
ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ
Մարիամ.
Բարև ձեզ։ Եթե պետ ռեգիստրում ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ պտիչկա են դրել, էլ միկրո չի կարո՞ղ լինել։

ՀԿ ցանկանում է ապրանքներ ներմուծել
Դիաննա Ստեփանյան.
Բարև Ձեզ: Իմ հարցը կապված է ապրանքների ներմուծման ու հարկման հետ: ՀԿ-ն ցանկանում է ապրանք ներկրել (հաշմանդամություն ունեցող մարդկանց համար վերականգնողական պարագաներ) ու վաճառք իրականացնել ստացված շահույթը հասարակական նպատկներով իրականացնելու համար (համապատասխանում է կանոնադրական նպատակներին): Բացի մաքսային վճարը, ԱԱՀ պե՞տք է վճարի:

ԱԱՀ հաշվանցում
Աննա.
Հարգելի հաշվապահներ, եթե ԱԱՀ-ով աշխատող սպը ներմուծել է հիմնական միջոց, այս դեպքում ԱԱՀ հաշվանցելու իրավունք ունե՞նք։

Ներմուծված ապրանքի ինքնարժեք
Նաիրա Վարդանյան.
Խնդրում են պատասխանել. երրորդ երկրից ներմուծված ապրանքի ինքնարժեքը ինչպե՞ս է հաշվարկվում, մասնավորապես՝ ԱԱՀ-ի գումարը գնի մեջ մտնու՞մ է։ Ասեմ նաև՝ ապրանքը արտահանվում է Ռուսաստան։

Ներմուծման հարկեր
Նարե.
Բարև, հարգելի հաշվապահներ։ Սարքավորում ենք ներմուծելու, հետո մի քանի ամիս անց վաճառենք։ Ո՞վ կարող է օգնել, որ հնարավորինս քիչ հարկվենք, ԱԱՀ չվճարենք: Խնդրում եմ հեռախոսահամար թողնել:

ԱԱՀ վերաբերյալ
Վահան.
Բարև Ձեզ։ Եթե նոր մանրածախ առևտրային ընկերությունը, որը սկիզբում հարկման տեսակը միկրոձեռնարկատիրությունն է, երեք ամիս անց ըստ շրջանառության ծավալների շրջանառության հարկն է և 6 ամիս անց ԱԱՀ-ն Է։ Այս 9 ամիսներին ԱԱՀ-ով ձեռքբերված /ներդրված ծախսերը/ ապրանքները ի՞նչ նպաստավոր պայմաններ են ստեղծում հետագա ԱԱՀ մասով հարկմանը։

Արտահանման ԱԱՀ
Յանա.
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. ԱԱՀ վճարող կազմակերպություն ենք, արտահանման ժամանակ վճարել ենք լրացուցիչ ԱԱՀ (մաքսատուրքից առաջացած)։ Այդ ամսվա ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ո՞ր դաշտում պետք է արտացոլվի մեր կողմից վճարված ԱԱՀ-ն։ Կանխավ շնորհակալություն։

Բժշկական ապրանքը ԱԱՀ-ից ազատված չէր
Անահիտ․
Բարև ձեզ, ԱԱՀ-ով աշխատող ընկերությունը բժշկական կենտրոնին հաշվարկային հաշիվ է դուրս գրել մի քանի անգամ նախորդ տարվանից, բայց այդ բժշկական ապրանքը ԱԱՀ-ից ազատված չէր, ի՞նչ կարելի է անել, եթե մինչ այժմ էլ հարկայինից ծանուցում չի ստացվել, չեղյալ անել, նորից գրել չենք կարող։

Վարձակալությամբ տարածքների տրամադրում
Nora.
Բարև Ձեզ, բիզնես կենտրոնը վարձակալությամբ տարածքներ է տրամադրում: ԱԱՀ հաշվարկելիս արդյո՞ք պետք է առաջնորդվել 62 հոդվածի 9 կետի "կադաստրային շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 80 տոկոսի", թե՞ "անշարժ գույքի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված տարածքի մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող կադաստրային արժեքի 2.5 տոկոսի չափով"։

Մնացորդային ԱԱՀ հաշվանցում
Հայկ․
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Այսպիսի հարց ունեմ. ծառայությունների ոլորտի ընկերություն է, աշխատում ենք շրջհարկով, սակայն կանխատեսում եմ հոկտեմբեր ամսից անցնել ԱԱՀ համակարգ: Ծառայությունների մատուցման նպատակով կատարում ենք ձեռքբերումներ՝ նյութեր, վառելիք և այլն, որոնց ԱԱՀ-ն ներառել եմ ինքնարժեքի մեջ և ծախսագրել: Հիմա ունենք նյութական արժեքների մնացորդ: ԱԱՀ դաշտ անցնելու հետո այդ մնացորդ նյութական արժեքների ԱԱՀ-ն չե՞մ կարող հաշվանցել: Օրենքի ո՞ր հոդվածը նայեմ այս իրավիճակի հետ կապված:

