչպե՞ս կարող եմ չեղարկել, որպեսզի ճիշտը ուղարկեմ, շնորհակալություն։
Ա/Ձ-ն զբաղվում է թափոնների վերամշակմամբ
Ջուլիա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ-ն զբաղվում է թափոնների վերամշակմամբ և որպես երկրորդային հումք վաճառում է, գործունեությունը իրականացնում է միկրոյի դաշտում։ Արդյո՞ք կա այնպիսի օրենքի հղում, որ ազատված է հարկերից տվյալ գործունեության տեսակը։
Ֆիզ. անձանց եկամուտների հայտարարագրում
Եվա․
Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ ֆիզ․ անձանց եկամտի հայտարարագրման մասով ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկել։ Ի՞նչ ժամկետում։ Եվ չներկայացնելը ի՞նչ հետևանքներ կունենա։ Եվ ֆիզ․ անձանց ՀՎՀՀ ինչպե՞ս կարող ենք վերցնել, եթե ֆիզ անձը ՀՀ-ում չէ։
Տարածքի վարձակալություն
Արմինե․
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Կխնդրեի պատասխանել.
Շրջհարկի դաշտում գործող ԱՁ եմ։ Արտադրամասը՝ համաձայն գրավոր պայմանագրի, վարձակալել եմ ռեզիդենտ ֆիզ անձից։ Հարցերս հետևյալն են․
Հարց 1․ Վարձավճարի եկամտային հարկը ԱՁ-ն պետք է հաշվարկի և փոխանցի բյուջե՝ այն ցույց տալով եկամտային հաշվետվության համապատասխան տողում, թե՞ քաղաքացի ֆիզ անձը հաշվառվի ՊԵԿ-ում և հայտարարգրի հիման վրա կատարվի փոխանցումը։
Հարց 2. Քանի, որ շրջհարկով եմ աշխատում, և վարձակալական վճարը ԱՁ-ի համար ծախս չի (այսինքն չի պակասեցվելու շրջհարկից), պարտադի՞ր է կադաստրում հաշվառվելը կամ նոտարական վավերացումը։
Տնօրենի ազատում աշխատանքից
Աննա․
Բարև ձեզ։
Կարո՞ղ եք ինձ օգնել՝ ի՞նչ անել, եթե տնօրենն եմ և ուզում եմ ազատվել աշխատանքից, իսկ հիմնադիր տնօրենը չի ստորագրում իմ դիմումի տակ և նոր տնօրեն չի բերում։
Գիտեմ, որ հարկավոր է պետռեգիստրից հանել և նորին գրանցել հիմնադիրի հրամանի համաձայն, կատարել վերջնահաշվարկ և հարկայինից հանում։ Սակայն հիմնադիրը չի տալիս հրաման, և բացի դատարան դիմելուց ինչպե՞ս կարող եմ ես ազատվել աշխատանքից։
Շրջանառության հարկ ԱՊՊԱ հատուցումից
Ելենա․
Բարև ձեզ: Կազմակերպությունը (ՍՊԸ) աշխատում է շրջանառության հարկով: Ապահովագրական կազմակերպությունից ստացել է ԱՊՊԱ հատուցում 20 000դր․։ Այդ գումարը արդյո՞ք պետք է հարկվի շրջանառության հարկով։

Հիշեցում միկրոձեռնարկատիրության սուբյեկտների համար

Հարգելի գործընկերներ, 2024թ. փետրվարի 1-ը միկրոձեռնարկատիրության սուբյեկտի՝ 2023թ․ իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության ներկայացման վերջնաժամկետն է։ Պետք է հանձնել ձև N 256. “Հաշվետվություն միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ”:
ՀՀ Հարկային օրենսգիրք, Հոդված 270. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկային հաշվարկներ ներկայացնելը․
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ բացառապես Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 3-ով սահմանված գործունեության տեսակների մասով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերի) մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում հաշվետվություն` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ:
Կուտակային կենսաթոշակների մասին օրենք
Գոռ․
Բարև Ձեզ։ Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում չե՞ն ներառվում միկրոձեռնակատերերը։
Աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ
Հայկ․
Հարգելի կոլեգաներ, ընկերությունը ներքին հրամանով աշխատանքային տարվա և օրվա սկիզբ է համարել 2024թ հունվարի 8-ը, աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ՝ 02․01․2024-08․01․2024 ժամանակահարվածի համար։ Հարցս հետևյալն է՝ վճարելու՞ են արդյոք այդ օրերի համար, քանի որ կառավորության որոշումով աշխատանքային օրերի սկիզբ է մարվում ամսի 8-ը։
Վարձակալությունից ստացված եկամուտ
Աշոտ․
Բարեվ ձեզ։ Կասե՞ք, թե ինչպե՞ս վճարել վարձակալությունից ստացված եկամտից առաջացող եկամտային հարկը (10%)՝ ապրելով արտասահմանում։ Ունեմ ՀՀՎՀ, ասում են՝ ինչ որ Էլեկտրոնային համակարգի միջոցով է արվում, սակայն չեն մանրամասնում, թե ինչպես։ Շնորհակալ եմ։

Գլխավոր հաշվապահի #գործկա ՎԻ-ԴԻ-ԷՅ ԴԱՅՄՈՆԴՍ ընկերությունում

Ընկերություն՝ ՎԻ-ԴԻ-ԷՅ ԴԱՅՄՈՆԴՍ ՍՊԸ
Հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Ք. Աբովյան, Էդ. Պետրոսյան 16/1
Հեռախոս՝ 077093491
Էլ․ փոստ՝ vda.info@vdadiamonds.com
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
- Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը, հաշվետվությունների ժամանակին կազմումն ու համապատասխան մարմիններին: ներկայացումը՝ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան:
- Կոորդինացնել հաշվապահա-ֆինանսական ընթացակարգերը և ընդհանուր հաշվապահական համակարգը:
- Ապահովել ընկերության ֆինանսական հոսքերի կառավարումը:
- Ձևակերպել և վերահսկել բանկային գործարքները:
- Հետևել հաշվապահական և ֆինանսահարկային օրենսդրության փոփոխություններին, ինչպես նաև աշխատանքային օրենսդրության փոփոոխություններին:
- Պատրաստել հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվությունները:
Պահանջներ՝
- Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ տնտեսագիտական ոլորտում,
- Նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ
- Հաշվապահական ծրագրերի, ինչպես նաև MS Office փաթեթի իմացություն
- ՀՀ հարկային և աշխատանքային օրենսգրքերի գերազանց իմացություն
- Կառավարման, պլանավորման և կազմակերպչական հմտություններ
- Հայերենի, ռուսերենի, անգլերենի իմացություն:
Աշխատավարձ՝ Կախված հմտություններից
Այլ նշումներ՝ Ռեզյումեներն ուղարկել անգլերեն և հայերեն։