Ի՞նչ փոխարժեք հիմք վերցնել

Գնել․

ԱՁ-ն մատուցել է խորհրդատվական ծառայություններ արտասահմանյան կազմակերպությանը և վճարվել է արտարժույթով։ Եռամսյակային հաշվետվությունը ներկայացնելիս ի՞նչ փոխարժեքով է անհրաժեշտ հաշվարկել շրջանառությունը։

Շահաբաժնի վճարում

Անահիտ․

Բարև Ձեզ։ Հաշվի առնելով ՍՊԸ-ի մասին օրենքում փոփոխությունը՝ եթե կայացվում է 2023-ի շահաբաժնի բաշխման որոշում, ապա 2024-ի ընթացքում քանի՞ անգամով կարող է դա վճարվել՝ վճարման սահմանափակում կա՞։ Կարո՞ղ է ՍՊԸ-ի 2023-ի շահույթի բաշխման որոշումը կայացվել և վճարվել 2024-ի հունվար ամսին։ Նախապես շնորհակալություն։

Դեբիտորական պարտքի դուրսգրում

Սեդա․

Բարև Ձեզ։ Մենք ունեինք գործընկեր կազմակերպություններ Արցախից, որոնք մեր ընկերությանը պարտք են, որոնք պետք է դուրս գրել: Խնդրում եմ ասել՝ կա՞ այդպիսի որոշում Արցախի վերաբերյալ, հիմք ընդունեմ այդ դեբիտորական պարտքերը դուրս գրելիս:

ԱՁ դրոշմանիշային վճար

Ջուլիա․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն 2023թ․ մինչև մայիս ամիսը աշխատել է միկրոյի դաշտում, շրջանառությունը՝ 5 միլիոն դրամ, որից հետո անցել է շրջանառության հարկի դաշտ։ Հիմա միկրոձեռնարկատիրության ժամանակահատվածում պետք է վճարի 24 000 դրամ դրոշմանիշ, իսկ շրջանառության հարկի դաշտում աշխատելու համար տարեկան 40 000 շահութահարկ, 40 000 սոցիալական վճար +120 000 էլի՞ դրոշմանիշ։

Ինքնահաշիվ

Արեն․

Բարև ձեզ: Ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ՀՀ ռեզիդենտ կազմակերպությանը ծառայություն է մատուցել: Պայմանագրի մեջ գործարքի գումարը նշված է 20 000 ԱՄՆ դոլլար, և ՀՀ կազմակերպությունը 20 000 ԱՄՆ դոլլար է փոխանցել:

Հիմա պետք է դուրս գրեմ մատակարարի անունից հարկային հաշիվ: Հաշվի մեջ պե՞տք է նշված լինի 20 000 + 4 000 ԱԱՀ, թե՞ սխալվում եմ։

Էլեկտրոնային դրամարկղային գրքի հայտի վերջնաժամկետ

Լուսինե․

Հաշվապահներ ջան, էլեկտրոնային դրամարկղային գրքի հայտը մինչև ե՞րբ կարող ենք հանձնել։ Հունվարի սկզբին կանխիկ գործարքներ նախատեսված չեն, կարո՞ղ ենք հանձնել ավելի ուշ։ Շնորհակալություն։

Ավագ հաշվապահի #գործկա ԹԻ ԷՄ ԷԼ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ընկերությունում

Ընկերություն՝ ԹԻ ԷՄ ԷԼ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ՍՊԸ
Հասցե՝ Տերյան 1/1
Էլ․ փոստ՝ info@tmlconsultant.com
Թափուր աշխատատեղ՝ Ավագ Հաշվապահ
Աշխատանքային գործառույթներ՝
📌Վարել Ընկերության Հաշվապահական հաշվառումը,
📌Դրամարկղային գործառնությունների իրականացում,
📌Բանկային գործարքների վարում՝ դրամային և արտարժույթով,
📌Ներքին կառավարչական հաշվետվությունների կազմում,
📌Դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների վարում,
📌Աշխատավարձի հաշվարկ, աշխավարձի վերաբերյալ ներքին կառավարչական հաշվետվությունների կազմում,
📌 Իրականացնել ներմուծման և արտահանման գործարքները,
📌Հարկային և վիճակագրական հաշվետվությունների կազմում (ամսական, եռամսյակային, տարեկան),
📌Ղեկավարության կողմից տրվող այլ հանձնարարություններ:
Պահանջներ: Փորձառություն՝
📌Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության ոլորտներում
📌3-5 տարվա Հաշվապահի աշխատանքային փորձ համանման ոլորտում,
📌ՀՀ ԱՕ և Հարկային օրենսգրքի իմացություն,
📌1C 8.3 бухгалтерия, зуп և E-invoicing ծրագրի տիրապետում,
📌Ռուսերենի տիրապետում

Դիմելու ընթացակարգը՝
Սույն պաշտոնի համար դիմել կարող եք՝ Ձեր CV-ն ուղարկելով info@tmlconsultant.com էլ. հասեցին, առարկա դաշտում պարտադիր նշելով Ավագ հաշվապահ անվանումը։
Դիմումի դիտարկման ընթացքը՝ համապատասխան թեկնածուների հետ կապ է հաստատվում 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Էլեկտրոնային դրամարկղային գիրք մանկապարտեզի համար

Լուսինե․

Բարև Ձեզ։ Մանկապարտեզներին վերաբերվու՞մ է էլեկտրոնային դրամարկղային գիրք վարելը։ Վարձավճարները վճարում եմ Հայփոստի բաժանմունքում։

Աշխատանքից ազատում երեխայի խնամքի արձակուրդի ընթացքում

Մարի․

Բարև ձեզ։ Ես հիմա երեխայի խնամքի արձակուրդում եմ, բալիկս 5 ամսական է։ Ինձ բանավոր տեղեկացրել են, որ հաստիքս կրճատվելու է ֆինանսական դժվարությունների պատճառով։ Կարո՞ղ է գործատուն ինձ հեռացնել աշխատանքից խնամքի արձակուրդի ընթացքում։ Եթե այո, փոխհատուցում նախատեսվա՞ծ է։ Եթե ոչ, ապա ե՞րբ կկարողանա` բալիկի 1 տարեկան, թե՞ 3 տարեկան դառնալուց հետո։

Ե՞րբ ուղարկել գրանցման հայտը

Քնարիկ․

Բարև ձեզ։ Մի հարց՝ եթե աշխատողի մայրության 140 օր արձակուրդի ժամկետը լրանում է 01․01․2024թ, որը ոչ աշխատանքային է, ապա ես ե՞րբ ուղարկեմ 2 տարվա խնամքի արձակուրդի հայտը, որ խախտում չլինի։ Նախապես շնորհակալություն։

Էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցումներ

Լուսինե․

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը ամեն օր ունենում է կանխիկ գործարքներ ՀԴՄ - ով։ 2024թ․ հունվարի 1-ից արդյո՞ք անհրաժեշտ է ամեն օր գրանցել դրանք էլեկտրոնային դրամարկղային գրքում, թե՞ հնարավոր է խմբավորել գործարքները որևէ կերպ։ Շնորհակալություն։