Ընկերությունը վաճառել է մեքենա
Նաիրա Վարդանյան․
Բարև ձեզ, ԱԱՀ-հարկվող ընկերությունը վաճառել է ՌԴ քաղաքացու վրա ա/մեքենա, որը դուրս է եկել սահմանից։ Խնդրում եմ մանրամասն գրեք ՊԵԿ-ին ներկայացվելիք բոլոր հաշվետվությունները և քայլերը։ Նաև մաքսային վիճագրական հաշվետվությունը ինչպե՞ս են ներկայացնում։ Շնորհակալություն։

ԱԱՀ հարկման դաշտ
Լիդա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Միկրոյով աշխատող Ա/Ձ հաշիվ է դուրս գրել և դարձել է ԱԱՀ-ով հարկվող։ Ի՞նչ կարելի է անել և ո՞նց է հարկվելու:

ԱԱՀ հարկման դաշտ
Գոհար.
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: 2022թ.-ից Ա/Ձ-ն անցել է ԱԱՀ-ի դաշտ, արդյո՞ք պետք էր հանձնել ձև 240, ձև 244, եթե գործունեություն չի ծավալել:

Հաշվի լրացման հետ կապված
Սվետա․
Բարև ձեզ, ինձ պետք է իմանալ, թե ինչ է նշանակում ԱԱՀ-ի 1,2,3 թվերը հաշիվ ապրանքագրում գրելու ժամանակ (կետ 15-ում)։

Շահութահարկի հաշվարկ
Գրիգոր.
Բարև Ձեզ: Կառուցապատող կազմակերպությունը վաճառում է բնակարաններ կադաստրային արժեքի 80%-ից պակաս գնով, հարկային հաշիվը այդ գնով էլ դուրս է գրում: ԱԱՀ-ն՝ համաձայն օրենքի, վճարում ենք կադաստրային արժեքի 80%-ից և ԱԱՀ-ի հաշվետվությունում հարկման բազան ցույց ենք տալիս կադաստրային արժեքի 80%-ը: Հարցս հետևյալն է՝ շահութահարկի հաշվարկի մեջ եկամուտը ո՞ր թիվն եք ցույց տալիս՝ վաճառքի գինը, թե՞ կադաստրային արժեքի 80%-ը: Շնորհակալություն:

Tax free ներառում ԱԱՀ հաշվարկում
Կարինե.
Խնդրում եմ մանրամասնել. դուրս գրած ԱԱՀ-ի վերադարձ՝ «TAX FREE»-ն, ԱԱՀ-ի հաշվարկում որևէ տողում ներառու՞մ ենք, թե՞ ոչ: Շնորհակալություն։

Արդյո՞ք առաջանում է ԱԱՀ
Ժաննա.
Հարգելի մասնագետներ,
կա մի Ա բարեգործական կազմակերպություն (ով միաժամանակ հանդիսանում է ԱԱՀ վճարող կազմակերպություն, քանի որ բացի բարեգործական գործունեությունից ծավալում է նաև ձեռնարկատիրական գործունեություն, որի միջոցները էլի ուղղվում են բարեգործությանը), որը կառուցում է տներ և դրանց հարակից հողատարածքներով անհատույց օգտագործման է տալիս տուն չունեցող ֆիզիկական անձանց: Արդյո՞ք այս դեպքում առաջանում է ԱԱՀ-ով հարկման բազա և պե՞տք է ուղղորդվեմ ՀՕ 62-րդ հոդվածի 9-րդ կետով: Կանխավ շնորհակալություն:

Շրջ. հարկի շեմի գերազանցում
Գրիգոր.
Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով: Վաճառում է մեկ անվանում հիմնական միջոց (անշարժ գույք), որի արժեքը 120 մլն. դրամ է, այսինքն՝ գերազանցում է 115 մլն.: Ինչպե՞ս կկատարվի հարկումը, ո՞ր մասով կդառնա ԱԱՀ վճարող:

Առևտրի կենտրոնում գործունեություն ծավալելու վերաբերյալ
Գոհար.
Բարև ձեզ։ Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով և ցանկանում է առևտրի կենտրոնում զբաղվել թենիս խաղի կազմակերպմամբ։ Խնդրում եմ ասել՝ արդյո՞ք այդ գործունեությունը ենթակա է պետ. տուրքի:

Սարքավորումների ներմուծում և արտահանում
Տաթև.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կատարել ենք սարքավորումների ներմուծում Իտալիայից, որի ժամանակ ԱԱՀ չենք վճարել։ Հիմա պատրաստվում ենք արտահանել Ռուսաստան, արտահանման ժամանակ ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափ է։ Խնդրում եմ մանրամասնել ԱԱՀ-ի հետ կապված, գումար պետք է վճարենք, հետ ստանանք, թե՞ ընդհանրապես չի վճարվում։ Կանխավ շնորհակալ եմ
Վերջին մեկնաբանություններ